Կոմարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոմարկա (իսպ.՝ comarca), տարածաշրջանային կամ տեղական շրջանային  կառավարման ավանդական անվանում, որն օգտագործվում Իսպանիայի, հարավային Ֆրանսիայի, Պանամայի (որպես հնդկացիների ինքնավարություններ) նահանգներում։

Պորտուգալիայում և Բրազիլիայում կոմարկա տերմինը (պորտ.՝ comarcacomarca) օգտագործվում է դատական օկրուգը մատնանշելու համար։

Իսպանիայում կոմարկան ինքնավար տարածաշրջան եւ նահանգ վարչատարածքային միավորից ավելի ցածր մակարդակի վարչական միավոր է։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում է հին լատիներեն commarca - «սահման, եզր» բառից։ Միջնադարում օգտագործվել են chomarcha, comarquia եւ commarca ձեւերը։

Կատալոնյան երկրների կոմարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնյան երկրներ տերմինը երկու դասակարգում ունի` լեզվական և քաղաքական։ Հասկացության քաղաքական բնորոշումն ավելի լայն տարածում ունի, քանի որ ընդգրկում է նաև լեզվական պատկանելության կողմը։

Որպես քաղաքական տերմին, այն վերաբերում է մի շարք քաղաքական նախագծերին[1], որոնք պաշտպանում են Կատալոնիայի անկախության գաղափարը։ Այս լեզվական փաստի վրա հենվողները պնդում են, որ գոյություն ունի միասնական ազգային ինքնություն, որը կանցնի այս գաղափարը կրող յուրաքանչյուր տարածքի սահմանները եւ կիրառություն կգտնի նաև մյուս տարածքներում։ Այս շարժումները պաշտպանում են «քաղաքական համագործակցության» գաղափարը[2] այդ տարածաշրջաներում։ Սա հաճախ նշանակում է իրենց միասնություն եւ քաղաքական անկախություն[3]։ Ընդդիմության հետեւանքով այդ քաղաքական ծրագրերը ընդունվե են, հիմնականում այս կոնվենցիայով նկարագրված որոշ տարածքներում[4], որոշ մշակութային ինստիտուտներ խուսափում են որոշակի համատեքստերում Կատալանյան երկրներ (Països Catalans) օգտագործումը` որպես քաղաքական մեկնաբանության կանխարգելման միջոց, դրա փոխարեն օգտագործվում են համարժեք արտահայտություններ (օրինակ, կատալոներենալեզու երկրներ) կամ ուրիշներ (օրինակ` կատալաներենի լեզվական տիրույթ)[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Catalunya+Comarques+Català.jpg
Mapa comarcal oficial del País Valencià.png
Comarcalització oficial de la Franja de Ponent.png
Linguistic map Southwestern Europe.gif
Կատալոնիա ինքնավար համայնքի կոմարկաներ Վալենսիա ինքնավար համայնքի կոմարկաներ Արեւմտյան շերտ - Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքի վեց ժամանակակից կոմարկաները, որտեղ տարածված է կատալոներենը (ավելի մուգ գույնով) Արեւմտյան Եվրոպայում լեզվական էվոլյուցիան ներկայացնող ժամանակագրական քարտեզ, 1000-2000 թվականներ

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական գրող Ջոն Թոլքինի ստեղծագործությունների որոշ իսպանական լեզվով հրատարակությունները օգտագործում են «Լա Կոմարկա» տերմինը, որպես անգլերեն «Շիր» (անգլ.՝ The Shire) եռապատման թարգմանություն։ Շիրը ֆենթեզի ժանրի ամենահանրաճանաչ երկերից մեկում` Մատանիների տիրակալը վեպում նկարագրված երևակայական քաղաք է, որտեղ ապրում են միայն հոբիթներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arnau Gonzàlez i Vilalta (2006) The Catalan Countries Project (1931–1939). Department of Contemporany History, Universitat Autònoma de Barcelona.
  2. Statutes of Valencian Nationalist Bloc Archived 28 June 2008 at the Wayback Machine.. Bloc.ws. Retrieved on 12 September 2013.
  3. Political project of Republican Left of Catalonia(չաշխատող հղում). Esquerra.cat. Retrieved on 12 September 2013.
  4. El Gobierno valenciano, indignado por la pancarta de 'països catalans' exhibida en el Camp Nou – españa –. Elmundo.es (24 October 2005). Retrieved on 12 September 2013.
  5. Catalan, the language of eleven million Europeans. Ramon Llull Institute

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Conocer España Իսպանիայի կոմարկաների ցանկը եւ շրջանների գրաֆիկական սխեմաները հղումներով
  • Spain Comarcas Իսպանիայի կոմարկաների ցանկ