Լուի Սիրված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Լյուդովիկ XV
Սիրված
Louis XV; Buste.jpg
Իշխանություն 1715, սեպտեմբերի 1 - 1774, մայիսի 10
Ծնվել է՝ փետրվարի 15, 1710({{padleft:1710|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:15|2|0}})[1]
Ծննդավայր Վերսալ[1]
Մահացել է՝ մայիսի 10, 1774({{padleft:1774|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}})[1] (64 տարեկանում) բնական պատճառով
Վախճանի վայր Վերսալ[1]
Սեն Դենի աբբայություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Նախորդ Լյուդովիկոս XIV
Հաջորդող Լյուդովիկոս XVI
Տոհմ Բուրբոններ
քաղաքական գործիչ և տնտեսագետ
Հայր Louis, Dauphin of France, Duke of Burgundy
Մայր Princess Marie Adélaïde of Savoy
Երեխաներ Louise Élisabeth of France, Princess Henriette of France, Princess Louise of France, Louis, Dauphin of France, Princess Marie Adélaïde of France, Princess Victoire of France, Princess Sophie of France, Princess Thérèse of France, Princess Louise Marie of France, Philippe, Duke of Anjou, Charles de Vintimille, Philippe de Narbonne-Lara, Louis, comte de Narbonne-Lara, Adélaïde de Saint-Germain և ենթադր. Charles Louis Cadet de Gassicourt
Կրոնական հավատքներ Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և Անդրեաս առաքյալի շքանշան
Ստորագրություն Signature of Louis XV in 1753 at the wedding of the Prince of Condé and Charlotte de Rohan.jpg

Լյուդովիկոս XV (ֆր.՝  Louis XV)-պաշտոնական մականունը սիրված (ֆր.՝ Le Bien Aimé 1710 փետրվարի 15, Վերսալ-1774 մայիսի 10, Վերսալ)-Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչ Ֆրանսիայի թագավոր 1715սեպտեմբերի 1-ից։

Մանկություն։ Երեխա-գահաժառանգ, որը կենդանի է մնացել[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոս XIV-ի ծոռը, ապագա թագավոր (ծննդյան օրվանից կրում է Անժուի դուքս տիտղոսը) սկզբում նա գահաժառանգների մեջ չորրորդն էր։ 1712-ին իրար հետևից համապատասխանաբար փետրվարի 12-ին և 16-ին մահացան հայրը և մայրը, ապա մարտի 12-ին՝ նրա 4-ամյա ավագ եղբայրը։ Նա միայն ողջ մնաց՝ շնորհիվ իր դաստիարակի՝ Վանտադուրի դքսուհու[2] ուշադրության։ Հոր և եղբոր մահվանից հետո դարձավ գահաժառանգ, որից հետո ստացավ Վիենի դոժ տիտղոսը։ 1714-ին մահացավ Բերիի դուքսը՝ Լյուդովիկոսի հորեղբայրը։ Սպասվում էր, որ նա կստանձներ ռեգենտությունը։ Լյուդովիկոսի մյուս հորեղբայրը՝ Ֆիլիպ V Իսպանացին, 1713-ի Ուտեխի հաշտության պայմանագրով, այլևս չէր կարող որևէ նկրտում ցուցաբերել ֆրանսիական գահի նկատմամբ։ Ամբողջ դինաստիայի ճակատագիրը մնաց փոքրիկ Լյուդովիկոսի ձեռքում. բոլորը սկսեցին անհանգստանալ Լյուդովիկոսի համար[3]։

Ռեգենտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոս XIV-ի մահից հետո՝ 1715սեպտեմբերի 1-ին, Լյուդովիկսը գահ բարձրացավ 5 տարեկան հասակում, մահացած թագավորի բարեկամներից Ֆիլիպ Օռլեանցու հովանավորությամբ։ Արտաքին քաղաքականության մեջ պահպանվում էին Լյուդովիկոս XIV-ի գծած ուղենիշները. հաշտություն էր կնքվել Անգլիայի հետ, շարունակվում էր պատերազմը Իսպանիայի դեմ։ Ներքին քաղաքականության մեջ հետևեցին Ջոնա Լոյի սիստեմին, ինչը հասցրեց Ֆրանսիայի տնտեսության քայքայմանը։ Այդ ժամանակ թագավորի դաստիարակությամբ զբաղվում էին եպիսկոպոս Ֆլյորին և մարշալ Վիլուրան. սրանք երկուսն էլ ձգտում էին իրենց մեթոդներով դաստիարակել թագավորին։ 1723հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշինսկու դուստրն էր։

Կարդինալ Ֆլյորիի կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1726-ին թագավորը հայտարարեց, որ երկրի կառավարումը վեցնում է իր վրա, սակայն ամբողջ կառավարումն անցավ կարդինալ Ֆլյորիին, ով կառավարում էր մինչև իր մահը 1743-ը, նա ամեն միջոց գործադրում էր Լյուդովիկոսին քաղաքականությունից հեռու պահելու համար։ Ֆլյորիի կառավարումը, զենք էր ծառայում հոգևորականության ձեռքում։ Նրա կառավարման ժամանակաշրջանը կարելի է բնութագրել՝ երկրի ներքին քաղաքականություն-ոչ մի նորարություն և ռեֆորմներ, հոգևորականության ազատումը հարկերից, բռնաճնշումներ բողոքականների նկատմամբ, ֆինանսական քաղաքականության մեջ գերխնայողական քաղաքականություն էր ընտրել և ամեն անգամ ստուգում էր ֆինանսների նախարարության գործերը։ Արտաքին քաղաքականությունը-գրագետորեն հեռանում էր արյունահեղ պատերազմներից, սակայն միևնույն ժամանակ նա ստեղծեց երկու բանակ, որոնք ուղարկվեցին համապատասխանաբար Լեհաստան և Ավստրիա։ Առաջինը Ֆրանսիային միացրեց Լոթարինգիան, որտեղ գահ բարձրացվեց Լյուդովիկոսի աներ Ստանիսլավ Լեշինսկին։ Երկրորդը 1741-ից հաջողությամբ պատերազմեց ավստրացիների հետ, սակայն հետագայում իրադրությունը փոխվեց։ 1748-ին Ֆրանսիան ստիպված էր ընդունել Աախենի հաշտությանը, որի համաձայն Ֆրանսիան հրաժարվում էր Նիդեռլանդներում իր նվաճումներից փոխարենը ստանում էր Ֆիլիպ Իսպանացու նվաճած Պարման և Պյաչենցան։ Լյուդովիկոս թագավորը անձամբ մասնակցեց Ավստրիայի դեմ պատերազմին, սակայն Մեցայում ծանր հիվանդացավ։ Ամբողջ Ֆրանսիան էր անհանգստանում, երբ Լյուդովիկոսը լավացավ ինքն իրեն կոչեց՝ սիրված։

Ինքնուրույն կառավարում։ Ռեֆորմներ անցկացնելու փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդինալ Ֆլյորին մահացավ պատերազմի սկզբում, Լյուդովիկոսն ամբողջ իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում՝ չնշանակելով առաջին նախարար։ Հաշվի առնելով, որ Լյուդովիկոսը փորձ չուներ երկրի կառավարման գործում չէր կարող խնդիրներ չառաջանար՝ ամեն նախարար առաջնորդում էր իր նախարարությունը և հաշվետու չէր իր գործակիցների առջև, ինչը մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց կառավարությանը։ Բացի այդ Լյուդովիկոսը վարում էր արևելյան բռնապետերին հարիր կյանք, ենթարկվելով այս կամ այն սիրուհուն, իսկ 1745-ից թագավորն ընկավ մարկիզ Պոմպոդյուրի ազդեցության տակ, ով երկրի ամբողջ իշխանությունը ձգտում էր կենտրոնացնել իր ձեռքում։ Փարիզյան կառավարությունը սկսեց ավելի վատ վերաբերվել թագավորին։ 1757-ին ոմն Դամյեն մահափորձ կատարեց Լյուդովիկոս թագավորի դեմ։ Երկրի աղքատ վիճակը Ֆրանսիայի ֆինանսների գլխավոր կառավարիչ Մաշոյին բերեց այն մտքին, որ երկիրը ռեֆորմների կարիք ունի։ Վերջինս առաջարկում էր երկրի բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ արտոնյալ դասակարգը և եկեղեցական ամբողջ հողերը ենթարկել հարկերի, ինչը թույլ կտար ամբողջ հարկային բեռը հանել գյուղացիների և քաղաքացիների վրայից, սակայն սրա դեմ ապստամբեց եկեղեցին, ինչից օգտվեցին բողոքականները և իրենց ուսմունքը տարածեցին Ֆրանսիայում։ Վերջի վերջո Մաշոն ընկավ՝ նրա ծրագիրը մնաց չիրագործված։

7-ամյա պատերազմը։ Քաղաքական և ֆինանսական ճգնաժամերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1756-ին սկսվեց 7-ամյա պատերազմը, որի ընթացքում Լյուդովիկոսը դաշնակցեց Ավստրիային Ֆրանսիայի ավանդական թշնամուն, չնայած մարշալ Ռիշելյեյի տարած հաղթանակին Ֆրանսիացիները ստիպված էին 1763-ին Փարիզում հաշտություն կնքել Անգլիայի հետ։ Բանն այն է, որ անգլիացիները օգտվելով ֆրանսիացիների մի շարք սխալներից ոչնչացրել էին վերջիններիս նավատորմը, ինչի արդյունքում վերոնշյալ հաշտությամբ Ֆրանսիան մի շարք գաղութներ զիջեց մի շարք գաղութներ՝ այդ թվում Հնդկաստանը և Կանադան։ Պոմպադյուրը, փոխելով իր կարծիքով վատ նախարարներին և հրամանատարներին, նրանց առաջնորդ նշանակեց հերցոգ Շուազելին։ Նա կապեր հաստատեց Եվրոպայի տարբեր պետություններում գահ բարձրացած Բուրբոների միջև։ Երկրի ֆինանսական իրադրությունը ողբալի էր, բյուջեի դիֆցիտը հասնում էր աննկարագրելի չափերի։ Դիֆիցիտը փակելու համար անհրաժեշտ էին բարեփոխումներ և նոր հարկեր, սակայն 1763-ին Փարիզյան պառլամենտը մերժեց ներկայացված ծրագիրը։ Արքան ստիպեց նրան, որպեսզի Շուազելը կրկին անգամ դիմի պառլամենտ, բայց այս անգամ պառլամենտը պետք է որոշում կայացներ արքայի անունից lit de justice (սա մի ավանդույթ էր, որը հիմնվում էր՝ արքայի ներկայությամբ ցանկացած դատավոր պետք է լռի կարգախոսի վրա) Լյուդովիկոսը կազմակերպեց երկրորդ lit de justice-ը, որի ժամանակ նա պառլամենտը հայտարարեց սովորական դատարան, որը պետք է մեծ պատիվ համարի արքայի ներկայությունը։ Սակայն թե՛ փարիզյան, թե՛ տեղական պառլամենտները շարունակեցին չենթարկվել։ 1764-ին Պոմպոդյուրի մահից հետո թագավորի սիրուհին դարձավ Դյուբարին, ով Շուզելին հեռացրեց իր տեղից և դը Էգիլիոնը գրավեց նրա տեղը, ի տարբերություն Շուազելի Էգիլիոնը պառլամենտների ոխերիմ թշնամիներից մեկն էր։ 1771հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զինվորները պառլամենտների անդամների ստիպեցին ասել իրենց վերջնական խոսքը, սակայն վերջիններիս մեծամասնությունը մնաց անդրդվելի։ Հաջորդ օրը բոլոր հրաժարվողներին արքայի հատուկ հրամանով ազատեցին իրենց զբաղեցրած պաշտոններից և աքսորեցին, չնայածնրան, որ վերջիններս իրենց տեղերը պառլամենտում գնել էին շատ բարձր գնով։ Պառլամենտների տեղը կազմվեցին նոր դատարաններ, սակայն փաստաբանները հրաժարվեցին ներակայանալ այս դատարաններին, սրանց նկատմամբ անվստահություն հայտնեց նաև ժողովուրդը։ Սակայն Լյուդովիկոսը ուշադրություն չէր դարձնում ժողովրդի ձայնին։ Նա փակված էր Վերսալում և շարունակ տարված էր իր հագուկապով և որսորդությամբ։ Նա մահացավ ծաղիկ կոչվող հիվանդությունից, որով վարակվել էր մի երիտասարդ աղջկանից, ում ուղարկել էր Դյուբարին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]