Ադոլֆ Սուարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Սուարես
իսպ.՝ Adolfo Suárez
 
Կուսակցություն՝ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն, Իսպանական ավանդապաշտական ֆալանգ և ազգային-սինդիկալիստական հարձակման միություններ և Դեմոկրատական կենտրոնի միություն
Կրթություն՝ Սալամանկայի համալսարան և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ազգություն Mediterranean race?
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 25, 1932(1932-09-25)[1][2][3][…]
Ծննդավայր Սեբրերոս, Ավիլա[4][5]
Վախճանի օր մարտի 23, 2014(2014-03-23)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Մադրիդ, Մադրիդ[6]
Թաղված Ավիլայի տաճար
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Adolfo Suárez González
Հայր Hipólito Suárez?
Մայր Herminia González?
Ամուսին Amparo Illana?[7]
Զավակներ Adolfo Suárez Illana?, Sonsoles Suárez?, María Amparo Suárez Illana?, Laura Suárez Illana? և Francisco Javier Suárez Illana?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ադոլֆ Սուարես Գոնսալես (նաև՝ Սուարես 1-ին հերցոգ, իսպ.՝ Adolfo Suárez González, սեպտեմբերի 25, 1932(1932-09-25)[1][2][3][…], Սեբրերոս, Ավիլա[4][5] - մարտի 23, 2014(2014-03-23)[1][2][3][…], Մադրիդ, Մադրիդ[6]), իսպանացի պետական գործիչ, իրավաբան, Մադրիդի փաստաբանների պալատի անդամ, Իսպանիայի վարչապետ 1976 թվականի հուլիսի 3-ից մինչև 1981 թվականի հունվարի 29-ը։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգի անկումից հետո Ադոլֆ Սուարեսին հաջողվեց միավորել Իսպանիան, օրինականացնել քաղաքական կուսակցությունները, անցկացնել երկրում առաջին ժողովրդավարական ընտրությունները, ընդունել երկրի սահմանադրությունը, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Սուարեսը ծնվել է Սեբրերոսում։ Նրա հայրը՝ Իպոլլիտո Սուարես Գերան, եղել է ոչ բարձր աստիճանի պետական ծառայող, իսկ մայրը՝ Հերմինյա Գոնսալես Պրադոսը, սերել է Սեբրերոսում մեծ քաղաքական ազդեցություն ունեցող ընտանիքից։ Ադոլֆը ստացել է իրավաբանական կրթություն։ Եղել է Սալամանկայի համալսարանի իրավաբանության թեկնածու և (с отличием) Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի իրավաբանության դոկտոր (գերազանցությամբ)։ Զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և դարձել Իսպանիայի դատավարական իրավունքի ինստիտոււտի անդամ և Քաղաքական գիտությունների ինստիտուտի թղթակից անդամ[14]։

Քաղաքական գործունեությունը սկսել է Ֆերնանդո Էրերա Տեխեդորայի ղեկավարության ներքո, ով հանդիսանում էր Ֆրանցիսկո Ֆրանկո վարչակարգի պաշտոնատար անձ, կապված էր «Օպուս Դեյի» «(Opus Dei») կրոնական կազմակերպության հետ և որոշ ժամանակ զբաղեցրել է Սուարեսի հայրենի Ավիլա նահանգի քաղաքացիական նահանգապետի պաշտոնը։ 1958 թվականին Ադոլֆ Սուարեսը անդամագրվել է ֆրանցիսկյան վարչակարգի ժամանակ միակ օրինական գործող «Ազգային շարժում» կուսակցությանը (Ֆալանգային)։ 1961 թվականին զբաղեցրել է «Ազգային շարժման» գլխավոր քարտուղարի տեխնիկական ապարատի պետի պաշտոնը, 1964-1968 թվականներին աշխատել է իսպանական հեռուստա-ռադիո հաղորդակցության ընկերությունում, 1967 թվականին՝ կորտեսի պրակուրադոր (խորհրդարանի պատգամավոր) Ավիլայից, 1968-1969 թվականներին՝ Սեգովիայի քաղաքացիական նահանգապետ, 1969-1973 թվականներին՝ Իսպանական ռադիո և հեռուստահեռարձակող ընկերությունում, այնուհետև՝ Զբոսաշրջության ազգային ընկերության նախագահ։

1975 թվականի մարտին զբաղեցրել է «Ազգային շարժման» գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ 1975 թվականի դեկտեմբերից զբաղեցրել է Ազգային շարժման գլխավոր քարտուղար - նախարարի պաշտոնը առաջին կառավարությունում, որը ձևավորվել էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո[15]՝ այդ պաշտոնում փոխարինելով իր քաղաքական ուսուցիչ Ֆերնանդո Էրեր Տեխեդորային։ Այդ պաշտոնը ստացել է Տորկուատո Ֆերնանդես Միրանդայի առաջարկով, ով այդ պահին հանդիսանում էր Թագավորական խորհրդի նախկին նախագահող և կորտեսի ներկայացուցիչ, գահ բարձրացած Խուան Կառլոս I-ին թագավորի մտերիմ համախոհներից մեկը։

Իսպանիայի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին վարչապետ Ադոլֆ Սուարեսը Բուենոս Այրեսում (1981)

Ֆերնանդես Միրանդան, ով հանդիսանում էր ֆրանցիսկյան վարչակարգի կազմալուծման համոզված համախոհ, թագավորին խորհուրդ տվեց իր հովանավորյալ, երկրում քիչ հայտնի Ադոլֆ Սուարեսին կառավարության ղեկավարի պաշտոնում։ 1976 թվականին Սուարեսը հասարակության ուշադրությունը գրավեց այն քայլով, որ կորտեսում իր ելույթի ընթացքում մեջբերեց քաղաքացիական պատերազմի ժամանակ հանրապետականների համախոհ, ֆրանսիայում փախստականի կարգավիճակով աապրած և մահացած Անտոնիո Մաչադոյի բանաստեղծությունից։

1976 թվականի հուլիսի 3-ին թագավոր Խուան Կառլոս I-ի հրամանով նշանակվել է վարչապետի պաշտոնում (համոզված ֆրանկիստ Կառլոս Արիաս Նավարոյի փոխարեն)։ Հետագայում թագավորը Ադոլֆ Սուարեսի նշանակումը բացատրեց հետևյալ կերպ.

Ադոլֆ Սուարեսը դուրս է եկել ֆրանկիզմից և նրան դժվար թե կարելի է կասկածել, որ նա պատրաստ է կատարել ծայրահեղական փոփոխություններ, որոնք համահունչ չեն մեր հասարակության որոշ շրջանակներին։ Միևնույն ժամանակ նա երկիտասարդ էր, ժամանակակից և բավարար անկեղծ, որպեսզի ցանկանա դառնալ այն մարդը, ով կարող է հաղթահարել մեր ժամանակների դժվարությունները[16]։ Սուարեսը եղել է ֆրանկիստ, բայց այնպիսին, որ կարողացել է համոզել հակաֆրանկիստներին այն բանում, որ իրեն կարելի է վստահել։ Նա համբերատար և խելացի որակներով օշտված մարդ էր, ինչը անհրաժեշտ էր տվյալ պահին, քանի որ բռնապետությունից ժողովրդավարության անցումը պետք է կատարվեր աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից ոչնչացնել բոլոր այն ամենը, ինչը գոյություն է ունեցել Ֆրանկոյի օրոք։ Նրա հաջողությունը գերազանցեց սպասվելիք արդյունքը։ Բայց չմոռանանք, որ նրա թիկունքում կանգնած էր ամբողջ իսպանական ժողովուրդը, որն ամենից շատ ցանկանում էր խաղաղություն։

Կառավարության ղեկավարի պաշտոնում Ադոլֆ Սուարեսը իրականացրեց մասշտաբային նախագիծ, որով Իսպանիան բռնապետական կարգերից անցում կատարեց դեպի քաղաքական ժողովրդավարության։ Արդեն 1976 թվականին հայտարարվեց քաղաքական հանցագործություններ կատարած անձանց մասնակի համաներում, որը երկարացվեց 1977 թվականի մարտին։ 1976 թվականին քաղաքական փոփոխությունների օրենք ընդունվեց, որը նույն թվականին անցկացված հանրաքվեյով հաստատվեց։ Երկրում վերականգնվեց բազմակուսակցական համակարգը, իսկ 1977 թվականի ապրիլի 1-ից լուծարվեց «Ազգային շարժումը»։ Նույն թվականի ապրիլի 9-ին Սուարեսի կառավարությունը օրինականացրեց Կոմունիստական կուսակցությունը, որն արդեն որդեգրել էր եվրոկոմունիզմի ուղղին։ Այդ քայլը հանդիսանում էր Սուարեսի կառավարության ամենաբարդ քայլերից մեկը, որին դեմ էին նույնսիկ բարեփոխումների կողմնակիցներից (օրինակ՝ Ֆերնանդես Միրանդան, ով Թագավորական խորհուրդի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց)։ Այնուհետև լուծարվեցին իշխանությունների կողմից վերահսկվող «ուղղահայաց» ֆրանկիստական արհմիութենական կազմակերպությունները և թույլատրվեց անկախ արհմիութենական միավորումների գործունեությունը։ Ադոլֆ Սուարեսն իր գործունեության ընթացքում հիմնվում էր կառավարության ղեկավարի տեղակալ գեներալ Մանուել Գուտերես Մելյադոյի աջակցության վրա։ Վերջինը ապահովում էր բարեփոխումների գործընթացին զինված ուժերի համերաշխությունը։

1977 թվականի հունիսի 15-ին անցկացվեցին 1936 թվականից հետո առաջին անգամ անցկացված բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթեց նույն թվականին ստեղծված Ժողովրդական կենտրոնի միությունը, որի կազմում նախկին ֆրանկիստների հետ միասին ընդգրկված էին ձախ կենտրոնամետ և կենտրոնամետ քաղաքական ուժերը։ Օգոստոսին դաշինքը վերակազմավորվեց կուսակցության, որի առաջին քարտուղարը դարձավ Ադոլֆ Սուարեսը։ Այդ ընտրություններում Սուարեսն ընտրվել է պատգամավոր Մադրիդից (մնացել է պատգամավոր մինչև 1991 թվականը)։ Ինքնավարության կարգավիճակ շնորհվեց 1977 թվականի սեպտեմբերի 29-ին Կատալոնիային և 1977 թվականի դեկտեմբերի 31-ին Բասկերի Երկրին, ինչը դարձավ ապացույց այն բանի, որ երկիրը խզել է ֆրանկիստական քաղաքականության ունիտար պետության կարգավիճակի հետ կապը։ 1977 թվականի հոկտեմբերին երկրի հիմնական քաղաքական ուժերը ստորագրեցին այսպես կոչված «Մոնկլոայի համաձայնագիրը» (Pactos de la Moncloa), որը նախատեսում էր միջոցառումների խումբ քաղաքականության և տնտեսության ոլորտներում ավարտելու երկրի անցումը ժողովրդավարությանը։ Մասնավորապես, համաձայնագիրը նախատեսում էր զանգվածային լրատվական միջոցների, իրավապահ մարմինների վերակազմավորման, հավաքների և ցույցերի մասին օրենքի ազատականացման, սոցիալական ապահովության և կրթական ոլորտի ժողովրդավարացման, հարկային փոփոխությունների անցկացման և այլնի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն։ «Մոնկլոայի համաձայնագիր»ը դարձավ տարբեր կուսակցությունների միջև դասական փոխհամաձայնության օրինակ հիմնված համազգային համաձայնության վրա անցումային փուլում ընդհանուր խնդիրների կատարման համատեքստում։

1978 թվականի հոկտեմբերի 31-ին Իսպանիայի խորհրդարանն ընդունեց երկրի բնակչությանը լայն իրավունքներ ու ազատություն երաշխավորող Սահմանադրություն, որը հաստատվեց 1978 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեյով։ 1979 թվականի մարտի 1-ին արդեն նոր Սահմանադրության հիման վրա անցկացվեցին կորտեսի ընտրություններ, որոնցում կրկին հաղթեց Ժողովրդական կենտրոնի միությունը։ Այդ հաղթանակից հետո Ադոլֆ Սուարեսը կրկին ստանձնեց երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Սակայն 1981 թվականի հունվարի 29-ին այդ պաշտոնից նա հրաժարական տվեց։ Ձախ քաղաքական ուժերի՝ առաջին հերթին Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության դիրքերի ամրապնդումը ուղեկցվեց Ժողովրդական կենտրոնի միության «աջացմամբ», որի ղեկավարների մեծ մասի համար Սուարեսը համարվում էր ոչ բավարար պահպանողական քաղաքական գործիչ։ Բացի այդ, կտրուկ սրվեցին երկրի բազմաթիվ սոցիալ-քաղաքական խնդիրները։

Հայտնի իսպանացի լրագրող Խոսե Լուիս դե Վիլալոնգան Ադոլֆ Սուարեսի վարչապետության վերջին ժամանակաշրջանը նկարագրում է հետևյալ կերպ.

Կուսակցությունը, որը նա ղեկավարում էր, հիշեցնում էր առանց ղեկի և առագաստների նավի։ Սուարեսը չէր կարողանում դադարեցնել «Բասկերի Երկիր և Ազատություն» անջատողական կազմակերպության հարձակումները, ովքեր իրենց համար թիրախ էին ընտրել զինվորականներին։ Այդ իրավիճակից ելնելով բանակում առաջացավ դժգոհություն և հուզումներ։ Սուարեսին քննադատում էին բոլոր կողմերից, և նա արդեն չգիտեր, թե ում դիմի։ Զինվորականները նրան չներեցին Կոմունիստական կուսակցության օրինականացման համար, աջերը մեղադրում էին այն բանում, որ նա դարձավ առաջին վարչապետը, ով ընդունեց «ահաբեկիչ» Յասեր Արաֆաթին և հանրության առջև գրկեց նրան։ Ձեռնարկատերերը նրա դեմ վարում էին երկարատև հյուծող տնտեսական պատերազմ։ Բանկիրները որոշել էին այլևս չսատարել մարդու, ով պարծեցել էր, որ իր համար փողը ոչ մի նշանակություն չունի։ Եկեղեցին ահազանգ բարձրացրեց, երբ հայտնի դարձավ ամուսնալուծության մասին օրենքի նախագծի մասին։ Արհմիութենական կազմակերպությունները այլևս չէին հավատում վարչապետի խոստումներին, քանի դրանք չէին իրականանում։ Ադոլֆ Սուարեսը դարձավ բացարձակապես ոչ հեղինակավոր անձ և վերջիվերջո ընդունեց իր պարտությունը։

Ադոլֆ Սուարեսի հրաժարականից հետո՝ կառավարության նոր ղեկավարի թեկնածուի հաստատման ժամանակաշրջանում, երկրում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման անհաջող փորձ։ 1981 թվականի փետրվարի 23-ին ժամը 18:20-ի սահմաններում փոխգնդապետ Անտոնիո Տեխերոյի գլխավորությամբ ժանդարմների խումբը ներխուժեց կորտեսի նիստերի դահլիճ, երբ պատգամավորների խորհրդի նախագահ Լանդելինո Լավիլյան անցկացնում էր նոր վարչապետի ընտրության քվեարկությունը։ Տեխերոն բարձրացավ ամբիոնի աստիճաններին և, գտնվելով խորհրդարանի նախագահին հավասար բարձրության վրա, բղավեց՝ «Բոլորդ լռե՛ք, գետնի՛ն, բոլորդ պառկե՛ք գետնին»[17]։ Սուարեսը, ինչպես նաև այլ պատգամավորներ, հայտնվելով խռովարարների պատանդառության ներքո, պահեց իրեն խիզախորեն՝ հրաժարվելով նրանց հրամանով պառկել գետնին։ Փորձելով տիրել իրավիճակին՝ Տեխերոն հայտարարեց, որ ենթարկվում է թագավորի հրամանին։ Խուան Կառլոս I-ը տեղեկանում է ստեղծված իրավիճակի մասին ռադիոյով և կապվում է Իսպանիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Ալֆոնսո Արմադայի հետ, որպեսզի իմանա մանրամասներ։ Նրանք ցանկանում էին վերականգնել ֆրանկիզմը[18]։ Խռովարարների պլանի համաձայն նոր վարչապետ պետք է դառնար Արմադան։ Նա ժամանեց Իսպանիայի թագավորի պաշտոնական նստավայր հանդիսացող Զարզուելայի պալատ, որպեսզի երկրում միապետության հաստատման պատրվակով թագավորին ուղղորդի իր կողմը և նրա անունից բանակին հրամաններ տա։ Այդ դեպքում հեղաշրջման հաջողությունը երաշխավորված կլիներ, քանի որ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հանդիսանում էր թագավորը։ Այդ դեպքում թագավոր Խուան Կառլոս I-ինը թագավորական պալատ հրավիրեց հեռուստատեսային նկարահանող խումբ և գեներալ-կապիտանի համազգեստով ժողովրդին ուղղված ելույթ ունեցավ, որով քննադատեց պետական հեղաշրջումը։ Փետրվարի 24-ին խորհրդարանի շենքը լքում են զորքերը, իսկ այնուհետև, մնալով առանց աջակցության, հանձնվում է Անտոնիո Տեխերոն։ Այդպիսով պետական հեղաշրջման փորձը ձախողվեց։

Իսպանիայում Խորհրդային Միության դեսպան Յուրի Դուբինինը իր հուշերում Սուարեսի մասին գրել է հետևյալ կերպ․

Սուարեսն ուներ հպարտ բարձր հայացք, գեղեցիկ, սև մազեր, մարզիկի կազմվածք, փոթորկալից շարժումներ, մաքուր կաստիլյական խոսք։ Խոսակցությունները վարում էր արագ տեմպով, խորամանկ ձևակերպումներով և հստակ հարցադրումներով

Վարչապետի պաշտոնից հեռանալու ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Խուան Կառլոս I թագավորը Իսպանիայի ժողովրդավարացման գործընթացի ապահովման համար Ադոլֆ Սուարեսին շնորհեց հերցոգ տիտղոս և Իսպանիայի գրանդ կոչում։ 1982 թվականին նա լքեց Ժողովրդական կենտրոնի միությունը և հիմնեց Ժողովրդական և սոցիալական կենտրոնը, որը գտնվում էր քաղաքական ձախակողմյան դաշտում և իր ծրագրային դրույթներով մոտիկ էր սոցիալիստներին։ Սակայն Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության և պահպանողական ուղղվածության Ժողովրդական կուսակցության միջև իսպանական հասարակության համակրանքի բևեռացման պայմաններում նա չէր կարող հասնել մեծ հաջողությունների՝ չնայած ընտրվել էր իր կուսակցություն 1982, 1986, և 1989 թվականներին։ 1991 թվականին Սուարեսը լքեց իր պաշտոնը։

Սուարեսը 1989-1992 թվականներին եղել է Եվրոպական լատինաամերիկյան հարաբերությունների միջազգային խորհրդի ինստիտուտի (IRELA) փոխնախագահ և Ազատական ինտերնացիոնալ։

Իսպանական ժողովրդավարության զարգացման գործում մեծ ավանդի համար Ադոլֆ Սուարեսը արժանացավ մի շարք բարձր պարգևների։ 1996 թվականին նա պարգևատրվեց Աստուրիայի արքայադստեր մրցանակի, որը անվանում են «իսպանական Նոբելյան մրցանակ»[19]։ Նա դարձավ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի honoris causa-ի, Լա Կորունյա համալսարանի, Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանի, Վալենիսայի պոլիտեխնիկական ինստիտուտի Ասունսյոնի ազգային համալսարանի (Պարագվայ) դոկտո։ 2007 թվականի հունիսին հետֆրանկիստական առաջին ժողովրդավարական ընտրությունների 30-ամյակի կապակցությամբ Սուարեսը պարգևատրվեց Ոսկե գեղմի շքանշանով։

2007 թվականին «Antena 3» հեռուստաալքիը «Ամենահայտնի իսպանացիц» նախագծի շրջանակներում անցկացրեց հարցում, որի արդյունքներով Սուարեսը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը երկրի ամբողջ պատմության ժամանակաշրջանն ընդգրկող ենթակարգում, իսկ Իսպանիայի ընտրովի ղեկավարների շարքում՝ առաջին հորիզոնականը[15]։

Անձնական կյանք և հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուարեսը ամուսնացած է եղել Ամպարո Իլյանեյի հետ։ Նրանց ընտանիքում ծնվել է հինգ երեխա՝ որդիներ Ադոլֆո Սուարես Իլյանա (Ժողովրդական կուսակցության գործիչ) և Ֆրանցիսկո Խավեր,դուստրերՄարիա Ամպարո, Սոնսոլես և Լաուրա։ Սուարեսի ընտանեկան պատմությունը եղել է դժբախտություններով լի։ Նրա կնոջ և ավագ դստեր Մարիայի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, և նրանք մահացան համապատասխանաբար 2001 և 2004 թվականներին։ Քաղաքականությունից Սուարեսի հեռանալը ընդհանուր առմամբ պայմանավորված էր հիվանդ կնոջ խնամքով զբաղվելու հանգամանքի հետ։ Նրա ևս մեկ դուստրը՝ Սոնսոլեսը, նույնպես հիվանդացել էր քաղցկեղով։ Այդ ողբերգական իրադարձությունները լրջորեն խաթարեցին Սուարեսի առողջական վիճակը։ 2005 թվականի մայիսի 31-ին Ադոլֆ Սուարեսի որդին իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնեց այն բանի մասին, որ իր հայրը արդեն երկու տարի տառապում է ալցհայմերի հիվանդությամբ։ Սուարես կրտսերի խոսքերով նրա հայրը «չի հիշում, որ եղել է կառավարության ղեկավար, ոչ ոքի չի հիշում և միայն արձագանքում է իր նկատմամբ փաղաքշական վերաբերմունքին»[20]։

2014 թվականի մարտի 21-ին հայտարարվեց, որ Ադոլֆ Սուարեսը մահամերձ վիճակում գտնվում է Մադրիդի հիվանդանոցում[21]։ Նրա որդին՝ Ադոլֆո Սուարես Իլյանան, հայտնեց, որ չնայած պնևմանիայի բուժման ընթացքում առողջական առաջխաղացմանը, հոր ներվոլոգիական հիվանդությունը զարգանում է և դժբախտությունն անխուսափելի է։ Նրա խոսքով իր հայրը կարող է մահանալ առաջիկա 48 ժամվա ընթացքում, և ընտանիքը հույսով է, որ հիվանդը չի տառապի և կհանգչի խաղաղությամբ։ Սուարեսի կյանքի վերջին երկու օրը շատ ուրախ անցան․ նա շրջապատված էր իր ընտանիքի անդամներով և ժպտաց ավելի շատ, քան վերջին հինգ տարում։ Որդու պատմելով, երբ ինքը գնաց հոր մոտ, նա դեռ ժպտում էր իրեն։ Առանց նրա օգնության Իսպանիան չէր կարող երբեք չէր ցատի այսքան բարձր և հեռու։ Նրա որդին նաև շնորհակալություն հայտնեց զանգվածային լրատվության միջոցներին այն բանի համար, թե ինչպես նրանք իրենց պահեցին հոր մահվան հետ կապված և խնդրեց նրանց կատարել վերջին ջանքերը, և եթե ինքը չկարողանա հայտնել հոր մահվան լուրը, ապա այդ քալը կաննեն բժիշկները։ Նա ասաց, որ արդեն իրականացվել է մեղքերի թողության ծեսը, որին ընտանիքը պատրաստվել է 11 տարի։ Սուարեսի առողջական վիճակի մասին զեկուցվել է նաև երկրի վարչապետ Մարիանո Ռախոյին և թագավոր Խուան Կառլոսին։ Ադոլֆ Սուարեսի կյանքի վերջին ժամերին ընդունում էր հարազատներին և մտերիմ ընկերներին[22]։

Մահ և հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Սուարեսի տապանաքարը Ավիլայի տաճարում

Ադոլֆ Սուարեսը մահացել է 2014 թվականի մարտի 23-ին 82 տարեկան հասակում[23][24][25] մադրիդյան CEMTRO հիվանդանոցում[15]։ Ժամը 15։14-ին Սուարեսների ընտանիքի մամլո քարտուղար Ֆերմինա Ուրբիոլան հայտնեց, որ «ընտանիքի ցանկությամբ ես հայտնում եմ Ադոլֆ Սուարեսի մահվան մասին։ Շնորհակալություն հոգատարության և աջակցության համար»։ Հիվանդանոցի ղեկավար բժիշկ Պեդրո Գիլենը հայտնել է, որ «կյանքը իրադարձությունների հաջորդականություն է։ Մենք արեցինք բոլոր հնարավորը, որպեսզի դոն Ադոլֆոն և նրա ընտանիքը ոչ մի բանում անբավարարություն չզգան»։ Իր հերթին բժիշկ Իզաբել դե լա Ասուելան պարզաբանել է, որ լրացուցիչ միջոցառումներ չեն իրականացվել, և Սուարեսին բուժել են դասական ձևով[26]։ Սուարեսի մահվան լուրին արձագանքեցին Իսպանիայի աշխարհի այլ երկրների հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն, իր ցավակցությունը հայտնելով թվիթթերում, Սուարեսին անվանեց «Իսպանիայի պատմության առանցքային գործիչ» և եվրոպական ժամանակակաից քաղաքականության «ոգեշնչող»[27]։ Խուան Կառլոս I-ը հայտնեց, որ «նա միշտ և ամեն ինչում հավատարիմ էր թագին բառի ամբողջական իմաստով, պաշտպանել է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, Իսպանիայի միասնությունն ու բազմակարծրությունըо»։ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի կոչով դիմեց իսպանացի ժողովրդին, որտեղ մասնավորապես ասվում էր․ «Եկավ այդ մարդուն մեր ամբողջ երախտագիտություն ու հարգանքը հայտնելու պահը, մարդ, ով բոլորին ընդունում էր, ով իրականացրել է Իսպանիայի ժողովրդավարության զարգացման համար մեծ գործ և բացել էր Եվրոպայի դուռը մեր երկրի համար»։ Թենիսիստ Ռաֆայել Նադալը հարգանքի տուրք մատուցեց՝ գրելով իր թվիթթերյան էջում հետևյալը․ «Շնորհակալություն Ադոլֆ Սուարեսին իր աշխատանքի համար, որն արվել է բոլոր իսպանացիների բարորության համար։ Իմ ցավակցությունները նրա ընտանիքի անդամներին»[28]։

Ադոլֆ Սուարեսի մահվան կապակցությամբ Իսպանիայում հայտարարվեց երեքօրյա սուգ։ Սուարեսի աճյունով դագաղը հասարակության հրաժեշտի համար տեղադրվեց Իսպանիայի պատգամավորների ժողովի շենքի դահլիճում՝ Իսպանիայի գլխավոր կորտեսի սրահում։ Չնայած հորդառատ անձրևին՝ Սուարեսին հրաժեշտ տալու համար ժամանել էին ավելի քան 12 հազար այցելու։ Հրաժեշտի արարողությունը դադարեցվեց ժամը 2։18-ին ընտանիքի ցանկությամբ, երբ Սուարեսին հրաժեշտ տվեց հերթում կանգնած վերջին այցելուն։ Սգո արարողությանը ներկա էին նախկին վարչապետներ Խոսե Լուիս Սապատերոն, Խոսե Մարիա Ասնարը և Ֆելիպե Գոնսալեսը, թագավորական ընտանիքը[29], Ժողովրդական կուսակցության մամուլի քարտուղար Ալֆոնսո Ալոնսոն, Կոնգրեսի սոցիալիստների խմբի ներկայացուցիչ Սորայա Ռոդրիգեսը, Ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Բեատրիս Ռոդրիգես Սալմոնեսը, տորեադոր Խուան Խոսե Պադիլիան, հանգուցյալի բարեկամներն ու ընտանիքի ընկերները, որդին՝ Ադոլֆո Սուարես Իլյանան կնոջ հետ, թոռներից մի քանիսը։ Սուարեսի ընտանիքին ուղեկցում էր Կոնգրեսի նախագահ Խեսուս Պոսադան, ով իր խոսքում նշել էր հետևյալը․ «ինձ թվում է շատ ճիշտ է, որ բազմաթիվ քաղաքացիները եկել են նրան շնորհակալություն հայտնելու, քանի որ հենց նրան ենք մենք պարտական այն ամենի համար, ինչ եղել է Իսպանիան վերջին 40 տարում»։

Մարտի 25-ին արարողությունը սկսվեց ժամը 8։00-ին և փակվեց ժամը 10։00-ին, իսկ մեկ ժամ անց Սիբելեսի հրապարակում կայացավ հրաժեշտի պետական արարողակարգը[30]։ Սգո արարողությունից հետո հրաժեշտի վերջին արարողությունը տեղի ունեցավ նրա հայրենի քաղաքում՝ Ավիլայում։ Ավիլայի տաճարում թաղման ծիսակարգի ավարտից հետոԱդոլֆ Սուարեսի աճյունը ամփոփվեց տաճարի ներքին սրահում։ Գերեզմանաքարի վրա փորագրվեց հետևյալ բառերը՝ «Համաձայնությունը դարձավ հնարավոր»[31]։

Ապրիլի 1-ին Մադրիդի Ալմուդենա մայր տաճարում տեղի ունեցավ Ադոլֆ Սուարեսին նվիրված պետական հիշատակի արարողություն։ Հիշատակի միջոցառմանը մասնակցում էին թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնը և թագուհի Սոֆիան, բազմաթիվ պետությունների ղեկավարներ և կառավարության անդամներ[32]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սկզբին Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը Կոնգրեսում Մադրիդի Բարախաս միջազգային օդանավակայանին Ադոլֆ Սուարեսի անունը տալու առաջարկությամբ հանդես եկավ։ Կուսակցության ներկայացուցիչների կարծիքով նա առանցքային դեր է կատարել երկրում ժողովրդավարական կարգերի հաստատման, և այդ ներդրումը չի կարող չարձանագրվել ժողովրդի կողմից։ Կուսակցության գլխավոր քարտուղար Խոսե Լուիս Այլոն դեռևս հրամանի ուժի մեջ մտնելը անհրաժեշտ համարեց հայտնել իրենց այդ նախաձեռնության մասին Սուարեսի հարազատներին, ովքեր նրան փոխանցել էին իրենց ջերմ երախտագիտությունը։ Միևնույն ժամանակ Կաստիլյա և Լիենե ինքնավարության իշխանություններն Ավիլայում սկսեցին Իսպանիայի կառավարության նախկին ղեկավար Ադոլֆ Սուարեսի կյանքին նվիրված թանգարանի կառուցումը[33]։

Սուարեսի մահից հետո Իսպանիայի կառավարությունը հայտնեց, որ Բարախասի օդանավակայանը կկրի Ադոլֆ Սուարեսի անունը։ Նրա պատվին կանվանվեն փողոցներ, հրապարակներ և այգիներ իսպանական քաղաքներում[29]։ Իսպանիայի զարգացման նախարարությունը հաստատեց Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյայի նախաձեռնությունը, որով վերջինը առաջարկում էր վերանվանել օդանավակայանը Սուարեսի անունով։ Ներկայում Մադրիդի Բախրաս օդանավակայանը պաշտոնապես կոչվում է «Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայան»։ Նախկինում այդ գաղափարը սատարել էին նաև Մադրիդի քաղաքապետ Անա Բոտելյան, ով ասել էր, որ «օդանավակայանը Մադրիդի և Իսպանիայի համար խորհրդանշական ինչ-որ բան է, իսկ Ադոլֆ Սուարեսն անկասկած մեր ժողովրդավարության համար հանդիսանում է առանձնահատուկ կերպար»[34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=1-1&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%28111630%29.NDIP.
  5. 5,0 5,1 5,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=6-6&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%28111630%29.NDIP.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118642588 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. http://www.elmundo.es/elmundo/2001/05/17/sociedad/990113597.html
  8. http://hemeroteca.abc.es/nav/Navigate.exe/hemeroteca/madrid/abc/1981/06/23/032.html
  9. http://ecodiario.eleconomista.es/sociedad/noticias/5654249/03/14/La-Diputacion-de-Avila-rinde-homenaje-con-un-pleno-a-Adolfo-Suarez.html
  10. http://www.dogv.gva.es/datos/2014/03/31/pdf/2014_2746.pdf
  11. https://www.udc.es/es/sobreUDC/honoriscausa/
  12. 12,0 12,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  13. Скончался легендарный политический деятель Испании Адольфо Суарес.(ռուս.)
  14. Суарес Гонсалес Адольфо.(ռուս.)
  15. 15,0 15,1 15,2 Испания по-русски: Умер первый премьер демократической Испании Адольфо Суарес.(ռուս.)
  16. Ъ - Первый после Франко.(ռուս.)
  17. Один день из истории: 23 февраля 1981 года, Испания | Журнал Международная жизнь.(ռուս.)
  18. Испания прощается с Адольфо Суаресом Արխիվացված 2014-03-25 Wayback Machine. // Euronews.(ռուս.)
  19. Испания: скончался Адольфо Суарес Արխիվացված 2014-03-23 Wayback Machine. // Euronews․(ռուս.)
  20. Cómo está Suárez․(իսպ.)
  21. 81-летний Адольфо Суарес доживает последние дни Արխիվացված 2014-03-23 Wayback Machine¸ // Euronews․(ռուս.)
  22. Сын экс-премьера Испании: Адольфо Суарес прощается с жизнью. // Noticia.ru․(ռուս.)
  23. Скончался первый премьер-министр Испании Адольфо Суарес — Российская газета․(ռուս.)
  24. ИТАР-ТАСС: Общество — Умер первый премьер-министр Испании Адольфо Суарес․(ռուս.)
  25. Адольфо Суарес, вернувший демократию в Испанию — BBC Russian — Лента новостей․(չաշխատող հղում)(ռուս.)
  26. Скончался бывший премьер Испании Адольфо Суарес. // Notica.ru(ռուս.)
  27. Новости NEWSru.com :: Умер Адольфо Суарес — премьер Испании, объединивший страну после Франко
  28. Рафаэль Надаль: Спасибо Адольфо Суаресу за его работу во благо всех испанцев | GoTennis.ru․(ռուս.)
  29. 29,0 29,1 Мадрид простился с Суаресом, похороны состоятся в Авиле Արխիվացված 2014-03-25 Wayback Machine. // euronews․(ռուս.)
  30. В Мадриде тысячи человек выстраиваются в очереди, чтобы проститься с Адольфо Суаресом. // Noticia.ru․(ռուս.)
  31. «Согласие стало возможным». В Испании простились с Адольфо Суаресом | euronews, мир․ Արխիվացված 2014-03-30 Wayback Machine(ռուս.)
  32. В Мадриде отдали последние почести «архитектору испанской демократии» | euronews, мир․ Արխիվացված 2014-04-07 Wayback Machine(ռուս.)
  33. Испания по-русски: Аэропорту Мадрида могут присвоить имя Адольфо Суареса․(ռուս.)
  34. Аэропорт Мадрида назовут в честь Адольфо Суареса. // Noticia․(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]