Սյուկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կակուտե
Տեկո կագի
Ասիկո
Ասիկո

Սյուկո (կակուտե) — եղել է նինջաների զենք, որն ամրացվել է ինչպես ձեռքին (սյուկո), այնպես էլ ոտքին (ասիկո)։ Այն ունի փշերի և ճանկերի ձև։

Այս զենքն օգտագործվել է տարբեր եղանակներով՝ հակառակորդի ձեռքից թրի վերցնումից մինչև ուղղահայաց պատեր բարձրանալը։

Զենքն ունեցել է պատմական նախատիպեր։ Դրանցից են հնդկական «բագնակը» և պոլինեզիական «սամոական ձեռնոցը»։ Ձեռքի ճանկերը (սյուկո կամ տեկագի) հագել են ձեռքի ներսի կողմից։ Դրանք իրենցից ներկայացնում էին փայտից և կոր մետաղական փշերից պատրաստված իրեր, որոնք հիշեցնում էին արջի ճանկերի։

Այս զենքը, որը նախատեսված էր մոտ տարածությունում մարտի համար՝ հակառակորդի մարմնին հասցնում էր ծանր վիրավորումներ, թողնում էր անանցանելի հետքեր։ Այն նաև օգտագործվում էր հակառակորդին հոգեբանորեն ճնշելու համար։ Երբ նինջաները հայտնվում էին մթությունից կամ ցատկում էին ծառերի վրայից՝ այս զենքը բավական էր, որ հակառակորդը դիմեր փախուստի։