Շատ քաղցած թրթուրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատ քաղցած թրթուրը
անգլ.՝ The Very Hungry Caterpillar
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևնկարազարդ գիրք
ՀեղինակԷրիկ Քարլ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունG. P. Putnam's Sons, Hamish Hamilton? և Human & Rousseau?
Հրատարակվել էհունիսի 3, 1969

«Շատ քաղցած թրթուրը» (անգլ.՝ «The Very Hungry Caterpillar»), ամերիկացի գրող Էրիկ Կարլի մանկական նկարազարդ գիրքը։ Հրատարակվել է 1969 թվականին, հետագայում բազմիցս վերահրատարակվել է։ Գիրքը պատմում է թրթուրի մասին՝ մինչև նրա թիթեռ դառնալը։ Այն լույս է տեսել ստվարաթղթե էջերով, աչքի ընկնող առանձնահատկությունն ստվարաթղթում արված անցքերն են (որոնք «կերել էր» թրթուրը)։

Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է ավելի քան 30 միլիոն օրինակ, այն դարձել է պատմության մեջ ամենավաճառվող գրքերից մեկը։ Գիրքը մեծ ճանաչում է գտել անգլախոս երկրներում, արժանացել է բազմաթիվ մրցանակների և թարգմանվել ավելի քան 50 լեզուներով[1]։ Այն անընդհատ հայտնվում է մանկական և անգլերեն լավագույն գրքերի ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակի խոստովանությամբ՝ գրքի գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ դակիչով թղթի վրա անցքեր է անելիս եղել. նրա մոտ գրքի որդի մասին պատմություն ստեղծելու միտք է հղացել։ Գրքի առաջին տարբերակը Վիլլի գրքի որդի մասին էր (Willy The Worm), սակայն խմբագիրն այնքան էլ հիացած չէր տվյալ կերպարով և առաջարկել է նրան փոխարինել թրթուրով, իսկ Էրիկ Կարլը որոշել է, որ այդ դեպքում գրքում պետք է լինի նաև թիթեռ[2]։

Առաջին անգամ գիրքը լույս է տեսել 1969 թվականին World Publishing Company հրատարակչության կողմից, հետագայում այն սկսել է տպագրվել Penguin Putnam հրատարակչության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկզբում լուսնի լույսի ներքո տերևի վրա մի ձու է դրված։
  • Երկուշաբթի օրն արևը ծագում է, ձվից դուրս է գալիս փոքրիկ թրթուրը, որը գնում է կերակուր փնտրելու։
  • Առաջին օրը թրթուրը խնձոր է կրծոտում։ Անցնում է շաբաթը, և թրթուրն ամեն օր ավելի շատ ուտելիք է կրծոտում՝ երկու տանձ, երեք սալոր, չորս ելակ, հինգ նարինջ։
  • Շաբաթ օրը թրթուրը կրծոտում է ռեկորդային քանակությամբ տարբեր ուտելիքներ, այդ թվում՝ պաղպաղակ, վարունգ, սալյամի, բալի կարկանդակ և այլն։ Դրանից նրա փորը ցավում է։
  • Կիրակի օրը թրթուրը կրծոտում է ծառի տերևը, և դրանից նրա վիճակը մի փոքր լավանում է։
  • Թրթուրը գիրանում է, նա իր շուրջը բոժոժ է պատրաստում, իսկ հետո դրանից դուրս է գալիս մի գեղեցիկ թիթեռ ու թռչում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին տված հարցազրույցի ժամանակ Էրիկ Կարլն այն հարցին, թե նրա կարծիքով ինչն է գիրքը դարձրել բեսթսելլեր, այսպես է պատասխանել.

Ինձ թվում է, որ սա հույսի գիրք է։ Չնայած որ դու աննշան, տգեղ, փոքրիկ թրթուր ես, կարող ես աճել և վաղ թե ուշ հայտնաբերել քո տաղանդն ու թռչել մեծ աշխարհ։ Ի վերջո, որպես երեխա, դու քեզ զգում ես փոքրիկ ու անօգնական և մտածում ես այն մասին, թե արդյոք երբևէ կմեծանաս։ Այնպես, որ դա կարող է մասամբ որոշել հաջողությունը։ Բայց բոլոր նման մտքերն առաջանում են այն բանից հետո, երբ հիմնավորման փորձերը պոստֆակտում են։ Ի սկզբանե ես իմ առջև խնդիր չեմ դրել. «Ուզում եմ ստեղծել գիրք՝ լի խորը մտքերով»։

Մրցանակներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 – ներառվել է «Նյու Յորք Թայմս» ամսագրի տարվա լավագույն նկարազարդ գրքերի տասնյակում
  • 1970 – Գրաֆիկական արվեստի ամերիկյան ինստիտուտի մրցանակ
  • 1972 – Selection du Grand Prix des Treize մրցանակ (Ֆրանսիա)
  • 1975 – Nakamori Reader’s Prize (Ճապոնիա)[3]

2003 թվականին «BBC տարբերակով 200 լավագույն գրքեր» հարցումներով գիրքն զբաղեցրել է 199-րդ տեղը։

2009 թվականի լավագույն գրքերի ցանկում, որը կազմել են Ա. Պ. Գայդարի անվան կենտրոնական մանկական գրադարանի ընթերցողները, «Շատ քաղցած թրթուրը» գիրքն զբաղեցրել է 5-րդ տեղը[4]։

Ադապտացիա և արտացոլումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին «Էրիկ Կարլի աշխարհը» հատընտիրի համար ստեղծվել է թրթուրի մասին պատմության անիմացիոն հեռուստատարբերակը (DVD-ով թողարկված հատընտիրում ներառվել են նաև The Very Quiet Cricket, The Mixed Up Chameleon, Papa, Please Get The Moon For Me և I See A Song պատմվածքները)[5]։
  • Կան գրքի թղթային հրատարակության բազմաթիվ տարբերակներ, ներառյալ լրացուցիչ բաղադրիչներով, հիմնականում երեխաների համար նախատեսված խաղերով[6]։
  • Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում թողարկվել են գրքի թրթուրի նկարազարդումներով նամականիշներ[7][8]։
  • 2009 թվականի մարտին Գուգլ որոնողական համակարգը նշել է թրթուրի մասին գրքի 40-ամյակը՝ իր «Google» լոգոյում տեղադրելով մրգեր կրծոտող թրթուրի տեսքով տառեր, որոնք պատկերազարդած էին Կարլի նկարների ոճով[9][10]։
  • 2009 թվականին «Վարդագույն ընձուղտ» հրատարակչությունը գրքի հոբելյանը նշել է փառատոնով, որն անցկացվել է Մոսկվայի տարբեր հրապարակներում[11]։ Նույն թվականին Մոսկվայում երեխաներին ընթերցանությանը հաղորդակից դարձնելու ակցիայի շրջանակներում «Додо Спейс» գրախանութում գիրքը երեխաների համար կարդացել է Լինոր Գորալիկը[12]։
  • 2010 թվականին CYBIRD Co. Ltd. ընկերությունը WiiWare համար գրքի հիման վրա թողարկել է անվանումով The Very Hungry Caterpillar’s ABCs ուսուցողական վիդեոխաղ[13]։
  • 2011 թվականին Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան առողջապահության աշխատողներին ուղարկել է գրքի 17 հազար օրինակ կրթական նյութերի առդիրներով՝ առողջ սննդի քարոզչության նպատակով[14]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեղինակը գիրքը նվիրել է փոքր քրոջը՝ Քրիստիին, որը նրանից փոքր է 21 տարով։
  • «Շատ քաղցած թրթուրը» ստեղծագործությունն ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Ու. Բուշի սիրելի մանկական գիրքն էր, որը նա սիրում էր կարդալ նախընտրական քարոզարշավի ժամանակ դպրոցներ այցելելիս[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The 20 greatest children’s books ever. By Lucinda Everett, 03 Apr 2010
  2. «Hungry Caterpillar author on zoo maths». Metro.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  3. «Eric Carle collection». University Libraries – Information courtesy of the Gale Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. Очень голодная гусеница
  5. The Very Hungry Caterpillar and other stories. Walt Disney Productions. 1995 թ․ դեկտեմբերի 31.
  6. Издания книги на сайте Penguin Putnam(չաշխատող հղում)
  7. Очень голодная гусеница. Серия: Сказки о животных. Великобритания, 2006.
  8. Очень голодная гусеница. Серия: Сказки о животных. США, 2006.
  9. Логотип с гусеницей. Google. 2009 թ․ մարտի 20.
  10. Khan, Urmee (2009 թ․ մարտի 20). «Google celebrates Eric Carle's Very Hungry Caterpillar». The Daily Telegraph. London.
  11. «Розовый жираф — Акции — Сообщения с тегом «фестиваль»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  12. «Анастасия Дунаевская. Очень голодная гусеница приучает детей к чтению!». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  13. «The Nintendo Download: Countdown To Excitement». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  14. «Groups Hope "Hungry Caterpillar" Helps Fight Fat». ABC News website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  15. Kate Taylor. Eat your heart out: The Very Hungry Caterpillar, one of the greatest childhood classics of all time, celebrates its 35th anniversary this year (22 October 2004)

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]