Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում
«Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում» (անգլ.՝ JFK), ռեժիսոր Օլիվեր Սթոունի մասամբ սև-սպիտակ ֆիլմը, ԱՄՆ-ում էկրաններին է հայտնվել 1991 թվականի դեկտեմբերի 20-ին: Սցենարը գրվել է Ջիմ Գարիսոնի «Մարդասպանների հետքերով» (On the Trail of the Assassins by Jim Garrison) և Ջիմ Մարսի «Հրաշալի կրակ. դավադրություն, որը սպանեց Քենեդիին»(Crossfire: The Plot That Killed Kennedy by Jim Marrs) գրքերի հիման վրա: Ֆիլմը արժանացել է «Օսկարի» ութ անվանակարգի (այդ թվում` «Լավագույն ֆիլմ» կատեգորիան), հաղթել է դրանցից երկուսում` օպերատորի լավագույն աշխատանք և լավագույն մոնտաժ:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը սկսում է 1961 թվականին պաշտոնից հեռացած ԱՄՆ-ի նախագահ Դուայթ Էյզենհաուերի ելույթի հատվածով, որում նա զգուշացնում էր ռազմա-արդյունաբերական համալիրի` երկրի կյանքի վրա ազդեցության բարձրացման մասին և շարունակում՝ Ջոն Քենեդիի գործունեության նկարագրությամբ, որը ըստ Սթոունի հանգեցրեց վերջինիս սպանությանը: Ելույթը ավարտվում է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում Քենեդիի սպանության տեսարանի վերականգնմամբ:
Պատմությունը անցնում է Ջիմ Գարիսոնին՝ Նոր Օռլեանի շրջանային դատախազին, որը տեղեկանում է սպանության մասին, այնուհետև տեղեկություն է ստանում Դալասի իրադարձությունների և Նոր Օռլեանի որոշ մարդկանց հնարավոր կապի մասին: Ցանկանալով օգնել կառավարական հետաքննությանը Գաիսոնը և նրա թիմը սկսում են մշակել ստացած տեղեկությունը, նույնիսկ ձերբակալում են հանձագործության հնարավոր մասնակիցների, այդ թվում՝ Դևիդ Ֆերին և հանձնում ՀԴԲ-ին: Սակայն ՖԴԲ-ն շուտով հրապարակայնորեն հերքում է մեղադրյալների կապը Քենեդիի սպանության հետ: Երբ նախահագի սպանության մեջ պաշտոնապես մեղադրվող Լի Հարվին (Գարի Օլդմեն) սպանվում է Ջեկ Ռուբիի կրակոցից, Գարիսոնը փակում է իր հետաքննությունը, բայց ամբողջ պատմությունը նրան կասկածելի է թվում:
1967 թվականին, երեք տարի անց Գարիսոնը ծանոթանալով Վարենի հանձնախմբի հաշվետվության հետ վերսկսում է հետաքննությունը: Կարդալով հանձնախմբի հաշվետվությունը հետաքննության մեջ շատ սխալների է հանդիպում:
Շուտով, հետաքննությունը սկսելուց հետո ոմն բարձրաստիճան զինվորական պաշտոնյա, ով իրեն կոչում էր Միստեր Իքս(Դոնալդ Սազերլենդ), Գարիսոնին գաղտնի հանդիպում է նշանակում Վաշինգտոնում: Միստեր Իքսը պատմում է դավադրության մասին, որտեղ ներքաշված են ԿՀՎ-ի, Գաղտնի ծառայության, ՀԴԲ-ի բարձրաստիճան աշխատակիցներ, մաֆիայի ներկայացուցիչներ, ՌԱՀ-ի գործադարձուներ և Քենեդիի օրոք փոխ-նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը: Դավադրությունը նպատակ ուներ Քենեդիին սպանել, իսկ հետագայում վերացնել հետքերը: Միստեր Իքսը բացատրում է Գարիսոնին, որ Քենեդին սպանվել էր ԱՄՆ-ն ռազմական կոնֆլիկտից հանելու և ԿՀՎ-ն թուլացնելու ցանկության պատճառով:
Միստեր Իքսի Նոր Զելանդիայում գտնվելու ժամանակ տարօրինակ փոփոխություններ կատարվեցին Քենեդիի անվտանգության կազմակերպման մեջ, որի համար նա պատասխանատու էր: Քենեդիի Դալաս կատարած այցից առաջ չեղյալ էին հայտարարվել նման դեպքերում ստանդարդ ընթացակարգերը: Միջոցառումները չեղյալ էին հայտարարվել, չնայած խմբի հրամանատարի բողոքներին: Ըստ Միստեր Իքսի այս փաստերը վկայում են դավադրության կազմակերպման մասին:
Միստեր Իքսը կոչ է անում Գարիսոնին «շարունակել փորել» և սկսել Նոր Օռլեանցի միջազգային գործարար Քլեյ Շոուի հետապնդումը, ով նույնպես դավադրության մասնակից էր:
Քլեյ Շոուի դեմ դատական գործընթացի մոտենալուն հետ Գարիսոնի որոշ աշխատակիցներ կասկածում են նրա գործողությունների մեջ և հեռանում են քննիչների թիմից: Գարիսոնի կինը մեղադրում է նրան, այն բանում, որ հետաննությունը ամբողջությամբ գրավել է նրան, և հեռացրել ընտանիքից: Բացի այդ ԶԼՄ-ները արշավ են սկսում ընդեմ Գարիսոնի և նրա թիմի, քննադատելով նրան, նրա աշխատանքի մեթոդները, և հետաննության վրա ծախսած ավելորդ միջոցները: Որոշ առանցքային վկաներ վախեցած են, և հրաժարվում են հանդես գալ դատարանում, մնացածները, այդ թվում Դևիդ Փերին, մահանում են կասկածելի հանգամանքներում:
1969 թվականի մարտին երդվյալ ատենակալների դատարանը քննարկման վրա գրեթե մեկ ժամ ծախսելուց հետո ամբողջությամբ արդարացնում են Քլեյ Շոուին: Ֆիլմում ցուցադրվում է, որ ատենակալները հավատում են դավադրության առկայությանը, սակայն չեն տեսնում դրան՝ Քլեյ Շոուի մասնակցության ապացույցը:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քևին Քոսթեր — շրջանային դատախազ Ջիմ Գարիսոն [
- Սիսի Սպեյսեք — Լիզ Գարիսոն
- Մայքլ Ռուկե —Բիլ Բրուսարդ
- Թոմի Լի Ջոնս—Քլեյ Շոու
- Ջո Պեշի—Դեվիդ Ֆերի
- Գարի Օլդմեն — Լի Հարվեյ Օսվալդ
- Ջեյ Սանդերս — Լու Այվոն
- Լորի Մետկալֆ — Սյուզի Կոկս
- Շոն Սթոուն— Ջասպեր Գարիսոն
- Ջոն Քենդի— Դին Էնդրյուսի փաստաբանը
- Ջիմ Գարիսոն —Էրլ Ուորեն
- Ուոլթեր Մատաու— սենատոր Ռասել Բ. Լոնգ
- Մարտին Շիմ
Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992 - Օսկար մրցանակ
- Օպերատորի լավագույն աշխատանք — Ռոբերտ Ռիչարդսոն
- Լավագույն մոնտաժ — Ջո Հա, Պետրո Սկալյա
- 1993 — BAFTA մրցանակ
- Լավագույն մոնտաժ — Ջո Հաթշինգ, Պետրո Սկալիյա
- Լավագույն ձայն
- 1992 — Ոսկե գլոբուս մրցանակ
- Լավագույն ռեժիսոր —Օլիվեր Սթոուն
Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992 — Օսկար մրցանակ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան — Թոմի Լի Ջոնս
- Լավագույն ռեժիսոր -Օլիվեր Սթոուն
- Լավագույ օրիգինալ երաժշտություն — Ջոն Ուիլյամս
- Լավագույն ֆիլմ — Օլիվեր Սթոուն, Ա. Կիտման Խո
- Լավագույն ձայն
- Լավագույն սցենար, հիմնված այլ աղբյուրից վերցրած նյութի վրա— Օլիվեր Սթոուն, Զաքարի Սկլյար
- 1993 — BAFTA մրցանակ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան — Թոմի Լի Ջոնս
- Լավագույն հարմարեցված սցենար —Օլիվեր Սթոուն Զաքարի Սկլյար
- 1992 — էդգար Ալան Պոյի մրցանակ
- Լավագույն գեղարվեստական ֆիլմ — Օլիվեր Սթոուն, Զաքարի Սկլյար
- 1992 — Ոսկե գլոբուս մրցանակ
- Լավագույն դրամա
- Լավագույն դրամատիկ դերասան —Քևին Քոսթներ
- Լավագույն սցենար — Օլիվեր Սթոուն, Զակարի Սկլյար
- 1992 — MTV Movie Awards մրցանակ
- Լավագույն գեղարվեստական ֆիլմ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 выгрузка данных Freebase — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Джон Ф. Кеннеди. Выстрелы в Далласе»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում Կաղապար:Рейтинг-10
- «Джон Ф. Кеннеди. Выстрелы в Далласе»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: Կաղապար:Рейтинг-5
- Roger Ebert. (1991-12-20)։ «JFK» (անգլերեն)։ Chicago Sun-Times։ Վերցված է 2012-08-21
- Rita Kempley. (1991-12-20)։ «JFK» (անգլերեն)։ Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-08-21
|
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- 1991 ֆիլմեր
- Օլիվեր Սթոունի ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կենսագրական ֆիլմեր
- Ստեղծագործություններ բռնությունների մասին
- Ֆրանսիական պատմական ֆիլմեր
- 1990-ականների դրամա ֆիլմեր
- StudioCanal ֆիլմեր