Լևան Մարուաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևան Մարուաշվիլի
վրացերեն՝ ლევან მარუაშვილი
Levan Maruashvili.jpg
Ծնվել էհոկտեմբերի 25, 1912(1912-10-25)
Նովոչերկասկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 5, 1992(1992-12-05) (80 տարեկանում)
Թբիլիսի, Վրաստան
ԳերեզմանSaburtalo Pantheon
Բնակության վայր(եր)Վրաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտությունաշխարհագրագետ և լեռնագնաց
Գործունեության ոլորտՑամաքի մորֆոլոգիա և աշխարհագրություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Աշխարհագրական ընկերություն
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
ՊարգևներՆ. Մ. Պրժեվալսկու անվան մեդալ Վրաստանի պետական մրցանակ Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Լևան Իոսիֆովիչ Մարուաշվիլի (վրացերեն՝ ლევან იოსების ძე მარუაშვილი, հոկտեմբերի 25, 1912(1912-10-25), Նովոչերկասկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1992(1992-12-05), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացական գիտնական, Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1965)[1]։ Վրաստանի աշխարհագրության խոշորագույն ուսումնասիրող։ Վրացական ԽՍՀ և Աբխազական ԻԽՍՀ վաստակավոր գիտնական (1966Ռուսական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ (1985): Նա ներկայացրել, նոր հայեցակարգ է մտցրել գիտության կարստային ոլորտի մեջ[2]։ Կրուբերի քարանձավը, որը հանդիսանում է աշխարհի ամենախորը հայտնի քարանձավը (2197 մ), հայտնաբերվել է վրաց հետազոտողների կողմից 1960 թվականին պրոֆեսոր Լևան Մարուաշվիլիի ղեկավարությամբ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևան Մարուաշվիլին ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 25-ին Ռոստովի մարզի Դոնի կազակներ շրջանի Նովոչերկասկ քաղաքում, ճանապարհային շինարարության ինժեների ընտանիքում[4]։ 1914 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վրաստան: 1919 թվականին նա ընդունվել է Թբիլիսիի թիվ 2 աշխատանքային դպրոց։ 1926-1930 թվականներին նա սովորել է Թբիլիսիի հիդրոտեխնիկական դպրոցում և միաժամանակ դաշտային ջոկատների հետ աշխատել է որպես տեխնիկ-հիդրոլոգ Վերին Սվանեթիում։ 1932-1933 թվականներին Լևան Մարուաշվիլին աշխատել է Ղազբեգի զբոսաշրջային կենտրոնում[5]։ 1933 թվականին նա ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի բնագիտության ֆակուլտետ և, միևնույն ժամանակ, համագործակցել է «Վեչեռնի Թբիլիսի» և « Զարյա Վոստոկա» թերթերի հետ։ Լևան Մարուաշվիլին 1938 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի աշխարհագրա-երկրաբանական ֆակուլտետը։ 1938 թվականին համալսարանը ավարտելուց հետո նա սկսել է աշխատել Քութայիսի մանկավարժական ինստիտուտում որպես աշխարհագրական ֆակուլտետի ասիստենտ[6]։ Աշխատել է Վախուշտիի անվան Աշխարհագրության ինստիտուտում, որտեղ մասնագիտացել է գիտության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գեոմորֆոլոգիան, պալեոաշխարհագրությունը, սպելեոլոգիան և գլացիոլոգիան։

1941 թվականին Հայրենական մեծ պատերազմի սկսելուց հետո Մարուաշվիլին միացել է դաշտային ուժերին։ Խարկովի կոմիսարիատի ակադեմիայի արագացված դասընթացներ անցնելուց հետո, Լևան Մարուաշվիլին մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին` պաշտպանելով Կովկաս տանող ճանապարհը։ 1943-1946 թվականներին նա եղել է «Ստեպսգեո» թիմի կազմում, որը մարտնչել է Կովկասի լեռներում և մասնակցել է Հարավային Վրաստանի ռազմական-աշխարհագրական արշավախմբերին։ 1946 թվականին բանակից զորացրվելուց անմիջապես հետո նա շատ կարճ ժամանակում պատրաստել է իր թեկնածուական ատենախոսությունը «Կարստ-բեկորային ժայռեր, դրանց երկրաձևաբանական հատկանիշները կարստաբանության ընդհանուր լույսի ներքո, Կենտրոնական Մեգրելիան որպես օրինակ (Արևմտյան Վրաստան)» և 1947 թվականին հաջողությամբ պաշտպանել է մագիստրոսի աստիճանը[4][6]։

1947 թվականին Լևան Մարուաշվիլին Քութայիսի մանկավարժական ինստիտուտում աշխատել է որպես պրոֆեսորի ասիստենտ և 1949-1953 թվականներին աշխատել է Սուխումի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետում։ 1952 թվականին «Հարավ-վրացական հրաբխային բարձրավանդակ (կառուցվածքը, ռելիեֆ, պատմական զարգացում)» թեմայով իր դոկտորական աստիճանը պաշտպանելով, նա մեծ ներդրում է ունեցել Ալպյան-Միջերկրական գոտու հրաբխային տարածքների ուսումնասիրության գործում, որը չի կորցրել իր նշանակությունը մինչև այժմ։

1953 թվականին նա սկսել է աշխատել Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Վախուշտի Բագրիատիոնի աշխարհագրության ինստիտուտում։ Սկզբում նա ղեկավարել է Ֆիզիկական աշխարհագրության ֆակուլտետը և որից հետո մինչև մահը ղեկավարել է Գեոմորֆոլոգիայի և Պալեոաշխարհագրության ֆակուլտետները։ Գրեթե կես դար Լևան Մարուաշվիլին ճամփորդել է հայրենի երկրում և ուսումնասիրել է բնությունը։ Նա իր աշխատանքներում անդրադարձել է աշխարհագրական գիտությունների գրեթե բոլոր ուղղություններին` գեոմորֆոլոգիա, ֆիզիկական աշխարհագրություն, պալեոաշխարհագրություն, կարստաբանության և սպելիոլոգիա, աշխարհագրության պատմություն և այլն։ Իր երիտասարդ տարիներից զբաղվել է լեռնագնացությամբ, հաղթահարել է տասնյակ գագաթներ և բարձր լեռնանցքներ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարուաշվիլին իր գիտական գործունեության ընթացքում գրել է ավելի քան 500 գիտական աշխատություններ վրացերեն և ռուսերեն լեզուներով, այդ թվում 30 մենագրություններ և գրքույկներ, որոնք շարունակում են արդիական լինել մինչև այսօր[6][7]։

Նրա ուսումնասիրության հիմնական առարական գեոմորֆոլոգիան է եղել։ Նրա ինտենսիվ հետազոտություններից հետո մանրակրկիտ ուսումնասիվել են Վրաստանի առանձին գեոմորֆոլոգիական շրջանները։ Վրաստանի տարածքի կոմպլեքս ուսումնասիրությունից հետո հրապարակվել է «Վրաստանի գեոմորֆոլոգիա» անվամբ ընդարձակ հիմնարար մենագրություն (գլխավոր խմբագիր Լ. Մարուաշվիլի), որը վրացական աշխարհագրագետների համար մինչև այժմ սեղանի գիրք է հանդիսանում։ Այդ աշխատության համար Լ. Մարուաշվիլին 1970-ական թվականներին ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության կողմից ստացել է Ն. Ս. Պրժևալսկու անվան ոսկե մեդալ։ Պրոֆեսոր Մարուաշվիլին 1956-1992 թվականներին ղեկավարել է Վախուշտի Բագրատիոնի Աշխարհագրության համալսարանի գեոմորֆոլոգիայի ամբիոնը[8]

Նրա գիտական գործունեության մեջ գլխավոր տեղ ունի սպելեոլոգիան։ Նա իր հիմնական աշխատություններում մանրամասն դիտարկել է Վրաստանի կարստային ռելիեֆային ձևերի տարիքը։ Քարանձավների ուսումնասիրությունների համար նա կազմակերպել է կարևորագույն սպելեոլոգիական արշավախբեր։ Հատկապես կարևորներից է Ցուցղվաթի քարանձավ ազգային հուշարձան արշավախումբը Արևմտյան Վրաստանում։ 1973 թվականին նա հրապարակել է «Սպելեոլոգիայի հիմունքներ» խոշոր գիտական աշխատությունը։

Մարուշվիլին պալեոաշխարհագրությանը նվիրված կարևոր աշխատություններ ունի նաև։ 1985 թվականին Մոսկվայում ռուսերեն լեզվով լույս է տեսել Մարուաշվիլի կազմած «Պալեոաշխարհագրական բառարանը»։ Նա նաև ստեղծել է Կովկասի ֆիզիկական աշխարհագրությանը վերաբերող առաջին հիմնարար աշխատություններ։

Մարուաշվիլին գրել է ավելի քան 20 մենագրություններ։ Հաջողությամբ աշխատել է Վախուշտի Բագրատիոնիի քարտեզագրական ժառանգության ուսումնասիրության ուղղությամբ։ Լ. Մարուաշվիլին մի քանի տասնյակ հոդվածներ է գրել Վրաստանի Սովետական ​​հանրագիտարանում։

Լեռնագնացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1930 թվականներին զբաղվել է լեռնագնացությամբ։ Այդ ընթացքում նա հաղթահարել է մի քանի խոշոր գագաթներ։ 1929 թվականին, դեռևս 16 տարեկանում նա բարձրացել է Բրուտսաբձելի գագաթը ბრუტსაბძელი (Ջավա լեռնաշղթա -ჯავის ქედი, 3670 մ), իսկ մի տարի անց նա մասնակցել է Թեթնուլդի (4852 մ) և Բանգուրիանի (ბანგურიანი, 3838 մ) գագաթները բարձրանալու արշավին, հաղթահարելով Տվիբերի լեռնանցքը (ტვიბერის უღელტეხილი, 3607)։ Նա 1931 թվականին նաև բարձրացել է Քուրո գագաթը (ყურო - Քուրո լեռնաշղթա, 4071 մ), Կազբեկ գագաթը (Խոխի լեռնաշղթա, 5047 մ), եւ այլն։ 1932 թվականին նա մասնակցել է դեպի Պամիր արշավախմբին։

1934 թվականին մասնակցել է Մեծ Կովկասի Ուշբա լեռնագագաթ արշավախմբին։ Հետո մի շարք տարբեր հայտնի արշավականների է մասնակցել։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թվականին, ականավոր գիտնական, պրոֆեսոր Լ. Մարուաշվիլին գիտության ձեռքբերումների համար պարգևատրվել է Վրաստանի պետական ​​մրցանակով։
  • «Վրաստանի գեոմորֆոլոգիա» մենագրության համար (գլխավոր խմբագիր Լ. Մարուաշվիլի) Լ. Մարուաշվիլին 1972 թվականին ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության կողմից ստացել է Ն. Ս. Պրժևալսկու անվան ոսկե մեդալ[9]։
  • Վախուշտի Բագրատիոնի մրցանակ (1977)[5]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թբիլիսիի պետական համալսարանը Վախուշտի աշխարհագրության ինստիտուտում համաժողով է անցկացրել, որը նվիրված էր պրոֆեսոր Լևան Մարուաշվիլիի ծննդյան 100-ամյակին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маруашвили, Л. И. Целесообразность пересмотра существующих представлений о палеогеографических условиях ледникового времени на Кавказе. Тб., 1956
  • Маруашвили, Л. И. Элементы исторической географии в трудах Вахушти Багратиони. 1973
  • მარუაშვილი ლ., ქართველო მოგზაური რაფიელ დანიბეგაშვილი და მისი ცნობები ინდოეთის, ბირმისა და ჩინეთის შესახებ. თბ., 1956
  • მარუაშვილი ლ., დასავლეთ საქართველოს კარსტული ზოლის გეოგრაფიული და სპელეოლოგიური დახასიათების ცდა. თბ., 1963
  • «Վրաստանի ֆիզիկական աշխարհագրություն», երկու հատորով (1969, 1970) (Physical Geography of Georgia)[10]
  • «Կովկասի ֆիզիկական աշխարհագրություն», եռահատոր (1975, 1981, 1986) (Physical Geography of the Caucasus)[11]
  • «Քարանձավային ուսումնասիրության հիմունքներ. ընդհանուր սպելեոլոգիա» (1973) (Basic of Cave Study: General Speleology)
  • «Պալեոլոգիական բառարան» (1985) (The Paleogeographical Dictionary)[12]
  • «Վրաստանի գեոմորֆոլոգիա» (1971) (Geomorphology of Georgia)
  • «Վրաստանը Անտրոպոգենիայում» (1991) (Georgia in Anthropogene)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ლევან მარუაშვილი, ბიობიბლიოგრაფია, მეცნიერება. თბ., 2002;
  • ხარაძე კ., ბუნების უბადლო მკვლევარი, თბ., 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Georgian Encyclopedia I. Abashidze Main Editorial (Գլխավոր խմբագիր Ի. Աբաշիձե, Վրացական հանրագիտարան 2002 թվական), Թբիլիսիի հանրագիտարան
  2. Г. А. МАКСИМОВИЧ, В. Н. БЫКОВ КАРСТ КАРБОНАТНЫХ НЕФТЕГАЗОНОСНЫХ ТОЛЩ. ուսումնական ձեռնարկ
  3. Lasha Asanidze, Kukuri Tsikarishvili , Zaza Lezhava, Nana Bolashvili, Nino Chikhradze Discovery and Management of Georgian Caves.
  4. 4,0 4,1 Geomorphology, Russian Academy of Sciences, October-December, № 4 - 2002, էջ 121
  5. 5,0 5,1 Koba Kharadze, The unrivalled authority on nature study: Levan Maruashvili, Tbilisi, 2012
  6. 6,0 6,1 6,2 Levan Maruashvili (1912-1992). Compiler Zh. Ivanishvili-Maruashvili, editor Z. Tatashidze, N. Pirtskhalava. Tbilisi, Metsniereba, 2002
  7. Վրաստանի էլեկտրոնային արխիվ
  8. Department of Geomorphology. © Vakhushti Bagrationi Institute of Geography 2008.
  9. Ռուսական աշխարհագրական միության գերազանցության նշանով պարգևատրումների ցանկ (1845-2012) (ռուս.)
  10. მარუაშვილი ლ., საქართველოს ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 1 თბილისი 1969 მარუაშვილი ლ., საქართველოს ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 2 თბილისი 1970 
  11. მარუაშვილი ლ., კავკასიის ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 1 თბილისი 1975 მარუაშვილი ლ., კავკასიის ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 2 თბილისი 1981 მარუაშვილი ლ., კავკასიის ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 3 თბილისი 1986 
  12. Маруашвили, Л. И. «Палеографический словарь». М. 1985.