Լյուդմիլա Մոտալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդմիլա Մոտալովա
Ծնվել էապրիլի 22, 1935(1935-04-22)[1][2]
Կրոմերժիժ[1] կամ Օլոմոուց, Հյուսիսծովյան երկրամաս[2]
Մահացել էօգոստոսի 29, 1975(1975-08-29)[3][1] (40 տարեկան)
Պրահա, Չեխոսլովակիա[1]
ԳերեզմանԿրոմերժիժ
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա[2]
Մասնագիտությունթարգմանիչ և հայագետ
Ալմա մատերՊրահայի Կարլի համալսարան (1959)

Լյուդմիլա Մոտալովա (ապրիլի 22, 1935(1935-04-22)[1][2], Կրոմերժիժ[1] և Օլոմոուց, Հյուսիսծովյան երկրամաս[2] - օգոստոսի 29, 1975(1975-08-29)[3][1], Պրահա, Չեխոսլովակիա[1]), չեխ հայագետ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականին, բժշկի ընտանիքում։ 1954—1959 թվականներին սովորել է Պրագայի Կարլովի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում։ Հայերենն ուսանելն է նույն համալսարանի արևելագիտության բաժնում։ Հետագայում ինքնուրույն կատարելագործվել է գրաբարում, միջին հայերենում և աշխարհաբարի զույգ ճյուղերում։

Հայերենից բացի, իմացել է ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, վրացերեն, հին սլավոներեն, հին հունարեն, լատիներեն, թուրքերեն։ 1959 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է ՉՍՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պատմվածքի թարգմանությունը։ 1958 թվականին չեխերեն լույս է ընծայել Ավետիք Իսահակյանի արձակ գործերի հատընտիրը՝ Լ. Մոտալովա «Ինչումն է սփոփանքը»։ Այնուհետև նրա թարգմանությամբ տպագրվել են հայ ժողովրդական հեքիաթների երկու գիրք, Ավետիք Իսահակյանի պատմվածքները, «Աբու-Լալա Մահարի» պոեմը, Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմը, Ե. Չարենցի ու Պ. Սևակի բանաստեղծությունների ժողովածուները, ինչպես նաև Ա. Բակունցի, Մ. Արմենի, Հ. Մաթևոսյանի, Վ. Պետրոսյանի, Հ. Շիրազի, Գ. Էմինի և ժամանակակից ուրիշ գրողների արձակ ու չափածո գործեր։ Հրատարակել է «Սովետական Հայաստան» (1966 թվական) գրքույկը։

Հայ գրականությունն է ներկայացրել «Ասիայի և Աֆրիկայի գրականությունների պատմության» (1963 թվական) 3-րդ հատորում և «ՍՍՀՄ ժողովուրդների գրականությունների պատմության համառոտ ուրվագծի» (1972 թվական) 8-րդ հատորում։ 1958-1977 թվականներին հրատարակվել է Մոտալովայի 106 անուն հայագիտական ուսումնասիրություն ու թարգմանություն։ Բացի այդ, նա կազմել է 63 հայկական բառ-հոդված ՍՍՀՄ ժողովուրդների գրողների (1966 թվական), 47՝ Ասիայի ու Աֆրիկայի գրողների (հատոր 1—2, 1967 թվական) և 55՝ Արևելյան գրականությունների (հատոր 1—3, 1974 թվական) անգլերեն բառարանների համար։

Մոտալովան գիտական տարբեր հրատարակությունների ու ժողովածուների համար գրել է բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներ ու հաղորդումներ հայկական մշակույթի զանազան հարցերի շուրջ։ Հայ գրողներին նվիրված քառասունյոթ հոդված է նա գրել Ասիայի ու Աֆրիկայի գրողների երկհատորանոց բառարանի (1967 թ.) համար, հիսունից ավելի հոդված «Արևելյան գրականությունների բառարանի» համար, որ լույս է 1974 թվականին Լոնդոնում, անգլերեն։

Չեխ և հայ ժողովուրդների մշակույթների փոխմերձեցմանը նպաստել է նաև բազմաթիվ հրապարակային ելույթներով, մշակութային այլևայլ միջոցառումների կազմակերպումով։ 1958 թվականից բազմիցս եղել է Հայաստանում։ Մոտալովայի անունով գրադարան կա Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 44 CC BY-SA icon 80x15.png
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Czech National Authority Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Evidence zájmových osob StB (EZO)
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.