Լիզա Մարի Փրեսլի
Լիզա Մարի Փրեսլի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Lisa Marie Presley |
Ծնվել է | փետրվարի 1, 1968[1][2] Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 12, 2023[3][4][5] (54 տարեկան) West Hills, Կալիֆոռնիա, Լոս Անջելես, ԱՄՆ[6][7] |
Ժանրեր | փոփ ռոք և Քանթրի |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժիշտ, բանաստեղծուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records |
Կրթություն | John Thomas Dye School? և Besant Hill School? |
Ամուսին | Danny Keough?[8], Մայքլ Ջեքսոն, Նիկոլաս Քեյջ և Michael Lockwood? |
![]() |
Լիզա Մարի Փրեսլի (անգլ.՝ Lisa Marie Presley, փետրվարի 1, 1968[1][2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ - հունվարի 12, 2023[3][4][5], West Hills, Կալիֆոռնիա, Լոս Անջելես, ԱՄՆ[6][7]), ամերիկացի երգիչ և երգահան, «Ռոքն'ռոլի արքա» Էլվիս Փրեսլիի և նրա կնոջ՝ դերասան Պրիսցիլա Փրեսլիի միակ զավակն ու իր հոր ունեցվածքի միակ ժառանգորդը։ Լիզա Մարի Փրեսլին իր կարիերայի ընթացքում թողարկել է «To Whom It May Concern» (2003), «Now What» (2005) և «Storm & Grace» (2012) ալբոմները։ Նրա առաջին ալբոմն Ամերիկայի ձայնագրման արդյունաբերության ասոցիացիայի կողմից արժանացել է ոսկե հավաստագրի։ Փրեսլին նաև թողարկել է սինգլներ, այդ թվում՝ դուետներ հոր հետ։
Երգչուհին ամուսնացած է եղել երաժիշտ Դենի Կիոյի հետ[9], երգիչ Մայքլ Ջեքսոնի[10], դերասան Նիկոլաս Քեյջի[11] և երաժշտական պրոդյուսեր Մայքլ Լոքվուդի[12]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիզա Մարին ծնվել է 1968 թվականի փետրվարի 1-ին[13][14], Էլվիս և Պրիսցիլա Փրեսլիների ընտանիքում, վերջիներիս հարսանիքից ինն ամիս անց։
Ծնողների ամուսնալուծությունից հետո նա մոր հետ ապրել է Լոս Անջելեսում, սակայն հաճախ է այցելել հորը, որն ապրել է Մեմֆիս քաղաքում գտնվող «Գրեյսլենդ» կալվածքում։

1977 թվականի օգոստոսին՝ հոր մահից հետո, իննամյա Լիզա Մարին պապի և մեծ տատի հետ դարձել է հոր ունեցվածքի համատեղ ժառանգորդը։ 1979 թվականին պապի և 1980 թվականին տատի մահից հետո նա դարձել է միակ ժառանգորդն ու ժառանգել «Գրեյսլենդ» կալվածքը։ 1993 թվականին, երբ լրացել է նրա 25 ամյակը, ժառանգել է 100 միլիոն դոլար արժողությամբ մի ունեցվածք։ 2004 թվականին Փրեսլին վաճառել է իր հոր ունեցվածքի 85%-ը[15]։
1970-ականների վերջին՝ հոր մահից մեկ-երկու տարի անց, նա ներկա է եղել «Քուին» խմբի համերգին։ Համերգից հետո նա Ֆրեդի Մերկուրիին նվիրել է իր հոր շարֆը և արտահայտել իր սերը համերգի հանդեպ[16]։ Հոր մահից հետո՝ 1978 թվականից մինչև 1984 թվականը, մայրը հանդիպել դերասան Մայքլ Էդվարդսի հետ։ Ըստ որոշ աղբյուրների դեռահաս Լիզա Մարին 12-ից 15 տարեկանում սեռական բռնության է ենթարկվել Էդվարդսի կողմից։ 2003 թվականին Playboy ամսագրին տված հարցազրույցում Փրեսլին նշել է, որ Էդվարդսը հարբած վիճակում հաճախ է ներխուժել իր առանձնասենյակ և իրեն պահել անքաղաքավարի[17][18]։ Նրանց բաժանումից հետո Էդվարդսը գիրք է գրել «Պրիսցիլան, Էլվիսը և ես» վերնագրով [19]։
Լիզա Մարին սովորել է մի շարք ուսումնական հաստատություններում, հիմնականում՝ գիշերօթիկ դպրոցներում։ Նա թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով մի քանի անգամ հեռացվել է Լոս Անջելեսի դպրոցներից[20]։ Որոշ ժամանակ Լիզա Մարին սովորել է Լոս Անջելեսի սայենթոլոգիայի եկեղեցու դպրոցում։
Լիզա Մարին երգչուհու կարիերան սկսել է հայտնի դերասանուհի, երգերի հեղինակ և կատարող Լինդա Թոմփսոնի հետ հանդիպելուց հետո, որը երեքուկես տարի մտերիմ հարաբերությունների մեջ է եղել իր հոր հետ[21]։ Լինդայի եղբայրը եղել է Փրեսլիի թիկնապահներից[22]։
Լիզա Մարին իր դեբյուտային ալբոմը թողարկել է 2003 թվականի ապրիլին և այն անվանեց «Wom It May Concern», որից հետո երգչուհին թողարկել է «Now What» ալբոմը։
2002 թվականին նա գործարար Նիլ Բուշի (նախագահ Ջորջ Ու. Բուշի եղբայրը) հետ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի լսումների ժամանակ՝ ընդդեմ հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների դեղորայքային բուժման։
Լիզա Մարիի ծնողների կյանքի, ծննդյան և մանկության պատմությունը՝ մինչև հոր մահը, նկարագրված է մոր «Էլվիսը և ես» գրքում։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Էլվիս Փրեսլի» բարեգործական հիմնադրամի ղեկավարման ընթացքում Լիզա Մարին օգնել է անօթևան ընտանիքներին՝ առաջարկել անվճար բնակարաններ, երեխաների համար ցերեկային խնամք և այլ ծառայություններ կարիքավոր ընտանիքներին։ Նա նաև բարեգործ Օփրա Ուինֆրիի հետ աշխատել է «Օփրայի հրեշտակների ցանց» բարեգործական միությունում և օգնել Կատրինա փոթորկից տուժածներին և կյանքին սպառնացող հիվանդություններ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներին[23]։
Ամուսնություններ և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1988-1994 թվականներին Փրեսլին ամուսնացած է եղել երաժիշտ Դենի Կիոյի հետ[24]։ 1989 թվականի մայիսի 29-ին ծնվել է նրանց դուստրը՝ Դենիել Ռայլի Կիոն, իսկ 1992 թվականի հոկտեմբերի 21՝ որդին՝ Բենջամին Կիոն։ Վերջինս ինքնասպան է եղել 27 տարեկանում[25]։
Դենի Կիոյից բաժանվելուց 20 օր անց Լիզա Մարիա Փրեսլին ամուսնացել է ամերիկացի երգիչ, պարող Մայքլ Ջեքսոնի հետ[26]։ Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել 1975 թվականին, երբ Լիզա Մարին 7 տարեկան էր։ Այդ ժամանակվանից նրանք եղել են մշտական կապի մեջ։ Նրանք բաժանվել են ամուսնությունից մեկուկես տարի անց[27]։
2002 թվականին Լիզա Մարին ամուսնացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Նիկոլաս Քեյջի հետ[28]։ Ամուսնությունից 107 օր անց նրանք ամուսնալուծության հայց են ներկայացրել, որի գործընթացը շարունակվել է մինչև 2004 թվականի մայիսի 24-ը[29]։ Լիզա Մարի Փրեսլիի մահվան լուրը լսելուց հետո Նիկոլաս Քեյջը նշել է՝
![]() |
Դա սարսափելի նորություն է, Լիզան ուներ ամենահիասքանչ ծիծաղը, որը ես երբևէ հանդիպել եմ։ Նա լուսավորեց այս աշխարհը, և ես մխիթարվում եմ նրանով, որ նա վերամիավորվել է իր որդու՝ Բենջամինի հետ։ - Նիկոլաս Քեյջ[30]
|
![]() |
Փրեսլին չորրորդ անգամ ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Մայքլ Լոքվուդի հետ։ 2008 թվականի հոկտեմբերի 7-ին նրանք ունեցել են զույգ աղջիկներ։ 2016 թվականին ամուսինները բաժանվել են, իսկ 2021 թվականին պաշտոնապես ամուսնալուծվել[31][32][33]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի հունվարի 12-ին Լիզա Մարի Փրեսլին սրտի կանգ է ունեցել Կալաբասաս քաղաքում գտնվող իր բնակարանում։ Բժիշկների ջանքերով երգչուհու սիրտը սկսել է աշխատել հիվանդանոցի ճանապարհին։ Հիվանդանոցում նրա վիճակը գնահատվել է ծանր, Լիզա Մարին կոմայից դուրս չի եկել և մահացել է հիվանդանոցում։ Նրա մահվան մասին լուրը հայտնել է մայրը, որը երկու օր առաջ՝ հունվարի 10-ին, աղջկա հետ ներկա է եղել Բևերլի Հիլզում տեղի ունեցած «Ոսկե գլոբուսի» 80-րդ մրցանակաբաշխությանը։
![]() |
Ծանր սրտով պետք է ձեզ սարսափելի լուր հայտնեմ։ Գեղեցկուհի դուստրս՝ Լիզա Մարին, լքել է մեզ, նա երբևէ իմ ճանաչած ամենակրքոտ, ուժեղ և սիրող կինն էր[34]։ - Պրիսցիլա Փրեսլի
|
![]() |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Նկարագրություն | Բարձրագույն դիրքը չարթում | Վաճառք | |||
---|---|---|---|---|---|---|
Billboard 200 [35] |
Media Control Charts [36] |
Schweizer Hitparade [37] |
UK Albums Chart [38] | |||
To Whom It May Concern |
|
5 | 74 | 86 | 52 | |
|Now What |
|
9 | — | 76 | — | |
Storm & Grace |
|
45 | — | — | — |
Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Նկարագրություն | Բարձրագույն դիրքը չարթում | Ալբոմ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Hot Adult Contemporary Tracks [40] |
Adult Top 40 [41] |
US Pop [42] |
AUS [43] |
Recorded Music NZ [44] |
UK [38] | |||
2003 | «Lights Out» | — | 18 | 34 | 29 | 28 | 16 | To Whom It May Concern |
«Sinking In» | — | — | — | — | — | — | ||
2005 | «Dirty Laundry» | 36 | — | — | — | — | — | Now What |
«Idiot» | — | — | — | — | — | — | ||
2007 | «In the Ghetto» (Էլվիս Փրեսլիի հետ) | — | — | — | — | — | — | |
2012 | «You Ain't Seen Nothing Yet» | — | — | — | — | — | — | Storm & Grace |
«—» նշանակում է թողարկումներ, որոնք չեն հայտնվել չարտում
Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Ռեժիսոր |
---|---|---|
2003 | «Lights Out» | Ֆրենսիս Լոուրենս |
«Sinking In» | Բառնաբի Ռոփեր | |
2005 | «Dirty Laundry» | Պատրիկ Հելք |
«Idiot» | ||
2012 | «You Ain’t Seen Nothing Yet» | Դին Կար |
«I Love You Because» (Էլվիս Փրեսլիի հետ) |
||
2013 | «Over Me» |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 3,0 3,1 3,2 Lisa Marie Presley overleden na hartstilstand (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Melas C., Heching D. Lisa Marie Presley, daughter of Elvis Presley, dead at 54 — 2023.
- ↑ 5,0 5,1 5,2 Mort de Lisa Marie Presley, la fille unique du King, à 54 ans (ֆր.)
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.nytimes.com/2023/01/12/us/lisa-marie-presley-dead.html
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.latimes.com/entertainment-arts/story/2023-01-12/lisa-marie-presley-dead-obit-elvis-presley-daughter
- ↑ https://opoyi.com/entertainment/who-is-danny-keough-lisa-marie-presleys-ex-husband-840650/
- ↑ Проклятие «королевского» рода. Жизнь и смерть потомков Элвиса Пресли
- ↑ ГОДОВЩИНА СВАДЬБЫ МАЙКЛА ДЖЕКСОНА
- ↑ Stephen M. Silverman (2004-05-26)։ «Cage-Presley Union Now a Memory»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-15-ին։ Վերցված է 2010-02-14
- ↑ «CNN.com – Transcripts»։ CNN։ April 29, 2005։ Վերցված է May 7, 2012
- ↑ «Lisa Marie Presley Biography: Songwriter, Singer (1968–)»։ Biography.com (FYI / A&E Networks)։ Վերցված է February 20, 2017
- ↑ Finstad Suzanne։ Child Bride: The Untold Story of Priscilla Beaulieu Presley։ Crown Publishing Group։ էջ 255
- ↑ «Lisa Marie Presley selling Elvis estate – today > entertainment – Music – TODAY.com»։ TODAY.com։ Արխիվացված է օրիգինալից November 13, 2014-ին։ Վերցված է November 12, 2014
- ↑ «Lisa Marie Presley: Now what?»։ Pop Entertainment։ Վերցված է March 21, 2019։ «I saw them in 1978 or 1979 at The Forum. I remember bringing Freddie Mercury a scarf of my Dad's and I gave it to him after the show. I loved it. I loved the theatrics. I loved Freddie. I thought Queen were awesome.»
- ↑ «Complete Lisa Marie Presley Playboy Interview | Lisa Marie Presley»
- ↑ «Book Review - PRISCILLA, ELVIS AND ME: In the Shadow of the King»։ Kirkus Review։ October 14, 1988
- ↑ «A Model Lover Kisses And Tells On Priscilla»։ The Philadelphia Inquirer։ September 29, 1988։ Արխիվացված է օրիգինալից December 31, 2013-ին
- ↑ Виктория Мельникова. Дочки рокеров редко идут по стопам отцов // Metro Москва. — 2012. — № 14 за 22 февраля. — С. 24.
- ↑ «Linda Thompson memoir recalls loving Elvis Presley, Bruce Jenner»։ The Commercial Appeal։ August 19, 2016։ Վերցված է 20 August 2016
- ↑ Elvis Presley profile, Reviewjournal.com; accessed March 25, 2015. Archived August 8, 2014, at the Wayback Machine.
- ↑ Lisa Marie Presley, Daughter of Elvis and Priscilla, Dead at 54: 'The Most Strong and Loving Woman'
- ↑ Биография Дэнни Кио
- ↑ «Lisa Marie Presley’s Twin Girls Named Finley & Harper — Babies, Lisa Marie Presley : People.com»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին։ Վերցված է 2013-09-07
- ↑ «Умерла дочь Элвиса Лиза Мари Пресли. Ей было 54 года»
- ↑ Лиза Мария Пресли
- ↑ Николас Кейдж прокомментировал внезапную смерть своей бывшей жены Лизы Мари Пресли
- ↑ «Cage and Presley divorce made final»։ Today։ May 26, 2004։ Վերցված է January 13, 2023
- ↑ «Воссоединилась с сыном»: Николас Кейдж разбит новостью о смерти Лизы Мари Пресли
- ↑ «Lisa Marie Presley Files for Divorce from Michael Lockwood»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-13-ին։ Վերցված է 2016-06-29
- ↑ Лиза Мария Пресли и Майкл Локвуд официально развелись
- ↑ Бывшая Майкл Локвуд беспокоилась о рецидиве после смерти сына
- ↑ Лиза Мари Пресли умерла от остановки сердца
- ↑ <lisa+marie+presley/chart «Lisa Marie Presley Album & Song Chart History – Billboard 200»։ Billboard։ Վերցված է 2011-04-02
- ↑ «Die ganze Musik im Internet: German Charts – Albums»։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-12-ին։ Վերցված է 2011-04-02
- ↑ «The Official Swiss Charts and Music Community»։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է 2011-04-02
- ↑ 38,0 38,1 «Chart Stats – Lisa Marie Presley»։ chartstats.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2011-04-02
- ↑ «RIAA – Gold & Platinum – April 2, 2011: To Whom It May Concern certified awards»։ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2011-04-02
- ↑ <lisa+marie+presley/chart?f=341 «Lisa Marie Presley Album & Song Chart History – Adult Contemporary»։ Billboard։ Վերցված է 2011-04-02
- ↑ <lisa+marie+presley/chart?f=343 «Lisa Marie Presley Album & Song Chart History – Adult Pop Songs»։ Billboard։ Վերցված է 2011-04-02
- ↑ <lisa+marie+presley/chart?f= Illegal name entered Mainstream Top 40 «Lisa Marie Presley Album & Song Chart History – Pop Songs»։ Billboard։ Վերցված է 2011-04-02
- ↑ «australian-charts.com – Australian charts portal»։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2011-04-02
- ↑ «charts.org.nz – New Zealand charts portal»։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-02-ին։ Վերցված է 2011-04-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Michael Jackson and Lisa Maria Presley
- {{{1}}} Լիզա Մարի Փրեսլի. պաշտոնական կայք
- Լիզա Մարի Փրեսլի Internet Movie Database կայքում
- Երգերը Discogs կայքում
- Ֆեյսբուքի էջը
|