Կարմիշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կարմիշի
ռուս.՝ Кармыши
Կոորդինատներ: 56°6′5″ հս․ լ. 46°46′24″ ավ. ե. / 56.10139° հս․. լ. 46.77333° ավ. ե. / 56.10139; 46.77333
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՉուվաշիա
ՇրջանՄորգաուշսկի շրջան
Այլ անվանումներԿրայնիե Շաշկարի
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն166 մարդ (2012)
Ազգային կազմչուվաշներ, ռուսներ
Կրոնական կազմՈւղղափառություն
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+7 83541
Փոստային ինդեքսներ429544[1]
ՍՎՏԲՀԴ97232820005
##Կարմիշի (Ռուսաստան)
Red pog.png
##Կարմիշի (Չուվաշիա)
Red pog.png

Կարմիշի (ռուս.՝ Кармыши), գյուղ Ռուսաստանի Չուվաշիա հանրապետության Մորգաուշսկի շրջանի կազմում։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն իր անվանումը ստացել է չուվաշերեն «կորմաշ/կուրմաշ» բառից, որն թարգմանաբար նշանակում է «աննկատելի, անտեսանելի»: Այդպես էին կոչվում հնագույն դարանները, որոնք նախատեսված էին հակառակորդի հնարավոր մոտեցմանը հետևելու համար։ Այսինքն, դա այդպիսի քողարկված առաջնագծի հենակետ է, մի քանի բլինդաժներով փոքր բնակատեղի։ Բնակիչները «կողմնակի» անձանց հայտնվելու մասին տեղեկատվությունը փոխանցում էին ամրոց։ Կարմիշների համար այդպիսի ամրոցներ էին հանդիսանում Շաշկարները (Սուասկար՝ «չուվաշական ամրոց»)։ Պատահական չէ, որ գյուղի նախկին անվանումն էր «Կրայնիե Շաշկարի»: Գտնվում է Սունդիր գետի բարձրադիր և դիտարկման համար շատ հարմար զառիթափ լանջին։

«Կուրմիշի/Կարմիշի» անվանումը բավականին տարածված անվանում է ժամանակակից չուվաշների մոտ։ Չուվաշիայի Հանրապետությունում առկա է 10-ից ավել գյուղ, որոնցից ամենահայտնին Սուրա գետի ափին գտնվող Կուրմիշի գյուղն է։ Այժմ գտնվում է Նիժնի Նովգորոդի մարզում, Յադրինա քաղաքի դիմաց։ Ենթադրվում է, որ այն ֆորպոստ է հանդիսացել բուլղարական պետության համար 1000 տարի առաջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիշի գյուղի բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմում էր 135 մարդ[2], իսկ 2012 թվականին՝ 166 մարդ։ Ազգային կազմը բաղկացած է չուվաշներից և ռուսներից: 2002 թվականին չուվաշները կազմում էին բնակչության 95,83%-ը[3]:

1858 1906 1926 1939 1979 2002 2010 2012
67 155 175 184 166 141 135 166

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]