Հեղաշրջման փորձ Իսպանիայում 1981 թվականի փետրվարի 23-ին
Հեղաշրջման փորձ Իսպանիայում 1981 թվականի փետրվարի 23-ին իսպ.՝ Golpe de Estado del 23 de febrero de 1981 en España | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Ռազմա-ֆրանկիստական ընդդիմություն, Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ | Իսպանիայի օրինական իշխանություններ | ||||||
Հրամանատարներ | |||||||
Անտոնիո Տեխերո, Խայմե Միլանս դել Բոսկ, Ալֆոնսո Արմադա, Խոսե Խուստե |
Խուան Կառլոս I, Սաբիանո Ֆերնանդես Կամպո, Ֆրանցիսկո Լաինա, Խոսե Գաբիերաս Մոնտերո | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
Մադրիդում շուրջ 200 ժանդարմ, III զինվորական շրջանի «Brunete» զրահատանկային դիվիզիա | Քաղաքացիական գվարդիայի և ոստիկանության մադրիդյան ստորաբաժանումներ, հատուկ ծառայություններ և Իսպանիայի զինված ուժեր | ||||||
Կորուստներ | |||||||
0 | 0 |
Հեղաշրջման փորձ Իսպանիայում 1981 թվականի փետրվարի 23-ին (իսպ.՝ Golpe de Estado del 23 de febrero de 1981 en España, հայտնի է նաև 23-F, երբեմն El Tejerazo անուններով), ծայրահեղական աջերի ապստամբություն, որը տեղի է ունեցել 1981 թվականի փետրվարի 23-ից 24-ին Իսպանիայում և ուղեկցվել է Մադրիդում գտնվող պատգամավորների կոնգրեսի շենքի գրավումով ու Վալենսիայում գտնվող 3-րդ բանակային կորպուսում կազմակերպված խռովությամբ: Ապստամբությունն ուղղված էր երկրում ժողովրդավարական փոփոխությունների դեմ: Նպատակն էր ֆրանցիսկյան ձևի բռնատիրական կարգերի հաստատումը երկրում: Ճնշվել է 1981 թվականի փետրվարի 24-ին:
Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովրդավարություն ճգնաժամի պայմաններում[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականի նոյեմբերի 20-ին մահանում է բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն, ով 36 տարի անընդմեջ ղեկավարել է Իսպանիան: Պետության նոր ղեկավար թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնը որդեգրել էր համակարգային փոփոխությունների ուղին: 1976-1977 թվականներին, հատկապես ազատական առաջնորդ Ադլոֆո Սուարեսի կառավարության օրոք, Իսպանիան ընդհանուր առմամբ անցում կատարեց դեպի պահպանողական միապետության ձևաչափով խորհրդարանական ժողովրդավարության: Պետական կառավարման մարմիններից հեռացվեցին ֆրանցիսկյան ժամանակաշրջանի գործիչները, ֆալանգիստները և ультраконсерваторы «Բունկեր»-ի ծայրահեղ պահպանողականները:
Միևնույն ժամանակ երկրի սոցիալ-տնտեսական իրադրությունը մնում էր ծայրահեղ դժվարին: Ինֆլացիան հասել էր 16 %-ի, գործազրկությունը՝ 20 %-ի: Աճեցին քրեական հանցագործությունները և քաղաքական ահաբեկչությունը (ահաբեկչական գործողությունները հիմնականում կատարվում էին բասկյան անջատողականների կողմից): Վարչապետ Սուարեսին պահանջներ էին ներկայացվում այն համատեքստում, որ քաղաքական ժողովրդավարությունն իրականացվում էր տնտեսության և հասարակական կայունության հաշվին[1]:
Զինվորական շրջանակներում ուժեղանում էր ֆիանցիսկյան կարգերի նկատմամբ կարոտ: 1977 թվականի ապրիլի 9-ին Իսպանիայի կոմունիստական կուսակցության օրինականացումը հանգեցրեց ռազմական ղեկավարության բողոքի: 1978 թվականի նոյեմբերի 20-ին՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվան երրորդ տարելիցի օրը, աջ ծայրահեղ հայացքներ ունեցող սպաների մի խումբ ժանդարմերիայի փոխգնդապետ Անտոնիո Տեխերոյի գլխավորությամբ նախապատրաստել էր «Գալակտիկա գործողություն» անունը կրող հեղաշրժում: Հեղաշրժման փորձը կանխվեց, և Տեխեոն ու նրա համախոհները կարճ ժամկետներով դատապարտվեցին: Այդ իրադարձությունը ի ցույց դրեց բանակային միջավայրում անհամաձայնության հանգամանքը:
1980 թվականին տեղի ունեցավ ճգնաժամի սրացում: Հրաժարական տվեցին Սուարեսի շրջապատի մի քանի ազդեցիկ, բայց ոչ հեղինակավոր նախարարներ: Նույն թվականի մայիսին սոցիալիստական ընդդիմությունը նախաձեռնեց կառավարությանը անվստահություն հայտնելու քվեարկություն: Չնայած վարչապետին հաջողվեց մնալ իր պաշտոնում՝ այնուամենայնիվ ակնհայտ դարձան նրա թույլ կողմերը: 1981 թվականի հունվարի 29-ին Ադոլֆ Սուարեսը հայտարարեց պաշտոնից հրաժարվելու ցանկության մասին: Որպես նրան փոխարինող հայտարարվեց Լեոպոլդո Կալվո Սոտելոյի անունը: Երկրում ներքաղաքական իրադրությունը սկսեց սրվել, Բասկերի Երկրում տեղի ունեցավ նոր խոշոր ահաբեկչությունը:
Փետրվարի 18-ին նախատեսված խորհրդարանի նիստից ոչ շատ առաջ պահպանողական «ABC» թերթը հրապարակեց հեղինակավոր տեսաբան Էմիլիո Ռոմերո Գոմեսի հոդվածը: Իր հոդվածում Էմիլիոն սուր քննադատության ենթարկեց վարչապետ Սուարեսին և նրա վարած քաղաքականությունը՝ հանդես գալով կառավարման ձևի փոփոխության օգտին: Էմիլիո Գոմեսը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջարկեց գեներալ Ալֆոնսո Արմադայի թեկնածությունը, ով հայտնի էր իր ծայրահեղ աջ հայացքներով:
Փետրվարի 20-ին կայացավ նոր վարչապետի ընտրության քվեարկությունը: Կալվո Սոտելոն չհավաքեց անհրաժեշտ քանակի ձայներ, և հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 23-ին:
Խորհրդարանի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալվո Սոտելոյի թեկնածության քվեարկությունը սկսվեց 1981 թվականի փետրվարի 23-ին Մադրիդի ժամանակով ժամը 18:00-ին: Ժամը 18:22-ին իսպանական խորհրդարանի ստորին պալատի Կոնգրեսի սրահում հայտնվեցին Քաղաքացիական գվարդիայի մի խումբ ժանդարմներ Տեխերոյի գլխավորությամբ, ով վաղուց ազատ էր արձակվել և վերադարձել ծառայության: Զենքը ձեռքին Տեխերոն բղավեց. - «Բոլորը լռե՛ն: Բոլորը պառկե՛ն գետնին»[2]:
Տեխերոյի պահանջը կատարեցին գրեթե բոլորը: Նրա հրահանգը արհամարհեցին միայն երեք անձ՝ վարչապետ Ադոլֆո Սուարեսը, պաշտպանության նախկին նախարար գեներալ Մանուել Գուտերես Մելյադոն և Իսպանիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սանտյագո Կարիլիոն: 68-ամյա գեներալ Գուտերես Մելյադոն, ով նախկինում եղել է ֆալանգիստ և քաղաքացիական պատերազմի մասնակից Ֆրանկոյի կողմից, ձեռնամարտ սկսեց ապստամբների հետ, ինչը տեսանկարահանվել է իսպանական հեռուստատեսության օպերատոր Պեդրո Ֆրանցիսկո Մարտինի կողմից[3]:
Չնայած գեներալ Գուտերես Մելյադոյի և վարչապետ Սուարեսի կատարած գործողությունների՝ Տեխերոյի ապստամբները կարողացան իրենց վերահսկողության ներքո վերցնել նիստերի դահլիճը: Ապստամբների վերահսկողության ներքո հայտնվեցին երկրի բոլոր պատգամավորներն ու նախարարները: Ժանդարմերական սպաներից մեկը հայտարարեց, որ մոտ ժամանակներում կստեղծվի «ռազմական ղեկավարման իրավասու մարմին», որն իր վրա կվերցնի ամբողջ իշխանությունն Իսպանիայում:
Խռովություն Վալենսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած հեղաշրջման փորձը կապում են Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի փոխգնդապետ Անտոնիո Տեխերո Մոլինայի անվան հետ՝ այնուամենայնիվ նա չի հանդիսանում դավադրության առանցքային դերակատար: Խռովությունն առաջնորդում էին ֆրանկիստ գեներալներ Ալֆոնսո Արմադան և Ջեյմե Միլանս դել Բոսքը: Նշված երկու գեներալները ոչ միայն Ֆրանկոյի կողմից մասնակցել են քաղաքացիական պատերազմին, այլ նաև ծառայել են Կապույտ դիվիզիայի կազմում, Երրորդ ռեյխի կազմում մասնակցել ԽՍՀՄ-ի դեմ մարտերին:Երկուսն էլ դիտարկվում էին որպես ապագա աջ ծայրահեղական կառավարության ղեկավարի հավանական թեկնածու: Գրավյալ խորհրդարանից Տեխերոյի հետևյալ խոսն ուղղված էր գեներալ դել Բոսքին՝ «Իմ գեներալ, ամեն ինչ կարգին է»[5]:
Գեներալ Միլանս դել Բոսքը հանդիսանում էր Վալենսիայում տեղակայված Երրորդ զինվորական շրջանի հրամանատար: Նրա ենթակայության ներքո գտնվում էր «Brunete» զրահատանկային դիվիզիան: Ստանալով Մադրիդում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվություն՝ դել Բոսկը իր հրամանատարության ներքո գտնվող տանկերը դուրս բերեց Վալենսիայի փողոցներ, հայտարարեց արտակարգ դրություն[6] և արգելեց բողոքի միջոցառումների անցկացումը: Վալենսիայի վարչական շինությունները թիրախավորվեցին տանկերի կողմից:
Աջ ծայրահեղական խռովության քաղաքացիական մասը ներկայացնում էր ֆրանկիստական արհմիութենական կազմակերպությունների նախկին ներկայացուցիչ ազգային սինդիկալիստ Խուան Գարսիա Կարեսը: Նա իր վրա էր վերցրել միջշրջանային համակարգումն ու տեղեկատվական մոնիտորինգը: Գարսիա Կարեսը հայտնեց Տեխերոյին, որ Զինվորական երրորդ շրջանին միանալու պատրաստ են միանալ Զինվորական երկրորդ (Սևիլյա), չորրորդ (Բարսելոնա) և հինգերորդ (Սարագոսա), ինչպես նաև առաջին (Մադրիդ), յոթերորդ (Վալյադոլիդ) շրջաններն ու Բալեարյա և Կանարյան կղզիների կայազորերը: Այդ տեղեկությունները չափազանցացված էին: Խռովությանը մասնակցում էր միայն դել Բոսկի ենթակայության ներքո գտնվողԶինվորական երրորդ շրջանը: Մնացածները կա՛մ հայտարարում էին թագավորին իրենց ենթարկվելու մասին, կա՛մ էլ սպասում էին իրադարձությունների հետագա զարգացմանը:
Արմադայի պլան[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալֆոնսո Արմադան ցանկանում էր ազդել թագավոր Խուան Կառլոսի վրա[7][8], ով երիտասարդ տարիներին զինվորական դպրոցում եղել է նրա ուսանողը:
Մոտավորապես կեսգիշերին մոտ գեներալ Արմադան եկավ Կոնգրեսի սրահ: Նրա և Տեխերոյի միջև վիճաբանություն տեղի ունեցավ, որը կապված էր ապագա կառավարության անդամների հետ: Տեխերոն պնդում էր, որ պետք է երկրում հաստատել զինվորական խունտա գեներալ դել Բոսկի գլխավորությամբ: Արմադան որդեգրել էր առավել չափավոր քաղաքականություն. նա պատրաստել էր կառավարության անդամների ցուցակ, որի մեջ ընդգրկված էին հիմնականում աջ ուղղվածության քաղաքական գործիչներ, խոշոր ֆինանսիստներ, բանակի և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Այդպիսի իրադրությունը կպահպաներ Սահմանադրության դրույթները զուտ տեսական առումով: Արմադայի կառավարությունը ընդգրկուն տեսք տալու համար չէր բացառվում կառավարության կազմում ներառել նաև սոցիալիստներին, իսկ հնարավորության դեպքում նաև կոմունիստներին:
Գեներալ Արմադան փորձում էր խռովությունը ներկայացնել 1958 թվականի ֆրանսիական ճգնաժամի համեմատությամբ և այդպիսով ապստամբությունը ցույց տալ որպես «գեներալ Շառլ դը Գոլի վերադարձի» համատեքստում: Այդպիսի տարբերակն ավելի ընդունելի էր, քան լատինոամերիկյան ոճի խունտան (pronunciamiento), բայց նա պահանջում էր պարտադիր կերպով թագավորական և խորհրդարանական օրինականացում:
Տեխերոն կտրականապես մերժեց Արմադայի նախագիծը[9] և հայտնեց, որ չի փնտրում այլ տարբերակներ, քան զինվորական կառավարումը: Լսելով Տեխերոյի խոսքը՝ Արմադան զայրացած հեռանում է խորհրդարանի շենքից: Հեռանալիս նա ասում է՝ «Այդ մարդը գժվել է» (նկատի ունի Տեխերոյին):
Ապստամբության ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Իսպանիայի սահմանադրության՝ Իսպանիայի թագավորը հանդիսանում է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Թագավորի անունից գործողությունները պաշտոնապես օրինականության տպավորություն ստեղծում: Այդ մասին մշտապես հայտնել են ապստամբներ դել Բոսկը, Արմադան և Տեխերոն:
Կատարվող իրադարձությունների մասին տեղեկություններ ստանալուց հետո՝ Խուան Կառլոս I թագավորը Արմադայից պահանջեց բացատրություն: Գեներալը հայտնեց, որ ուղևորվում է թագավորական պալատ: Նա ցանկանում էր միապետին առաջարկել «լիարժեք իշխանություն», սակայն թագավորն արդեն տիրապետում էր իրավիճակին և հրաժարվեց ընդունել խռովարարին: Խուան Կառլոսը որոշեց խնդիրը լուծել ապստամբության ճնշման տարբերակով: Այդ գործողության կազմակերպչական կողմը իր պատասխանատվության վրա վերցրեց թագավորական տան քարտուղար գեներալ Սաբինո Ֆերնանդես Կամպոն, ով դարձավ խռովության դեմ պայքարի առանցքային դերակատարներից:
Դեռ որոշ ժամանակ տարածվում էին այն լուրերը, թե իբր խռովարարներին հրաման է տալիս թագավորը: Սակայ շուտով բանակում տարածվեց այն տեղեկությունը, որ Խուան Կառլոսը հրաժարվել է սատարել ապստամբությունը: Այդ հանգամանքը նույնիսկ վրդովմունք առաջացրեց դել Բոսկի շտաբի սպաների մոտ:
«Brunete» զրահատանկային դիվիզիայի հրամանատար գեներալ Խոսե Խուստը, ով իրականացնում էր Միլանսա դել Բոսկի հրամանը, կապվում է Սաբինո Ֆերդինանդ Կամպոյի հետ: Խուստեն ձգտում էր հասկանալ միապետի դիրքորոշումը հեղաշրջման վերաբերյալ: Ֆերնանդես Կամպոն նրան պատասխանում է հետևյալ արտահայտությամբ՝ «Ni está ni se le espera»[10], ինչը հայերեն թարգմանաբար նշանակում է «Մի՛ սպասեք և հույս մի՛ ունեցեք»:
Գլխավոր հրամանատարությունը գեներալ Խոսե Գաբերիաս Մոնտերոյի գլխավորությամբ[11] հայտնեց իրենց լիարժեք համերաշխությունը թագավորին: Խուան Կառլոսը կատարեց մի շարք հեռախոսային բանակցություններ Զինվորական շրջանների հրամանատարների և մարզերի զինվորական մարզպետների հետ: Այդ բանակցություններից հետո բանակային ստորաբաժանումների՝ ապստամբների կողմն անցնելը կանխվեց: Այնուհետև թագավորը զանգահարում է գեներալ Միլանսե դել Բոսկուն և պահանջում հետ կանչել զորքերը Զինվորական երրորդ շրջանի զորանոցներ և չեղարկել արտակարգ դրությունը:
Փետրվարի 23-ին ժամը 21:00-ին Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ ստեղծվել է ժամանակավոր կառավարություն նախարարների տեղակալներից և քարտուղարներից: Այդ կառույցը ստանձնեց երկրի ղեկավարումը նախարարների մեկուսացման պայմաններում: Կառավարության ղեկավարումը ստանձնեց Ներքին գործերի նախարարի տեղակալ դել Ֆրանցիսկո Լինան, ով ղեկավարում էր հակաահաբեկչական ստորաբաժանումը[12]: Հակիրճ հեռուստաելույթում նա հայտնեց կատարվող իրադարձությունների մասին և ասեց, որ նույնիսկ արտակարգ իրավիճակներում Իսպանիան ղեկավարում են քաղաքացիական անձինք, այլ ոչ թե զինվորական խունտան: Այնուհետև նա իրականացրեց մի շարք խորհրդակցություններ կուսակցությունների և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրելով պահպանել հանդարտություն և առիթ չստեղծել իրավիճակին ռազմական միջամտության առիթ:
Լինայի հրամանով Քաղաքացիական գվարդիայի և ոստիկանության զորամասերը գեներալ Խոսե Անտոնիո Արամբուրի և գեներալ Խոսե Անտոնիո Սաենսա դե Սանտա-Մարիայի հրամանատարությամբ շրջափակեցին խորհրդարանի գրավված շենքը: Արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց գրոհից խուսափել: Միևնույն ժամանակ հեռուստակենտրոնում պատրաստվում էին Խուան Կառլոս I թագավորի ելույթին:
Զինվորական համազգեստ հագած թագավորը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ փետրվարի 24-ին ժամը 01:00-ին[13]: Նա վճառականորեն դատապարտեց հեղաշրջման փորձը և ապստամբներից պահանջեց անմիջապես հանձնվել:
Ես դիմում եմ բոլոր իսպանացիներին հակիրճ խոսքով արտակարգ դրության պայմաններում, որով մենք այս պահին մտահոգված ենք, և խնդրում եմ բոլորին ցուցաբերել հանդարտություն և վստահություն: Հայտնում եմ ձեզ, որ բոլոր գեներալներին, շրջանների և զորքերի հրամանատարներին, շրջանների և մարզերի նավատորմին ու օդուժին ես հանձնարարել եմ հետևյալը.
Կոնգրեսի պալատում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակում և ապատեղեկատվությունից խուսափելու համար հաստատում եմ, որ հրահանգել եմ քաղաքացիական իշխանություններին ու Գլխավոր շտաբի ղեկավարներին կատարել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործող օրենսդրության շրջանակներում սահմանադրական կարգը պահպանելու համար: Ռազմական ցանկացած գործողություն պետք է հաստատվ ի Գլխավոր շտաբի խորհրդի կողմից:
Միապետությունը, միասնության խորհրդանիշն ու հայրենիքի կայունությունը չեն կարող թուլ տալ այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են բռնությունների միջոցով ժողովրդավարական գործընթացը կասեցնելուն: Ժողովրդավարակն գործընթացը սահմանված է սահմանադրությամբ, որին իրենց քվեարկել է իսպանացի ժողովուրդը՝ հաստատելով այն հանրաքվեյի միջոցով:
Խուան Կառլոս I[14]
Հեղաշրջման նախագիծը կազմվել էր այն մտադրությամբ, որ թագավորը եթե չէր սատարելու, ապա գոնե չէր խանգարելու: Միապետի միասնական դիրքորոշումը հեղաշրջման շարունակությունը դարձրեց անիմաստ: 1981 թվականի փետրվարի 24-ի առավոտյան խորհրդարանը գրաված ապստամբները գտնվում էին հիմնականում բարոյալքված վիճակում: Տեխերոն ապարդյուն փորձում էր կապվել դել Բոսկի հետ: Ժամը 10:00-ից սկսվեց պատգամավորների (նախ և առաջ կանանց) ազատ արձակումը: Կեսօրին մոտ բոլոր պատգամավորներն արդեն լքել էին շենքը: Տեխերոն և նրա համախոհները հանձնվեցին: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում ձերբակալվեցին ապստամբության բոլոր ղեկավարները:
Դատավարություն և դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]
«23-F» անվանումը ստացած ռազմական հեղաշրջման փորձի դատավարությունը տեղի է ունեցել 1982 թվականի փետրվար - մայիս ամիսներին[15]: Դատարանում մեղադրանքներ ներկայացվեցին 30 մարդու, որոնցից 12-ը զինվորական պաշտոնյաներ էին, 17-ը՝ ժանդարմներ և 1-ը՝ քաղաքացիական անձ:
Առավել երկարաժամկետ պատժաչափեր ստացան Տեխերոն և գեներալ Միլանս դել Բոսկը համապատասխանաբար 30 տարի և 26 տարի 8 ամիս: Գեներալ Արմադան դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: 2 տարվա ազատազրկման դատապարտվեց ապստամբության միակ քաղաքացիական անձը՝ Գարսիա Կարեսը: Մնացած ապստամբները դատապարտվեցին 1-ից 6 տարվա ազատազրկման:
Որոշ մեղադրյալների պատիժը խստացվեց Վերաքննիչ դատարանում մեղադրական կողմի հայցից հետո: Այսպիսով Արմադայի 6-ամյա պատիժը դարձվեց 30 տարի: Երեք մեղադրյալներ՝ հատուկ ծառայության քննիչը, հրետանու կապիտանը և ժանդարմերիայի կապիտանը ճանաչվեցին անմեղ որպես հեղաշրջման հետ կապ չունեցող անձինք:
Երկարատև ազատազրկման դատապարտվածները, անազատության մեջ անցկացնելով 7-ից 9 տարի, 1988-1990 թվականներին համաներմամբ ազատ արձակվեցին: Բանտարկյալներից մեկը մահացավ բանտում: Ամենից երկար ժամանակ բանտում մնաց Տեխերոն՝ ազատ արձակվելով 1996 թվականին:
Դավադրության հետազոտություն և առկա անորոշություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, ի հայտ են եկել դավադրությունների բնույթի վարկածներ: Դրան նպաստել են հակամարտության խառնաշփոթությունը, առանց արյուն բախումները, ապստամբների արագ նահանջը, երկրի ղեկավարին ենթարկվելու նրանց հստակ ընդգծվածությունը: Անհասկանալի էր նաև նրանց պլանը հաջողության դեպքում, քանի որ դժվար էր 1980-ական թվականների սկզբներին արևմտաեվրոպական երկրում հաստատել ֆաշիստա-զինվորական բռնապետություն: Ինչ վերաբերում է «դը Գոլի տարբերակին», որի վրա կենտրոնացել էր Արմադան, ապա այդպիսի ձևը քիչ համադրելի էր այնպիսի կերպարների հետ, ինչպիսին է Միլանս դել Բոսկը:
Գոյութնուն ունի ենթադրություն, որ այդ իրադարձություններն իրականացվել են հատուլկ ծառայութնյունների կողմից թագավորի թույլտվությամբ, որի նպատակը եղել է Իսպանիայի թագավորական տան հեղինակության բարձրացումը, բանակից ծայրահեղ աջ տարրերի հեռացումը, եվրոպական կառույցներին Իսպանիայի ինտեգրացման արագացումը: Այս վարկածի ոչ մի փաստական, առավել ևս փաստաթղթային ապացույց առկա չէ, և այն մնում է որպես ենթադրություն:
Միևնույն ժամանակ որոշ դրվագներ իրապես մնում են անհասկանալի: Ամենից առավել անհասկանալի է նավատորմի և ռազմական հետախուզության (CESID) հրամանատարության դիրքորոշումը, որոնց հետ բանակցություններ էր վարում Արմադան, որոնց գործակալը գտնվում էր դատապարտված ժանդարմերիայի ներկայացուցիչների թվում[16]:
Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգների վարչակազմը պետական քարտուղար Ալեքսանդր Հեյգը միջոցով սկզբնական շրջանում կատարվածը որակում էր որպես Իսպանիայի ներքին գործ: Միայն թագավորի ելույթից հետո Պետական դեպարտամենտը հանդես եկավ օրինական իշխանություններին սատարելու դիրքից:
Ըստ Սանտյագո Կարիլոյի պնդման՝ ապստամբության նախապատրաստման գործին մասնակցություն է ունեցել Վատիկանը:
Արևմտաեվրոպական երկրների, հատկապես Եվրոպական տնտեսական համագործակցության անդամ պետությունների կառավարությունները ամենասկզբից դատապարտեցին հեղաշրջումը: Առավել կտրուկ արձագանքեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը՝ խորհրդարանի գրավումը որակելով որպես ահաբեկչություն:
Խորհրդային Միությունում իսպանական իրադարձությունները, որոնք համընկել էին «բրեժնևյան ժամանակաշրջանը» ամփոփող Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության XXVI նստաշրջանի հետ, ընդունվեցին մեծ անհանգստությամբ: Լրատվական հեռուստառադիոհաղորդումները հայտնում էին կատարվող իրադարձությունների մասին անհանգստացնող տոնով: Տեխերոյի հայացքները որակվեցին որպես աջ ծայրահեղական, իսկ դել Բոսկը՝ որպես ֆաշիստ: Վերլուծական հաղորդումներում Տեխերոյի կերպարը ներկայացվել է որպես Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Իսպանական ժանդարմերիայի մասին վեպի» մռայլ համադրությամբ:
Իսպանական աջ ծայրահեղականների զինված ելույթները դիտարկվում էր որպես արևմտյան քաղաքականության համաշխարհային խստացման մաս՝ կազմակերպված Ռոնալդ Ռեյգան ամերիկյան վարչակազմի կողմից:
Ապստամբության հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1981 թվականի փետրվարի 23-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Իսպանիայում ժողովրդավարական զարգացումները կրում են անհետընթաց շարժման բնույթ: Ֆրանկիստների գործողությունը հասարակության կողմից չստացավ աջակցություն, սոցիալ-տնտեսական ադժգոհությունների առկայությունը դեռևս չէր նշանակում բռնատիրական կարգերի նկատմամբ կարոտ:
Հատկանշական է, որ հեղաշրջումը ճնշելու գործում մեծ դերակատարություն ունեցած Ֆերնանդես Կամպոն, Լինան, Գաբերիաս Մոնտերոն իրենց կարիերան սկսել են ֆրանցիսկյան բանակի կազմում և եղել են ֆալանգայի ներկայացուցիչ: Սակայն նրանք, ինչպես որ թագավորը, պատկերացնում էին, որ վրիշառությանն ուղղված քայլերը վտանգավոր են երկրի համար:
Հեղաշրջման փորձը կանխելուց հետո ամրապնդվեց միապետության, և հատկապես Խուան Կառլոս I թագավորի հեղինակությունը: Թագավորը իրեն դրսևորեց որպես ուժեղ ազգային առաջնորդ և ժողովրդավարական օրինականության երաշխավոր:
Տեղի ունեցավ իսպանական քաղաքականության իրավիճակային շրջադարձ դեպի ձախ: Կալվո Սոտելոյի կառավարությունը ստացավ վստահության քվե, սակայն մնաց իշխանության ղեկին համեմատաբար ոչ երկար՝ մինչև 1982 թվականը: Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը: Հատկանշական է, որ Տեխերոյի նախաձեռնությամբ ստեղծած Իսպանական համերաշխություն կուսակցությունը ընտրություններում հավաքեց ձայների ընդամենը 0,14 %-ը:
Բարձրացավ իսպանական քաղաքականության երեք կերպարի՝ ազատական Ադոլֆո Սուարեսի, եվրոկոմունիստ Սանտյագո Կարիլոյի և գեներալ Մանուել Գուտերես Մելյադոյի հեղինակությունը: Վերջինը դարձավ նաև ազգային հեղինակության և ընդօրինակման կերպարի:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Один день из истории: 23 февраля 1981 года, Испания. Испанская демократия.(ռուս.)
- ↑ Один день из истории: 23 февраля 1981 года, Испания. Переворот.(ռուս.)
- ↑ videos 23f coronel tejero, golpe de estado.(իսպ.)
- ↑ Antonio Tejero Molina. Teniente Coronel de la Guardia Civil. Tribuna de ABC (marzo de 1981).(իսպ.)
- ↑ King Orders army to crush coup.(անգլ.)
- ↑ 1981: Rebel army seizes control in Spain.(անգլ.)
- ↑ Alfonso Armada, one of the leaders of the failed 1981 coup.(անգլ.)
- ↑ «ARMADA DIJO AL REY QUE EL EJERCITO APOYABA A MILANS».(իսպ.)
- ↑ General Alfonso Armada: Soldier whose death means that the mysteries surrounding the 1981 attempted coup in Spain may never be solved
- ↑ La frase que paró un golpe de Estado.(իսպ.)
- ↑ General José Gabeiras Montero.(իսպ.)
- ↑ Francisco Laína : «Yo vi llorar al Rey por el 23-F».(իսպ.)
- ↑ Discurso S. M. El Rey Juan Carlos 23 de Febrero de 1981.(իսպ.)
- ↑ Один день из истории: 23 февраля 1981 года, Испания. Обращение короля.(ռուս.)
- ↑ El vórtice. La mentira final, 23-F el juicio de Campamento. Archived 2014-04-07 at the Wayback Machine.(իսպ.)
- ↑ «El golpe tenía medios más que suficientes para triunfar».(իսպ.)