Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին
Iván el Terrible y su hijo, por Iliá Repin.jpg
տեսակգեղանկար
նկարիչԻլյա Ռեպին
տարի1883
բարձրություն199,5 սանտիմետր
լայնություն254 սանտիմետր
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
սեփականատերՊավել Տրետյակով
կայք
Ivan the Terrible killing his son Վիքիպահեստում

«Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» (ռուս.՝ Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года), ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության, դիմապատկերի և ժանրային նկարչության կարկառուն ներկայացուցիչ Իլյա Ռեպինի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1883-ից 1885 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 99.5 × 254 սմ։ «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Կտավը հայտնի է նաև «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» (ռուս.՝ Иван Грозный убивает своего сына) անվանումով։

Ստեղծման նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեպինի հիշողություններից հայտնի է դարձել, որ կտավը ստեղծելու միտքը նրա մոտ հղացել է 1881 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ, ավելի ստույգ նարոդովոլեցական Իգնատի Գրինևիցկու կողմից առաջացրած պայթյունից, որի բեկորներներից նահատակվեց Ալեքսանդր II ցարը։ Ավելի ուշ հեղինակի մոտ կրկին ցանկություն առաջացավ ստեղծել «Իվան Ահեղն ու իր որդի Իվանը» կտավը, երբ վերադառնում էր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի համերգից, որտեղ լսել էր երաժշտի «Անտար» (ռուս.՝ Антар) սիմֆոնիկ սյուիտը։ Իր հիշողություններում Ռեպինը նկարագրում է այսպես. «1881 թվականին Մոսկվայում ես լսեցի Ռիմսկի-Կորսակովի նոր ստեղծագործության մասին՝ «Վրեժ» անվանումով։ Այդ մեղեդիները կախարդեցին ինձ և ես մտածեցի՝ չի՞ կարելի արդյոք այդ զգացողությունները գեղանկարչությամբ վերարտադրել։ Ես հիշեցի Իվան արքայի մասին»[2]։

Ռեպինը նաև այսպես է գրել. «Ինչ-որ մի արյունոտ ժապավեն անցավ այդ տարի, զգացողություններս լցված էի ժամանակակից սարսափներով»[3]։

Պետք է նշել, որ 1883 թվականին նկարի հեղինակը՝ Իլյա Ռեպինը Եվրոպայում այցելել է ցլամարտ դիտելու, որի մասին պատմում է հետևյալը. «Դժբախտություն է. կենդանի մահ, սպանությունն ու արյունը ստեղծում են դեպի իրեն ձգող ուժ... Այդ ժամանակ Եվրոպայում, բոլոր ցուցահանդեսների ժամանակ, ներկայացնում էին արյունոտ տեսարաններով նկարներ։ Եվ ես, վարակվելով, հավանաբար, տուն գալով, հենց հիմա էլ կսկսեմ Իվան Ահեղի և նրա որդու՝ Իվանի արյունոտ պատմությունը կտավին հանձնել։ Եվ արյան նկարը մեծ հաջողություն ունեցավ»[4]։

Նկարի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ստեղծման մասին Իլյա Ռեպինն այսպես է նկարագրում. «Նկարում էի մի շնչով, տառապում էի, կրկին ու կրկին վերապրում, նորից ուղղում արդեն նկարված հատվածները, հիվանդագին կերպով թաքցնում էի ուժերս, կրկին նահանջում ու գնում հարձակման։ Ինձ երբեմն րոպեական սարսափն էր պատում։ Ես հետ էի շրջվում նկարից, թաքցնում էի այն։ Իմ բարեկամների մոտ կտավը նույն տպավորություններն էր թողնում։ Բայց ինչ-որ բան ինձ ձգում էր դեպի այդ կտավը և ես կրկին սկսում էի աշխատել»[2]։

Կտավի երկու գլխավոր հերոսների համար կեցվածք ընդունել են՝ Իվան Ահեղի համար հայտնի նկարիչ Գրիգորի Մյասոեդովն ու կոմպոզիտոր Պավել Բլարամբերգը, իսկ արքայազն Իվանի համար՝ գրող Վսևոլոդ Գարշինն ու նկարիչ Վլադիմիր Մենկը[5]։

Առաջին անգամ «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» ստեղծագործությունը ցուցադրվել է 1885 թվականին՝ Ռեպինի ընկերների համար, որոնցից էին՝ Իվան Կրամսկոյը, Իվան Շիշկինը, Նիկոլայ Յարոշենկոն, Պավել Բրյուլովը։ Ռեպինը հիշում է, որ բոլոր հյուրերը շփոթված էին և երկար լռում էին՝ սպասելով, թե ինչ կասի Կրամսկոյը[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» ստեղծագործությունում հեղինակը՝ Իլյա Ռեպինը պատկերել է պատմական իրադարձություն։ Այստեղ նկարիչն անմահացրել է այն լեգենդար դրվագը, որտեղ Ռուսիայի ցար Իվան IV Ահեղը կատաղության ու մոլուցքի պահին մահացու հարված է հասցնում որդուն՝ Իվան արքայազնին։ Կտավում Իվան Ահեղի դեմքին երևում է ափսոսանքի ու զղջման տառապանքը։ Մեռնող որդու դեմքին երևում են արցունքներ, որոնք ձևավորվել են խելեգարվող հոր ողբից[4]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ահեղի շերտատված դեմքը: 1913 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Илья Репин. Галерея картин и рисунков художника — Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года, 1885 // ilya-repin.ru.
  2. 2,0 2,1 Ионина Н. A. Репин И. «Иван Грозный убивает своего сына» // Сто великих картин. — М.: Вече, 2002.
  3. Герои и злодеи русской истории в искусстве XVIII—XX веков. — СПб.: Государственный Русский музей, 2010. — С. 95. — 256 с. — ISBN 978-5-93332-355-6
  4. 4,0 4,1 4,2 Илья Репин. Галерея картин и рисунков художника — Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года, 1885 // ilya-repin.ru.
  5. Лясковская, О. А. Илья Ефимович Репин. — Изд-во Гос. Третьяковской галереи, 1953. — С. 128. — 244 с.
  6. 6,0 6,1 6,2 Илья Репин. Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 // tanais.info.
  7. Троицкий Н. А. Россия в XIX веке. Курс лекций // ksu.ru.
  8. Эхо Москвы: Православные активисты требовали убрать из Третьяковки картину Репина 'Иван Грозный и сын его Иван 16-го ноября 1581-го года', также известную как 'Иван Грозный убивает своего сына'
  9. Директор Третьяковки встала на защиту «Ивана Грозного» // Lenta.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Luckow, Dirk (Hrsg.): SEE history 2003. Eine Sammlung wird ausgestellt. Ausstellung Kunsthalle zu Kiel, 12.04.2003-04.2004., Kiel: Kunsthalle zu Kiel, 2004
  • Vl. Fiala, Ilja Jefimovič Repin, Orbis, Praha, 1952
  • G. J. Sternin, Repin, Pallas, Bratislava, 1976
  • Vl. Fiala, Ruské maliarstvo XIX. storočia, Tvar - výtvarné nakladateľstvo, Bratislava, 1952
  • Bobrick, Benson. Fearful Majesty: The Life and Reign of Ivan the Terrible. New York: G. P. Putnam's Sons, 1987.
  • Grey, Ian. Ivan the Terrible. London: Hodder and Stoughton, 1964.
  • Platonov, S.F. Ivan the Terrible. Gulf Breeze: Academic International Press, 1974.
  • Skrynnikov, Ruslan. Ivan the Terrible. Gulf Breeze: Academic International Press, 1981.
  • Troyat, Henri. Ivan the Terrible. New York: Dutton,1984.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]