Խոզի տակառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Խոզի տակառը», 1917 թվականի ծաղրանկար

«Խոզի տակառ» կամ պարզապես «խոզի միս» (Pork barrel կամ պարզապես pork)[1], քաղաքական փոխաբերական տերմին, պետական բյուջեից դոտացիաների, սուբսիդիաների հովանավորում և յուրացում քաղաքական գործչի անհատական ծրագրերի համար, որոնք բացառապես կամ հիմնականում ծառայում են մարզային, նահանգային ընտրողների շրջանում որոշակի քաղաքական գործչի վարկանիշը բարձրացնելու նպատակին։

Տերմինի օգտագործումը ծագել է ամերիկյան անգլերենում[2], և քաղաքագիտության մեջ այն ցույց է տալիս քաղաքական պարտիկուլյարիզմի[Ն 1] բանակցային ձև։

20-րդ դարի սկզբից ամերիկյան քաղաքական տերմինաբանության մեջ pork - «խոզի միս»-ը ամրագրվել էր որպես կասկածելի ծագում ունեցող լիության, առատության հոմանիշ, իսկ pork barrel bill - «խոզի տակառի օրինագիծ» արտահայտությունը նշանակում էր օրենք, որը լոբբինգ է անում նեղ խմբի շահերը[3]։

Քաղաքագիտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքագետները խոզի տակառ փոխաբերությունն օգտագործում են որպես տեղական հատկացումների օրենսդրական վերահսկողության տեխնիկական տերմին[4][5]։ Նախընտրական քարոզարշավներում տերմինն օգտագործվում է նվաստացուցիչ ձևով՝ հակառակորդների վրա հարձակվելու համար։

Սովորաբար, «խոզի տակառը» ենթադրում է պետական ծրագրերի  պետական ֆինանսավորում, որոնց տնտեսական կամ ծառայությունների օգուտները կենտրոնացած են որոշակի մարզում, նահանգում, բայց որոնց ծախսերը բաշխվում են բոլոր հարկատուների միջև։ Հանրային աշխատանքների նախագծերը, որոշակի ազգային անվտանգության ծախսերի նախագծերը և գյուղատնտեսական սուբսիդիաները ամենատարածված օրինակներն են։

Քաղաքացիներն ընդդեմ կառավարական թափոնների կազմակերպությունը[6] առանձնացնում է յոթ չափանիշներ, որոնցով ԱՄՆ-ում ծախսերը կարող են դասակարգվել որպես «խոզի տակառ»։ Երբ

  1. միջնորդությունը Կոնգրեսի միայն մեկ պալատի կողմից է
  2. հատուկ լիազորված չէ
  3. մրցույթով պարգևատրություն չէ
  4. նախագահի միջնորդությամբ չէ
  5. զգալիորեն գերազանցում է նախագահի բյուջեի լիազորությունը կամ նախորդ տարվա ֆինանսավորումը
  6. կոնգրեսի լսումների թեմա չէ
  7. ծառայում է միայն տեղական կամ հատուկ հետաքրքրություններին։

Պատմություն և ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոզի տակառի քաղաքականություն տերմինը սովորաբար վերաբերում է ծախսերին, որոնք նախատեսված են քաղաքական գործչի ընտրողներին օգտակար լինելու համար` վերջիններիս քաղաքական աջակցությունը ստանալու ակնկալիքով (կամ քարոզարշավի ներդրումների կամ քվեների տեսքով)[7]։

Էդվարդ Էվերեթ Հեյլն իր 1863 թվականի «Հասարակության երեխաները» հանրահայտ պատմվածքում[8] խոզի մսով տակառ տերմինն օգտագործել է որպես բնակչության կարիքների համար ցանկացած ձևի պետական ծախսերի փոխաբերություն[9]։ Այնուամենայնիվ, ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո տերմինը սկսել են օգտագործել նսեմացնող իմաստով։ Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի` տերմինի ժամանակակից իմաստը կիրառություն է գտել սկսած 1873 թվականից[10][11]։

Խոզի տակառ հասկացությունը սկզբնապես առաջացել է միսը պահեստավորելուց[12]։ 1870-ական թվականներին Կոնգրեսում «խոզի մսի» հիշատակումները տարածված էին, և տերմինը հետագայում տարածվեց Չեսթեր Քոլինզ Մաքսեյի 1919 թվականի հոդվածով National Municipal Review-ում, որը հաղորդում էր որոշ օրենսդրական ակտերի մասին, որոնք Կոնգրեսի անդամներին հայտնի էին որպես «խոզի տակառի օրինագծեր»։ «Նա պնդում է, որ արտահայտությունը ծագել է քաղաքացիական պատերազմին նախորդած պրակտիկայից, երբ ստրուկներից պահանջում էին իրար հետ մրցել` մեկ տակառ աղ դրած խոզի միս ստանալու դիմաց[13]։ Ընդհանրապես, մեկ բարել աղ դրած խոզի միսը 19-րդ դարի տնային տնտեսություններում սովորական բան էր և կարող էր օգտագործվել որպես ընտանիքի ֆինանսական բարեկեցության չափանիշ։ Օրինակ, իր 1845 թվականի «Շղթայակիրը» վեպում Ջեյմս Ֆենիմոր Կուպերը գրել է. «Ես համարում եմ, որ ընտանիքը հուսահատ վիճակում է, եթե մայրը տեսնում է խոզի տակառի հատակը»[14]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնուսային օրինագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում խոզի տակառի քաղաքականության վաղ օրինակ է 1817 թվականի բոնուսային օրինագիծը, որը ներկայացրել էր դեմոկրատ Ջոն Ք. Քելհունը՝ Արևելյան և հարավային Միացյալ Նահանգներն արևմտյան սահմաններին կապող մայրուղիներ կառուցելու համար՝ օգտագործելով Միացյալ Նահանգների Երկրորդ բանկի եկամուտների բոնուսը։ Քալհունը պնդում էր դրա օգտին՝ հիմնավորելով Միացյալ Նահանգների Սահմանադրության ընդհանուր բարեկեցության և փոստային ճանապարհային դրույթներով։ Թեև նախագահ Ջեյմս Մեդիսոնը հավանություն տվեց տնտեսական զարգացման այդ նպատակին, այնուամենայնիվ վետո դրեց օրինագծի վրա որպես հակասահմանադրական։

Բոստոնի Մեծ թունել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահայտնի ենթադրյալ խոզի տակառի նախագծերից մեկը Բոստոնի Big Dig Մեծ թունելն (Մասաչուսեթս) էր։ Big Dig-ը գոյություն ունեցող 3.5 մղոն (5.6 կմ) ավտոմայրուղին միջնահանգային ավտոճանապարհային համակարգի ստորգետնյա ճանապարհ դարձնելու ծրագիր էր։ Պաշտոնական պլանավորման փուլը սկսվել է 1982 թվականին, շինարարական աշխատանքներն իրականացվել են 1991 թվականից մինչև 2006 թվականները, իսկ նախագիծն ավարտվել է 2007 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այն ի վերջո արժեցել է 14,6 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ավելի քան 4 միլիարդ ԱՄՆ դոլար մեկ մղոնի համար[15]։ Մասաչուսեթսից դեմոկրատական Թիփ Օ'Նիլը (1912-1994), ում անունով կոչվել է Big Dig թունելներից մեկը, դրդել է, որ Big Dig-ը ֆինանսավորվի դաշնային կառավարության կողմից, երբ նա Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահն (1977-1987) էր[16]։

Կամուրջ դեպի ոչ մի տեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ԱՄՆ նախագահական արշավի ժամանակ Ալյասկայում Ալեքսանդրի կղզեխբիԳրավինա կղզու կամուրջը (նաև հայտնի է որպես Bridge to Nowhere - «Կամուրջ դեպի ոչ մի տեղ») բերվել է որպես խոզի տակառի ծախսերի օրինակ։ Կամուրջը, որն առաջարկել է հանրապետականսենատոր Թեդ Սթիվենսը, ըստ կանխատեսումների, կարժենա 398 միլիոն դոլար և կկապի կղզու 50 բնակիչներին և Քետչիկան միջազգային օդանավակայանը Ռեվիլագիգեդո կղզու և Քետչիկան քաղաքի (Քետչիկան Գեյթուեյ) հետ[17]։

ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովների անդամները դաշնային բյուջե են ավելացնում խոզի տակառի նախագծեր, որոնք տարբերվում են «Earmark» - նպատակային ծախսերի հատկացումներից[Ն 2]: Սա հնարավորություն է տալիս, որ դաշնային միջոցներ տրամադրվեն հանձնաժողովի անդամի տեղական շրջանին կամ նահանգին, որտեղից են քարոզարշավի հիմնական մասնակիցները։ Որպես կանոն, Կոնգրեսի անդամը գնահատվում է իր ընտրողներին միջոցներ տրամադրելու չափով։ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահն ու վարկանիշային անդամը հնարավորություն են ունենում իրենց նահանգներին զգալի օգուտներ բերել։

Հետազոտողներ Էնթոնի Ֆաուլերը և Էնդրյու Բ. Հոլը պնդում են, որ այնուամենայնիվ, դա դեռևս չի բացատրում ամերիկյան օրենսդիր մարմիններում գործող ներկայացուցիչների վերընտրման բարձր ցուցանիշները[19]։ Հավայան կղզիների նախկին սենատոր Դանիել Ինույեն իրեն նկարագրել է որպես «ԱՄՆ Կոնգրեսի թիվ 1 նպատակային մարդ»[20]։ Ինուեն կանոնավոր կերպով Հավայի նահանգի համար նպատակային ֆինանսավորումներ էր հատկացնում, ներառյալ ռազմական և տրանսպորտային ծախսերը[21]։

Խոզի տակառի օրինագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոզի տակառի օրինագծի» (pork barrel bill ) պատմական օրինակ է 19-րդ դարի վերջին Միսիսիպիգետի աղտոտումը։ Սկսած 1880-ական թվականների սկզբից, Վիսկոնսինում և Մինեսոտայում մեծ թափով զարգանում էր փայտանյութի արդյունաբերությունը։ Ըստ Մարկ Տվենի, 1882 թվականին Մինեապոլիսում ավելի քան 20 սղոցարաններ արտադրում էին մինչև 200 միլիոն ֆուտ փայտանյութ, իսկ թեփն ու այլ թափոնները նետվում էին Միսիսիպի գետ։ Աղբի քանակը խոչընդոտում էր նավարկությանը, իսկ տեղի բնակիչներին անհանգստացնում էր խեղդող հոտը։ 1880-ականների վերջերին օրական մինչև 500 տոննա աղբ էր թափվում գետը։ Երբ Կոնգրեսը փորձեց օրենք ընդունել Միսիսիպիի աղտոտումը դադարեցնելու մասին, արդյունաբերողները կարողացան ստանալ դրա մերժումը։ Լսումների արդյունքում հրապարակվեց փաստաթերթ, որտեղ ասվում էր, որ «գետերը կարող են և միշտ պետք է օգտագործվեն որպես հանրային աղբավայրեր և կոյուղիներ»[3][22]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. political particularism - քաղաքագիտության մեջ քաղաքական գործիչների իրենց կարիերան առաջ տանելու, ի դեմս ազգային շահի` իրենց նեղ շահերը բավարարելու շահադիտական հատկություն։ Առավել լայնորեն կիրառվում է քաղաքականության մեջ և նշանակում է պետության որոշ այրերի կողմից անձնական շահերի հետապնդում՝ ի վնաս ազգային շահերի։
  2. Նպատակային ծախսերը օբյեկտիվ որոշումով են տրամադրվում, մինչդեռ «խոզի տակառի» ծախսերը սուբյեկտիվ են[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Find Words in Different Languages. pork barrel».
  2. Drudge, Michael W. Special Correspondent (2008 թ․ օգոստոսի 1). «"Pork Barrel" Spending Emerging as Presidential Campaign Issue». America.gov. United States Department of State. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  3. 3,0 3,1 Gantt, Marlene (2010 թ․ մարտի 26). «Did Mississippi help launch term and practice of pork barrel spending?». Dispatch Argus (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Bickers, Kenneth N.; Stein, Robert M. (2008). «The Congressional Pork Barrel in a Republican Era». The Journal of Politics. 62 (4): 1070–1086. doi:10.1111/0022-3816.00046. JSTOR 2647865.
  5. Shepsle, Kenneth A.; Weingast, Barry R. (1981). «Political Preferences for the Pork Barrel: A Generalization». American Journal of Political Science. 25 (1): 96–111. doi:10.2307/2110914. JSTOR 2110914.
  6. «Citizens Against Government Waste». Cagw.org. 2006. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին.
  7. Sharma, Chanchal Kumar (2017 թ․ հունվարի 2). «A situational theory of pork-barrel politics: The shifting logic of discretionary allocations in India» (PDF). India Review. 16 (1): 14–41. doi:10.1080/14736489.2017.1279922. ISSN 1473-6489. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «The Man Without a Country and Other Tales by Edward Everett Hale: The Children of the Public». www.online-literature.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. The story first appeared in Frank Leslie's Illustrated Newspaper, Jan. 24 and Jan. 31, 1863. Hale, Edward Everett (1910). «The Children of the Public». The Man without a Country and Other Tales. Macmillan: 97–175. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Oxford English Dictionary(չաշխատող հղում), pork barrel, draft revision June 2008. Retrieved October 22, 2008.
  11. «Internet Archive: Digital Library of Free & Borrowable Books, Movies, Music & Wayback Machine». archive.org. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «Dictionary and Thesaurus | Merriam-Webster». www.merriam-webster.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  13. Maxey, Chester Collins (1919). «A Little History of Pork». National Municipal Review. 8 (10): 691–705. doi:10.1002/ncr.4110081006.
  14. Quoted in: Volo, James M.; Volo, Dorothy Denneen (2004). The Antebellum Period. Greenwood Publishing Group. էջ 170. ISBN 978-0-313-32518-2.
  15. Klein, Rick (2006 թ․ օգոստոսի 6). «Big Dig failures threaten federal funding». The Boston Globe.
  16. Rimer, Sara (2009 թ․ դեկտեմբերի 30). «In Boston, Where Change Is in the Winter Air». New York Times. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  17. $315 million bridge to nowhere (PDF). Taxpayers for Common Sense. 2005 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  18. «Earmarks». web.archive.org. 2008 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  19. Fowler, Anthony; Hall, Andrew B. (2015 թ․ դեկտեմբեր). «Congressional seniority and pork: a pig fat myth?». European Journal of Political Economy. 40 (A): 42–56. doi:10.1016/j.ejpoleco.2015.07.006.
  20. Brown, Emma; Post, The Washington (2012 թ․ դեկտեմբերի 18). «Daniel Inouye was war hero, Senate deal maker, 'No. 1 earmarks guy in the U.S. Congress.'». The Bangor Daily News. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  21. «Daniel K. Inouye: Campaign Finance/Money – Other Data – Earmarks 2010». www.opensecrets.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  22. Gordon S. C., Simpson H. K. (2018). «The Birth of Pork: Local Appropriations in America's First Century» (PDF). Cambridge University Press. doi:10.1017/S000305541800014X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]