Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին
Iván el Terrible y su hijo, por Iliá Repin.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Իլյա Ռեպին
տարի 1883
բարձրություն 199,5 սանտիմետր
լայնություն 254 սանտիմետր
ժանր պատմական գեղանկարչություն
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Տրետյակովյան պատկերասրահ
հավաքածու Տրետյակովյան պատկերասրահ
կայք
Ivan the Terrible killing his son Վիքիպահեստում

«Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» (ռուս.՝ Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года), ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության, դիմապատկերի և ժանրային նկարչության կարկառուն ներկայացուցիչ Իլյա Ռեպինի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է 1883-ից 1885 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]: Յուղաներկով կտավի չափերն են՝ 99.5 × 254 սմ։ «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն):

Կտավը հայտնի է նաև «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» (ռուս.՝ Иван Грозный убивает своего сына) անվանումով:

Ստեղծման նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեպինի հիշողություններից հայտնի է դարձել, որ կտավը ստեղծելու միտքը նրա մոտ հղացել է 1881 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ, ավելի ստույգ նարոդովոլեցական Իգնատի Գրինևիցկու կողմից առաջացրած պայթյունից, որի բեկորներներից նահատակվեց Ալեքսանդր II ցարը: Ավելի ուշ հեղինակի մոտ կրկին ցանկություն առաջացավ ստեղծել «Իվան Ահեղն ու իր որդի Իվանը» կտավը, երբ վերադառնում էր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի համերգից, որտեղ լսել էր երաժշտի «Անտար» (ռուս.՝ Антар) սիմֆոնիկ սյուիտը: Իր հիշողություններում Ռեպինը նկարագրում է այսպես. «1881 թվականին Մոսկվայում ես լսեցի Ռիմսկի-Կորսակովի նոր ստեղծագործության մասին՝ «Վրեժ» անվանումով: Այդ մեղեդիները կախարդեցին ինձ և ես մտածեցի՝ չի՞ կարելի արդյոք այդ զգացողությունները գեղանկարչությամբ վերարտադրել: Ես հիշեցի Իվան արքայի մասին»[2]:

Ռեպինը նաև այսպես է գրել. «Ինչ-որ մի արյունոտ ժապավեն անցավ այդ տարի, զգացողություններս լցված էի ժամանակակից սարսափներով»[3]:

Պետք է նշել, որ 1883 թվականին նկարի հեղինակը՝ Իլյա Ռեպինը Եվրոպայում այցելել է ցլամարտ դիտելու, որի մասին պատմում է հետևյալը. «Դժբախտություն է. կենդանի մահ, սպանությունն ու արյունը ստեղծում են դեպի իրեն ձգող ուժ... Այդ ժամանակ Եվրոպայում, բոլոր ցուցահանդեսների ժամանակ, ներկայացնում էին արյունոտ տեսարաններով նկարներ: Եվ ես, վարակվելով, հավանաբար, տուն գալով, հենց հիմա էլ կսկսեմ Իվան Ահեղի և նրա որդու՝ Իվանի արյունոտ պատմությունը կտավին հանձնել: Եվ արյան նկարը մեծ հաջողություն ունեցավ»[4]:

Նկարի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ստեղծման մասին Իլյա Ռեպինն այսպես է նկարագրում. «Նկարում էի մի շնչով, տառապում էի, կրկին ու կրկին վերապրում, նորից ուղղում արդեն նկարված հատվածները, հիվանդագին կերպով թաքցնում էի ուժերս, կրկին նահանջում ու գնում հարձակման: Ինձ երբեմն րոպեական սարսափն էր պատում: Ես հետ էի շրջվում նկարից, թաքցնում էի այն: Իմ բարեկամների մոտ կտավը նույն տպավորություններն էր թողնում: Բայց ինչ-որ բան ինձ ձգում էր դեպի այդ կտավը և ես կրկին սկսում էի աշխատել»[5]:

Կտավի երկու գլխավոր հերոսների համար կեցվածք ընդունել են՝ Իվան Ահեղի համար հայտնի նկարիչ Գրիգորի Մյասոեդովն ու կոմպոզիտոր Պավել Բլարամբերգը, իսկ արքայազն Իվանի համար՝ գրող Վսևոլոդ Գարշինն ու նկարիչ Վլադիմիր Մենկը[6]:

Առաջին անգամ «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» ստեղծագործությունը ցուցադրվել է 1885 թվականին՝ Ռեպինի ընկերների համար, որոնցից էին՝ Իվան Կրամսկոյը, Իվան Շիշկինը, Նիկոլայ Յարոշենկոն, Պավել Բրյուլովը: Ռեպինը հիշում է, որ բոլոր հյուրերը շփոթված էին և երկար լռում էին՝ սպասելով, թե ինչ կասի Կրամսկոյը[7]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» ստեղծագործությունում հեղինակը՝ Իլյա Ռեպինը պատկերել է պատմական իրադարձություն: Այստեղ նկարիչն անմահացրել է այն լեգենդար դրվագը, որտեղ Ռուսիայի ցար Իվան IV Ահեղը կատաղության ու մոլուցքի պահին մահացու հարված է հասցնում որդուն՝ Իվան արքայազնին: Կտավում Իվան Ահեղի դեմքին երևում է ափսոսանքի ու զղջման տառապանքը: Մեռնող որդու դեմքին երևում են արցունքներ, որոնք ձևավորվել են խելեգարվող հոր ողբից[8]:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ահեղի շերտատված դեմքը: 1913 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Илья Репин. Галерея картин и рисунков художника — Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года, 1885 // ilya-repin.ru.
  2. Ионина Н. A. Репин И. «Иван Грозный убивает своего сына» // Сто великих картин. — М.: Вече, 2002.
  3. Герои и злодеи русской истории в искусстве XVIII—XX веков. — СПб.: Государственный Русский музей, 2010. — С. 95. — 256 с. — ISBN 978-5-93332-355-6
  4. Илья Репин. Галерея картин и рисунков художника — Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года, 1885 // ilya-repin.ru.
  5. Ионина Н. A. Репин И. «Иван Грозный убивает своего сына» // Сто великих картин. — М.: Вече, 2002.
  6. Лясковская, О. А. Илья Ефимович Репин. — Изд-во Гос. Третьяковской галереи, 1953. — С. 128. — 244 с.
  7. Илья Репин. Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 // tanais.info.
  8. Илья Репин. Галерея картин и рисунков художника — Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года, 1885 // ilya-repin.ru.
  9. Илья Репин. Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 // tanais.info.
  10. Илья Репин. Галерея картин и рисунков художника — Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года, 1885 // ilya-repin.ru.
  11. Илья Репин. Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 // tanais.info.
  12. Троицкий Н. А. Россия в XIX веке. Курс лекций // ksu.ru.
  13. Эхо Москвы: Православные активисты требовали убрать из Третьяковки картину Репина 'Иван Грозный и сын его Иван 16-го ноября 1581-го года', также известную как 'Иван Грозный убивает своего сына'
  14. Директор Третьяковки встала на защиту «Ивана Грозного» // Lenta.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Luckow, Dirk (Hrsg.): SEE history 2003. Eine Sammlung wird ausgestellt. Ausstellung Kunsthalle zu Kiel, 12.04.2003-04.2004., Kiel: Kunsthalle zu Kiel, 2004
  • Vl. Fiala, Ilja Jefimovič Repin, Orbis, Praha, 1952
  • G. J. Sternin, Repin, Pallas, Bratislava, 1976
  • Vl. Fiala, Ruské maliarstvo XIX. storočia, Tvar - výtvarné nakladateľstvo, Bratislava, 1952
  • Bobrick, Benson. Fearful Majesty: The Life and Reign of Ivan the Terrible. New York: G. P. Putnam's Sons, 1987.
  • Grey, Ian. Ivan the Terrible. London: Hodder and Stoughton, 1964.
  • Platonov, S.F. Ivan the Terrible. Gulf Breeze: Academic International Press, 1974.
  • Skrynnikov, Ruslan. Ivan the Terrible. Gulf Breeze: Academic International Press, 1981.
  • Troyat, Henri. Ivan the Terrible. New York: Dutton,1984.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]