Անտոնիո Տեխերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնիո Տեխերո Մոլինա
իսպ.՝ Antonio Tejero Molina
ապրիլի 30, 1932(1932-04-30) (87 տարեկան) -
ԾննդավայրԱլաուրին էլ Գրանդե, Valle del Guadalhorce, Málaga Province, Անդալուզիա, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա Իսպանիա
ԶորատեսակԺանդարմերիա
Ծառայության տարիներ1951 - 1981
ԿոչումՓոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հեղաշրջման փորձ Իսպանիայում 1981 թվականի փետրվարի 23-ին

Անտոնիո Տեխերո Մոլինա (իսպ.՝ Antonio Tejero Molina, ապրիլի 30, 1932(1932-04-30), Ալաուրին էլ Գրանդե, Valle del Guadalhorce, Málaga Province, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի զինվորական, ժանդարմերիայի սպա, Քաղաքացիական գվարդիայի նախկին փոխգնդապետ։ Եղել է 1981 թվականի փետրվարի 23-ին Իսպանիայում տեղի ունեցած անհաջող պետական հեղաշրջման փորձի ղեկավարներից։

Անտոնիո Տեխերոն սերում է իսպանական միջին խավից (հանդիսանում է ուսուցչի որդի և գյուղատնտեսի թոռ)։ Անտոնիոյի ծնողները հանրապետական Իսպանիայում ունեին աջ ուղվածության քաղաքական կողմնորոշում։ 19-ը տարեկան հասակում Անտոնիո Տեխերոն ծառայության է անցնում Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի ժանդարմերիայում։ Սովորել է Սարագոսայի զինվորական ակադեմիայում։ Մշտապես առանձնացել է իր աջ ծայրահեղական հայացքներով, եղել է ֆրանկիստական բռնապետության, պետության ամբողջականության և գաղությին ընդլայնման մոլի կողմնակից։ Հանդես է եկել կոմունիզմի, ազատականության, անարխիզմի և անջատողականության բռնի ճնշման օգտին։

Ես մանարխիստ (միապետության կողմնակից) չեմ, բայց ընդունում եմ ղեկավարման բոլոր միջոցները, այդ թվում՝ միապետությունը, եթե այն տանում է երկիրը ճիշտ ուղղությամբ։ Ես սիրում եմ կյանքն ու ազատությունը։ Ինձ դուր է գալիս կարգուկանոնը։ Ես կաթոլիկ եմ։ Քաղաքականապես ես հակված չեմ որևէ գաղափարախոսության։ Իմ միակ քաղաքականությունը Իսպանիան է՝ նրա խաղաղությունը, օրինականությունը, աշխատանքը և վեհությունը։ Ես չեմ ցանկանում ինչ-որ չափից շատ հարստանամ, հարգում եմ ուրիշների ձգտումը ունենալ այն, ինչին նրանք արժանի են։ Ես փորձում եմ աջակցել ամենաթույլերին, բայց ոչ պատերնալիստական ձևով, այլ հավասարության և համերաշխության հիման վրա։
Անտոնիո Տեխերո[1]

1955 թվականի դեկտեմբերին Անտոնիո Տեխերոն ստացել է լեյտենանտ զինվորական կոչում։ Ծառայել է Կատալոնիայում, Գալիսիայում, Անդալուզիայում, Կանարյան կղզիներում, Բադախոսում։ Իսպանական Սահարայում (գաղութը գրեթե մշտապես զինված ընդհարումներ էր ունենում Մարոկկոյի, այնուհետև՝ Պոլիսարիոյի հետ) ծառայելու դիմում էր ներկայացրել, սակայն մերժում ստացել, քանի որ լավագույնս է իրեն դրսևորել մետրոպոլիայում ծառայության ժամանակ։ 1974 թվականին ստացել է Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի փոխգնդապետի կոչում։

Ժողովրդավարական ղեկավարության հետ հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Ֆրանկոյի մահից հետո փոխգնդապետ Տեխերոն ծառայության է ուղարկվում Բասկերի Երկիրв։ Այնտեղ նա ղեկավարում էր տարածքային շտաբակայաններից մեկը։ Այդ ժամանակ տարածաշրջանում իրադրությունը չափազանց դժվարին էր, քանի որ ԷՏԱ անջատողական կազմակերպությունն ակտիվորեն ռազմական գործողություններ էր իրականացնում։ Տեխերոն կազմակերպում էր դաժան «մաքրումներ»։ Սակայն պետական քաղաքականության ազատականությունը Տեխերոյի համար ստեղծեց բազմաթիվ լուրջ խնդիրներ։ Ժողովրդավարական երկրում չէին ողջունվում ֆրանկիստական մեթոդները։ Իր համար սովորական դարձած գործողությունների համար (ինչպես օրինակ գործողություններին զուգահեռ բասկյան դրոշի այրում և այլն) նա երեք անգամ ենթարկվել է կարգապահական պատժի։

Որոշ ժամանակ անց Անտոնիո Տեխերոն հեռացվում է հրամանատարական կազմից և տեղափոխվում Մալագայի Քաղաքացիական գվ արդիայի հրամանատարության ենթակայության ներքո։ Ծառայության նոր վայրում իր խիստ հակակոմունիստական հայացքների պատճառով նույնպես հակամարտության մեջ է մտնում իր նոր ղեկավարության հետ։ Անտոնիո Տեխերոն ուղարկվել է Էստրեմադուրա, այնուհետև ուղարիկվել մադրիդյան Քաղաքացիական գվարդիայի հրամանատարության ներքո։

1978 թվականին Անտոնիո Տեխերոն թագավոր Խուան Կառլոս I-ին նամակ է ուղարկել, որտեղ քննադատության է ենթարկել պետական քաղաքականությունը, ֆրանկիզմի սկզբունքներից հեռացումը։ Այնուհետև կրկին ենթարկվել է կարգապահական ձերբակալության։ 1978 թվականի նոյեմբերին մասնակցել է «Գալակտիկա» գործողությանը՝ նախապատրաստելով աջ ծայրահեղական ռազմական հեղաշրջում[2]: Այդ քայլի համար ձերբակալվում է և յոթ ամիս անցկացնում բանտում։ Ժամկետի ավարտից հետո վերադառնում է ժանդարմերական ծառայության։

Ապստամբություն, դատավարություն և բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխգնդապետ Անտոնիո Տեխերոն դարձավ 1981 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած տապալված պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներից։ Հեղաշրջման փորձն առավել հայտնի է «23-F» անվանումով (հանդես գալու ամսաթվով) կամ El Tejerazo (հեղաշրջման առաջնորդի անվանումով)։ Տեխերոյի հրամանատարությամբ Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի շուրջ երկու հարյուր մարտիկներ խորհրդարանական Կոնգրեսի պալատի շենքը[3]: Տեխերոն պահանջում էր, որպեսզի երկրիը ղեկավարի ռազմական խունտան և ֆրանկիստական կարգի վերադարձ։

Բանակի և Քաղաքացիական գվարդիայի ստորաբաժանումները, որոնք զբաղեցրեցին Կոնգրեսի շենքը, չունեն այլ նպատակներ բացի Իսպանիայի և իսպանացի ժողովրդի բարորությունը։ Չենք թույլ տա անջատողականներին ինքնավարությունը դարձնել կործանում։ Թույլ չենք տա ահաբեկիչ-մարդասպանների անպատժելիություն։ Կմերժենք իրերի այդպիսի դասավորությունը, երբ Իսպանիայի հեղինակությունը անկում է գրանցում յուրաքանչյուր օր։ Զինված ուժերը ձգտում են խաղաղության, օրինականության և անվտանգության։ Կեցցե՜ Իսպանիան։
Անտոնիո Տեխերո

Անտոնիո Տեխերոն կտրականապես մերժեց Կոնգրեսի շենքին մոտեցած գեներալ Արմադայի այն առաջարկությունը, որն իրենից ենթադրում էր քաղաքացիական կուսակցություններից կազմված կառավարություն։ Շուրջ 18 ժամ Տեխերոյի խումբը իր վերահսկողության ներքո է պահել պալատը, սակայն հեղաշրջումը քննադատվեց թագավորի կողմից[4] և շուտով ճնշվեց։ Այդպիսով Տեխերոն հանձնվեց իշխանություններին[5]:

Ռազմական հեղաշրջման համար 1982 թվականի մայիսին Անտոնիո Տեխերոն դատապարտվեց 30 տարվա ազատազրկման, հեռացվեց Քաղաքացիական գվարդիայից և զրկվեց փոխգնդապետի կոչումից։ Բանտարկության ընթացքում նա հիմնեց Իսպանական համերաշխություն կուսակցությունը, որը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, սակայն ջախջախիչ պարտություն կրեց՝ հավաքելով Իսպանիայի ամբողջ տարածքում 29000 ձայնից էլ քիչ, ինչը կազմում է ընտրողների 0,14 %-ը։ Անազատության տարիներին Անտոնիո Տեխերոն թղթին է հանձնել իր հիշողությունները, ուսումնասիրել է լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, զբաղվել է գեղանկարչությամբ։

1996 թվականի դեկտեմբերի 2-ին թագավորական համաներմամբ ազատ է արձակվել Ալկալա դե Էնարեսի բանտից։ Տեխերոն անազատության մեջ մնաց 15 տարի՝ ավելին, քան 23-F հեղաշրջման ցանկացած այլ մասնակից։

Փակ անձնական կյանք, Melilla Hoy-ում ունեցած ելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ արձակումից հետո Անտոնիո Տեխերոն սկսել է վարել փակ, հանրության աչքից հեռու անձնական կյանք [Մադրիդ]]ում և Ալաուրին դե լա Տոռեում։ Ինը տարի նա քաղաքական ելույթ չի ունեցել, սակայն 2006 թվականի սկզբին Տեխերոն «Melilla Hoy» թերթին ուղարկեց բաց նամակ։ Նա սուր քննադատության ենթարկեց Կատալոնիայի ինքնավարությունը, այն ժամանակվա սոցիալիստական կառավարության ղեկավար Խոսե Լուիս Սապատերոյի վարած քաղաքականությունը[6] և պահանջեց Կատալոնիայի կարգավիճակի հարցով համաիսպանական հանրաքվեյի անցկացում[7]։

Պոետիկ համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության հեռուստատեսության միջազգային վերլուծական հաղորդումներում Անտոնիո Տեխերոյի կերպարը ներկայացվում էր մռայլ քողի ներքո։ Հեռուստատեսությամբ մեջբերվում էր․

Վստահելի է կապարե գանգը
Ժանդարմը լացել չի կարող
Մեկնում են լքելով գոտիները
Լաքած ծառի սիրտ
Կեսգիշեր և սապատավորներ,
Իրենց ուսերին տանում են
Վախի ավազե փոթորիկներ,
Կպչուն խավարը կաթնային[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Տեխերոյի ընտանիքի անդամները հանդիսանում են նրա աշխարհահայացքի կրողներն ու քաղաքական գաղափարակիցները։ Նրա կինը՝ Կարմեն Դիես Պերեյրան, ով քաղաքացիական գվարդիականի դուստր էր, աշխատում էր որպես ուսուցչուհի։

Տեխերոների զույգը ունեցել է վեց երեխա՝ որդիներ Անտոնիոն, Ռոմանը, Խուանը և դուստրեր Կարմենը, Դոլորեսը, Էլվիրան։ Անտոնիո Տեխերո կրտսերը եղել է Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի սպա։ Ռոման Տեխերոն հայտնի քահանա, փիփիսոփա և աստվածաբան է[9]:

Անտոնիո Տեխերոյի եղբայրը՝ Մանուելը, 1982 թվականի եղել է Իսպանական համերաշխություն կուսակցության ղեկավար[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]