Էրիկ Քարլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրիկ Քարլ
անգլ.՝ Eric Carle
Eric Carle (cropped).jpg
Ծնվել էհունիսի 25, 1929(1929-06-25)[1][2][3][…]
ԾննդավայրՍիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էմայիսի 23, 2021(2021-05-23)[5][6] (91 տարեկան)
Վախճանի վայրՆոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[7]
Մասնագիտությունգրող, նկարազարդող և մանկագիր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[2] և Flag of Germany.svg Գերմանիա[8]
ԿրթությունStuttgart State Academy of Art and Design?, Leibniz-Gymnasium? և Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներՇատ քաղցած թրթուրը, The Grouchy Ladybug?, Brown Bear, Brown Bear, What Do You See?? և The Very Busy Spider?
ՊարգևներՍպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» «Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին մատուցած ծառայությունների համար» շքանշան Մանկական գրականության մրցանակ և Ռեգինա մեդալ
Կայքeric-carle.com
Eric Carle Վիքիպահեստում

Էրիկ Քարլ (անգլ.՝ Eric Carle, հունիսի 25, 1929(1929-06-25)[1][2][3][…], Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 23, 2021(2021-05-23)[5][6], Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[7]), մոդելավորող, նկարազարդող և գրող, բազմաթիվ մանկական գրքերի հեղինակ, այդ թվում՝ Շատ քաղցած թրթուրը նկարազարդ գրքի հեղինակ, որը թարգմանվել է ավելի քան 66 լեզուներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Քարլը ծնվել է 1929 թվականին Սիրակուզայում, Նյու Յորք նահանգում։ Տղան վեց տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, քանի որ մայրը կարոտում էր հայրենիքը։ 1939 թվականին, Երկրորդ համաշխարհայինի սկզբում հայրը զորակոչվել է գերմանական բանակ և գերևարվել Խորհրդային զորքերում, որտեղից ընկճված վերադարձել է 1947 թվականին։ Շտուտգարդի պապական տունը քանդվել էր ռումբից[9]։ Կարլի ընտանիքն այդ պատճառով տարհանվել էր։ Տղան ստիպված է եղել խրամատներ փորել Զիգֆրիդի գծում։ Նա երազում էր վերադառնալ ԱՄՆ, որն էլ կարողացավ անել 1952 թվականին՝ ունենալով ըհդհամենը 40 դոլլար։

Էրիկ Քարլը ԱՄՆ-ում աշխատանքի է անցել Նյու Յորք թայմսում՝ որպես գրաֆիկական մոդելավորող։ Հետագայում ծառայել է ԱՄՆ բանակում։ Կորեական պատերազմի ժամանակ եղել է Գերմանիայում[10]։ Պատերազմից հետո վերադարձել է իր նախքին աշխատանքին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Քարլն ամուսնացել է երկու անգամ, ունի որդի և դուստր։ Երկրորդ կնոջ՝ Բարբարա Մորիսի հետ 30 տարուց ավելի ապրել է Մասաչուսեթսում։ 2019 թվականին ապրել է Ֆլորիդայում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարլի կարիերայի թռիչքը որպես նկարազարդող սկսվել է Գորշ արջ, գորշ արջ, ինչ ես դու տեսնում մանկական գրքի նկարազարդում կատարելուց։

Նկարազարդել է ավելի քան 70 գիրք (որոնց մեծ մասը հենց ինքն էլ գրել է), ամբողջ աշխարհում վաճառվել է 145 միլիոնից ավելի օրինակ[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Քարլի ամենահանրահայտ Շատ քաղցած թրթուրը գիրքը թարգմանվել է ավելի քան 66 լեզուներով և վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակ․ 1969 թվականի առաջին հրատարակումից հետո յուրաքանչյուր րոպեում վաճառվել է 1,8 օրինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]