Ժան Կազանջյան
Արտաքին տեսք
Ժան Կազանջյան | |
---|---|
Ժան Կազանջյան | |
Ի ծնե | Ժան Կազանջյան |
Ծնվել է | 1938, փետրվարի 10 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Ազգություն | ֆրանսահայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Լիբանան |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց (1967) և Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Կայք | jeankazandjian.com |
Jean Kazandjian Վիքիպահեստում |
Ժան Կազանջյան (փետրվարի 10, 1938[1], Բեյրութ, Լիբանան), հայ նկարիչ։
Կենսագրություն և ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Կազանջյանը ծնվել է 1938 թվականին Բեյրութում։ Ընտանիքը 1915 թվականին Մեծ Եղեռնի տարիներին Թուրքիայից հեռացել ու հաստավել է Եթովպիայում, իսկ 1933 թվականից՝ Լիբանանում։ Ժանը ընտանիքի հինգ երեխաներից երրորդն է։
- 1948 թվական- սովորել է Բեյրութի հայկական Մխիթարյան դպրոցում, որտեղ աչքի է ընկել իր գծանկարներով ու ծաղրանկարներով։
- 1952 թվական- սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանին կից ֆրանսիական քոլեջում։ Այս շրջանում Կազանջյանը ոգեշնչվել է ընտանեկան գրադարանի արվեստի գրքերում պատկերված դասական գլուխգործոցներով։
- 1960 թվական- սպիտակ թերթիկ է ներկայացրել Քաղաքացիական ճարտարագիտության ընդունելության մրցույթին և ընդունվել կերպարվեստի բաժին։
- 1962 թվականին մասնակցել է Բեյրութի Սուրսոկ թանգարանում կազմակերպված գորգագործության մրցույթին և արժանացել առաջին մրցանակի։ Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում, որտեղ ծանոթացել է Ժան Գառզուի և Լևոն Թյությունջյանի հետ։
- 1967 թվական- Փարիզում ստանում է Դեկորատիվ արվեստի ազգային բարձրագույն դպրոցի մագիստրոսի կոչում ճարտարապետության ոլորտում, աշխատում է որպես ճարտարապետ՝ Փարիզում նախագծելով խանութներ։
- 1968 թվական- վերադառնում է Լիբանան և մեկ տարի ղեկավարում Բեյրութի համալսարանի լաբորատորիաների համար նախատեսված կահույքի դիզայնի կենտրոնը։
- 1969 թվական- թողնում է ճարտարապետությունն ու դիզայնը և զբաղվում նկարչությամբ։
- 1971 թվական- բնակություն է հաստատում Փարիզում։ Հրատարակիչ Պիեռ Արժիլեն հետաքրքրվում է Կազանջյանի աշխատանքներով և ձեռք է բերում 60 գծանկար։
- 1973 թվական- հանդիպում է Ֆրենսիս Բեկոնին, Ալեքսանդր Քոլդերին և Ջորջո դե Կիրիկոյին։ 1973 թվականը շրջադարձային է լինում նկարչի համար. նա ամբողջությամբ նվիրվում է արվեստին։
- 1977 թվական- մասնակցում է Նյու Յորքի Բրուկլին թանգարանի գծանկարի բիենալեին։
- 1979 թվականին աշխատում է «Լողավազաններ» աշխատանքի վրա և այդ թեմայով 40 աշխատանքների շարք ներկայացնում Փարիզի Parvis St. Merri պատկերասրահում։
- 1982 թվական- Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներում հայտաբերում է նկարիչ Վիլլեմ դե Կունինգին, մեկ այլ գեղարվեստական դրսևորում, որը հետագայում մեծ ազդեցություն է գործում նրա վրա։ Դա Կազանջյանին մղում է լիովին փոխել իր աշխատանքը. նա ոչնչացնում է թղթերի վրա արված իր կոմպոզիցիաները և գեղանկարները, որոնք համարում էր ժամանակավրեպ և մռայլ։
- 1990-ականներ- աշխատանքերի նորացման և պարզեցման ժամանակաշրջան են։ Ստեղծում է "Sequences" («Հաջորդականություններ») առաջին նկարները։
- 1991 թվական- ստեղծում է պաստառ նկարներով «Միլոսյան Վեներա» առաջին եռաչափ նկարները, որտեղ ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է ուշագրավ խորություն։
- 1994 թվական- ճամփորդում է Նեպալում։
- 2000 թվական- ընտանիքով հաստատվում է Լոս Անջելեսում։
- 2003 թվական- ճամփորդում է Մեքսիկայում,
- 2005 թվական- ճամփորդում է Հայիթիում,
- 2008 թվական- առաջին անգամ այցելում է Հայաստան[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 Ցուցադրություն Լոս Անջելեսում, որտեղ բացահայտում է Դիբենկորնին, որին անվանում էր «Տարածության նկարիչ»
- 1970 Galerie L’Amateur, Բեյրութ
- 1971 Angolare պատկերասրահ, Միլան (գծանկարներ, օֆորտներ)
- 1977 Galerie Framond, Փարիզ
- 1978 Galerie Ago, Բեռլին, "Homo, Homini Lupus" («Մարդը մարդու հանդեպ գայլ է») նկարը առաջ է բերում անհանդուրժողականության բուռն արձագանք
- 1974 Galerie Furstenberg, Փարիզ, Galerie Modulart, Բեյրութ
- 1980 Galerie Ago, Բեռլին
- 1981 Անհատական և հետահայաց ցուցահանդես 120 աշխատանքների Անտվերպենի Galerie Campo
- 1981 Galerie Furstenberg, Փարիզ
- 1983 Galerie Furstenberg , Փարիզ
- 1984 Musée de l’Athénée, Ժնև
- 1985 Լոնդոնի Գյուլբենկյան հիմնադրամ, որտեղ ներկայացրել է գեղանկարներ և գուաշներ
- 1986, 1988, 1989, 1990 Galerie Jeanne, Մյունխեն
- 1989, 1994 Galerie Art Form in Zweibrücken, Գերմանիա
- 1992 Galerie Art-Mouvement, Փարիզ, Բաստիլ
- 1993, 1995 Jeanne ցուցասրահ, Մյունխեն
- 1996 Ֆրանսիայի մշակույթի նախարարության հովանու ներքո Chateau de Champs sur Marne պալատում և Մյունխենի Galerie J.T. Neumann in Munich պատկերասրահ
- 1996 "Art n Co" ցուցահանդես, Բրիքվեբեկ, Ֆրանսիա
- 1996 Արվեստի տոնավաճառ Բուդապեշտում
- 1997 Galerie Mansart, Փարիզ, Galerie J.T. Neumann, Մյունիխ
- 1998 Galerie Furstenberg, Փարիզ
- 1999 Galerie Jeanne, Մյունխեն
- 2000Palm Springs Art Fair և Christine Argillet պատկերասրահ, Լոս Անջելես
- 2001 Լոս Անջելեսի ֆրանսիական հյուպատոսարան, Լոս Անջելեսի Christine Argillet ցուցասրահ
- 2002 Լոս Անջելեսի Christine Argillet ցուցասրահ
- 2007 Art L.A., Լոս Անջելես
- 2008 Madison Gallery, Լա Ջոլլա
- 2009 Galerie d'Orsay, Բոստոն, Մասաչուսեթս
- 2010 Galerie Anais, Լոս Անջելես, Կալիֆոռնիա[3]
- 2014 Հայաստանի ազգային պատկերասրահ[4]
Խմբակային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 Galerie G ցուցասրահ, Փարիզ
- 1974 Salon de Mai և La Jeune Gravure Contemporaine, Փարիզ
- 1977 L'Art Fantastique, «Ֆանտաստիկ արվեստ», Տուր, Ֆրանսիա
- 1983 Salon du Trait, Փարիզ
- 1987 Լոս Անջելես, Դիզայնի կենտրոն, Jeune Peinture, Փարիզ
- 1988 Galerie Jeanne, Մյունխեն, Նյու Ջերսիի UGAB ցուցասրահ
- 1990 «Կյանքի գույները», Փարիզի Ազգային գրադարան
- 1993 Ցուցահանդես Galerie Liehrmann in Liège, Բելգիա, ոսկերիչ Ժան Վանդոմի հետ
- 1995 Liehrmann ցուցասրահ, Լիեժ, Բելգիա
- 1996 Art Jonction սրահ, Կանն
- 1997 Galerie Furstenberg, Փարիզ, Mariner’s Ball, Փարիզ
- 1998 Galerie Jeann, Մյունխեն
- 1999 Galerie Weider, in Le Raincy, Ֆրանսիա
- 2002 ՀԲԸՄ, Լոս Անջելես
- 2003 Cantessa Gallery, Քլեվլենդ, Galerie Jeanne, Մյունիխ
- 2006 Lawrence Gallery Պորտլենդ, Oregon, Premier Collection Fine Arts in Chicago and Madison Gallery in La Jolla.
- 2010 Swenson Fine Art, Լագունա Բիչ, Կալիֆորնիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ christine argillet gallery, Ժան Կազանջյան
- ↑ «Jean Kazandjian Exhibit Through May 19 at Bergamot Station's Galerie Anais». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Ժան Կազանջյանի ստեղծագործությունների կցուցադրվեն Ազգային պատկերասրահում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.