Լևոն Թյությունջյան
| Ի ծնե | Լևոն Թյությունջյան |
|---|---|
| Ծնվել է | մարտի 15, 1906[1] կամ 1905 |
| Ծննդավայր | Ամասիա, Թուրքիա |
| Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1968[1][2][3] |
| Մահվան վայր | Փարիզ[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սուրբ Ղազար կղզի և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
| Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, խեցեգործ և ջրանկարիչ |
| Ոճ | սյուրռեալիզմ և աբստրակցիոնիզմ |
| Լևոն Թյությունջյան Վիքիդարանում | |
Լևոն Թյությունջյան (մարտի 15, 1906[1] կամ 1905, Ամասիա, Թուրքիա - դեկտեմբերի 1, 1968[1][2][3], Փարիզ[4]), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Թյությունջյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Ամասիա քաղաքում մանկավարժների ընտանիքում։
- 1923 թվականից հաստատվել է Փարիզում
- 1929 թվականից Թյությունջյանը սկսում է ստեղծագործել սյուրռեալիզմի շրջանակներում։ Այս ուղղությանը հարող մի քանի արվեստագետների՝ Հելիոնի, Վանցի ու Քարսլուի հետ հիմնում է այդ շրջանում նորաձև և բնականոն երևույթ դարձած գեղագիտական-գեղարվեստական խումբ
- 1930 թվականից Թյությունջյանը հայտնի արդի նկարիչներ Արփի, Գլեյզի, Ջակոմետտիի, Հերբենի, Դելոնեի ու շատ այլ հանրաճանաչ դեմքերի հետ հիմնում է «Վերացապաշտություն և ստեղծում» շարժումը
- 1950-ական թվականներից զբաղվել է խեցեգործությամբ, արժանացել միջազգային մրցանակների
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, արտասահմանյան թանգարաններում[5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի նոր արվեստի ստեղծողներից է, գերիրապաշտական ուղղության ներկայացուցիչներից։ Ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ և դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկայի նուրբ զգացողությամբ ու կառուցվածքի խորիմաստությամբ։
«Դեղին դիմակ» և «Կարմիր դիմակ» աշխատանքները, որոնք Հայոց Ցեղասպանության ժամանակ տիրող սարսափի, արյունահեղության, կորստի, ապա դատարկության և հայրենիքի նկատմամբ կարոտի զգացումների մարմնացումն են։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 https://www.bilan.ch/story/tutundjian-grenoble-rehabilite-un-artiste-oublie-de-paris-680800957903
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ««Նատյուրմորտ», Լևոն Թյությունջյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-06-02-ին.
- ↑ «Դիմանկար», Լևոն Թյությունջյան(չաշխատող հղում)
- ↑ ««Կոմպոզիցիա», Լևոն Թյությունջյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-06-02-ին.
- ↑ ««Կոմպոզիցիա», Լևոն Թյությունջյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2014-06-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Թյությունջյան» հոդվածին։ |
| ||||||||||||
- Մարտի 15 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Ամասիա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1968 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Հայ գծանկարիչներ
- Հայ խեցեգործներ
- Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ
- Օսմանյան կայսրության նկարիչներ
- Ֆրանսահայ նկարիչներ