Թեո վան Դուսբուրգ
Թեո վան Դուսբուրգ | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Theo van Doesburg |
Ծնվել է | օգոստոսի 30, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Utrecht, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] |
Վախճանվել է | մարտի 7, 1931[1][2][3][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Դավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ, ճարտարապետ, գրող, գրաֆիկական դիզայներ, լուսանկարիչ, արվեստի տեսաբան և դիզայներ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ և Դե ստիլ |
Ուշագրավ աշխատանքներ | Rhythm of a Russian dance?, Counter-composition XX?, Counter-Composition VIII? և Contra-Composition VII? |
Ներշնչվել է | Պիտ Մոնդրիան[7] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Դե ստիլ |
Ամուսին | Nelly van Doesburg?, Lena Milius? և Agnita Feis? |
ստորագրություն![]() | |
![]() |
Թեո վան Դուսբուրգ[8] (հոլ.՝ Theo van Doesburg, օգոստոսի 30, 1883[1][2][3][…], Utrecht, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] - մարտի 7, 1931[1][2][3][…], Դավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[5]), հոլանդացի նկարիչ, ճարտարապետ և քանդակագործ, արվեստի տեսաբան, «Դե ստիլ» նեոպլասիցիզմ արվեստի շարժման հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեո Վան Դուսբուրգը ծնվել է որպես Քրիստիան Էմիլ Մարիե Կուպեր՝ 1883 թվականի օգոստոսի 30-ին Նիդերլանդների Ուտրեխտ համայնքում։ Նրա հայրը եղել է լուսանկարիչ Վիլհելմ Կուպերը, իսկ մայրը՝ Հենրիետա Կատերինա Մարգադանտը։ Սկզբնական շրջանում զբաղվել է երաժշտությամբ և հետաքրքրվել է թատերական կյանքով։ Սակայն կարճ ժամանակ անց թողել է իր հետաքրքրությունները և դարձել խանութպան։ Նա իր խորթ հորը՝ Թեոդորուս Դոսբուրգին ընդունել է, ինչպես սեփական հորը։ Այդ պատճառով սկզբում իր աշխատանքները ստորագրել է որպես Թեո Դուսբուրգ։ Հետագայում ավելացրել է նաև «վան» գրառումը և սկսել է աշխատանքները ստորագրել որպես Թեո վան Դուսբուրգ։
Նրան նկարների առաջին ցուցադրությունը եղել է 1908 թվականին։ Նա իր աշխատանքները համարել է ժամանակակից, չնայած նրա առաջին աշխատանքները նման են եղել Ամստերդամի իմպրեսիոնիստների աշխատանքներին։ Նրան ոգեշնչել են հատկապես Վինսենթ վան Գոգի նկարները՝ և՛ ոճային, և՛ առարկայական առումներով։ Սակայն դա փոխվել է 1913 թվականին՝ Վասիլի Կանդինսկի «Ռուքբիկլ» աշխատությունը կարդալուց հետո։ Նա հասկացել է, որ նկարչության մեջ գոյություն ունի ավելի բարձր, ավելի հոգևոր մի ուղղություն, որի միջոցով կարելի է պատկերել ոչ թե այն, ինչ կատարվում է իրական կյանքում, այլ այն, ինչը գալիս է մտքիդ։
Պիտ Մոնդրիանի հետ հիմնադրել է աբստրակտ արվեստ շարժման «Դե ստիլ» ոճը, որի ծրագիրը և հիմնական գաղափարները նա արտահայտել է իր հրատարակված նույնանուն գեղարվեստական ամսագրում։ Վան Դուսբուրգի իր ստեղծագործություններում փորձել է հնարավորություն ստեղծել բոլոր տեսակի օբյեկտիվ պատկերները երկրաչափական տարրերով փոխարինելու համար։ Այս տեսակետը Թեո վան Դուսբուրգը հայտարարել է Գերմանիայում, Ավստրիայում և Չեխոսլովակիայում ճամփորդելու ժամանակ՝ 1917 թվականին։ Շուտով այդ նոր սկզբունքները զգալի ազդեցություն են ունեցել ճարտարապետության, գրականության, գրաֆիկայի և երաժշտության զարգացման գործում։
Մասնագիտությամբ Վան Դուսբուրգը եղել է ճարտարապետ, նկարչություն սովորել է ինքնուրույն։ Պիտ Մոնդրիանի նկարների ուղղանկյունաձև կառուցվածքին նա դեմ է եղել՝ համեմատելով այն անկյունագծի հետ։ Այդ համադրությունը նա համարել է «հակադրություն»։ Իր գեղարվեստական հայացքները պաշտպանելու համար, որը հակասում էր Մոնդրիանի հայացքներին, նկարիչն այն առաջ է բերել 1930-ին հրատարակված «Արտ կոնկրետ» ամսագրում, որը լույս է տեսել ընդամենը մեկ անգամ։
Կարճ ժամանակով զբաղվել է դադաիզմ արվեստի ուղղությամբ և այդ ընթացքում՝ 1922 թվականին տպագրել է «Մեկանո» դադո-ամսագիրը։ Ստրասբուրգում գտնվող «Օբեթթ» գիշերային ռեստորանի վերականգնման և ձևավորման աշխատանքների համար՝ 1926-1928 թվականներին Վան Դուսբուրգը աշխատել է Հանս Արփիի և Սոֆյա Թոբեր-Արփիի հետ։ «Դե ստիլ» արվեստի վրա Դուսբուրգը մեծ ազդեցություն է ունեցել։ Այդ ազդեցությունը ավելի ակնհայտ է դարձել հետագայում։
Նշանավոր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակակշիռ կոմպոզիցիա, 1924 Չիկագո, Արվեստի ինստիտուտ
- «Վիտրաժ III», 1917 Հաագա, Գեղարվեստի թագավորական թանգարան
- «Սենյակ Բարտ վան դեր Լիգթի տանը», 1919 Հաագա, Գեղարվեստի թագավորական թանգարան
- «Հակապատկերաշինություն, նկարիչների տուն», 1923 Հաագա, Գեղարվեստի թագավորական թանգարան
- «Գույնի ձևավորում տիեզերական ժամանակի չորրորդ հարթությունում» 1924։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Կինը լանդշաֆտում
-
Գլխարկով ինքնադիմանկար 1906
-
Ինքնադիմանկար (1915)
-
Կոմպոզիցիա, 1915
-
Կոմպոզիցիա I
-
Կոմպոզիցիա VII (երեք շնորհներ) 1917
-
Թղթախաղ խաղացողներ, 1916-1917
-
Ծառ
-
Վերացական դիմանկար
-
Հերոսական շարժում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Christiaan Emil Marie Küpper — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Theo Van Doesburg // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00052234
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118526405 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1482-doesburg-theo-van
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.britannica.com/biography/Theo-van-Doesburg
- ↑ Согласно нидерландско-русской практической транскрипции, эту фамилию по-русски следует передавать как ван Дусбюрг.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Die Welt der Malerei, Köln 1990
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Scans of the De Stijl issue with Van Doesburg's Letterklankbeelden
- Collection Rijksmuseum
- Theo van Doesburg Archive: 'Archive of Theo van Doesburg and his wives'
- Several original writings & articles by Theo van Doesburg
- many sourced quotes of Theo van Doesburg in: De Stijl 1917–1931 – The Dutch Contribution to Modern Art, by H.L.C. Jaffé; J.M. Meulenhoff, Amsterdam 1956
- biography facts of Theo van Doesburg, in the Dutch R.K.D. Archive, the Hague
|