Էլիսոն Սթոուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիսոն Սթոուներ
Alyson Stoner 2.jpg
Ծնվել էօգոստոսի 11, 1993(1993-08-11)[1] (26 տարեկան)
ԾննդավայրԹոլեդո, Օհայո, Օհայո
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ժանրերփոփ երաժշտություն

Էլիսոն Սթոուներ (անգլ.՝ Alyson Rae Stoner օգոստոսի 11, 1993(1993-08-11)[1], Թոլեդո, Օհայո, Օհայո), ամերիկյան երգչուհի, պարուհիներ, մոդել։

Մեծ ճանաչում է ստացել «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը» (Մաքսի դերում), « Քեմփ Ռոք» և « Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ» (Քեյթլին Գելեր), « Քայլ առաջ», «Քայլ առաջ 3D», «Քայլ առաջ 5» (Կամիլլա Գեյջ) ֆիլմերում խաղացած դերերով[2]։

Աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Էմինեմը, Outkast-ը, Ուիլ Սմիթը, Միսի Էլիոթը։ Նաև հնչյունավորել է Իզաբելլա Գարսիա-Շապիրոյին Դիսնեյի «Ֆինեսն ու Ֆերբը» մանկական մուլտսերիալում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոուները ծնվել է Օհայո նահանգի Տոլեդո քաղաքում՝ Լուան Հոջեսի (ծննդյամբ Ադամ)՝ Օուենս Իլինոյսի նախկին գործադիր քարտուղարի և Չարլի Սթոուների ընտանիքում։ Էլիսոնի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ շատ փոքր էր։ Էլին ընտանիքի ամենափոքր երեխան է, ունի երկու մեծ քույր՝ Քորին և Ջիյմին։ Նա Տոլեդոյում սովորել է Maumee Valley Country Day School-ում, նաև՝ Օ'Քոնելի պարի ստուդիայում՝ բալետ, ջազ և չեչոտկա[3]։ Աշխատել է նաև որպես մոդել, պարի և դերասանական վարպետության համար շահել է բազմաթիվ մրցանակներ։ Դրանից հետո Էլիսոնը որոշել է պարել հիփ հոփ և հայտնվել է Միսի Էլիոթի «Work It» տեսահոլովակում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսում ստանալով խորեոգրաֆիայի մի քանի դաս՝ Էլիսոնը նկարահանվել է Միսի Էլիոթի «Work it», «Gossip folks», «I’m really hot» և Bow Wow-ի «Take ya home» տեսահոլովակներում, ինչպես նաև Էմինեմի հետ «Just lose it» տեսահոլովակում։ Նա նաև 2005 թվականին «Nickelodeon Kids Choice Awards», «OutKast» և 2004 թվականին «Kid’s Choice Awards» մրցանակների ժամանակ եղել է Ուիլ Սմիթի պարուհիներից։ Սթոները 2003-2006 թվականներին պարել է «JammXKids» կոչվող խմբում։ Ժամանակի պակասի պատճառով 2006 թվականին լքել է խումբը, բայց շարունակել է աշխատել առանձին երեխաների հետ: Նա նաև եղել է Shark Tale DVD-ի պարողներից մեկը: Այժմ Էլիսոնը հիփ-հոփ է դասավանդում Millenium Dance Complex-ում, որտեղ համարվում է մաստեր կլասի ամեներիտասարդ ուսուցիչը։ 2015 թվականի փետրվարին նա հրապարակել է պարային տեսահոլովակ, որը նվիրված էր Միսի Էլիոթին։ Տեսանյութը առաջին շաբաթվա ընթացքում հավաքել է ավելի քան 12 միլիոն դիտում:

Կինոմատոգրաֆիա և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Էլիսոնը Մայքլ Ալան Ջոնսոնի հետ եղել է Disney Channel-ի «Mike’s Super Short Show»-ի համահեղինակը։ Էլիսոնը նկարահանվել է նաև դեռահասների մասին կատակերգական սերիալներում, ինչպիսիք են` «Դրեյքը և Ջոնը», «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը», «That’s So Raven»։

2006 թվականին նա դեր է ստացել «Քայլ առաջ» ֆիլմում (Կամիլա Գեյջ): Այժմ նա «Ֆինեսն ու Ֆերբը» մուլտսերիալում հնչյունավորում է Իզաբելլա Գարսիա-Շապիրոյին և Ջենիին: 2008 թվականին «Քեմփ Ռոք» մանկական ֆիլմում խաղացել է սկսնակ պրոդյուսեր Քեյթլին Գելլարի դերը։ Ֆիլմում նրա գործնկերներն են եղել Դեմի Լովատոն և Jonas Brothers-ը[4]։

2010 թվականին Սթոները խաղացել է 3D ձևաչափով նկարահանված «Քայլ առաջ» ֆիլմի երրորդ մասում։ Նա կրկին խաղացել է Կամիլլա Գեյջի՝ Լոսյայի լավագույն, սրտամոտ ընկերուհու դերը։ «Բժիշկ Հաուս» սերիալի Էպիզոդում Էլիսոնը խաղացել է Թելլիի՝ 14-ամյա հիվանդ դեռահաս աղջկա դերը: 2014 թվականինին հեռարձակվել է «Քայլ առաջ։ Ամեն ինչ կամ ոչինչ» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Կամիլա Գեյջի՝ Լոսյայի ընկերուհու դերը: 2015 թվականի փետրվարին Էլիսոնը հայտնել է «Summer Forever» ֆիլմում նոր դերի մասին։ Ֆիլմը հեռարձակվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։ 2018 թվականին հեռարձակվել է «Mr. Invincible» ֆիլմը, որտեղ Էլիսոնը կատարել է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմի նկարահանումների համար դերասանուհին թռել է պարաշյուտով։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Էլիսոնը երգել է «Էլիսը գլխիվայր» ֆիլմի երկու սաունդթրեքներում՝ «Lost and Found» և «Free Spirit»։ 2009 թվականին «Dancing in the Moonlight» ֆիլմի համար նա նաև ձայնագրել է «Space Buddies» երգի տարբերակը [5]։

Էլիսոնը ձայնը կատարելագործելու համար աշխատել է պրոդյուսերների, կոմպոզիտորների և վոկալի ուսուցիչների հետ: 2010 թվականի ապրիլի 4-ին նա ՅուԹյուբ վիդեո է տեղադրել, որտեղ տեղեկացրել է 2010 թվականի ապրիլի 20-ին իր դեբյուտային սինգլի՝ «Flying Forward»-ի թողարկման մասին[6]։ 2011 թվականին Սթոուները թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը՝ «Beat The System»-ը։

2013 թվականին թողարկվել է «Dragon (That’s What You Wantet)», իսկ 2015 թվականին՝ «Pretty Girls» սինգլը (որտեղ Էլիսոնը խաղացել է գլխավոր դեր), որը դարձել է «Սիրուհիներ» ֆիլմի սաունդթրեքը։ Այդ նույն տարում Սթոուները երգել է «Հավերժ ամառ» ֆիլմի սաունդթրեքը, որտեղ Մեգան Նիկոլի և Աննա Գրեյս Բառլոյի հետ խաղացել է գլխավոր դեր։

2016 թվականին թողարկել է երկրորդ մինի ալբոմը «While You Were Sleeping», որում ներառված են «Woman», «Back to Church», «The Boy Is Mine» և «MIles» սինգլները։ 2018 թվականին Սթոուները թողարկել է «When It’s Right» սինգլը, որը նա նվիրել է իր սիրած կնոջը։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոն Սթոուները KEWL ամսագրի համար «պարի խմբագիր» է։ Նա նաև վերջերս провела Amazon.com կայքում «Հանա Մոնտանա» հեռուստասերիալի աստղի՝ Մայլի Սայրուսի հետ։ «Քեմփ Ռոք» ֆիլմում նա նկարահանվել է Jonas Brothers-ի հետ: Նկարահանվել է նաև «Ուրվականների քաղաք» ինտերնետ-սերիալում, որը ցուցադրվում է DM Kids կայքով[7]։ 2009 թվականի փետրվարին «Էլիսոն Սթոուներ նախագծում» նրան տարբեր պարային ոճերը իրար միաձուլելու համար[8] բնութագրել են որպես «պարի հիբրիդ»։ Շոուի ռեժիսորը եղել է Քեվին Շմիդտոմը՝ «Մեծածախ էժան է» ֆիլմի նրա գործընկերը։

2008 թվականի ամռանը նա «Քեմփ Ռոք» ֆիլմի իր գործընկերների՝ Դեմի Լովատոի, Քիլի Ուիլիամսի, Ռոշան Ֆեգանի, ինչպես նաև Շինո Կոյամադայի, Քոուլ Սփրոուսի և ուրիշ այլ դիսնեյի աստղերի հետ մասնակցել է «Disney Channel Games» նախագծում։ Էլիսոնը հայտնվել է նաև Wii Fit-ում, նա հնչյունավորել է Kingdom Hearts վիդեոխաղի Կայռի կերպարին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին հարաբերություններ է ունեցել Քոուլ Սփրոուսի հետ։ Հարաբերությունները երկար չեն տևել։ Էլիսոնը ասել է, որ դերասնը իրն լքել է տասնմեկերորդ տարեդարձին։ Լուրեր էին շրջանառվում ամերիկյան դերասան և նախկին գործընկեր Վինսենթ Մարտելայի, ինչպես նաև «Քայլ առաջ» ֆիլմաշարի նախկին գործընկերոջ՝ Ադամ Սևանիի հետ նրա սիրավեպի մասին:

2018 թվականի մարտին նա քամինգ-աութ է արել՝ գրելով հոդված «Teen Vogue» պորտալում: Էլիսոնը խոստովանել է, որ իրեն գրավում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2004 Գարֆիլդ առնետ հնչյունավորում
2006 Քայլ առաջ Կամիլա Գեյջ երկրորդային դեր
2008 Էլիսը գլխիվայր Էլիս գլխավոր դեր
2008 Քեմփ Ռոք Քեյթլին Գելլար երկրորդական դեր
2010 Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ Քեյթլին Գելլար երկրորդական դեր
2010 Քայլ առաջ 3D Կամիլա Գեյջ գլխավոր դեր
2014 Քայլ առաջ։ Ամեն ինչ կամ ոչինչ Կամիլա Գեյջ երկրորդական դեր
2014 The A-List Լեյսի
2015 Hoovey Ջեն Էլիոտ գլխավոր դեր
2015 Սիրուհիներ Քեմի Վուդս գլխավոր դեր
2015 Summer Forever Լիվ գլխավոր դեր
2018 Mr. Invincible Տալուլա Մարի գլխավոր դեր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2002-2006 Mike’s Super-Short Show Սալի Գլխավոր գործող անձ
2004 Դրեյքը և Ջոշը Վենդի Հրավիրված աստղ
2004 Ես նրա հետ եմ Դիլան Կեսիբի Նկարի աղջիկը
2005 Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը Մաքս 6 սերիա
2005 That’s So Raven Էլի Փարքեր
2005 Լիլո և Սթիչ Վիկտորիա հնչյունավորում
2006 Կախարդուհիները Լիլիան Հեյլ հնչյունավորում
2006 Ջոուի Քեյլի
2007 Naked Brothers Band Ինքն իրեն
2007-наст.вр Ֆինեսն ու Ֆերբը Իզաբելլա, Ջենի հնչյունավորում
2010-наст.вр Upin and Ipin Upin, Ipin հնչյունավորում
2010 Բժիշկ Հաուս Դելա Քար (հիվանդ)
2014 Major Crimes Թմրամոլ Մեկ էպիզոդ

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Գրառումներ
2005 «Baby It’s You» քավեր տարբերակ
2008 «Lost & Found» Էլիսը գլխիվայր OST
«Free Spirit»
«We Rock» Ռոքն ամառային ճամբարում
«Our Time Is Here»
«S’Winter» Ֆինեսն ու Ֆերբը
«In The Mall»
2009 «Dancin' in the Moonlight» Space Buddies OST
«Fly Away Home» Թիկեր Բելն ու կորսված գանձերը
2010 «What I’ve Been Looking For» DisneyMania 7
«Flying Forward» Flying Forward [СD сингл]
«Make History» Սինգլ
«In the City of Love» Ֆինեսն ու Ֆերբը
2013 «Dragon (That’s What You Wanted)» Սինգլ
2015 «Pretty Girls» Սինգլ
2016 «Woman» Սինգլ
2016 «Back To Church» Սինգլ
2016 «The Boy Is Mine» Սինգլ
2017 «Miles» Սինգլ
2018 «When It’s Right» Սինգլ
2018 «Who Do You Love» Սինգլ
2018 «Fool» Սինգլ
2019 «Stripped Bare» Սինգլ

Վիդիոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Գրառումներ
2008 Kingdom Hearts Re:Chain of Memories Կաիրի
2009 Kingdom Hearts 358/2 Days Քսիոն, Կաիրի
2010 Kingdom Hearts: Birth by Sleep Կաիրի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1024465403 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Alyson Stoner Biography»։ tvguide.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2009-10-12 
  3. Printer-friendly version
  4. «The Alyson Stoner Project: Out Now!»։ Miley5! Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2009-04-02 
  5. «Space Buddies | Now On Blu-ray, DVD & Movie Download | Walt Disney Studios Home Entertainment»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2010-08-28 
  6. YouTube — Канал пользователя TheRealAlysonStoner
  7. Hustvedt Marc (2009-02-24)։ «Ghost Town Finds Home With [[Dailymotion]] Kids»։ Tubefilter News։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2009-03-31 
  8. The Alyson Stoner Project MySpace

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]