Լորի Մեթկալֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորի Մեթկալֆ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1955(1955-06-16)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրCarbondale, Ջեքսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԻլինոյս նահանգի համալսարան և Edwardsville High School?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի
ԱմուսինՃէֆ Փէրի և Matt Roth?
Պարգևներ և
մրցանակներ
Թատերական համաշխարհային մրցանակ[3] «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար և «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար
ԵրեխաներZoe Perry?
Laurie Metcalf Վիքիպահեստում

Լորա Էլիզաբեթ «Լորի» Մեթկալֆ (անգլ.՝ Laura Elizabeth «Laurie» Metcalf, հունիսի 16, 1955(1955-06-16)[1][2], Carbondale, Ջեքսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Երեք «Էմմի» և երկու «Թոնի» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների հավակնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթկալֆը ծնվել է Իլինոյս նահանգի Կարբոնդեյլ քաղաքում։ Նա երեք քույրերից ավագն էր։ Լորին սովորել է Իլինոյս նահանգի Էդվարդսվիլ քաղաքում։ Նրա հայրը Հարավային Իլինոյս-Էդվարդսվիլ համալսարանի բյուջեի գծով տնօրենն էր, իսկ մայրը աշխատում էր որպես գրադարանավարուհի[4]։ Նրա տատիկի ազգականը դրամատուրգ Զոե Ակինսն էր, որը «Պուլիցերյան» մրցանակի դափնեկիր էր[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթկալֆը հաճախել է Իլինոյս նահանգի համալսարանը և 1977 թվականին ստացել է թատրոնի արվեստի բակալավրի աստիճան։ Համալսարանում ծանոթացել է իր համակուրսեցիների, ապագա դերասանների հետ, որոնց թվում էին Ջոն Մալկովիչը, Գլեն Հեդլին, Ջոան Ալենը և Հարի Սինիսը։ Իր պրոֆեսիոնալ կարիերան Մեթկալֆը սկսել է Steppenwolf թատրոնում, որտեղ ստացել է «խենթ շալվար» մականունը։ 1983 թվականին գնացել է Նյու Յորք, որտեղ խաղացել է «Բալզամը Գաադալում» ներկայացման մեջ։ 1984 թվականին տեղափոխվել է Մանհեթեն, որտեղ սկսել է աշխատել կինոյում և թատրոնում։

Կարիերա կինոյում և հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա խաղացել է դերեր, որոնք տատանվում են շատ փոքրից մինչև մեծ, այդ թվում՝ «Հուսահատորեն փնտրում եմ Սյուզանին», «Ինչպես ստեղծել իդեալ», «Ներքին հետաքննություն», «Քեռի Բաքը», «Փախչող հարսնացուն», «Ճիչ 2», «Հուսահատ տնտեսուհիները», ինչպես նաև «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալը, որտեղ խաղացել է Շելդոն Կուպերի մոր դերը։

Մեթկալֆը «Ծերությունը ուրախություն չէ» և «Մաքքարթի» սիթքոմներում կատարել է գլխավոր դերեր՝ համապատասխանաբար 2013 և 2014 թվականներին[6]։ 2014 թվականի մայիսի 9-ին CBS-ն պատվիրել է սերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները՝ 2014-2015 թվականների հեռուստաեթերաշրջանում հեռարձակելու համար[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1992 թվականներին Լորին ամուսնացած է եղել դերասան Ջեֆ Փերիի հետ։ Նախկին ամուսիններն ունեն դուստր՝ դերասանուհի Զոյի Միշել Փերրի-Մեթկալֆը (ծնվ․ 26.09.1984)։

2005-2014 թվականներին Մեթկալֆը ամուսնացած է եղել դերասան Մեթ Ռոթի հետ, որի հետ հարաբերությունները սկսվել են դեռևս 1993 թվականին։ Նախկին ամուսիններն ունեն երեք երեխա՝ երկու որդի, Ուիլ Թերոն Ռոթը (ծնվ. 20.11.1993) և Դոնովան Ռոթը (ծնվ․ 2000 թվականին, որդեգրված 2006 թվականին)[8], և մեկ դուստր՝ Մեյ Աքինս Ռոթը (ծնվ. 03.07.2005 փոխնակ մայր)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1978 ֆ Հարսանիք A Wedding սպասուհի
1981 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live լրահաղորդ
1985 ֆ Հուսահատորեն փնտրում եմ Սյուզանին Desperately Seeking Susan Լեսլի Գլաս
1985 հֆ Ռեյմոնդ Գրեմի մահապատիժը The Execution of Raymond Graham Քերոլ Գրեմ
1986 ս Հավասարիչ The Equalizer Թերեզա
1987 ֆ Ինչպես ստեղծել իդեալ Making Mr. Right Սենդի
1988 ֆ Աստղեր և զոլեր Stars and Bars Մելիսա
1988 ֆ Տանից հեռու Miles from Home պարուհի
1988—1997 ս Ռոզաննա Roseanne Ջեքի Հարիս
1989 ֆ Քեռի Բակը Uncle Buck Մարսի Դալգրեն-Ֆրոստ
1990 ֆ Ներքին հետաքննություն Internal Affairs Էմի Ուոլես
1990 ֆ Բնակիչը Pacific Heights Ստեֆանի Մակդոնալդ
1991 ֆ Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում JFK Սյուզի Քոքս
1992 ս Ջեքի Թոմասի շոուն The Jackie Thomas Show Ջեքի Հարիս
1993 ֆ Վտանգավոր կինը A Dangerous Woman Անիտա
1994 ֆ Տների գաղտնի կյանքը The Secret Life of Houses Էն
1995 ֆ Հեռանալով Լաս Վեգասից Հեռանալով Լաս Վեգասից տանտիրուհի
1995 մֆ Խաղալիքների պատմություն Toy Story տիկին Դևիս
1996 ֆ Սիրելի Աստված Dear God Ռեբեկա Ֆրեյզեն
1997 մս Բլրի արքան King of the Hill Սիսի Կոբ
1997 ֆ Շրջադարձ U Turn ավտոկայանի աշխատակցուհի
1997 ֆ Դժոխքի տաքսի Chicago Cab
1997 մս Կյանքը Լուի հետ Life with Louie օրիորդ Քինի
1997 ֆ Ճիչը 2 Scream 2 Դեբի Սոլթ
1997 ս Դարման և Գրեգը Dharma & Greg Սփայդեր
1998 հֆ Փողոցային օրենք Always Outnumbered Հոլի Գրեյմս
1998 հֆ Առյուծի թակարդում The Long Island Incident Քերոլին Մաքքարթի
1998 ս Արևից երրորդ մոլորակը 3rd Rock from the Sun Ջենիֆեր Ռեյվելին
1999 ֆ Փախչող հարսնացուն Runaway Bride Բեթի Թրաութ
1999 մֆ Խաղալիքների պատմություն 2 Toy Story 2 տիկին Դևիս
2002 մֆ Գանձերի մոլորակը Treasure Planet Սառա Հոքինս
2004 ս Մալքոլմը կենտրոնում Malcolm in the Middle Սյուզան
2004 ս Գեղեցիկ ապրել չի արգելվում Absolutely Fabulous Քրիստալին
2005 ս Առանց հետքի Without a Trace Սյուզան Հոփքինս
2006 ֆ Պողպատե քաղաք Steel City Մարիեն Կարն
2006 ս Գրեյի անատոմիա Grey's Anatomy Բեատրիս Քարվեր
2006 ֆ Գարեջրի լիգա Artie Lange's Beer League Արտիի մայրիկ
2006 ս Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Քերոլին Բիգսբի
2006 ս Իմ թիմը My Boys մորաքույր Ֆիլիս
2007 մֆ Հանդիպում Ռոբինսոնների հետ Meet the Robinsons Լյուսիլ Հարինգթոն
2007—2018 ս Մեծ պայթյունի տեսությունը The Big Bang Theory Մերի Կուպեր
2008 ֆ Հարկադրված պատերազմ Stop-Loss տիկին Քոլսոն
2008—2009 ս Հեշտ գումար Easy Money Բոբեթ Բաֆկին
2009 հֆ Ֆերմա The Farm Ուորդեն Մարգարեթ-ավագ
2010 մֆ Խաղալիքների պատմություն 3 Toy Story 3 տիկին Դևիս
2010 հֆ Տարօրինակ եփում Strange Brew
2013 ս Գուդինի խաղերը The Goodwin Games բժիշկ Ռիչլենդ
2013—2014 ս Ծերությունը ուրախություն չէ Getting On բժիշկ Ջենա Ջեյմս
2017 ֆ Լեյդի Բըրդ Lady Bird Մերիոն Մաքֆերսոն
2018 ս Ռոզաննա Roseanne Ջեքի Հարիս
2019 մֆ Խաղալիքների պատմություն 4 Toy Story 4 տիկին Դևիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. Laurie Metcalf Film Reference biography
  5. «Laurie bio»։ Արխիվացված է օրիգինալից 2005-11-08-ին։ Վերցված է 2020-11-04 
  6. Nellie Andreeva (31 декабря 2013)։ «Laurie Metcalf To Star In CBS Comedy Pilot ‘The McCarthys’»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-17 
  7. Cynthia Littleton (9 мая 2014)։ «CBS Orders Comedies ‘Odd Couple,’ ‘McCarthys’ and 5 Dramas»։ Variety։ Վերցված է 2014-05-14 
  8. Different Family Values — New York Post interview with Metcalf