Վարչական պատասխանատվություն
Վարչական պատասխանատվությունը , վարչական իրավախախտումների համար քաղաքացու կամ պաշտոնատար անձի պատասխանատվությունն է պետության (հանձինս նրա մարմինների) առջև։ Վարչական պատասխանատվության դեպքում սովորաբար բացակայում է ծառայական ենթակայությունը վարչական իրավախախտում (զանցանք) թույլ տված անձի և հարկադրանք (վարչական տույժ) կիրառող վարչական մարմնի միջև։ Պաշտոնատար անձինք վարչական պատասխանատվության են կրում կառավարման, պետական և հասարակական կարգի, բնության, բնակչության, առողջության պահպանման ոլորտում իրենց պաշտոնեական պարտականությունների մեջ մտնող կանոնների խախտման համար։ Վարչական պատասխանատվության տեսակներն են՝
- նախազգուշացումը,
- տուգանքը,
- իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ ծառայած առարկայի առգրավումը (հատուցմամբ), դրա բռնագրավումը,
- հատուկ իրավունքներից (օրինակ, տրանսպորտային միջոց վարելու իրսսիսնքից) զրկումը,
- ուղղիչ աշխատանքները,
- վարչական կալանքը։
Վարչական մեկ իրավախախտման համար կարող է նշանակվել մեկ հիմնական կամ մեկ հիմնական և մեկ լրացուցիչ տույժ։ Անձի թույլ տված մեկից ավելի իրավախախտման համար տույժ է նշանակվում ըստ իրավախախտման դեպքերի և ի կատար է ածվում առանձին։ Վարչական պատասխանատվություն կիրառող մարմիններն են՝
- վարչական հանձնաժողովները,
- ժողովրդական պատգամավորները,
- ավանային, գյուղական սովետների գործկոմները,
- անչափահասների գործերի հանձնաժողովները,
- ժողովրդական դատարանները (ժողդատավորները),
- ներքին գործերի մարմինները,
- պետական տեսչությունների մարմինները
Վարչական պատասխանատվություն նախատեսող ակտեր ընդունելու իրավունքը վերապահված է պետական իշխանության և պետական կառավարման մարմիններին։ Վարչական պատասխանատվություն է նախատեսվում նաև ժողովրդական պատգամավորների երկրամասային, մարզային, ինքնավար մարզերի, ինքնավար օկրուգների, շրջանային և քաղաքային սովետների ակտերով։ ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետներն իրավասու են Վարչական պատասխանատվության մասին որոշումներ ընդունել հասարակական կարգի պահպանության, բնակելի ֆոնդի բարեկարգման և պահպանման, բնակավայրերի սանիտարական վիճակի ևն հարցերի գծով։ Վարչական պատասխանատվություն նախատեսող ակտերն են՝ ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների վարչական օրենսդրության հիմունքները, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1961 թվականի վարչական կարգով կիրառվող տուգանքների հեաագա սահմանափակման, 1966 թվականի խուլիգանության համար պատասխանատվությունն ուժեղացնելու մասին հրամանագրերը, ԱԱՀՄ օդային և մաքսային օրենսգրքերն են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 346)։ ![]() |