Նոր ուժ (Իսպանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոր ուժ
իսպ.՝ Fuerza Nueva
Fuerza Nueva.svg
ՏեսակԻսպանիայի քաղաքական կուսակցություն
ԵրկիրԻսպանիա
ԱռաջնորդԲլաս Պինյար
ԿարգախոսDios, Patria y Justicia (Աստված, Հայրենիք և արդարություն)
ՀիմնադիրԲլաս Պինյար
Հիմնադրված1966/1977
Լուծարված1982
ԳաղափարախոսությունՖրանկիզմ, նեոֆաշիզմ
Քաղաքական հայացքfar-right?
ՇտաբԻսպանական թղթային ընկերության շենք (Մադրիդ)
Իսպանիայի խորհրդարան1 պատգամավոր (1979-1982)
ՀաջորդNational Front?

«Նոր ուժ» (իսպ.՝ Fuerza Nueva), իսպանական աջ ծայրահեղական քաղաքական կուսակցություն: Ստեղծվել է ֆրանկսիտական գաղափարախոս Պինյար Բլասի կողմից, «որպեսզի պաշտպանի այն, ինչ ավանդել է կաուդիլյոն»: Կուսակցությունը հիմնված է ֆրանկիստական գաղափարական համակարգի՝ «Fuerza Nueva» հրատարակչության և համանուն պարբերականի վրա: Պայքարել է ֆրանկիստական վարչակարգի վերակառուցման համար, կանգնած է եղել նեոֆաշիստական դիրքերում: Կուսակցության ակտիվիստները մասնակցել են ոստիկանական բռնության դրսևորումներին: Լուծարվել է 1982 թվականի ընտրություններում պարտություն կրելուց հետո:

Իսպանական «Բունկերի» կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափարներ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Fuerza Nueva» հրատարակչությունը ստեղծվել է 1966 թվականի մայիսի 2-ին Պինյար Բլասի նախաձեռնությամբ[1]: Այդ կառույցը մեծ դեր է կատարել ֆրանկիզմի գաղափարախոսության և քարոզչության գործում: «Fuerza Nueva»-ի նյութերը գրվում էին ֆալանգիզմի ամենածայրահեղ ոգով՝ առավել դաժան, քան 1966-1975 թվականների իսպանական կառավարությանը:

1975 թվականի նոյեմբերի 20-ին Կաուդիլիո Ֆրանկոյի մահից հետո Պինյար Բլասը անդամագրվեց «Búnker» խմբավորմանը, որը ձգտում էր պահպանել նախկին վարչակարգըի սկզբունքները: 1976 թվականի երկրորդ կեսից, երբ ակնհայտ դարձավ երկրում նախատեսվող փոփոխությունների հեռանկարը, ուղղափառ ֆրանկիստները սկսեցին ձևավորել աջ ծայրահեղական ընդդիմություն: Ձեռնպահ մնալով Խուան Կառլոս I-ին թագավորի հանդեպ քննադատությունից, ով տեսականորեն հանդիսանում էր Ֆրանկոյից հետո իրավահաջորդը, նրանք իրականացրեցին կատաղի քաղաքական գրոհ ընդդեմ Սուարեսի ազատական-բարեփոխիչ կառավարության, Կոմունիստական կուսակցության, ձախ քաղաքական ուժերի (հատկապես անարխիստների) և անջատողական շարժումների (հատկապես բասկյան ԷՏԱ-ի): Նրանք օգտագործում էին պայքարի տարբեր մեթոդներ՝ զանգվածային լրատվական միջոցներում տարբեր հրապարակումներից մինչև ահաբեկչական գործողությունների իրականացում:

Ծայրահեղական աջերի հարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր ուժը» հանդիսանում էր ֆրանկիստական ընդդիմության հարվածային կառույցներից մեկը: Կազմակերպության գաղափարախոսությունն իրենից ներկայացնում էր ազգային սինդիկալիզմի և կաթոլիկ ավանդապահության առանձնահատուկ իսպանական խառնուրդ: Աստիճանաբար այն վերաձևափոխվեց եվրոպական «նեոֆաշիստական ինտերնացիոնալի»[2]: Իսպանական աջ ծայրահեղականներն առավել սերտ հարաբերություններ հաստատեցին իտալական նեոֆաշիստական ահաբեկիչների հետ (Պելուջի Կոնկուտելի)[3]: Բլաս Պինյարը մասնակցել է 1970-ականների նեոֆաշիստական առաջնորդ Ստեֆանո Դելե Չիայիի (Մոնտեջուրա լեռան ընդհարումների մասնակից) միջազգային նախագծերին[4]:

Բլաս Պինյարը քաղաքական բռնությունների բացահայտ կոչ էր անում: «Նոր ուժի» անդամների, այդ թվում նաև Պինյարի հետ կապված անձանց մասնակցությունն այդպիսի գործողություններին նկատվել է բազմիցս[5]: Այդպիսի հարձակումներից առավել հայտնի է 1977 թվականի հունվարի 24-ին Ատոչի փողոցում ձախակողմյան հայացքներ ունեցող հինգ իրավաբանների սպանությունը[6]: «Նոր ուժի» ակտիվիստները համագործակցում էին «Քրիստոս Թագավորի պարտիզաններ» («Guerrilleros de Cristo Rey») աջ ծայրահեղական ռազմական կազմակերպության հետ[7], որը ձախ ակողմյան ուժերի և շրջանային անջատողականների դեմ իրականացրել է մի շարք հարձակումներ: Ձախ քաղաքական հայացքներ ունեցող ակտիվիստների նկատմամբ հարձակումները, որոնք երբեմն մահվան էին հանգեցնում, շարունակվել են մինչև 1982 թվականը[8]: Կազմակերպության որոշ անդամներ քաղաքական ահաբեկչության համար ենթարկվել են քրեական պատասխանատվության:

Օրինական քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրական փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր հակաժողովրդավարական, հակախորհրդարանական գաղափարախոսության՝ «Նոր ուժը» մասնակցել է 1977 թվականի հունիսին Իսպանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրույթուններին: Կազմակերպոթւոյւնը հանդես է եկել «Հուլիսի 18-ի ազգային դաշինքի» կազմում, որին անդամագրվել էին նեոֆալանգիստների և ավանդապահների հետ: Իսպանիայում հասարակական տրամադրությունները մերժում էին աջ ծայրահեղականներին, այդ իսկ պատճառով «Նոր ուժն» ընտրություններում հավաքեց ընդամենը 0,37 % (ինչն ավելի շատ էր, քան ֆրանկիստական հայացքներ ունեցող ուժերինը):

Իսպանիայի 1979 թվականի խորհրդարանական ընտրություններում «Նոր ուժը» հանդես եկավ առավել ընդարձակ դաշինքով: Այս անգամ կուսակցությունը հավաքեց 2,11 %, և Բլաս Պինյարը դարձավ պատգամավոր: Այդ ցուցանիշը մինչ օրս հանիդսանում է աջ ծայրահեղականների լավագույն ցուցանիշն ընտրություններում[9]:

1979 - 1980 թվականները համարվում է «Նոր ուժի» հրապարակային գործունեության գագաթնակետը: Գործունեության հիմնական ձևաչաթը Մադրիդում ցույցեր կազմակերպելն էր, որոնց անմիջական մասնակցություն էր ունենում կազմակերպության խարիզմատիկ առաջնորդ Բլաս Պինյարը: Արդեն ավանդական էին դարձել Օրիենտե հրապարակում ելույթներն ու բազմամարդ հավաքները[10] յուրաքանչյուր տարվա հուլիսի 18-ին («խաչակրաց արշավանքի» սկսման օրը՝ 1936 - 1939 թվականների քաղաքացիական պատերազմ) և նոյեմբերի 20-ին (Իսպանական ֆալանգայի հիմնադիր Ջոզե Անտոնիո Պրիմօ դե Ռիվերայի մահվան օրը /1936 թվական/ և Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվան օրը /1975 թվական/): Սակայն այդ ակտիվությունը լուրջ հաջողություններ չէր ապահովում նույնիսկ տեղական ընտրություններում[11]:

Մրցակցությունն և ներքին տարաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր ուժի» հարաբերություններն ֆրանկիստական այլ կազմակերպությունների , հատկապես նեոֆալանգիստների հետ խնդրահարույց ու բարդ էին: Խնդիրներ էին ծագել նույնիսկ խորհրդանիշների հետ կապված (նետով վահանի պատկերանիշ «Cara al sol» օրհներգ, կապույտ գույնի համազգեստ և կարմիր բերետ), որոնք յուրաքանչյուր կազմակերպություն համարում էր իրենը: Նեոֆրանկիստների ընդհանուր ընտրազանգվածը չափազանց քիչ էր, բայց այդ քիչ քանակությունն էլ էր բաժանվում մրցակիցների միջև:

Կուսակցության ներսում աստիճանաբար առաջացավ գաղափարական տարբերություն: 1980-ական թվականների սկզբին կուսակցությանն անդամագրվում էին ոչ միայն ազգայնական-սինդիկալիստներ, նեոֆաշիստներ և կաթոլիկ ֆունդամենտալիստներ, այլ նաև տեխնոկրատական հյացքների, Օպուս Դեյի գաղափարների կրողներ և նույնիսկ նեոազատականներ: Նրանք բոլորը հասկանում էին Ֆրանցիսկո Ֆրանկոյի թողած ժառանգությունը, «նոր ազգայնականությունը», ինչը երբեմն հանգեցնում էր միմյանց հետ վեճերի:

«Նոր ուժը» կտրականապես մերժում էր հետֆրանկիստական համակարգը, սակայն ընդունում էր խաղի սահմանված կանոնները: Ահաբեկչական պայքարի կողմնակիցների և առավել չափավոր ուժերի (որոնք նախընտրում էին օրինական պայքարը) միջև լուրջ տարաձայնություններ էին առաջացել: Պինյարի հեղինակությունը կուսակցությունը պահում էր պառակտումից, բայց ակնհայտ էր, որ առաջնորդն էլ պատրաստ չէր վերջնականապես կողմնորոշվելուն:

Լուծարում և գործունեության շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություն և ինքնալուծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր ուժը» ոչ մի մասնակցություն չի ունեցել աջ ծայրահեղականների կողմից 1981 թվականի փետրվարի 23-ին իրականացրած ռազմական հեղաշրջման փորձին, որը հայտնի է որպես «23-F» խռովություն անվամբ: Ֆրանկիստական գաղափարախոս Բլաս Պինյարը մյուս պատգամավորների նման ստիպված էր պառկել գետնին Կոնգրեսի պալատը գրաված ֆրանկիստական ժանդարմ Անտոնիո Տեխերոյի հրամանով[12]:

Երկրում հասարակական կարծիքի՝ դեպի ձախակողմյան հայացքներ տեղաշարժը հանգեցրեց 1982 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Նոր ուժի» ջախջախիչ պարտության: Ընտրություններից գրեթե անմիջապես հետո հաղթած սոցիալիստների կողմից սկսվեցին աջ ծայրահեղականների նկատմամբ դաժան ճնշումներ: Արգելվեց Օրիենտե հրապարակում յուրաքանչյուր տարի անցկացվող ավանդական հանրահավաքը[13], իրականացվեցին տասնյակ ձերբակալություններ: Այդ գործողություններից հետո Բլաս Պինյարի որոշմամբ իր ղեկավարած կուսակցությունը լուծարվեց:

Ավանդույթների ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր ուժի» բազմաթիվ անդամներ շարունակեցին մասնակցություն ցուցաբերել քաղաքականության ոլորտում: Կուսակցության լուծարումից հետո Բլաս Պինյարը շարունակեց ամենամյա հավաքները հուլիսի 18-ին և նոյեմբերի 20-ին (նոյեմբերյան հավաքը Օրիենտեյի հրապարակում շաչունակվում է մինչև մեր օրեր[14]): 1980-ական թվականներին ստեղծվեց «Ազգային ճակատը», որը որդեգրել էր առավել չափավոր դիրքորոշում (ֆրանսիական Ազգային ճակատի օրինակով): 2003 թվականին իրավաբան Ռաֆայել Լոպես Դիեգեսը, ով հանդիսանում է Պինյարի ընտանիքի անդամ, ստեղծեց «Իսպանական այլընտրանք» կուսակցությունը, որն ուներ պահպանողական-կաթոլիկ ուղղվածություն: «Fuerza Nueva» հրատարակչությունը շարունակում է իր գործունեությունը՝ հիմնականում պահպանելով նախկին գաղափարական-քաղաքական կողմնորոշումը:

Իսպանական «Նոր ուժ» կուսակցությունը ընդհանուր առմամբ մարմնավորում էր 1970-ական թվականների երկրորդ կեսի և 1980-ական թվականների համաեվրոպական նեոֆաշիստական միտումը: «Նոր ուժ» արտահայտությունը դարձավ եվրոպական աջ ծայրահեղական կազմակերպության տիպային անվանում: Համանուն կազմակերպություններ են ստեղծվել ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և նույնիսկ ժամանակակից Ռուսաստանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]