Կաստետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գործարանային պատրաստման կաստետ
Ամերիկական եռակողմ ստիլետ-կաստետ Mark 3 1917 թվականի տեսակի — խրամատային դանակի տեսակ
Ամերիկական երկսայրի կինժալ-կաստետ М 1918

Կաստետ (ֆր.՝ casse-tête, բառացի՝ «ջարդում եմ գլուխը»)[1] կամ երկաթե բռունցք, կոնտակտային հարվածային-ջախջախիչ զենք՝ նախատեսված բռնցքամարտի համար։ Պատրաստվում է ամուր նյութից։ Այն հարթ կամ անհարթ մարտական հատվածով կրում են մատներին կամ սեղմում նրանց միջև[2]։ Չնայած պարզ կառուցվածքին՝ այն վտանգավոր զենք է․ կաստետի ուժեղ հարվածը կարող է առաջացնել տարբեր ծանրության, նույնիսկ մահացու վնասվածքներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստետը պատրաստվում է գործարանային, արհեստանոցային կամ ինքնաշեն եղանակով։ Այն կարող է պատրաստված լինել մետաղից, ամուր պլաստմասից (հաճախ տեքստալիթից), ոսկորից կամ այլ ամուր նյութից։ Դասական ձևի կաստետներն ունեն ընդհանուր մաս (սայրով կամ առանց դրանց), հենարան և հենարանի կանգնակ։ Ինքնաշեն կաստետները կարող են ունենալ ավելի պարզեցված ձև (առանց հենարանի, չորս մատի համար մեկ անցք և այլն)։ Արճիճից պատրաստված պարզագույն կաստետը (կամ ուղղակի սեղմվող բռունցքում արճիճային երկարացված ձևի գործիք) կրում է «սվինչատկա» (ռուս.՝ свинчатка) անվանումը[3]։ Որպես կաստետի տարբերակ՝ կարելի է դիտարկել ներսից մետաղյա ծանրացնող մասնիկներով ձեռնոցները։

Կան նաև կաստետի նման բռնակ ունեցող դանակներ (օրինակ՝ ամերիկական խրամատային դանակները Առաջին համաշխարհային պատերազմից (անգլ.՝ knuckle knife)[4]։ Մարտական դանակների որոշ մոդելներ (օրինակ՝ Ստիլետ V-42) բռնակի գլխիկի վրա ունեն սուր սեպ, որը նախատեսված է գլխին հարվածելու համար (անգլ.՝ skull-crusher, բառացի՝ «գանգ ջարդիչ»)։

Օրինականություն և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստետը համարվում է սառը զենք, քանի որ նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ կենդանի կամ այլ մարմնի խոցման համար խոցման օբյեկտի հետ անմիջական շփման պարագայում։

Քանի որ Թուրքիայում, Թաիլանդում և Չինաստանում[10] կաստետը ազատ վաճառվում է, շատ ռուս զբոսաշրջիկներ գնում են այն որպես հուշանվեր (այնպես, ինչպես սուրիկենները, էլեկտրաշոկները, լրտեսական գրիչները) և տանում են տուն։ Նրանց, ում չի հաջողվում աննկատ անցկացնել կաստետը, սպասվում է վարչական պատասխանատվություն[11][12][13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. , буквально «ломает голову», произносится «касс-тэт», переводится на русский как «головоломка», при этом на французский язык русское слово «кастет» переводится как poing américain — буквально «американский кулак»
  2. «ГОСТ Р 51215-98 Оружие холодное. Термины и определения.»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-27-ին։ Վերցված է 2019-03-15 
  3. А. Петров. «Словарь холодного оружия и доспехов»
  4. Mark One 1918 trench knife
  5. Факты о кастетах
  6. статьей 6 закона РФ «Об оружии»
  7. «Anlage 2 (zu § 2 Abs. 2 bis 4) Waffenliste»։ Waffengesetz (German)։ Bundesministerium der Justiz։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2014-03-11։ «Abschnitt 1: [...] Verbotene Waffen [...] Der Umgang mit folgenden Waffen und Munition ist verboten: [...] 1.3.2 [...] Schlagringe» 
  8. «Zabranjeno oružje - idealan dar: kupite bokser za samo 350 kuna»։ Novi list (Croatian)։ փետրվարի 18, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 13, 2013-ին։ Վերցված է փետրվարի 11, 2013 
  9. «Reglamento de Armas» (Spanish)։ noticias.juridicas.com։ Վերցված է օգոստոսի 20, 2012 
  10. Омичи пытаются провезти в багаже кастеты под видом сувениров
  11. Пассажир «Толмачёво» привез из отпуска смертоносный кастет (фото) — НГС.НОВОСТИ
  12. ПРЕСТУПЛЕНИЯ ПРОТИВ ОБЩЕСТВЕННОЙ БЕЗОПАСНОСТИ — Уголовный кодекс РФ (УК РФ) от 13.06.1996 N 63-ФЗ \ Консультант Плюс
  13. «Кузбасские таможенники изъяли у туристки кастеты " Новости Кузбасса»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-01-ին։ Վերցված է 2019-03-15 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Асмолов. История холодного оружия. — Т. 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]