Նահատակների հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշահամալիր-գերեզմանոց
Նահատակների հովիտ
իսպ.՝ Valle de los Caídos
Հուշահամալիրի տեսքը երկնքից
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Նախագծի հեղինակՊեդրո Մուրուգուս, Դիեգո Մենդես
ՀիմնադիրՖրանցիսկո Ֆրանկո
Շինարարության սկիզբ1940 թվական
Շինարարության վերջ1954 թվական
Կցաշինություններբենեդիկտյանների վանական համալիր
ՎիճակԼավ
🌐patrimonionacional.es/visita/valle-de-cuelgamuros-0
Քարտեզ
Քարտեզ
Նահատակների հովիտը Վիքիպահեստում

Նահատակների հովիտ (իսպ.՝ Valle de los Caídos), հիշատակի մոոնումենտալ համալիր Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից 58 կիլոմետր հեռավորության վրա՝ Գվադարամայի լեռներում գտնվող Էլ Էսկորիալ վանական համալիրի մոտ։ Հուշահամալիրը զբաղեցնում է 1365 հեկտար տարածք[1][2][3][4]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նահատակների հովիտը» կառուցվել է 1940-ական թվականներին գեներալ Ֆրանկոյի հրամանով որպես քաղաքացիական պատերազմի զոհերի հուշահամալիր։ Շինարարության ժամանակ օգտագործվել է բանտարկյալների ցածր վարձատրվող աշխատուժը, ովքեր հայտնել են կամավոր կերպով մասնակցել շինարարական աշխատանքներին (հուշահամալիրի շինարարների համար բանտարկության ժամկետը կրճատվում էր)։ Հուշահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել են 1940 թվականին ճարտարապետ Պեդրո Մուրուգուսի ղեկավարությամբ։ 1950 թվականին շինարարության ղեկավարումը ստանձնեց Դիեգո Մենդեսը։ Համալիրը, որի վրա վեր է խոյանում հսկայական խաչ, զարդարված է քանդակագործ Խուան դե Ավալոսի քանդակներով։ Շինարարությունն ավարտվել է 1958 թվականին։ Համալիրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1959 թվականի ապրիլի 1-ին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ հսկայական հուշահամալիրի բոլոր տարրերն ունեն հսկայական չափեր, հատկապես ժայռի մեջ փորված բազիլիկը։ Համալիրը իր վրա կրող ժայռի հետևում տեղակայված է բենեդիկտյանների վանական համալիր, որի վանականներին հանձնարարված էր սպասարկել բազիլիկը։ Վանքի մոտ գտնվում է նաև փոքր հյուրանոց։

Համալիրի մուտքային դարպասներից սկսվում է գեղատեսիլ լեռնային ճանապարհ, որը անցնում է «Նահատակների հովտի» սուրբ խաչի մոտով և հասնում մինչև 30,6 հազար մ² մակերես ունեցող ծառուղու մոոտ։ Գրեթե կես ճանապարհին այցելուները հանդիպում են գրանիտից պատրաստված չորս հսկայական մոնոլիտ սյունեեր (11,5 մետր բարձրությամբ և 1,5 մետր տրամագծով), որոնք կոչվել են «Juanelos»: Այդ հսկայական սյուները փորվել են դեռևս 15-րդ դարում։ Հսկայական խաչը կրող ժայռի վրա կարելի է բարձրանալ ֆունիկուլյորով կամ քայլարշավային արահետով։ Խաչի բարձրությունը 150 մետր է, որը տեսանլեի է 40 կիլոմետր հեռավորությունից։ Հենարանը 46 մետր է։ Խաչի ներսում գործում է վերելակ։ 25 մետր բարձրության վրա՝ առաջին կանգնելու հարթակում, տեղակայված է չորս ավետարանիչների քանդակները, որոնք ստեղծվել են Խուան դե Ավալասի կողմից։ Երկրորդ կանգառի հարթակում, որը գտնվում է 42 մետր բարձրության վրա, չորս քանդակագործների կողմից ներկայացված են հիմնական քրիստոնյա առաքինությունները։

Ծառուղու խորքում գտնվում է մուտք դեպի կրիպտե, որի երկարությունը հասնում է մինչև 262 մետրի։ Կրիպտեի շինարարության համար հարկ է եղել փորել և ժայռից դուրս հանել շուրջ 200 հազար կուբամետր լեռնային ապար։ Կրիպտեի մուտքի դուռը պատրաստված է բրոնզից, որի հեղինակը քանդակագործ Կառլոս Ֆերեիրան է։

Մուտքի դռան վրա ամրացված ցանցը ձևավորված է 40 սրբերի պատկերներով, որի կենտրոնում առանձնացված է Հակոբոս առաքյալի պատկերը։ Ցանցը պատրաստվել է Դիեգո Մենդեսի և Խոսե Էսպիեսի կողմից։ Ստորգետնյա սրահը, որի երկարությունը 88 մետր է, բաժանված է չորս մասի։ Սրահի անկյուններում կա վեց մատուռ, իսկ պատերը զարդարված են գոբելեններով, որոնց հեղինակը Վիլհեյմ Պանեմեյտերան է։ Պատկերված են նաև ապոկալիպսիսի տեսարաններ։ Գլխավոր խորանին մոտենալիս կարելի է տեսնել գրանիտե յոթ քանդակ, ոորոնց հեղինակը Սանրիանո և Անտոնիո Մարտինան է։

Գլխավոր խորանը իրենից ներկայացնում է գրանիտե հարթակ, որի ներքևում ուղղահայաց գծով գտնվում է Ֆրանցիսկո Ֆրանկոյի և ֆալանգիստական շարժման կազմակերպիչ և առաջնորդ Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերայի գերեզմանները։ Գլխավոր խորանի վերևում գտնվում է 42 մետր բարձրություն ունեցող գմբեթարդը։ Այն ունի 40,75 մետր տրամագիծ և զարդարված է 6 միլիոն կերամիկե մասնիկներով։

Գլխավոր խորանի եզրերին գտնվում են դեպի երկու մատուռներ տանող մուտքեր։ Այդ մատուռներում ամփոփված են Իսպանիայի քաղաքացիական պատերազմի երկու հակառակորդ կողմերի 33872 զոհերի աճյունները։

Ժամանակակից քաղաքական վեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը հաճախ օգտագործվում է Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմնակիցների ու նեոֆալանգիստների, ինչպես նաև ձախ կազմակերպությունների անդամների կողմից տարբեր բնույթի միջոցառումներ անցկացնելու համար։ Սակայն 2007 թվականին իսպանական սոցիալիստական կառավարության կողմից արգելվեց որևէ հոբելյանական միջոցառում կազմակերպել «Նահատակների հովտում»։ Այդպիսի միջոցառումներ կազմակերպելու փորձերը ճնշվում են ոստիկանական ուժերի և քաղաքացիական գվարդիայի կողմից։

2007 թվականին, երբ սոցիալիստները խորհրդարանում ունեին կայուն մեծամասնություն, Իսպանիայում ընդունվեց «Պատմական հիշողության մասին» օրենք, որի համաձայն նախատեսվում էր «Նահատակների հովիտը» վերափոխել ֆրանկիզմի զոհերի հուշահամալիր։ Այդ օրենքի կիրառումը դադարեցվեց խորհրդարանում սոցիալիստների մեծամասնությունը կորցնելուց հետո։ 2013 թվականին Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը առաջարկեց Ֆրանցիսկո Ֆրանկոյի և Ռիվերայի դամբարանները «Նահատակների հովտից» տեղափոխել մեկ այլ վայր։ 2013 թվականին անցկացված հարցումների համաձայն Ֆրանկոյի աճյունի տեղափոխման օգտին հանեդ են եկել երկրի բնակչության կեսից ավելին[1][5]։

2013 թվականին ընդդիմության շարքերում գտնվող սոցիալիստները Ֆրանկոյի աճյունի վերահուղարկավորման մասին կառավարությանը նոր միջնորդություն ներկայացրեցին, սակայն կառավարությունը մերժեց դիմումը պատճառաբանելով ֆինանսական մեծ ծախսերի անհրաժեշտությունը[6]։ Սոցիալիստների կառավարությունը, որը ձևավորվել է 2018 թվականին, վճռականորեն հայտարարել է, որ Ֆրանկոյի աճյունի վերահուղարկավորումը այլ վայրում տեղի կունենա մոտ ապագայում՝ չնայած որ Ֆրանկոյի ընտանիքի դեմ լինելուն, ինչպես նաև որոշ իրավական հարցերի առկայության[1][7][8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fate of Franco's Valley of Fallen reopens Spain wounds
  2. «Fate of Franco's Valley of Fallen reopens Spain wounds». BBC. 2011.
  3. «Decreto de 1 de abril de 1940 disponiendo se alcen Basílica, Monasterio y Cuartel de Juventudes, en la finca situada en las vertientes de la Sierra del Guadarrama (El Escorial), conocida por Cuelga-muros, para perpetuar la memoria de los caídos en nuestra Gloriosa Cruzada» (PDF). Boletín Oficial del Estado (Spanish) (93): 2240. 1940 թ․ ապրիլի 2.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Moreno Garrido, Belen (2010 թ․ հուլիս). «EL VALLE DE LOS CAÍDOS: UNA NUEVA APROXIMACIÓN». Revista de historia actual (Spanish). 8: 32.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Левые требуют убрать мавзолей Франко из центра Мадрида
  6. «Испанское правительство отклонило ходатайство о переносе праха генерала Франко». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «El PP rechaza convertir el Valle de los Caídos en un "centro para la Memoria"» (իսպաներեն). ABC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  8. «El PP rechaza poner en marcha la reforma del Valle de los Caídos y considera el asunto "totalmente agotado"» (իսպաներեն). Telecinco.es. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Mayoría del PP rechaza una moción para trasladar los restos de Franco». Intereconomía. 2012 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]