Թեսսա Թոմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեսսա Թոմփսոն
անգլ.՝ Tessa Thompson
Tessa Thompson by Gage Skidmore 2.jpg
Ծնվել էհոկտեմբերի 3, 1983(1983-10-03)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունՍանտա Մոնիկա քոլեջ[3] և Սանտա Մոնիկա բարձրագույն դպրոց[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երաժիշտ և երգչուհի
Համատեղ ապրող(ներ)Ժանել Մոնե[4]

Թեսսա Լին Թոմփսոն (անգլ.՝ Tessa Lynn Thompson[5], հոկտեմբերի 3, 1983(1983-10-03)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի: Նրա համար բեկումնային է եղել դերը Թինա Մաբրիի 2009 թվականի «Անիծյալ Միսիսիպի» անկախ ֆիլմում: Հետագայում նրան ճանաչում են բերել Նայլա Էդրոսի դերը «Սևամորթ աղջիկների համար» դրամայում (2010), քաղաքացիական իրավունքների պաշտպան Դիանա Նեշի դերը «Սելմա» պատմական կինոնկարում (2014), Բյանկայի դերը «Կրիդ» սպորտային կինոնկարում (2015), Վալկիրիայի դերը «Թոր: Ռագնարյոկ» սուպերհերոսների մասին պատմող ֆիլմում (2017), Ժոզի Ռադեկի դերը «Անիհիլացում» ֆանտաստիկ ֆիլմում (2018) և Դեթրոյթի դերը «Ներողություն ձեզ անհանգստացնելու համար» գիտաֆանտաստիկ կատակերգությունում (2018):

Հեռուստատեսությունում Թոմփսոնի դերերի հայտնի են Ջեքի Կուկը «Վերոնիկա Մարս» միստիկական դրամայում (2005-2006), Սառա Ֆրիմանը «Ոստիկան» պատմական քրեական դրամայում (2012-2013) և Շառլոտա Հեյլը HBO-ի «Վայրի արևմուտքի աշխարհը» (անգլ.՝ Westworld) գիտաֆանտաստիկ թրիլլերում (2016 թվականից)։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսսա Թոմփսոնը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)[6]։ Նա մեծացել է Լոս Անջելեսում և Նյու Յորքի Բրուքլին քաղաքում[7]: Նրա հայրը՝ Chocolate Genius, Inc. երաժշտական կոլեկտիվի երգիչ-երգահան Մարկ Էնթոնի Թոմփսոնը[7], ունի աֆրո-պանամական[8], իսկ մայրը՝ մեքսիկական և եվրոպական ծագում[9]: Թեսսա Թոմփսոնը հաճախել է Սանտա Մոնիկայի ավագ դպրոց, այնուհետեւ Սանտա Մոնիկա քոլեջ, որտեղ սովորել է մշակութային մարդաբանություն[10]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսսա Թոմփսոնը 2014 թվականին

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Թոմփսոնը կատարել է իր պրոֆեսիոնալ բեմական դեբյուտը Լոս Անջելեսի Կանանց Շեքսպիր ընկերության «Փոթորիկ» («The Tempest») ներկայացումում: 2003 թվականին Թոմփսոնը կատարել է որպես Ջուլիետի դերը Փասադենայի (Կալիֆոռնիա) Բոսթոն Քորթ թատրոնի Ռոմեո եւ Ջուլիետ: Անտեբելլում Նոր Օռլեան, 1836 (Romeo and Juliet: Antebellum New Orleans, 1836 ներկայացման մեջ, որի համար ներկայացվել է Սևամորթ բնակչության զարգացմանն աջակցելու ազգային ասոցիացիայի թատերական մրցանակի[10]։

Թոմփսոնը մասնակցել է օֆֆ-բրոդվեյ ներկայացման՝ Լիդիա Դայմոնդի «Խելացի մարդիկ» բեմադրությանը Սեքոնդ Սթեյջ թատրոնում, որին մասնակցել են նաև Մահերշալա Ալին, Ջոշուա Ջեքսոնը և Էնն Սոնը[11]:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսությունում իր առաջին դերը Թոմփսոնը կատարել է 2005 թվականին CBS-ի «Դետեկտիվ Ռաշը» («Cold Case») սերիալի էպիզոդում՝ մարմնավորելով 1930-ական թվականներին ալկոհոլի անօրինական առևտրով զբաղվող լեսբուհու: Նույն թվականին նա րաժանացել է ճանաչման՝ կատարելով Ջեքի Քուկի դերը UPN/CW «Վերոնիկա Մարս» դրամայում՝ կատարելով պարբերական դեր շոուի երկրորդ եթերաշրջանում[10][9]։ 2006 թվականին նա հայտնվել է ABC-ի «Կրքի անատոմիա» բժշկական սերիալում։ 2007 թվականին եղել է CW-ի «Փալմ Սփրինգսի գաղտնիքները» դրամայի անձնակազմում՝ մարմնավորելու Նիքի Բարնսին։ Նա եղել է հրավիրված դերասան «Կյանք» և «Մասնավոր պրակտիկա» սերիալներում և հայտնվել «Հերոսներ» սերիալի չորրորդ եթերաշրջանում:

2010 թվականին Թոմփսոնը՝ որպես հրավիրված դերասան, նկարահանվել է «Դեթրոյթ 187» դետեկտիվում։ 2012 թվականին նա կատարել է Գավին Դորանի դստեր՝ Սաշայի դերը «666 Պարկ Ավենյու» սերիալում: 2013 թվականին Թոմփսոնը նկարահանել է BBC America-ի «Ոստիկան» առաջին օրիգինալ սերիալում[10]: 2016 թվականին նա սկսել է նկարահանվել WBW-ի «Վայրի Արևմուտքի աշխարհը» («Westworld») գիտաֆանտաստիկ սերիալի գլխավոր դերում՝ մարմնավորելով խորհրդի նախագահ Շառլոտա Հեյլին:

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմփսոնը Սիլվեստր Ստալոնեի ու Մայքլ Ջորդանի հետ ներկայացնում է «Կրիդ» ֆիլմը 2015 թվականի նոյեմբերին

Գեղարվեստական կինոյում Թոմփսոնն իր առաջին դերն ստացել է 2006 թվականին՝ կատարելով Սկարլետի դերը «Երբ զանգում է անծանոթը» սարսափ ֆիլմի ռեմեյքում։ Դրանից հետո Թոմփսոնը Մերի Էլիզաբեթ Ուինսթեդի հետ նկարահանվել է «Քայլ արա» ֆիլմում 2008 թվականին։

2010 թվականին Թոմփսոնը նկարահանվել է Թայլեր Փերիի պիեսի հիման վրա նկարահանված «Սևամորթ աղջիկների համար» ֆիլմում այն բանից հետո, երբ նա ուղղակիորեն մոտեցել է Փերիին՝ դիմելով ֆիլմում նկարահանվելու համար[10]։ 2014 թվականին Թոմփսոնը կատարել է Սամանտա Ուայթի դերը Ջասթին Սիմիենի «Սիրելի սպիտակ մարդիկ» կատակերգությունում, որը հաղթել է «Սանդենս» փառատոնում։ Նույն թվականին Թոմփսոնը մարմնավորել է քաղաքացիական իրավունքների պաշտպան Դիանա Նեշին Ավա Դյուվերնեյի՝ Մարտին Լյութեր Քինգի կենսագրությանը նվիրված «Սելմա» ֆիլմում[12]։ 2015 թվականին նա նկարահանվել է Ռայան Քուգլերի «Կրիդ» ֆիլմում, որ «Ռոկկիի» սիքվելն է[9], և Նեյթ Ռյուսի «Մեծ ռոմանտիկը» (անգլ.՝ The Grand Romantic) կարճամետրաժ ֆիլմում[13]։

2016 թվականի ապրիլին Թոմփսոնն ընտրվել է կատարելու Վալկիրիայի դերը[14] Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր: Ռագնարյոկ» սուպերհերոսական ֆիլմում, որը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին[15]։ Դրանից հետո նա նկարահանվել է «Անիհիլացում» գիտաֆանտաստիկական սարսափ ֆիլմում, որը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 23-ին։ 2017 թվականի հունիսին Թոմփսոնն ընտրվել է նկարահանվելու «Ներողություն ձեզ անհանգստացնելու համար» գիտաֆանտաստիկ կատակերգությունում[16], որը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 6-ին[17]։

Թեսսա Թոմփսոնը կրկին ստանձնել է Բիանկա Փորթերի դերը «Կրիդ II սպորտային դրամայում, որը թողարկվելու է 2018 թվականի նոյեմբերի 21-ին[18]։ Նա նկարահանվել է նաև «Սևով մարդիկ» ֆիլմի սփին օֆֆում՝ MIB կինոնկարում, որում հանդես է գալիս նաև «Թոր։ Ռագնարյուկ» ֆիլմում նրա գործընկերը՝ Քրիս Հեմսվորթը։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2019 թվականի հունիսի 14-ին[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսին Թոմփսոնը Porter Magazine-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ բիսեքսուալ է` հայտարարելով. «Իմ ընտանիքում դու կարող ես լինել այն, ինչ ուզում ես։ Ինձ գրավում են տղամարդիկ ու նաև կանայք։ Եթե ես տուն բերեմ տղամարդու կամ կնոջ, մենք նույնիսկ ստիպված չենք լինի քննարկել դա»[20]։ Լուրեր են տարածվել, որ Թոմփսոնը հանդիպում է երգչուհի Ժանել Մոնեի հետ[21][22]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 Երբ զանգում է անծանոթը When a Stranger Calls Սկարլեթ
2008 Քայլ արա Make It Happen Դանա
The Human Contract մատուցողուհի
2009 Անիծյալ Միսիսիպի Mississippi Damned Քարի Պետերսոն (20 տարեկանում)
2010 Ամենօրյա սև մարդ Everyday Black Man Քլեր
Exquisite Corpse Լիզ
Սևամորթ աղջիկների համար For Colored Girls Նայլա Էդրոս
2011 Periphery Քեյթլին
Կարմիր ու կապույտ մարմար Red & Blue Marbles Բեքա
2012 Մարդասպան 13-րդ հարկում Murder on the 13th Floor Նիա Պալմեր
2013 Հարավային Դակոտա South Dakota Քրիս
Automotive Մեգի
2014 Սիրելի սպիտակ մարդիկ Dear White People Սամանթա Ուայթ
Grantham & Rose Ուոլիս
Սելմա Selma Դիանա Նեշ
2015 Կրիդ Creed Բիանկա Փորթեր
2016 Պատերազմ ընդդեմ բոլորի War on Everyone Ջեքի Հոլլիս
Աղի ջուր Salt Water Բրիթ
2017 Հարավային Դակոտա South Dakota Քրիս
Թոր: Ռագնարյոկ Thor: Ragnarok Վալկիրիա
2018 Ներողություն ձեզ անհանգստացնելու համար Sorry to Bother You Դեթրոյթ
Անիհիլացում Annihilation Ժոզի Ռադեկ
Furlough Նիկոլ Սթիվենս
Little Woods Օլի
Dirty Computer Zen/Mary Apple 23
Կրիդ II Creed II Բիանկա Փորթեր
2019 MIB[23] Գործակալ Մ

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Կատարող Դեր Ծան.
2015 "Yoga" Ժանել Մոնե պարող [24]
2017 "Moonlight" Jay-Z Մոնիկա Գելեր [25]
2018 "Make Me Feel" Ժանել Մոնե Zen/Mary Apple 53 [26]
2018 "Pynk" Ժանել Մոնե Zen/Mary Apple 53
2018 Dirty Computer Ժանել Մոնե Zen/Mary Apple 53

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ասոցիացիա Կատեգորիա Աշխատանք Արդյունք Ծան.
2009 Ամերիկյան սև կինոյի փառատոն Լավագույն դերասան Անիծյալ Միսիսիպի Հաղթանակ [27]
2011 Black Reel Awards Լավագույն բեկումնային ելույթ Սևամորթ աղջիկների համար Հաղթանակ [28]
2014 Գոթեմ մրցանակ Հայտնություն Սիրելի սպիտակ մարդիկ Հաղթանակ [29]
Աֆրոամերիկյան կինոքննադատների ասոցիացիա Հայտնություն Հաղթանակ [30]
2015 NAACP Image Awards Խաղարկային ֆիլմի լավագույն դերասանուհի Առաջադրված [31]
Black Reel Awards Լավագույն դերասանուհի Առաջադրված [32]
Հեմփթոնի միջազգային կինոփառատոն Բեկումնային ելույթ Սելմա Հաղթանակ [30]
Աֆրոամերիկյան կինոքննադատների ասոցիացիա Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Կրիդ Հաղթանակ [33]
2016 NAACP Image Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում Առաջադրված [34]
Black Reel Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ [30]
Teen Choice Awards Կինոյի լավագույն դերասանուհի - դրամա Առաջադրված [35]
2018 NAACP Image Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում Թոր: Ռագնարյոկ Առաջադրված [30]
ԲԱՖՏԱ մրցանակ Սկսնակ աստղ Առաջադրված [36]
Black Reel Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված [30]
Էմփայր մրցանակ Լավագույն կին սկսնակ Առաջադրված [30]
Սատուրն մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված [37]
Teen Choice Awards Կինոյի դերասանուհի. Sci-Fi Սպասվող [38]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2014/09/07/movies/fall-arts-preview-teyonah-parris-katherine-waterston-and-others-break-through.html
  3. 3,0 3,1 https://thisstage.la/2012/07/tessa-thompson-returns-to-shakespeare-as-rosalind/
  4. https://www.ilfattoquotidiano.it/2018/06/30/tessa-thompson-fa-coming-out-sono-bisessuale-e-parla-della-sua-storia-con-la-cantante-janelle-monae/4462414/
  5. «Tessa Thompson»։ Familysearch.org 
  6. «Tessa Thompson»։ TVGuide.com։ Արխիվացված է օրիգինալից September 8, 2016-ին 
  7. 7,0 7,1 Thompson in Morgan Kai (May 5, 2014)։ «Exclusive: Tessa Thompson on varied dreams and effecting change»։ EmbraceYouMagazine.com։ Արխիվացված օրիգինալից March 31, 2016-ին։ Վերցված է July 21, 2015 
  8. https://www.essence.com/awards-events/red-carpet/black-women-hollywood/tessa-thompson-speech-mexican-mother-pride-blackness
  9. 9,0 9,1 9,2 Zakarin Jordan (December 29, 2014)։ «Tessa Thompson on Selma, Dear White People, and Her Breakthrough Year»։ Yahoo! Movies։ Արխիվացված օրիգինալից September 21, 2016-ին։ Վերցված է April 10, 2017։ «...a Panamanian father and half-Mexican, half-white mother.» 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Behrens Deborah (July 11, 2012)։ «Tessa Thompson Returns to Shakespeare as Rosalind»։ @ This Stage (LA Stage Alliance)։ Արխիվացված օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է July 21, 2015 
  11. «Past Shows – Season 37»։ 2econdStageTheatre.com։ Արխիվացված է օրիգինալից October 13, 2016-ին։ Վերցված է December 5, 2016 
  12. Grigg-Spall Holly (n.d.)։ «Tessa Thompson»։ IssueMagazine.com։ Արխիվացված օրիգինալից March 29, 2015-ին։ Վերցված է July 21, 2015 
  13. Ruess Nate։ «The Grand Romantic Chapter 1 debut»։ Apple Music Connect 
  14. Strom Marc (May 20, 2016)։ «Marvel Studios Confirms Stellar New Cast Members of the Highly Anticipated 'Thor: Ragnarok'»։ Marvel.com։ Արխիվացված օրիգինալից April 10, 2017-ին։ Վերցված է May 20, 2016 
  15. Busch Anita (April 11, 2016)։ «Tessa Thompson Joins The Marvel Universe In ‘Thor: Ragnarok’»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից February 23, 2017-ին։ Վերցված է April 10, 2017 
  16. Busch Anita (June 15, 2017)։ «Tessa Thompson, Lakeith Stanfield, Steven Yeun To Star In 'Sorry To Bother You'»։ Deadline Hollywood։ Վերցված է May 19, 2018 
  17. Blistein Jon (May 17, 2018)։ «Watch Lakeith Stanfield Make Millions With 'White Voice' in Wild 'Sorry to Bother You' Trailer»։ Rolling Stone։ Վերցված է May 19, 2018 
  18. Kroll Justin (December 11, 2017)։ «Steven Caple Jr. to Direct ‘Creed 2’ Starring Michael B. Jordan and Sylvester Stallone (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է April 18, 2018 
  19. Kit Borys (March 21, 2018)։ «Tessa Thompson to Join Chris Hemsworth in 'Men in Black' Spinoff (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է April 18, 2018 
  20. Sharf Zack (June 29, 2018)։ «Tessa Thompson Comes Out, Says She and Janelle Monae Wrestle With Privacy vs. Visibility»։ IndieWire 
  21. Sharf Zack (June 29, 2018)։ «Tessa Thompson Comes Out, Says She and Janelle Monae Wrestle With Privacy vs. Visibility»։ IndieWire 
  22. Net-A-Porter։ «Tessa Thompson models the season's statement pieces in #PorterEdit»։ NET-A-PORTER։ Վերցված է 2018-07-21 
  23. Perry Spencer (July 9, 2018)։ «Chris Hemsworth Set Photos from the New Men in Black Movie!»։ ComingSoon.net։ Վերցված է July 9, 2018 
  24. Framke Caroline։ «Janelle Monáe doubles down on feminist self-love with her new music video for “Pynk”»։ Vox։ Վերցված է June 20, 2018 
  25. Framke Caroline։ «The video for Jay-Z’s “Moonlight” is an all-black Friends remake — until it’s not»։ Vox։ Վերցված է June 20, 2018 
  26. Grierson Tim։ «Why Janelle Monae's 'Dirty Computer' Film Is a Timely New Sci-Fi Masterpiece»։ Rolling Stone։ Վերցված է April 27, 2018 
  27. «2009 Winners»։ American Black Film Festival։ Արխիվացված օրիգինալից February 7, 2017-ին։ Վերցված է June 18, 2016 
  28. «Winners > 2011»։ Black Reel Awards։ Արխիվացված օրիգինալից January 14, 2016-ին։ Վերցված է June 18, 2016 
  29. «2014 Gotham Awards: Complete Winners List»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից December 27, 2016-ին։ Վերցված է June 18, 2016 
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 «Tessa Thompson - Awards - IMDb»։ Վերցված է July 18, 2018 
  31. «NAACP Image Awards 2015: Full list of nominees and winners»։ Los Angeles Times։ February 6, 2015։ Արխիվացված օրիգինալից December 23, 2016-ին 
  32. «And The Nominees Are...»։ [15th Annual] Black Reel Awards։ December 17, 2014։ Արխիվացված օրիգինալից March 27, 2016-ին։ Վերցված է June 18, 2016 
  33. «Oprah Winfrey, Tyler Perry and Ava Duvernay Lead an All-Star Line Up at the African American Film Critics Association Award Show»։ 2015 Winners։ African-American Film Critics Association։ February 5, 2015։ Արխիվացված է օրիգինալից June 29, 2016-ին։ Վերցված է June 18, 2016 
  34. «2016 Image Award Winners»։ Variety։ Վերցված է September 20, 2016 
  35. Goodman Jessica (July 31, 2016)։ «Teen Choice Awards 2016: See the full list of winners»։ Entertainment Weekly։ Time Inc.։ Վերցված է August 31, 2017 
  36. «Bafta Film Awards 2018: All the winners»։ BBC News։ 18 February 2018։ Վերցված է 19 February 2018 
  37. «Here Are The 44th Annual Saturn Awards Nominations»։ Blending Cool։ March 15, 2018։ Վերցված է 2018-03-16 
  38. Cohen Jess (June 13, 2018)։ «Teen Choice Awards 2018: Avengers: Infinity War, Black Panther and Riverdale Among Top Nominees»։ E! News։ Վերցված է June 13, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]