Էլիաս Վալինյա Սամպեդրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիաս Վալինյա Սամպեդրո
իսպ.՝ Elías Valiña Sampedro
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1929(1929-02-02)
ԾննդավայրLier, Sarria, Սարիա, Լուգո, Գալիսիա, Spain under the Restoration, Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 11, 1989(1989-12-11) (60 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
ԿրթությունComillas Pontifical University? և Pontifical University of Salamanca?
Մասնագիտությունքահանա և գրող

Էլիաս Վալինյա Սամպեդրո (իսպ.՝ Elías Valiña Sampedro, փետրվարի 2, 1929(1929-02-02), Lier, Sarria, Սարիա, Լուգո, Գալիսիա, Spain under the Restoration, Իսպանիա - դեկտեմբերի 11, 1989(1989-12-11)), գիտությունների դոկտոր, Օ Սեբրեյրո (Գալիսիա, Իսպանիա) գյուղի քահանա, Սուրբ Հակոբոսի ճանապարհի ժամանակակից ուխտագնացության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիաս Սամպեդրոն ծնվել է 1929 թվականի փետրվարի 2-ին Լիր (Lier) անունով ոչ մեծ բնակավայրում` Սարիայի մեձակայքում (Լուգո գավառ)[1]։ 12 տարեկան հասակում նա ընդունվել է Լուգոյի սեմինարիա, ուր վերադարձել է 1953 թվականին` գիտական հետազոտություններ կատարելու։ Կրթությունը լրացնելու ու շարունակելու նպատակով Սամպեդրոն 1957 թվականին ընդունվել է Կոմիլյասի համալսարանի Պապական իրավունքի ֆակուլտետ, որը հաջողությամբ ավարտել է 1959 թվականին։ Նույն թվականին Փարիզի կաթոլիկ համալսարանում հաջողությամբ պաշտպանություն է հանձնել` ստանալով բարձրագույն կրթության երկու վկայական։

1959 թվականի սեպտեմբերի 22-ին Էլիաս Սամպեդրոն քահանա է նշանակվում Օ Սերեյրոյի Սուրբ Մարիամ եկեղեցում` սպասարկելով նաև Պիեդրաֆիտա դել Սեբրերոյի Սուրբ Անտոնիոս եկեղեցին։ Այստեղ նա անցկացրել է իր ողջ կյանքը` բացառությամբ 1960 թվականի, երբ մեկնել է Բուենոս Այրես` «առաքելության և դրա հետ կապված այլ հարցերի նկատառումներով» և Սուրբ Հակոբոսի ճանապարհն ուսումնասիրելու։

1961-1962 թվականներին Սալամանկայի Պապական համալսարանում ստանում է դոկտորի գիտական աստիճան և 1965 թվականի մայիսի 5-ին այնտեղ պաշտպանում ատենախոսություն` «Սուրբ Հակոբոսի ճանապարհ։ Պատմական-իրավական հետազոտություն» («El Camino de Santiago. Estudio histórico-jurídico») թեմայով։ Այդ ժամանակից սկսած` նա սկսում է ելույթներով հանդես գալ եկեղեցիներում, համալսարաններում, եվրոպական տարբեր գիտաժողովներում, որոնք նվիրված էին Սեբրեյրո շրջանում ուխտագնացության զարգացմանն ու Սուրբ Հակոբոսի ճանապարհի բացահայտմանը, ինչը կդառնար ընդհանուր եվրոպական պատմական-մշակութային նախագիծ, որ հովանավորության կարիք ուներ։

1962 թվականին Էլիաս Սամպեդրոն առաջիններից մեկն էր, որ հանդես է գալիս Օ Սեբրեյրոյում հին շինությունների պահպանման, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման օգտին, ինչը տեղի բնակիչներին կօգներ գոյատևելու տնտեսական բարդ պայմաններում և կկանխեր Գալիսիայի գյուղերի դատարկումը։ 1966 թվականին Էլիաս Սամպեդրոն վերանորոգում է Օ Սեբրեյրո եկեղեցին, իսկ հարևան շինություններում բացում է օթևան (Albergue) և հյուրանոց Սուրբ Հակոբոսի ճանապարհի ուխտագնացների համար։ 1971 թվականին նրա նախաձեռնությամբ բացվում է տեղի Ժողովրդագրական թանգարանը։

1983 թվականին սեփական գիտամշակութային նամակների ու դասախոսությունների հիման վրա կազմվում է «Ուխտավորի ուղեցույց» («Guia del Peregrino») առաջին գիրքը։

1984 թվականին Էլիաս Սամպեդրոն իր օգնականների հետ Իսպանիայի հյուսիսում գտնվող Հակոբոս առաքյալի գերեզման տանող ուխտագնացության ուղին մատնանշում է դեղին սլաքներով (ներկայումս` այսպես կոչված «Ֆրանսիացի արքաների ճանապարհ»` Ֆրանսիայից մինչև Պամպլոնա և Սանտյագո դե Կոմպոստելա)[2]։ Նույն թվականին վերականգնվել ու կարգի են բերվել անխնամ ու վտանգավոր բազմաթիվ հատվածներ, հաշվարկվել է ճանապարհի ընդհանուր երկարությունը, ինչպես նաև տարբեր հատվածների մեջ եղած հեռավորությունը մինչև հյուրանոցներ ու իջևանատներ։

1985 թվականին Սանտյագո դե Կոմպոստելայում կայացած առաջին խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր սուրբ Հակոբոսի ճանապարհին, Էլիաս Սամպեդրոն նշանակվել է ճանապարհի կոմիսար։ Այդ ժամանակաշրջանից սկսվում է «Կամինո դե Սանտյագո» (Սուրբ Հակոբոսի ճանապարհ) գրքույկի հրատարակումը, ինչը նպաստել է ուխտագնացության ճանապարհի ու նրա տեսարժան վայրերի պահպանման բարեկամների միավորմանը[3]։

Էլիաս Սամպեդրոն մահացել է 1989 թվականի դեկտեմբերի 11-ին։ Նա թաղված է Օ Սոբրեյրո եկեղեցում, իսկ հարևանությամբ տեղադրված է ստելա` առաջամարտիկի կիսանդրիով։ Ուխտավորների շատ կազմակերպություններ այստեղ տեղադրել են մետաղական ոչ մեծ հուշատախտակներ` ի հիշատակ Սուրբ Հակոբոսի ժամանակակից ճանապարհի առաջամարտիկի։

Հիշատակ և հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիաս Սամպեդրոյի մահից հետո Իսպանիայի հյուսիսում, ընդհուպ մինչև Բասկերի Երկիր, լայն տարածում է գտել Սուրբ Հակոբոսի ճանապարհը մատնանշելու` Էլիասի պատմությունը։ Պատմում են, որ մի անգամ հոգևորականը ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել` ցուցմունք տալու։ Բանն այն է, որ նրա` ճանապարհը մատնանշելու դեղին սլաքները հիշեցրել են բասկերի արգելված ռազմական այն կազմակերպության նշաններին, որը պայքարում էր Իսպանիայից անկախանալու համար։ Երբ ոստիկանը Սամպեդրոյին հարցնում է, թե ինչով է նա զբաղվում և ինչի համար է նկարում դեղին սլաքներ, Էլիասն իբր պատասխանել է. «Պատրաստում եմ մեծ ներխուժում»։ Դրանով նա «մարգարեացել է», քանի որ զբոսաշրջիկների ու ուխտագնացների բազմահազարանոց զորքը ոտքով կամ հեծանիվներով ճանապարհվել է Սուրբ Հակոբոսի ճանապարհով։ Եվ դա տեղի է ունենում նաև մեր օրերում։ Էլիաս Սամպեդրոյի գործունեության շնորհիվ` Սուրբ Հակոբոսի ճանապարհը դարձել է ուխտագնացության-զբոսաշրջիկային ամենահայտնի ճանապարհը` պահպանության արժանանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմից։

Օ Սեբրեյրո եկեղեցու հարևանությամբ տեղադրված է հուշատախտակ` առաջնորդի կիսանդրիով։ Ուրտավորների շատ կազմակերպություններ այստեղ ամրացրել են մետաղական ոչ մեծ ցուցանակներ` ի հիշատակ Սուրբ Հակոբոսի ժամանակակից ճանապարհի առաջամարտիկի։

Էլիաս Վալինյա մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ Սոբրեյրոյի Սուրբ Մարիամ եկեղեցին, ուր ծառայել է Էլիաս Սամպեդրոն:

Գալիսիայի կառավարությունը 1996 թվականի օգոստոսի 27-ին սահմանել է «Էլիաս Վալինյա» («Elías Valiña») մրցանակ։ Ամեն տարի այս մրցանակը ստանում են այն կազմակերպություններն ու հաստատությունները, որոնք ամենից մեծ ներդրումն են ունեցել Սուրբ Հակոբոսի ճանապարհի հանրահռչակման գործում։ Մրցանակով պարգևատրվել են[4].

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Valiña Sampedro, Elías: El Cebreiro, Camino de Santiago; arti'culo, edita revista ABC Madrid, 11 de agosto de 1963:
  • Valiña Sampedro, Elías: El Valle del Valca'rcel en el Camino de Santiago (Վոլկարսել հովիտը Սանտյագոյի ճանապարհին); arti'culo edita revista Compostellanum volumen 8, n° 4 octubre-diciembre; 1963:
  • Valiña Sampedro, Elías: El Cebreiro en el Camino de Santiago a trave's de Galicia; arti'culo edita revista Compostellanum volumen 9, n° 4 octubre-diciembre; 1964:
  • Valiña Sampedro, Elías: El Camino de Santiago Estudio Histo'rico Juri'diko (Էլ Կամինո դե Սանտյագո, պատմա-իրավական հետազոտություն); Tesis doctoral de 1965; Edita CSIC; 1971: Աշխատությունը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում ուխտագնացությունը դիտարկվում է քաղաքացիական ու կանոնական իրավունքի տեսանկյունից, իսկ երկրորդ մասում դիտարկվում է Կամինո դե Սանտյագոն Վիլյաֆրանկայի ու Տրիակաստելայի միջև։ Այս աշխատության կարևոր մասերից է Օ Սոբրեյրոյին վերաբերող հատվածը։ աշխատության մեջ ներկայացված են այն բոլոր տվյալները, որոնք հայտնի են այս շրջանի պատմության ու բնակչության մասին։
  • 'Elias Valina Sampedro: Catálogo de los archivos parroquiales de la Diócesis de Lugo (Լուգոյի թեմի արխիվային տեղեկատու), 1971։
  • Elias Valina Sampedro, Rielo Carballo, Santos San Cristóbal Sebastián, Xosé Manuel González Reboredo: Inventario artístico de Lugo y su provincia (Լուգոյի և նահանգի արվեստի ներկայացում), Մադրիդ, 1975—1983: Վեցհատորանոց հրատարակություն։ Այս հրատարակության մեջ Էլիաս Սամպեդրոն ներկայացված է որպես Մադրիդի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Գալիսիայի մշակութային ժառանգության կոմիտեի անդամ, և Լուգոյի մշակութային խորհրդի անդամ։
  • 1981-1983 թվականներին եղել է «Inventario del patrimonio arquitectónico de la provincia de Lugo» (Լուգո գավառի մշակութային ժառանգության նկարագրություն) հրատարակության գլխավոր խմբագիրը, հրատարակել է Մադրիդում 1980—1983 թվականներին և համագործակցել Սալամանկայի Պապական համալսարանի հետ առաջին հատորի «Synodicom hispanum» («Իսպանական սինոդիկա») ստեղծման ժամանակ, նվիրված է Գալիսիային, հրատարակվել է Մադրիդում 1981 թվականին։
  • 1982 թվականին Զբոսաշրջության կոմիտեի պատվերով հրատարակվում է ուղեցույց «El Camino de Santiago. Guía del peregrino» («Էլ Կամինո դե Սանտյագո։ ուղեցույց ուխտավորների համար»)։ Սկսած 1985 թվականից մինչև Էլիաս սամպեդրոյի մահը լույս է տեսել մեծ տպաքանակով, թարգմանվել եվրոպական լեզուներով, հրատարակությամբ զբաղվել է «Everest» հրատարակչությունը։ Հեղինակի մահից հետո նույն հրատարակչությունում ուխտավորների ուղեցույցով զբաղվլ է Միլան Լոցանոն (տե'ս ստորև` գրականության ցանկում)։
  • Elias Valina Sampedro: Guia del Peregrino ein Compostela (Ուխտավորի ուղեցույց), Editorial Galaxia,1993; ISBN 8471547937 и ISBN 978-8471547934:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Premio Antonio de Nebrija», 1967, «Էլ Կամինո դե Սանտյագո» պատմա-իրավական հետազոտության համար։
  • «José María Cuadrado», 1972, «Լուգոյի թեմի եկեղեցական արխիվների տեղեկատու» աշխատության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Millan Bravo Lozano: Praktischer Pilgerführer der Jakobsweg (Практический путеводитель для паломников Пути Иакова); Editorial Everest, S. A., Leon, 1999, стр. 204. ISBN 84-241-3835-X.
  • Annette Heusch-Altenstein и Christoph Kühn: Wege der Jakobspilger in Rheinland und Westfalen. Band 9 (Дороги паломников Иакова в Рейнских землях и Вестфалии. Том 9). J.P. Bachem Verlag, 2010, стр. 8. ISBN 978-3-7616-2381-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]