Բլաս Պինյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բլաս Պինար Լոպես
իսպ.՝ Blas Piñar López
Blas Piñar1.jpg
Ծնվել է1918 թվականի նոյեմբերի 22
ԾննդավայրՄադրիդ
Մահացել է2014 թվականի հունվարի 28
Մահվան վայրՏոլեդո
ՔաղաքացիությունԻսպանիա Իսպանիա
ԱզգությունԻսպանացի
Մայրենի լեզուիսպաներեն
ԿրոնԿաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՄադրիդի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և Նոտար
ԳործունեությունՔաղաքական գործիչ, լրագրող, իրավաբան, հրատարակիչ
Զբաղեցրած պաշտոններֆրանկական կորտեսների դեպուտատ, Q43199647?[1][2] և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր[3]
Քաղաքական կուսակցությունԻսպանական ավանդապաշտական ֆալանգ և ազգային-սինդիկալիստական հարձակման միություններ, Նոր ուժ, Իսպանական այլընտրանք, National Front? և Q3088490?
Պարգևներ և
մրցանակներ
Q41042520?[4][5] Cross of Honour of the Order of St. Raymond of Peñafort?[6] Hijo Predilecto de Toledo?[7] և Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ[8]
ԱնդամությունNational Catholic Association of Propagandists? և Instituto de Cultura Hispánica?
Ստորագրություն
Firma de Blas Piñar.svg
Blas Piñar Վիքիպահեստում

Բլաս Պինյար Լոպես (իսպ.՝ Blas Piñar López, նոյեմբերի 22, 1918 թվական, Տոլեդո - հունվարի 28, 2014 թվական, Մադրիդ, Իսպանիա), իսպանական աջ ծայրահեղական քաղաքական գործիչ, իրավաբան, լրագրող և հրատարակիչ: Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից մասնակցել է քաղաքացիական պատերազմին: Եղել է ֆրանկիստական վարչակարգի գաղափարախոս: 1975 թվականից հետո հանդիսացել է աջ ծայրահեղական ընդդիմության առաջնորդներից: Հիմնադրել և ղեկավարել է նեոֆաշիստական «Նոր ուժ» կուսակցությունը: Եղել է աջ կաթոլիկ «Իսպանական այլընտրանք» կուսակցության պատվավոր նախագահը, «Նոր ուժ» («Fuerza Nueva») հրատարակչության հիմնադիրն ու անփոխարինելի ղեկավարը: Իսպանիայում բնութագրվում է որպես «աջ ծայրահեղականների սրբություն»[9]:

Երիտասարդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաս Պինյարը ծնվել է սպայի ընտանիքում: Մանկությունն անցկացրել է Նոր Կարթագենում, այնուհետև վերադարձել է Տոլեդո: Փոքր հասակից հավատարիմ է եղել ծայրահեղ աջ ազգայնական և ավանդապահական գաղափարներին, առանձնացել է կաթոլիկ հայացքներով:

քաղաքացիական պատերազմի ժամանակ Բլաս Պինյարը կռվել է Ֆրանկոյի կողմից, մասնակցել Ալակսարի պաշտպանությանը; Բլաս Պինյարը նաև գերեվարվել է հանրապետականների կողմից: Իր ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ է եղել ֆրանկիզմի գաղափարներին, հակակոմունիստական «խաչակրաց արշավանքին» և անձնազոհաբար նվիրված է եղել կաուդիլյոյին:

Ֆրանկոյի պետության գաղափարախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Բլաս Պինյարը ստացել է իրավաբանական կրթություն և իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան: Երկրի տարբեր քաղաքներում աշխատել է որպես նոտար: Եղել է ֆրանկիստական կաթոլիկ կազմակերպության, մասնբավորապես՝ «Կաթոլիկ քարոզիչների ասոցիացիայի» ակտիվիստ: Անդամակցել է Իսպանական ֆալանգային: Ֆրանկիստական պետության գաղափարախոսության ձևավորման և զարգացման, ինչպես նաև քարոզչական ապարատում մեծ դեր է կատարել:

1957 - 1962 թվականներին Պինյարը աշխատել է որպես Իսպանական մշակույթի ինստիտուտի գլխավոր տնօրեն: Ակտիվորեն քարոզել է ֆրանկիստական գաղափարներ Լատինական Ամերիկայի իսպանախոս երկրներում և Ֆիլիպիններում: Կազմակերպել և իրականացրել է բարեգործական գործունեություն: Երկրի ներքաղաքական հարթությունում աչքի է ընկել իր դաժան հակասովետիզմով, բայց միևնույն ժամանակ սուր քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգներին ազատականության և մարդու իրավունքների «ազատական» պաշտպանության համար:

Ազատական պետությունը բարոյապես պղծում է և քանդում իրական ազատությունը: Մարքսիստական պետությունն իր տոտալիտար կռապաշտությամբ ոչ միայն ճնշում է ազատությունը, այլ նաև մարդկանց հասցնում է կոլեկտիվացված տնտեսության ազքատության:
Բլաս Պինյար[10]:

1966 թվականին Բլաս Պինյարը հիմնել է «Fuerza Nueva» («Նոր ուժ») հրատարակչությունը, որն արագորեն դարձավ ֆրանկիստական քարոզչության և քաղաքականության կարևոր գործիք: Հետագայում հրատարակչության և համանուն պարբերականի հիմքի վրա ստեղծվեցին նեոֆրանկիստական և նեոֆաշիստական բնույթի մի շարք կազմակերպություններ:

Աջ ծայրահեղական ընդդիմադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի նոյեմբերի 20-ին մահացավ Ֆրանցիսկո Ֆրանկոն, որից հետո Իսպանիայում սկսվեց քաղաքական փոփոխությունների գործընթաց՝ուղղված դեպի ժողովրդավարացում: Բլաս Պինյարը կտրականապես դեմ էր վերափոխմանը: Նա հանդիսացել է կոշտ դիրքորոշում ունեցող ֆրանկիստների խմբի առանցքային կերպարներից մեկը (խումբն ավելի ուշ ստացել է «Búnker» (Բունկեր» անվանումը):

Ֆրանկոն դեռևս չի հասցրել սառչել, իսկ ամեն տեսակ սրիկա, ամեն տեսակ սոցիալիստական խմբեր արդեն սկսել են բաց հավաքներ կազմակերպել... Նախարարը, ով պատասխանատու է ներքին քաղաքականության համար, հանդգնում է հայտարարել, որ կոմունիստները հանդիսանում են նույնպիսի իսպանացիներ, ինչպիսիք մենք բոլորս ենք: Այդ ամենը վկայում է, որ քրիստոնեական քաղաքակրթության թշնամիները փորձում են քանդել այն ամենը, ինչը 40 տարի ստեղծել է մեր անմոռանալի կաուդիլյոն: Այդ իսկ պատճառով մեր խնդիրը կայանում է նրանում, որ միավորվե՛նք և գործե՛նք... Ֆրագան կարծում է, որ մեր թշնամիները միայն անարխիստնե՞րն են: Այդ դեպքում ի՞նչ անենք մարքսիստների և նմանօրինակ լիբերալների հետ, ովքեր հանդես են գալիս Ֆրանկոյի մեծ գաղափարների դեմ: Մենք չենք պատրաստվում բաժանենք թշնամուն և ընդիմադիրներին: Մեզ համար դրանք հոմանիշներ են: Եթե կառավարությունը ձեռք բարձրացնի «Շարժման» վրա, որը ստեղծել է Ֆրանկոն 1936 թվականի հուլիսի 18-ին, երբ մենք սկսեցինք մեր մաքրման քրիստոնեական արշավանքը, մենք կկանգնենք մեր հիմնարար գաղափարների պաշտպանության համար: Մենք կանգ չենք առնի ոչ մի բանի առջև, որպեսզի պաշտպանենք Ֆրանկոյի գաղափարները:
Բլաս Պինյար[11]

Արդեն հետֆրանկիստական առաջին կառավարությունը՝ Կառլոս Նավարոյի գլխավորած կառավարությունը, որը գաղափարապես մոտիկ էր «Բունկերին», սկսեց ֆրանկիզմի պետական կառուցվածքի զգուշավոր ապամոնտաժման գործընթացը: Բլաս Պինյարը հայտարարեց վարչապետին դավաճան, կոչ արեց իրականացնել հրապարակային մասսայական մահապատիժներ (միջնադարյան ավանդույթների համաձայն՝ կրակի վրա կամ խեղտող պարանի միջոցավ): Նա նաև պահանջում էր պատերազմ հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգներին որպես ժողովրդավարական գաղափարների տարածողի: Այդ պատճառով նա հեռացվեց Մշակույթի նախարարությունից, որտեղ զբաղեցնում էր գաղափարական գործակալի պաշտոն:

«Fuerza Nueva» հրատարակչության հիմքի վրա ստեղծվեց ուղղափառ ֆրանկիստական «Նոր ուժ» կուսակցությունը: Սկսվեց ակտիվ քարոզչական գործընթաց, իրականացվեցին աջ ծայրահեղական բնույթի մի շարք փողոցային միջոցառումներ: «Նոր ուժի» անունը կապվեց քաղաքական բռնությունների և հարձակումների հետ[12], այդ թվում նաև՝ 1977 թվականի հունվարի 24-ին Մադրիդի Ատոչ փողոցում ձախակողմյան հայացքներ ունեցող ակտիվիստների սպանությունը[13]; Այնուամենայնիվ, անձամբ Բլաս Պինյարին պաշտոնապես որևէ մեղադրանք չառաջադրվեց:

1977 թվականի խորհրդարանական ընտրություններում Բլաս Պինյարի կուսակցությունը ստեղծեց «Հուլիսի 18-ի ազգային դաշինքը», որի մեջ մտան նաև ֆալանգիստները, ավանդապահներըը և քաղաքացիական պատերազմի վետերանների համադաշնությունը: Այդ դաշինքը, սակայն, խորհրդարանական ընտրություններում կրեց ջախջախիչ պարտություն՝ չստանալով ոչ մի մանդատ:

Բլաս Պինյարը պատգամավոր ընտրվեց հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որը կայացավ 1979 թվականին: Լինելով պատգամավոր՝ Պինյարը որդեգրեց խիստ ծայրահեղ աջ դիրքորոշում՝ հատկապես ինքնավարությունների ինքնակառավարման հարցերում (հակված էր միապետության և տարածքային ամբողջականության սկզբունքների խիստ պահպանմանը): 1982 թվականի խորհրդարանական ընտրություններում Բլաս Պինյարը չկարողացավ վերընտրվել: Դրան նպաստեցին այն, որ Պինյարի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունը չմասնակցեց 1981 թվականի փետրվարի 23-ին փոխգնդապետ Տեխերոյի կազմակերպած խռովությանը: Պինյարի հավանական ընտրազանգվածը՝ ֆրանկիստները, խորհրդարանական ընտրություններում պաշտպանեցին Տեխերոյին իր «Իսպանական համերաշխություն» կուսակցությամբ, որը սակայն, նույնպես չանցավ խորհրդարան: Այդ պարտությունից հետո Բլաս Պինյարը լուծարեց «Նոր ուժը»:

Միջազգային կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաս Պինյարը և իր կուսակցությունը կատիվորեն համագործակցում էին արևմտաեվրոպական երկրների աջ ծայրահեղական կուսակցությունների հետ (մասնավորապես հռոմեախոս երկրների ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան): 1979 թվականին տեղի ունեցած Եվրոպական խորհրդարանի առաջին ընտրություններում «Նոր ուժը» հանդես էր գալիս ֆրանսիական Նոր ուժերի կուսակցության, բելգիական «Նոր ուժ» կուսակցության և իտալական Սոցիալական շարժման հետ մեկ դաշինքում: Այնուամենայնիվ, եվրոաջերի դաշինքը հաջողության չհասավ:

Պինյարի ղեկավարած կուսակցությունը նաև շփումներ է ունեցել արմատական նեոֆաշիստների հետ[14]՝ ի դեմս իտալացի նեոֆաշիստ քաղաքական գործիչ Ստեֆանո Դելլե Չիայեյի «աջ ծայրահեղական ինտերնացիոնալի»[15]: 1980-ական թվականների սկզբին Բլաս Պինյարը սատարում էր Ռոնալդ Ռեյգանի վարած կոշտ քաղաքական ուղին:

1980 թվականը կբացի համընդհանուր քաղաքացիական պատերազմի դարաշրջանը:
Բլաս Պինյար

«Ֆրանկիզմը կենդանի՜ է»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ժողովրդավարական զարգացումը մարգինալացրել էին ծայրահեղական ուժերին, այդ թվում՝ ինչպես ձախակողմյան, այնպեսել աջակողմյան հայացքներ ունեցողներին: Բլաս Պինյարը ստիպված էր որոշակի չափով իջեցնել իր գաղափարախոսության բացահայտ պռոֆաշիստական ենթատեքստերը՝ հրաժարվելով փողոցային պայքարի ուժային ձևերից: 1985 թվականին նրա ղեկավարության ներքո ստեղծվեց աջակողմյան հայացքներ կրող Ազգային ճակատ կուսակցությունը՝ հիմնվելով Ժան Մարի Լե Պենի համանուն ֆրանսիական ճակատի և Իտալական սոցիալական շարժման նմանությամբ: Ազգային ճակատը ստեղծեց փոխկապակցված կառույցների համակարգ, տեղական ընտրություններում հասան որոշակի հաջողությունների: Սակայն նոր կուսակցությունը չկարողացավ ստանալ պատգամավորական մանդատ Իսպանիայի և Եվրոպայի խորհրդարաններում: 1993 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Ազգային ճակատը լուծարվեց:

Միևնույն ժամանակ Բլաս Պինյարը պահպանեց իր հրատարակչական կառույցը: Նա շարունակում էր հանդես գալ քաղաքական հայտարարություններով, պարբերաբար անցկացնում էր հրապարակային միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի նշվում էր հուլիսի 18-ի և նոյեմբերի 20-ի տարելիցը: 1936 թվականի հուլիսի 18-ին սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը կամ ինչպես երբեմն ասում են «քրիստոնեական արշավանքը»: 1936 թվականի նոյեմբերի 20-ին գնդակահարվեց Խոսե Անտոնիո դե Ռիվերան և 1975 թվականի նույն օրը մահացավ Ֆրանցիսկո Ֆրանկոն:

2006 թվականի մայիսի 21-ին 87-ամյա Բլաս Պինյարը հանդիսավոր կերպով նշեց «Fuerza Nueva»-ի ստեղծման 40-ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ Մադրիդում գտնվող Կոնգրեսի պալատում:

1990-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբներին Բլաս Պինյարը մասնակցեց նեոֆալանգիստական կուսակցության ստեղծման քաղաքական միջոցառումների: 2003 թվականից հանդիսացել է աջակողմյան կաթոլիկ Իսպանական այլընտրանք կուսակցության պատվավոր նախագահ: Կուսակցությունը ղեկավարում էր Պինյարի դստեր ամուսինը՝ Ռաֆայել Դիեգեսը:

Իսպանացինե՜ր: Մենք հավաքվել են, որպեսզի հարգենք մեծ առաջնորդ Ֆրանկոյի հիշատակը, ով տվեց իր կյանքը՝ պաշտպանելով Աստծուն և Իսպանիային միջազգային մասոնական դավադրությունից: Բայց հարգանքի տուրքը դեռևս գլխավորը չէ: Հիմնականը դրանք կաթոլիկ հավատքի պաշտպանության համար բոլոր իսպանացի հայրենասերների հմախմբուն է: Մենք պետք է հանդես գանք միասնական ճակատով հանուն այն բանի, որպեսզի Իսպանիան վերագտնի ինքն իրեն, որպեսզի այն հավատարիմ լինի Ֆրանկոյի մեծ պատգամներին և իր աստվածային նշանակությանը: Մենք բոլորս ցանկանում ենք միայն այդ: Ֆրանկիզմը կենդանի է 2000 թվականին և կենդանի կլինի 3000-ին: Այսօր մեր կառավարությունը հանդիսանում է հակաազգային և հակաքրիստոնեական, բայց Ֆրանկոյի վեհ գաղափարները մնում են ուժի մեջ, և դրանց նախկինի պես հավատարիմ են միլիոնավոր իսպանացիներ:
Բլաս Պինյար (նրա վերջին ելույթը Օրիենտե հրապարակում)

Մինչ իր մահը Բլաս Պինյարը զբաղվում էր «Fuerza Nueva» հրատարակչության և իր կողմից ղեկավարվող ցոցիալական, քաղաքական և տնտեսական հետազոտությունների Կենտրոնի գործերով:

Կերպարը իսպանական հասարակության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաս Պինյարը հանդիսանում է Իսպանիայի պատմության (հատկապես 1936 - 1939 թվականների քաղաքացիական պատերազմի), մշակույթի, պետականաշինության մասին պատմող մի շարք գրքերի հեղինակ, որոնք գրվել են ծայրահեղ պահպանողական և աջ ծայրահեղական դիրքերից: Նա հրատարակել է նաև ընդարձակ հիշատակարաններ:

1970 թվականին Բլաս Պինյարը պարգևատրվել է Սուրբ Ռայմոնդ դե Պենաֆորտի անվան պատվո շքանշանի Խաչով: Կրել է իսպանական իշխանական «Corpus Christi»-ի մեծ վարպետի տիտղոս:

Բլաս Պինյարի կերպարը իսպանական քաղաքական պատմության մեջ հանդիսանում է որպես ֆրանկիզմի անզիջում գործչի և աջ արմատականության ծայրահեղ աստիճանի խորհրդանիշ[16]: Այդպիսի գաղափարախոսույթունն ու քաղաքական հարթակը ժամանակակից Իսպանիայում հանդիսանում են մարգինալական: Սակայն Բլաս Պինյարի անձը հասարակության որոշ շերտերի մոտ հարգանք է վայելում իր ամուր համուզմունքի և նպատակաուղղված գործողությունների համար:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների երկրորդ կեսին խորհրդային քարոզչական համակարգի ջանքերով Բլաս Պինյարը ճանաչում ձեռք բերեց ԽՍՀՄ-ում: Միջազգային տեսաբանների նյութերում հենց Պինյարն էր բնութագրվում որպես «Իսպանիայի ֆաշիզմի ղեկավար», «անսանձ թշնամի» և «նոր կաուդիլյո»[17]:

1981 թվականին Բլաս Պինյարը Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր է եղել: Այդպիսով, 1981 թվականի փետրվարի 23-ին փոխգնդապետ Տեխերոյի աջ ծայրահեղական ապստամբությունն ուղղված էր նաև նրա դեմ: Գվարդիական ապստամբների կողմից Խորհրդարանական շենքի գրավման ժամանակ Պինյարը ստիպված էր կատարել իր գաղափարակիցների նվաստացուցիչ կարգադրությունները:

2007 թվականին 89-ամյա Բլաս Պինյարը հիվանդանոցում պատահաբար հանդիպել է Իսպանիայի կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար 92-ամյա Սանտյագո Կարիլիոյին: Հանդիպմանը ներկա գտնվող անձինք կարծում էին, որ կլինի ֆիզիկական բախում[18], սակայն Պինյարն ու Կարիլիոն ցուցաբերեցին հումորի բավականին բարձր մակարդակ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.elmundo.es/opinion/2014/01/28/52e7e394268e3e7b258b4588.html
  2. https://www.boe.es/boe/dias/1962/02/16/pdfs/A02355-02355.pdf
  3. http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=298&idLegislatura=1
  4. http://www.hoy.es/caceres/201610/09/ultra-blas-pinar-hijo-20161009003050-v.html
  5. http://www.elperiodicoextremadura.com/noticias/caceres/hijos-mas-distinguidos-caceres_190127.html
  6. https://www.boe.es/boe/dias/1970/03/07/pdfs/A03758-03758.pdf
  7. Homenaje a don Blas Piñar en Toledo // Provincia: Revista de la Excma. Diputación Provincial de ToledoToledo: Diputación Provincial de Toledo, 1968. — Iss. 64. — P. 19–31. — ISSN 0211-0911
  8. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1958/239/B08744-08745.pdf
  9. MOR ALS 95 ANYS EL LÍDER FRANQUISTA BLAS PIÑAR, FUNDADOR DE FUERZA NUEVA.(իսպ.)
  10. Entrevista a Don Blas Piñar: «El equilibrio inestable que vivimos pone difícil que Felipe pueda reinar».(իսպ.)
  11. Ю.Семенов. Испания. Июль 1974 — февраль 1976. Заметки. С. 16.(ռուս.)
  12. Blas Piñar y Fuerza Nueva, pasado y presente.(իսպ.)
  13. ¿Qué fue de los asesinos de Atocha?(իսպ.)
  14. Эдуард Ковалев, Владимир Малышев / Террор. Вдохновители и исполнители / «Издательство политической литературы» (1984).(ռուս.)
  15. Испанское убежище европейских фашистов Archived 2014-02-01 at the Wayback Machine.(ռուս.)
  16. Muere Blas Piñar, el histórico líder de la ultraderecha española.(իսպ.)
  17. Ожившие призраки.(ռուս.)
  18. Blas Piñar: Extremist who remained stubbornly loyal to the memory of Franco and strove to prevent the dilution of his legacy.(անգլ.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Г. Э. Ходжес, Франко. С. 161—163.(ռուս.)