Մոնիկա Գելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Monica Geller
ՍեռԻգական
ՄազերՍև
ԱչքերԿապույտ
ԱշխատանքՇեֆ-խոհարարուհի
ԱմուսինՉենդլեր Բինգ
(2001-այժմ)
ԾնողներՋեք Գելլեր
(մայր)
Ջուդի Գելլեր
(հայր)
ԲարեկամներՌոս Գելլեր (եղբայր)
Բեն Գելլեր (եղբորորդի)
Էմմա Գելլեր-Գրին (եղբոր դուստր)
Ռեյչել Գրին
(հարս, ընկերուհի)
ԿրոնՀուդայականություն
ՍտեղծողԴեյվիդ Քրեյն
Մարտա Քոֆման


Մոնիկա Է. Գելլեր[1][2] (անգլ.՝ Monica E. Geller), գեղարվեստական կերպար, ամերիկյան «Ընկերները» սիթքոմի վեց գլխավոր հերոսներից մեկը։ Մոնիկայի դերում հանդես է գալիս Քորթնի Քոքսը։ Ստեղծվել է հեռուստաշոուի համահեղինակներ Դեյվիդ Քրեյնի և Մարտա Քոֆմանի կողմից և հանդես եկել ցուցադրված բոլոր 236 էպիզոդներում։

Մոնիկա Գելլերի կերպարը ներկայացվում է որպես պերֆեկցիոնիստական, մրցակցային և օբսեսիվ-կոմպուլսիվ բնավորության գծերով օժտված շեֆ-խոհարարուհի, ով նաև հայտնի է իր հիվանդագին մաքրասիրությամբ։ Ռոս Գելլերի կրտսեր քույրն է և Ռեյչել Գրինի դպրոցական ընկերուհին։ Վերջինս սեփական հարսանիքից փախչելուց հետո վերամիավորվում է Մոնիկայի հետ։ Ռեյչելը մի քանի տարի բնակվում է Մոնիկայի բնակարանում, այնուհետև՝ տեղափոխվում, որպեսզի Մոնիկան բնակվի զուգընկերոջ՝ Չենդլերի հետ։ Զույգը շուտով ամուսնանում է։ Երկկողմանի անպտղության պատճառով ամուսինները որդեգրում են նորածին երկվորյակներ Ջեքին և Էրիկային և տեղափոխվում Նյու Յորքի արվարձաններ։

Հեռուստաշոուի համահեղինակները Մոնիկայի դերում սկզբնապես տեսնում էին դերասանուհի և կատակերգու Ջանին Գարոֆալոյին։ Քորթնի Քոքսին առաջարկվել էր Ռեյչելի դերը, սակայն դերասանուհին նախընտրում է մարմնավորել հենց Մոնիկային, քանի որ վերջինիս ուժեղ անհատականությունն առավել հոգեհարազատ էր թվում նրան։ Ռեյչելի դերը բաժին է հասնում Ջենիֆեր Էնիսթոնին, ով մինչև շոուի հեռարձակումը դիտարկվում էր որպես Մոնիկայի հնարավոր դերակատար։

Չնայած հեռուստաշոուի տասնամյա ցուցադրման ընթացքում արժանանալով դրական գնահատականների, Քոքսը «Ընկերների» միակ գլխավոր դերակատարն է, ով երբևէ չի առաջադրվել Ոսկե գլոբուս մրցանակի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լոյակոնո, Ռիտա (2014 թ․ սեպտեմբերի 17). «5 պատճառ, որ Մոնիկան անկասկած լավագույն կերպարն է «Ընկերներում»». SheKnows.(անգլ.)
  2. Գալինդո, Բազ (2013 թ․ օգոստոսի 7). «25 հետաքրքրաշարժ փաստ «Ընկերների» մասին, որոնց մասին տեղյակ չեք եղել». BuzzFeed. BuzzFeed, Inc. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին. «Կերպարների լրիվ անունները ... Մոնիկա Է. Գելլեր (այդպես էլ չիմացանք, թե ինչ է նշանակում Է.-ն).»(անգլ.)
  3. Լիբսոն, Զառա (2015 թ․ հունիսի 15). «5 պատճառ, թե ինչու է Մոնիկա Գելլերը «Ընկերների» ամենալավ ընկերը». HitFix. HitFix, Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]