Jump to content

Էմմա Անդիևսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Անդիևսկա
ուկրաիներեն՝ Емма Іванівна Андієвська
Ծնվել էմարտի 19, 1931(1931-03-19) (93 տարեկան)
ԾննդավայրԴոնեցկ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի, նկարչուհի, գրող, արձակագիր և վիպասան
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունՈւկրաինական ազատ համալսարան
Ժանրերքնարապատմողական, սոնետ, պատմվածք, վեպ, հեքիաթ և պրիտչա
Գրական ուղղություններսյուրռեալիզմ
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
Պարգևներ
ԱմուսինIvan Koshelivets?
Изображение автографа
Կայքemma-andiyevska.com
 Emma Andijewska Վիքիպահեստում

Էմմա Իվանիվնա Անդիևսկա (ուկրաիներեն՝ Емма Іванівна Андієвська, մարտի 19, 1931(1931-03-19), Դոնեցկ, ԽՍՀՄ), ժամանակակից ուկրաինացի բանաստեղծուհի, արձակագիր, նկարչուհի[2]։ Ստեղծագործում է սյուրռեալիզմի ու հերմետիզմի ոճով[3]։ Խորապես անհատական եղանակով արարել է բանաստեղծական, գեղարվեստական իր կերպարների աշխարհը[4]։ Փիլիսոփայական, հոգևոր ու միստիկական թեմաները կենտրոնական տեղ են զբաղեցնում նրա ստեղծագործության մեջ։ Անդիևսկան համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի ուկրաինական մոդեռնիզմի աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկը։ Նրան հաճախ հարաբերում, կապում են ուկրաինացի գրողների նյույորքյան խմբի հետ։ Որպես բանաստեղծուհի՝ համբավվել է նրանով, որ բարեփոխել է դասական սոնետը՝ կիրառելով դիսոնանսային հանգավորում և զուգորդական (ասոցիատիվ) բարդ պատկերավորում։ Անդիևսկայի աշխարհայացքը մերձենում է բուդդայականությանն ու Կարլոս Կաստանեդայի միստիկային[5]։

Էմմա Անդիևսկան Ուկրաինայի գրողների միության[6], ուկրաինական ՓԵՆ-ակումբի, Մյունխենի Ազատ ակադեմիայի և նկարիչների դաշնային միավորման անդամ է[7], մի շարք մրցանակների դափնեկիր։ Հեղինակել է բանաստեղծական շուրջ երեսուն, կարճ արձակի հինգ ժողովածու, երեք վեպ, ինը հազարից ավելի գեղանկար։ Կերպարվեստի նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում,Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Ուկրաինայում, Շվեյցարիայում։ Կյանքի մեծ մասը նա անց է կացրել Ուկրաինայի սահմաններից դուրս՝ Նյու Յորքում ու Մյունխենում։ Նրա մի շարք երկեր թարգմանվել են անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով[8][9][10]։

  • 1984 — Եմելյան և Տատյանա Անտոնովիչների հիմնադրամի գրական մրցանակ՝ «Роман про людське призначення» վեպի համար[11]
  • 2002 — «Ինտելեկտուալ խիզախության համար» շքանշան՝ «Ї» ամսագրի կողմից[12]
  • 2003 — Նիկոլայ Գոգոլի անվան միջազգային «Тріумф» մրցանակ
  • 2009 — «Глодоський скарб» մրցանակ[13].
  • 2018 — Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային գրական մրցանակ[14][15]

Երկերի ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հրատ. տարին Վերնագիրը Բնագրի վերնագիրը
1971 Հերոստրատներ Герострати
1973 Վեպ բարի մարդու մասին Роман про добру людину
1982 Վեպ մարդու նշանակության մասին Роман про людське призначення
Առաջին հրատ. տարին Վերնագիրը Բնագրի վերնագիրը
1955 Ճամփորդություն Подорож
1962 Վագրեր Тигри
1962 Ջալապիտա Джалапіта
2000 Հեքիաթներ Казки
2000 Գլխի պրոբլեմ Проблема голови

Բանաստեղծական ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հրատ. տարին Վերնագիրը Բնագրի վերնագիրը
1951 Պոեզիա Поезія
1958 Կուռքի ծնունդը Народження ідола
1961 Ձուկն ու չափսը Риба і розмір
1963 Անկյուններ պատի հետևում Кути опостінь
1964 Տարրեր Первні
1967 Շուկա Базар
1968 Երգեր առանց տեքստի Пісні без тексту
1975 Գիտություն հողի մասին Наука про землю
1983 Սրճարան Каварня
1985 Սուրբ Անտոնիոսի գայթակղությունները Спокуси святого Антонія
1987 Վիգիլներ Вігілії
1989 Ճարտարապետական անսամբլներ Архітектурні ансамблі
1995 Նշաններ։ Տարո Знаки. Тарок
1998 Միջագետք Межиріччя
1998 Երազի սեգմենտներ Сеґменти сну
2000 Վիլլաներ ծովի վերևում Вілли над морем
2000 Ատրակցիոններ՝ ուղեծրերով և առանց դրանց Атракціони з орбітами й без
2002 Ալիքներ Хвилі
2004 Քայլ ձիով Хід конём
2006 Հայացք զառիթափից Погляд з кручі
2006 Կիսագնդեր ու կոներ Півкулі і конуси
2007 Վարդագույն ղազաններ Рожеві казани
2008 Ֆուլգուրիտներ Фульґурити
2009 Անուրջներ Ідилії
2009 Օդատեսիլներ/Միրաժներ Міражі
2010 Մուտանտներ Мутанти
2011 Բեկված կոաններ Ламані коани

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://knpu.gov.ua/content/%D0%B0%D0%BD%D0%B4%D1%96%D1%94%D0%B2%D1%81%D1%8C%D0%BA%D0%B0-%D0%B5%D0%BC%D0%BC%D0%B0-%D1%96%D0%B2%D0%B0%D0%BD%D1%96%D0%B2%D0%BD%D0%B0-0 (укр.)
  2. Стех М. Р. Іншим обличчям в потойбік… — поезія і проза Емми Андієвської // Кур'єр Кривбасу. — 2004. — № 170. — С. 82.
  3. Стех М. Р. «Іншим обличчям в потойбік…» — поезія і проза Емми Андієвської // Кур'єр Кривбасу. — Січень 2004. — № 170. — С. 82.
  4. «Струк Данило Гусар. Як читати поезії Емми Андієвської // Українське слово. Хрестоматія української літератури та літературної критики XX століття: У трьох книгах. — К.: Рось, 1994. — Книга 3. — С. 216—223» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Шаф О. Сонет Емми Андієвської в західноєвропейському контексті // Соборність. — 2008. — № 2-3 (32-33). — С. 166.
  6. «НСПУ, Письменницький довідник». Արխիվացված է օրիգինալից 25 грудня 2008-ին. Վերցված է 25 січня 2009-ին.
  7. «Berufsverband Bildender Künstler». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  8. Hans Thill (Hrsg.). Vorwärts, ihr Kampfschildkröten: Gedichte aus der Ukraine. Wunderhorn 2006. 3-88423-259-2.
  9. «Emma Andijewska, The Melon Patch. Selections from Tyhry» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 15-ին.
  10. «Emma Andijewska, Tale about the Vampireling Who Fed on Human Will» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  11. Фізер І. Нагорода ФОТА Еммі Андієвській // Кур'єр Кривбасу. — 2004. — № 178. — С. 178—182.
  12. «Кавалери Ордену НКЖ «Ї» «За інтелектуальну відвагу» 2002 р.». Արխիվացված է օրիգինալից 10 червня 2015-ին. Վերցված է 10 лютого 2009-ին.
  13. Лауреатом премії «Глодоський скарб» стала поетеса Емма Андієвська.
  14. Шевченківську премію отримає Емма Андієвська: хто вона? Արխիվացված 2018-02-15 Wayback Machine ВВС Україна. 12 лютого, 2018 рік.
  15. «АНДІЄВСЬКА Емма Іванівна | Комітет з Національної премії України імені Тараса Шевченка». knpu.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 30 листопада 2020-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бойчук Б., Рубчак Б. Т. Емма Андієвська // Кур'єр Кривбасу. — Травень 2004. — № 174.
  • Возняк Т. «Небуття хамелеон» в поезії Емми Андієвської // Сучасність. — 1992. — № 5. — С. 144—147.
  • Поети «Нью-Йоркської групи». Антологія/Упоряд. текстів О. Г. Астаф'єва, А. О. Дністрового; Передм. О. Г. Астаф'єва. — Харків: Веста: Видавництво «Ранок», 2003. — 288 с. ISBN 966-679-869-7.
  • Смерек О. С. Романи Емми Андієвської: художньо-філософські шукання, міфологізм, поетика творчості. — Львів: НАН України; Львівське відділення Інституту літератури ім. Т. Г. Шевченка., 2007. — 191c. : іл. ISBN 966-02-4196-8.
  • Сорока П. Емма Андієвська: Літературний портрет. — Т., 1998. — 240с. : фотогр. ISBN 967-529-081-5.
  • Стех М. Пошуки істини крізь інтелектуальну візію всесвіту: Дещо про поезії Емми Андієвської // Сучасність. — 1989. — № 2.
  • Фізер І. Емма Андієвська (1931) // Поза традиції: Антологія української модерної поезії в діяспорі. — Київ, Торонто, Едмонтон, Оттава, 1993. — С. 170—172.
  • Чумак Г. Повернення Емми Андієвської // Схід, № 2 (74) березень-квітень 2006. С. 3-4.
  • Шаф О. В. Сонет Емми Андієвської в західноєвропейському контексті. — Дніпропетровськ: Вид. «Овсяніков Ю. С.», 2008. — 171 с. ISBN 978-966-8309-60-1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Անդիևսկա» հոդվածին։