Անոթ (աման)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անոթ, որպես կանոն, գլանաձև աման, որի վերևի մասում լայն անցք կա։ Շշից տարբերվում է  բավական կարճ և լայն բերանով կամ վերջինիս բացակայությամբ։ 

Ներկայումս անոթները արտադրվում են հիմնականում ապակուց, պլաստմասսայից, մետաղից և այլն։ Մետաղյա անոթները լինում են թիթեղյա (պողպատից) և ալյումինե։

Անոթները նախատեսված են հեղուկ, կիսահեղուկ, սորուն կամ պինդ նյութերի, առաջին հերթին սննդամթերքի, դեղերի, ինչպես նաև տարբեր տեխնիկական նյութերի պահպանման համար։

Սննդամթերքի համար նախատեսված անոթները լինում են պահածոների, գարեջրի, մրգախյուսի և այլ պաշարների համար։