Իսպանական այլընտրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանական այլընտրանք
իսպ.՝ Alternativa Española
Изображение логотипа
ՏեսակԻսպանիայի քաղաքական կուսակցություն
ԵրկիրԻսպանիա
ԱռաջնորդՌաֆայել Լոպես Դիեգես
Հիմնադրված2003 թվականի ապրիլի 213
ԳաղափարախոսությունՊահպանողականություն,
Սոցիալական կաթոլիկություն,
Իսպանական ազգայնականություն,
Եվրոսկեպտիցիզմ
Քաղաքական հայացքծայրահեղ աջեր
Պաշտոնական գույն(եր)Մոխրագույն
Շտաբ, Մադրիդ
Կայքalternativaespanola.com
Commons-logo.svg Alternativa Española Վիքիպահեստում

«Իսպանական այլընտրանք» (իսպ.՝ Alternativa Española, հակիրճ՝ AES), պահպանողական ազգայնական - կաթոլիկ քաղաքական կուսակցություն Իսպանիայում։ Համարվում է Բլաս Պինյարի (հանդիսանում է AES-ի պատվավոր անդամ) նեոֆաշիստական «Նոր ուժի» կառուցավածքային շարունակությունը, որը, սակայն, անցել է նկատելի գաղափարական - քաղաքական վերափոխություն։ Կուսակցությունը հանդես է գալիս «կյանք, ընտանիք, Իսպանիայի քրիստոնեական արմատներ և միասնություն» կարգախոսով։ Պահանջում է աբորտների արգելք և ինքնավար միավորների չեղարկում։ Բացասաբար է վերաբերվում եվրոինտեգրացիային։

Աջերի փոխանցվազք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսպանական այլընտրանքը» (AES) ստեղծվել է 2003 թվականի ապրիլի 21-ին իրավաբան Ռաֆայել Լոպես Դիեգեսայի ղեկավարությամբ, ով հանդիսանում է ֆրանկիստական գաղափարախոս և քաղաքական գործիչ Բլաս Պինյարի ընտանիքի անդամ։ «Իսպանական այլընտրանք» կուսակցության կադրային հիմքը կազմում են նեոֆաշիստական «Նոր ուժից» և աջ ծայրահեղական Ազգային ճակատից Պինյարի համախոհները։ Որպես ընտրազանգված դիտարկվում էր աջակողմյան քաղաքական հայացքներ ունեցող ընտրողները, ովքեր հիասթափվել են «չափավորությունից» և Ժողովրդական կուսակցության պոլիտկոռեկտությունից։

«Իսպանական այլընտրանքը» առաջացել է դավաճանության պատճառով, որն իրականացրել է Ժողովրդական կուսակցությունը կաթոլիկների և ամբողջ իսպանական ժողովրդի նկատմամբ։
Ռաֆայել Լոպես Դիեգես

Կուսակցության պատվավոր նախագահ է ընտրվել Բլաս Պինյարը։ Այդ քայլը խորհրդանշում էր աջ ծայրահեղական ուղղության ժառանգումը[1]։

Նախագծի «ապաֆալանգացում»[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականների իրողությունները ստիպեցին շատերին նահանջել «Նոր ուժի» նեոֆաշիզմից և ուղղափառ ֆրանկիզմից (չհաշված այն հանգամանքը, որ ներկայում ուժային քաղաքական պայքարը իսպառ բացառված է)։ «Իսպանական այլընտրանքի» գաղափարախոսության մեջ խլացվում էին ֆրանկիստական ժամանակների նկատմամբ կարոտը, գրեթե բացակայում էին ֆալանգիստական մտադրություններն ու համապատասխան գաղափարները։ Ռաֆայել Լոպես Ֆիեգասը ընդգծում էր, որ «Իսպանական այլընտրանք» կուսակցությունը չի հանդիսանում «Նոր ուժի» ժառանգորդը, այլ իրենից ներկայացնում է սոցիալ-քրիստենոական նախագիծ[2]։

Կուսակցական ծրագրում առաջին հերթին կենտրոնացված են կաթոլիկ և իսպանական ազգայնական ավանդական բարոյական սկզբունքների շուրջ։ «Իսպանական այլընտրանք» կուսակցությունը իր խնդիրն է հռչակել կյանքի պաշտպանությունը (աբորտների արգելքը), ընտանիքը (ավանդական արժեքները), քրիստենոական ակունքները (կաթոլիկ ավանդույթները) և Իսպանիայի միասնականությունը (ունիտարիզմ, անջատողականության ճնշում, ինքնավարությունների լուծարում)։ Սոցիալ-տնտեսական ոլորտում առաջին հերթին խոսվում է գործազրկության դեմ պայքարի մասին[3], սոցիալական ապահովության զարգացումը, բազմազավակ ընտանիքների խրախուսում։

Ընտրական գործընթացի փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսպանական այլընտրանք» կուսակցության առաջին հանրային միջոցառումը տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 23-ին։ 2008 թվականի սեպտեմբերի 18-ին Մադրիդում բացվեց կուսակցության կենտրոնական գրասենյակը։

«Իսպանական այլընտրանքն» առավել ակտիվորեն է իրեն դրսևորել Մադրիդուոմ, Վալենսիայում, Ալիկանտեյում, Սևիլյայում, Մուրսիայում, Կանտաբրիայում, Սանտա Կրուս դե Տեներիֆեյում։ Սակայն նույնիսկ այդ շրջաններում «Իսպանական այլընտրանքի» ընտրազանգվածի աջակցությունը նվազագույնն էր։ Ընտրությունների արդյունքներով կուսակցության ձայները չէին գերազանցում մի քանի հազարը։

Կուսակցությունը մասնակցել է մի շարք ընտրությունների։ 2006 թվականին Կատալոնիայի խորհրդարանի ընտրություններում այն հավաքել էր 0,09 % ձայն 2007 թվականի համաիսպանական շրջանային ընտրությունների ժամանակ «Իսպանական այլընտրանքը» ստացել էր 0,03 % ձայն։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 0,03 %-ը կոնգրեսում և 0,08 %-ը սենատում։ 2011 թվականի շրջանային ընտրություններում «Իսպանական այլընտրանքը» հավաքել էր 0,03 % ձայնի։ Նույն թվականի խորհրդարանական ընտրույթուններին կուսակցությունը չի մասնակցել։

2009 թվականին «Իսպանական այլընտրանք» կուսակցությունը իր ներկայացուցիչներին առաջադրել է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին։

Սկզբնական շրջանում «Իսպանական այլընտրանք» կուսակցության արմատական եվրոսկեպտիցիզմը հանդես էր գալիս առավել չափավոր ձևաչափով, այն է՝ եվրոպական ինտեգրացիա ազգային ինքնութրույնությունների երաշխիքով։ Իր գործունեության առաջին տարիներին «Իսպանական այլընտրանք» կուսակցությունը դաշինք էր կազմել այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ավստրիական Ազատություն կուսակցությունը, Ալեսանդրա Մուսոլինիի իտալական «Սոցիալական այլընտրանքը», ֆրանսիական Ազգային ճակատը, ռումինական և բուլղարական աջ ծայրահեղականները։ 2009 թվականին փորձ ձեռնարկվեց դաշինք կազմել բրիտանական Պահպանողական կուսակցության հետ[4] (ինչը լուրջ հաջողություն կհամարվեր իսպանական արմատական կուսակցության համար միջազգային հարթակներում)։ Ի աջակցություն «Իսպանական այլընտրանք» կուսակցությանը՝ որոշ վերապահումներով հանդես եկավ Բրիտանիայի ազդեցիկ պահպանողական քաղաքական գործիչ Դանիել Հանանը։

«Իսպանական այլընտրանքը» հակակոռուպցիոն եվրոպական կուսակցություն է... Միակը, որը Եվրոպական սահմանադրության հարցում հանդես է գալիս «ոչ»-ի դիրքերից... Ես ամեն հարցում չէ, որ համաձայն եմ «Իսպանական այլընտրանքի» հետ. ես լիբերտարականության կողմնակից եմ, իսկ նրանք՝ կաթոլիկ և ավանդապահներ։ Բայց Եվրոպական խորհրդարանում նրանց ներկայացուցիչները կբարձրաձայնեին այն խնդիրները, ինչ բրիտանացիներն ինձ հետ միասին։
Դանիել Հանան[5]

Սակայն դաշինք կազմելու նախագիծը լուրջ զարգացում չունեցավ։ 2009 թվականին տեղի ունեցած Եվրոխորհրդարանի ընտրություններում «Իսպանական այլընտրանք» կուսակցությունը հավաքեց ընդամենը 0,12 % ձայն։

Աբորտների հետ կապված գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսպանական այլընտրանքի» կուսակցական գործունեության կարևոր դրվագներից է հանդիսանում Բարսելոնայում տեղակայված ամբորտներ իրականացնող կենտրոնի հետ կապված սկանդալին մասնակցությունը[6]։ Կենտրոնը գաղտնի կերպով գործում էր հիվանդանոցներից մեկում և պատկանում էր պերուացի միլիոնատեր բժիշկ Կառլոս Մորինային[7]։

2004 թվականի հոկտեմբերին հրապարակվեց բրիտանական «The Daily Telegraph» թերթի հետաքննությունը բարսելոնական հիվանդանոցում աբորտներ իրականացնող կենտրոնի յոթամսյա անօրինական գործունեության մասին։ 2006 թվականին այս գործը դատարանն ընթացք տվեց։ «Իսպանական այլընտրանք» կուսակցությունը կաթոլիկ կազմակերպությունների հետ միասին մասնակցեց դատական գործընթացին որպես հասարակական մեղադրողներ։ Սակայն 2013 թվականի հունվարին դատարանը հայտնեց արդարացման դատավճիռ։ «Իսպանական այլընտրանքի» հետ համագործակցող Թոմաս Մորի կենտրոնը բողոքարկեց դատավճիռը։ Գերագույն դատարանը չեղարկեց արդարացման դատավճիռն ու նշանակեց նոր հետաքննություն։

Պատմական առանձնահատկությունների ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսպանական այլընտրանք» կուսակցությունը իբերական երկրներում քաղաքական առանձնահատկությունների ևս մեկ ապացույց է։ Ի տարբերություն Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Լեհաստանի, Հունգարիայի՝ Իսպանիայում և Պորտուգալիայում ծայրահեղ աջերը չունեն ընտրազանգվածի նշանակալի ազդեցություն։ Ոչ վաղ անցյալի բռնապետական պատմական հիշողությունները արգելափակում են այդպիսի կուսակցությունների և կազմակերպությունների զարգացումը։

«Իսպանական այլընտրանք» կուսակցության քաղաքական մարգինալությունն ակնհայտ է վերջինիս ղեկավարության համար.

Կուսակցությունը չի ընդարձակվում։ Մենք ի վիճակի չենք ներգրավել 15000-ից ավել ձայն։ Դաշինքը երաշխավորում է ևս մի քանի հարյուրը։ Կուսակցական ակտիվիստները շուրջ 100-ն են, հիմնականում տարեց մարդիկ։
Ռաֆայել Լոպես Դիեգես[8]

Իսպանիայում և Պորտուգալիայում աջակողմյան քաղաքական դաշտը զբաղեցված է պահպանողականներով և աջ ազատականներով։ Լե Պենի կուսակցության նմանակումը (չհաշված առավել ծայրահեղականները) տեղ չի գտնում ընտրական-քաղաքական դասավորություններում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]