Ծովաղբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծովաղբի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովաղբ Դար Էս Սալաամ, Տանզանիայի ափում
Ծովաղբ, որը հավաքվել է Թերն Կղզիից, մեկ ամսվա ընթացքում

Ձկնորսության ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսության ցանցերը, որոնք մարդիկ թողել են, կամ կորցրել են ջրի մեջ, կարող են բռնել ձկներին դելֆիններին, ծովային կրիաներին, շնաձկներին, կոկորդիլոսներին, խեցգետիններին և այլ կենդանիների։ Այս ցանցերի մեջ խճճված կենդանին այլևս չի կարողանա շարժվել և սովամահ կլինի։ Օդի կարիք ունեցող ջրային կենդանիներն այս ցանցերի մեջ խճճվելուց այլևս չեն կարողանա վերադառնալ ջրի մակերևույթ օդ շնչելու և կխեղդվեն։

Պլաստմասսա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիա, որը մնացել է ջրում թակարդի մեջ:

8,8 միլիոն տոննա պլաստմասսե աղբ է նետվում համաշխարհային օվկիանոսների մեջ ամեն տարի։ Ասիան առաջատարն է՝ որպես չկառավարվող պլաստմասսե աղբի աղբյուր, որտեղ միայն Չինաստանը 2,4 մլն տոննա պլաստմասսե աղբի աղբյուր է։

Պլաստմասսե աղբը հասել է աշխարհի բոլոր օվկիանոսները, և վնասում է մոտ 100 000 ծովային կրիաների և ծովային կաթնասունների, ու 1 000 000 ծովային կենդանիների ամեն տարի։