Քրիստոս Թագավորի պարտիզաններ
Քրիստոս Թագավորի պարտիզաններ իսպ.՝ Guerrilleros de Cristo Rey | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական կազմակերպություն և ռազմական կազմակերպություն |
Էթնիկ կազմ | Իսպանացիներ |
Կրոնական կազմ | Կաթոլիկություն |
Գաղափարախոսություն | Ֆրանկիզմ, իսպանական ազգայնականություն, հակակոմունիզմ |
Գործունեության տարածք | Իսպանիա |
Ստեղծման տարեթիվ | 1969 թվական |
Լուծարման տարեթիվ | 1983 թվական |
Համախոհներ | Ֆրանկիստական վարչակարգ, Իսպանական ֆալանգա, Նոր ուժ |
Հակառակորդներ | Ձախ անջատողականներ, անարխիստներ, կոմունիստներ |
Գործողություններ | Բախում Մոնտեխուրա լեռան վրա |
Քրիստոս Թագավորի պարտիզաններ (իսպ.՝ Guerrilleros de Cristo Rey), աջ ծայրահեղական ռազմականացված խմբավորում Իսպանիայում, որը գործունեություն է իրականացրել 1970-ական թվականներին։ Կազմակերպությունը միավորել է հիմնականում երիտասարդ ֆալանգիստներին և ծայրահեղ պահպանողական միապետականներին։ Սկզբնական շրջանում այն գործում էր ֆրանկիստական վարչակարգի ոստիկանության և հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ։ 1975 թվականից հետո այն հանդես է եկել ժողովրդավարական փոփոխություններին ընդդիմացող նեոֆաքշիստական ընդդիմության շարքում։ Խմբավորման անդամներն իրականացրել են մի շարք հարձակումներ ձախ ուժերի և անջատողական շարժումների ներկայացուցիչների դեմ։ Մի քանի սպանությունների գործով ներգրավվել են որպես մեղադրանք։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականների երկրորդ կեսից Իսպանիայում նկատելիորեն բարդացավ ներքաղաքական իրավիճակը։ Այդպիսի իրավիճակի սկզբնապատճառն է հանդիսանում երկրում աստիճանաբար հասարակական պահանջարկի սկզբունքների հաստատումը, ավտարկիայի քաղաքականությունից հրաժարվելը, պետական գաղափարական վերահսկման թուլացումը, որոնք բնորոշ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգին։ Այդպիսի գործընթացներն ակտիվացրեցին ընդդիմությանը։ 1968 թվակաքնի Ֆրանսիայում տեղի ունեցած փարիզյան Կարմիր մայիսի իրադարձությունների ազդեցությամբ ոգեշնչված Իսպանիայում հասունացան ուսանողական ընդվզումներ։ Առավել ակտիվ իրեն դրսևորեց ձախ քարոզչությունը։ Մանարխիստների մի մասը հանդես եկավ միապետությունն անմիջապես թագավորին փոխանցելու օգտին, կառլիստներն առաջադրեցին իրենց պահանջները։ Եկեղացական շրջանակներից նույնպես սկսեցին հնչել քննադատական ելույթներ։ Առավել շատ խնդիրներ էին ստեղծում բասկյան ԷՏԱ ձախ ծայրահեղական անջատողականների զինված գործողությունները։
Այս ամենին զուգահեռ իշխող վարչակարգը կարողանում էր վերահսկել իրադրությունն երկրում։ Հեղափոխական տապալման կամ հեղաշրջման իրական վտանգ չկար։ Սակայն ֆրանկիստական շրջանակներում աճում էր անհանգստությունը։ Ձևավորվեցին ծայրահեղ աջ խմբեր, որոնք մտադրված էին դաժան պատասխան գործողություններ իրականացնել։ Քանի որ առավել նկատելի խմորումներ էին տեղի ունենում ուսանողական շրջանակներում, հենց այդ միջավայրում ձևավորվեցին պատասխան ծայրահեղական կառույցներ։ Այդպիսիններից էր «Համալսարանական պաշտպանությունը» («Defensa Universitari»), որը ձևավորվել էր դեռևս 1963 թվականին Քաղաքացիական գվ արդիայի և բանակային հատուկ ծառայությունների կողմից։ Այդ կազմակերպությունը մասնագիտացել էր ֆրանկիզմի գաղափարների քարոզչության և ուժային մեթոդներով ուսանողության շրջանում ձախ ընդդիմադիր ուժերի թլույթները ճնշելու վրա[1]։
1968-1969 թվականներին «Defensa Universitaria» հիման վրա ձևավորվեց «Քրիստոս Թագավորի պարտիզաններ» («Guerrilleros de Cristo Rey») կազմակերպությունը, որի ղեկավարումը ստանձնեց 50-ամյա քիմիկոս Մարիանո Կովիսան, ով հանդիսանում էր ուղղափառ ֆրանկիստ, «Կապույտ դիվիզիայի» վետերան[2]։ Նոր կազմակերպությունը տարբերվում էր ֆրանկիստական ֆանատիզմով և անօրինականության ոլորտում գործելու պատրաստականությամբ՝ առանց պաշտոնական կառույցներին տեղյակ պահելու (եթե օպերատիվ փոխհամագործակցության կարիք չկար)։
Ֆրանկիզմի պաշտպանության դիրքերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղափարախոսություն և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրիստոս Թագավորի պատիզանների» գաղափարախոսությունը բավականին բազմաբնույթ էր։ Կազմակերպությանն էին անդամագրված և՛ ֆալանգիստները, և՛ մանարխիստները, և՛ կառլիստները, և՛ կաթոլիկ կղերականները։ Նրանց միավորող հանգամանքը հանդիսանում էր հավատարմությունն առ Ֆրանկոն, իսպանական ռազմատենչ ազգայնականությունը, կաթոլիկությունը և հակակոմունիզմը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հակաանջատողականությանը, միասնության պաշտպանությանը և Իսպանիայի տարածքային ամբողջականությանը։
«Քրիստոս Թագավորի պատիզանների» կազմակերպության առաջադրանքները դարձան հակաֆրանկիստական ընդդիմության նկատմամբ ուժային գործողությունների իրականացումը։ Կազմակերպությունը չուներ հստակ կազմակերպչական կառուցվածք և ղեկավարություն։ Համակարգվում էր միայն ընդհանրական հարցերում՝ հենվելով ընդհանուր առաջնորդի վրա։
Պարտիզանները չունեին ո՛չ ղեկավարներ, ո՛չ հրահանգներ։ Ցանկանում եք գործել, գործեք։
Մարիո Սանչես Կովիսա
Միջնադարյան բռնության մեթոդների կիրառում և հարձակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրիստոս Թագավորի պարտիզանների» հիմնական մեթոդն էր հարձակումն ու ծեծը, որի ժամանակ սովորաբար օգտագործվում էր միջնադարյան պատժիչ միջոցներ հիշեցնող զենք՝ գուրզեր, շղթայավոր գուրզեր, երկաթյա ձողեր։ Ֆրանկոյի ժամանակներում կազմակերպության իրականացրած ամենահայտնի գործողությունը համարվում է 1968 թվականին Օնդարոայում բասկյան քահանաների խմբակային ծեծը։ «Պարտիզանները» նրանց մեղադրում էին ձախակողմյան և անջատողական քարոզչություն կատարելու մեջ, ինչպես նաև 1974 թվականի մայիսի 2-ին Մադրիդում ձախակողմյան հայացքներ ունեցող կաթոլիկների վրա հարձակումը, ինչը հանգեցրեց կարճ ժամանակով Սանչես Կովիսայի ձերբակալությանը։
Կազմակերպության գրոհայինները որպես կանոն չէին իրականացնում սպանություններ՝ սահմանափակվելով դաժան ծեծով, քանի որ ֆրանկիստական պետությունը սահմանափակում էր հասարակական բռնությունները՝ այդ հարցում մենաշնորհը թողնելով իրեն։
1975 թվականի գարնանը Մարիանո Սանչեսին նկատեցին հյուսիսում՝ Պորտուգալիսայում, որտեղ առավել ակտիվ գործունեություն էր իրականացնում ծայրահեղական Ազատագրական բանակը։ Իսպանական ֆրանկիստների օգնությունը մեծ դեր խաղաց պորտուգալական աջերի ծավալած գործունեության մեջ և նրանց հնարավորություն տվեց, որպեսզի 1975 թվականի ամռանն իրականացնեն մասշտաբային հակահարձակում (գործողությունն առավել հայտնի «Թեժ ամառ» անվանումով)։
Հարվածային խմբավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնության առաջամարտիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայում իրավիճակը փոխվեց Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից (1975 թվականի նոյեմբերի 20) հետո։ 1976 թվականի միջնամասում «Քրիստոս Թագավորի պարտիզանները» իշխանական կազմակերպությունից վերածվեցին ծայրահեղական ընդիմադ։ Նրանք մասնակցեցին 1976 թվականի մայիսի 9-ին Մոնտեջուրա լեռան վրա տեղի ունեցած բախումներին[3], оկազմակերպեցին փողոցային հակացույցեր, իրականացնում էին հարձակումներ և մասսայական ծեծկռտուքներ ձախակողմյան հայացքներ ունեցող ցուցարարների հետ։ Մարինո Սանչես Կովիսան իր հանրային ելույթներում նույնիսկ առաջ անցավ «Բունկերի» առաջնորդներին․ նա բացահայտ հայտարարեց, որ Ֆրանցիսկո Ֆրանկոն սխալ է կատարել՝ իսպանական գահը և պետության ղեկավարի իրավասությունները Խուան Կառլոս I-ին[4]։
Նեոֆալանգիստների, Ռայմունդո Քուեստայի, Նոր ուժի, Բլաս Պինյարի և մի շարք այլ աջ ծայրահեղական խմբավորումների ու ուժերի շարքում «Խրիստոս Թագավորի պարտիզանները» հանդիսանում էին ուժային դիմադրության բռնությունների առաջամարտիկը ոչ միայն ձախակողմյան զարգացուկներում, այլ նաև ժողովրդավարական վերափոխման գործընթացում։
1976 թվականի ամռա - աշուն ժամանակահատվածում «պարտիզանները» կասկածվում էին ձախակողմյան հայացքներ ունեցող ակտիվիստների սպանություններում[5]։ Խմբավորման անդամները կասկածվում էին նաև ուսանող Արթուրո Ռուիսայի սպանության մեջ, որը տեղի էր ունեցել 1977 թվականի հունվարի 23-ին մադրիդյան հանրահավաքի ընթացքում։ Սանչես Կովիսան ստիպած էր բացատրություններ ներկայացնել Ատոչի փողոցի գնդակահարության հարցով դատական գործընթացում[6], ոը տեղի ունեցավ Ռուիսայի սպանությունից մի քանի ժամ անց։ Կազմակերպությանը մեղադրեցին քաղաքական ընդդիմախոսներին ահաբեկչությամբ վախացնելու մեջ[7]։ Սակայն «Քրիստոս Թագավորի պարտիզաններ» կազմակերպության ցանցային կառուցվածքը և երբեմն էլ ինքնաբուխ և ինքնուրույն գործունեությունը դժվարացնում էր փաստերի հավաքագրումը։
Տարբեր հաշվարկներով 1975-ից 1983 թվականների ընթացքում Իսպանիայում քաղաքական բռնության զոհ են դարձել ավելի քան 591 մարդ, որոնցից 188-ը սպանվել են կազմակերպված հարձակման հետևանքով[8]։
Բռնության մեջ, բնականաբար, ոչ մի լավ բան չկա։ Բայց բռնությունը ծառայության ընթացքում, երբ չեն գործում ոչ մի այլ մեթոդներ, ես արդարացնում եմ։ Եթե իրավիճակը առաջ է քաշում այն հարցը, որ պետք է պատրաստ լինել սպանել, ապա հայրենիքի համար ծառայության ընթացքում չպետք է լինեն կասկածներ։
Մարիո Սանչես Կովիսա[2]
Հարձակումներ և տակտիկական քայլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել մասշտաբային բախումներ տեղի ունեցան 1978 թվականի գարնանը Նավարայի ինքնավարության մայրաքաղաք Պամպլոնայում։ «Քրիստոս Թագավորի պարտիզաններ» կազմակերպության անդամները կանոնավոր կերպով հարձակվում էին ձախակողմյան հայացքներ ունեցողների և բասկյան ակտիվիստների վրա։ Այդպիսի հարձակումներից մեկը տեղի ունեցավ 1978 թվականի ապրիլի 27-ին։ Նույն թվականի մայիսի 10-ին «պարտիզանները» հանդիպեցին բասկյան ինքնապաշտպանության ջոկատի հետ և կիրառեցին հրազեն։ Սկսվեց փողոցային մարտ, որի հետևանքով «պարտիզաններից» մեկը (Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի լեյտենանտ) դանակի հարվածից պատճառված վնասվածքի պատճառով սպանվեց։
Պամպլոնյան բախումներից հետո «Քրիստոս Թագավորի պարտիզաններ» կազմակերպության մադրիդյան կառույցը հայտարարեց մասշտաբային զինված պայքարի սկսման մտադրության մասին։
Նրանք իրենց մտադրությունը պատճառաբանեցին հետևյալ կերպ․
Քանի որ չափից շատ կարմիրներ կան[9]։
Մադրիդյան ուսանողական քաղաքավանում տեղի ունեցավ խոշոր մասսայական ծեծկռտուք[10]։ Սակայն կազմակերպության տարածած հայտարարությունը չեղարկեց անձամբ Սանչես Կովիստան՝ հայտարարելով՝
Բասկերի հարցը ներքին գործերի նախարարի խնդիրն է, այլ ոչ թե մեր։
Սակայն արդեն 1978 թվականի օգոստոսի 24-ին Բիլբաոյում «պարտիզանները» հարձակում իրականացրեցին անարխիստների նկատմամբ։ Հրդեհվեց «Askatasuna» թերթի հրատարակչությունը[11]։ 1978 թվականի նոյեմբերի 22-ին՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվան երրորդ տարելիցի օրվանից կարճ ժամանակ անց, «պարտիզանները» այրվող հեղուկով լի շշեր նետեցին կոմունիստների հավաքի մասնակիցների ուղղությամբ[12]։
Կազմակերպության գործունեության ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանադրական կարգի հաստատմանը զուգահեռ «Քրիստոս Թագավորի պարտիզաններ» կազմակերպության գործունեությունը աստիճանաբար սկսեց անկում ապրել և 1980-ական թվականների կեսերին գործնականում դադարեցրեց իր ակտիվությունը։ «Պարտիզանների» ղեկավար Սանչես Կովիսան մահացավ 1993 թվականին[13]։
Այնուամենայնիվ, իսպանական ձախ ծայրահեղականները նույնիսկ 2000-ական թվականների վերջերին ուշադրություն էին հրավիրում աջ ծայրահեղականների ուժային ակտիվության վրա։ Նրանք հատկապես մատնացույց էին անում «Քրիստոս Թագավորի պարտիզաններ» կազմակերպությանը[14] և հիշեցնում վերջինիս կատարած հանցագործությունների երկար ցուցակի մասին։
«Քրիստոս Թագավորի պարտիզաններ» կազմակերպությունը իսպանական հասարակության զգալի մասի կողմից բացասաբար է ընկալվում, քանի որ վերջինը հակված է բռնապետությանը, ունի ֆաշիզմի ակնհայտ տարրեր, կատարել է ահաբեկչական հաշվեհարդարներ։ Սակայն աջակողմյան հայացքներ ունեցող նեղ շրջանակներում նրանք ոչ միայն պահպանում են հեղինակություն, այլ նաև հերոսացվում են։ 2012 թվականի ապրիլին անհայտ անձինք Վալյադոլիդում հանրապետության խորհրդանիշ հանդիսացող շենքի դիմապատին գրել էին «պարտիզանների» կարգախոսներից («Guerrilleros de Cristo Rey»)[15]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ El embajador de España en Cuba estuvo en la universidad cerca de la extrema derecha․ Արխիվացված 2010-03-29 Wayback Machine(իսպ.)
- ↑ 2,0 2,1 Sánchez Covisa ««»Estaría dispuesto a matar»․(իսպ.)
- ↑ Montejurra 1976․(անգլ.)
- ↑ Антимонархические бунты не остановят коронацию Фелипе Астурийского․ Արխիվացված 2015-12-23 Wayback Machine(ռուս.)
- ↑ Guerrilleros de Cristo Rey.TERRORISMO DE ESTADO․(իսպ.)
- ↑ Sánchez Covisa: «Un funcionario del Gobierno fue el inductor y uno de los responsables de los asesinatos»
- ↑ Los abogados laboralistas asesinados en Atocha, siempre vibrando en la memoria․ Արխիվացված 2014-04-07 Wayback Machine(իսպ.)
- ↑ Una carnicería llamada Transición․(իսպ.)
- ↑ Sánchez Covisa desmiente que los «guerrilleros de Cristo Rey» pasen a la lucha armada․(իսպ.)
- ↑ de Cristo Rey intentan «reventar» las fiestas del barrio de Barceló․(չաշխատող հղում)(իսպ.)
- ↑ Atentado en Bilbao contra la revista libertaria «Askatasuna»․(իսպ.)
- ↑ Asalto ultraderechista contra el Colegio Mayor Loyola․(իսպ.)
- ↑ Gasca se retirу este aco como coronel y el 'ultra' Lucho est acusado de narcotrafico.(իսպ.)
- ↑ Alerta, Fascistas: Cristo Rey e Falangistas! Արխիվացված 2014-04-07 Wayback Machine(իսպ.)
- ↑ Atentan contra un mural republicano en Valladolid.(իսպ.)