Ժենվիլյե
Քաղաք | |||
---|---|---|---|
Ժենվիլյե | |||
Gennevilliers | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Ֆրանսիա | ||
Երկրամաս | Օ-դե-Սեն | ||
Մակերես | 11,63 կմ² | ||
ԲԾՄ | 27 մետր | ||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||
Բնակչություն | 41 400 մարդ (2009) | ||
Խտություն | 3 557 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 92230[1] | ||
Պաշտոնական կայք | ville-gennevilliers.fr | ||
| |||
Ժենվիլյե (ֆր.՝ Gennevilliers), քաղաք և կոմունա ֆրանսիական Օ-դը-Սեն դեպարտամենտում, Նանտերի շրջանում, երկու կանտոնների վարչական կենտրոն։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժենվիլյեն Փարիզի հյուսիսարևմտյան արվարձանն է, գտնվում է Սենայի ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժենվիլյեի տարածքը բնակեցված է եղել հին ժամանակներից։ Բնակիչները զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ և որսով։ Մինչև 1302 թվականին սեփական եկեղեցական համայնք ունենալը Ժենվիլյեն պատկանում էր Անիեր-սյուր-Սենին։ 1740 և 1910 թվականներին Ժենվիլյեն խիստ տուժել է մակընթացությունից։ 1746 թվականին հերցոգ Ռիշելյեն այստեղ կառուցում է իր ամրոցը, որտեղ ընդունել է թագուհի Մարիա Լեշչինսկայային, Լյուդովիկոս 15-րդին, մարքիզուհի դե Պոմպադուրին։ Այս ամրոցում է Բոմարշեն գրել իր «Անմիտ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսը։
19-րդ դարի վերջերին քաղաքում՝ Էդուարդ Մանեի և Գյուստավ Կայբոտի ընտանիքներում են հյուրընկալվել իմպրեսիոնիստ շատ նկարիչներ՝ Պոլ Սեզանը, Կլոդ Մոնեն, Բերտա Մորիզոն, Օգյուստ Ռենուարը, Ալֆրեդ Սիսլեյը, ինչի շնորհիվ էլ Ժենվիլյեն, ինչպես նաև մոտակա Արժանտյոն պատկերվել են շատ կտավներում։
Ժենվիլյեի արդյունաբերական զարգացումը սկսվեց միայն 20-րդ դարի սկզբին։ 1909 թվականին այնտեղ կառուցված երկաթուղին քաղաքը դարձրեց արդյունաբերական կենտրոն։
Տնտեսությունը և արդյունաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժենվիլյեում է գտնվում Փարիզի և Իլ դը Ֆրանսի գետային գլխավոր նավահանգիստը։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժենվիլյեն Փարիզին կապվում է մետրոյով, արագընթաց RER տրանսպորտով։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օգյուստ Մանե (1797-1862)- իրավաբան, Պատվավոր լեգեոնի անդամ
- Իզաբել Աջանի (1955)- ֆրանսիացի դերասանուհի
- Գարա Դեմբելե (1986)- ֆրանսիացի ֆուտբոլիստ
- Դավիթ Ն'Գոգ - (1989) ֆրանսիացի ֆուտբոլիստ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «List of Twin Towns of Ostrowiec Swietokrzyski»։ Municipality of Ostrowiec Swietokrzyski։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-22-ին։ Վերցված է 2010-08-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|