Ծովային էկոհամակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորալային խութերը հայտնի են իրենց հարուստ կենսաբազմազանությամբ

Ծովային էկոհամակարգեր, Երկիր մոլորակում ջրային խոշորագույն էկոհամակարգերից: Դրանք իրենց մեջ ընդգրկում է օվկիանոսները, աղակալած հողերը, մակընթացության գոտիները, գետաբերանի ծովախորշերը, ծովալճակները, մանգրենու մացառուտները, կորալային խութերը, խորը ծովերը և ջրային իջվածքները: Այս էկոհամակարգերը կարող են հակադրվել քաղցրահամ ջրերի էկոհամակարգին, որոնց մեջ աղերի պարունակությունն ավելի ցածր է: Ծովային ջրերը զբաղեցնում են Երկիր մոլորակի երկու երրորդ մասը: Նման տեղերը համարվում են էկոհամակարգեր, քանի որ բույսերի կյանքը կապված է կենդանիների կյանքի հետ և հակառակը:

Ծովային էկոհամակարգերը շատ կարևոր են ինչպես ծովային կյանքի ընդհանուր բարեկեցության, այնպես էլ` ցամաքային միջավայրի համար: Ըստ Համաշխարհային ռեսուրսների կենտրոնի` ծովային կենսաբանական արդյունավետության մեկ երրորդը բաժին է հասնում ափամերձ շրջաններին, ներառյալ գետաբերանային էկոհամակարգերը (աղակալած հողեր, ծովային բուսականություն, մանգրենու անտառներ), որոնք համարվում են Երկիր մոլորակի վրա ամենաարդյունավետ շրջանները: Բացի դրանից, ծովային այնպիսի էկոհամակարգերը, ինչպիսիք են, օրինակ, կորալայաին խութերը, համեմատած ծովային մյուս էկոհամակարգերի հետ` ստեղծում են կենսաբանական բազմազանության ավելի բարձր աստիճան` վերջիններիս համար սնունդ և ապաստարան ապահովելով[1]:

Ծովային էկոհամակարգերը, որպես կանոն, ունեն կենսաբանական բազմազանության ավելի լայն տեսակներ, և հետևաբար ենթադրվում է, որ առավել դիմացկուն են ներքին թափանցումների դեմ: Ամեն դեպքում բացառություններ հանդիպել են, և ներխուժմանը դիմակայելու համար պատասխանատու մեխանիզմները դեռևս հայտնի չեն[2]:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]