Խոսե Խիմենես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խոսե Մարիա Խիմենես
20171114 AUT URU 4522.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Մարիա Խիմենես դե Վարգաս
Քաղաքացիությունը Flag of Uruguay.svg Ուրուգվայ և Flag of Spain.svg Իսպանիա
Մականուն El negro
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1995 (23 տարեկան)
Ծննդավայր Տոլեդո, Կանելոնես, Ուրուգվայ
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 24
Պատանեկան կարիերա
Ուրուգվայ Տոլեդո Խունիոր[1]
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 - 2013 Ուրուգվայ Դանուբիո 16 (0)
2013 - ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 48 (2)
Ազգային հավաքական
2013 Ուրուգվայ Ուրուգվայ (Մ-20) 7 (0)
2013 - ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 25 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 1, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 14, 2015

Խոսե Մարիա Խիմենես (իսպ.՝ José María Giménez, հունվարի 20, 1995, Տոլեդո, Կանելոնես, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, Ուրուգվայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդի» կենտրոնական պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանուբիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիմենեսը իր առաջին մասնագիտական խաղը անցկացրել է Ուրուգվայի առաջնության «Դանուբիո» ակումբի կազմում, 2012 թվականի նոյեմբերի 17-ին, «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում (0-2)[2]:

Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Մարիա Խիմենեսը «Ատլետիկոյի» կազմում

2013 թվականի ապրիլի 25-ին «Ատլետիկո Մադրիդը» 900 000 եվրոյով գնեց Խիմենեսին, իսկ 2013-14 մրցաշրջանի սկզբին նա միացավ իր նոր ակումբին[3]:

Սեպտեմբերի 14-ին Խիմենեսը Լա Լիգայում նշեց իր դեբյուտը՝ 4-2 հաղթելով «Ալմերիա» ակումբին։

Խիմենեսը իր առաջին գոլը խփեց 2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ «Էլչեի» դեմ խաղում (2-0)[4]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Մարիա Խիմենեսը Ուրուգվայի հավաքականի կազմում

Խոսեն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում նվաճել է 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալներ։ Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում։ Հետագայում ևս երեք անգամ խաղաց հավաքականում։ Օսկար Տաբարեսը, չնայած ակումբում Խիմենեսի խաղային փորձի բացակայությանը, նրան հրավիրեց 2014 թվականի մարտի 5-ին կայանալիք Ավստրիայի հավաքականի դեմ խաղին (1-1)։ Խիմենեսը հայտնվեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը ընդգրկված ուրուգվայցի ֆուտբոլիստների հայտացուցակում[5]: Խիմենեսը մրցաշարում հաջողությամբ ելույթ ունեցավ, ուրուգվայցիները դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեցին Կոլումբիային։ Դրանից հետո Խիմենեսը լավագույնն էր Ասիայում տեղի ունեցած ընկերական խաղերի շարքում։ Սեպտեմբերին տեղի ունեցած Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում նա խփեց իր առաջին միջազգային գոլը (1-0)[6]: 2014 թվականի արդյունքներով Խիմենեսը «Ատլետիկոյի» իր խաղընկեր Դիեգո Գոդինի (ԱԱ-2014-ի Ուրուգվայի ավագ) հետ ճանաչվեց արտերկրում հանդես եկող Ուրուգվայցի լավագույն ֆուտբոլիստ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

մայիսի 1, 2016 -ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Այլ Միջազգային Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դանուբիո 2012–13 16 0 0 0 0 0 16 0
Ընդհանուր 16 0 0 0 0 0 0 0 16 0
Ատլետիկո Մադրիդ 2013–14 1 0 1 0 0 0 0 0 2 0
2014–15 20 1 4 1 0 0 4 0 26 2
2015–16 27 1 0 0 2 0 8 0 38 1
Ընդհանուր 46 2 5 1 2 0 12 0 67 3
Ամբողջը կարիերայում 64 2 5 1 2 0 12 0 84 3

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մադրիդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]