Էդվարդ Մունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդուարդ Մունքից)
Jump to navigation Jump to search
Էդվարդ Մունկ
նորվ.՝ Edvard Munch
Edvard Munch 1933-2.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1863(1863-12-12)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրԼյոտեն, Հեդմարկ, Նորվեգիա[10]
Վախճանվել էհունվարի 23, 1944(1944-01-23)[10][2][3][4][5][7][8][9] (80 տարեկանում)
Մահվան վայրEkely, Օսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունՆորվեգիա[11]
ԿրթությունOslo Cathedral School?
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ և սիմվոլիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներՄանուկն ու մահը, Վամպիր, Ճիչ, Աղջիկները կամրջի վրա, Dr. Linde's Sons?, From Travemünde?, Lothar Linde in Red Jacket?, Self-Portrait with the Spanish Flu? և Arve Arvesen?
Ներշնչվել էՔրիստիան Քրոհգ
ՊարգևներՍուրբ Օլաֆի շքանշան
ԱնդամակցությունԲեռլինի սեցեսիոն[12]
ՀայրChristian Munch?
ՄայրLaura Cathrine Munch?
ստորագրություն
Edvard Munch, signature.svg
Edvard Munch Վիքիպահեստում
Էդվարդ Մունկ. «Ճիչ», վիմագրություն (1895)

Էդվարդ Մունկ (նորվ.՝ Edvard Munch, դեկտեմբերի 12, 1863(1863-12-12)[1][2][3][4][5][6][7][8][9], Լյոտեն, Հեդմարկ, Նորվեգիա[10] - հունվարի 23, 1944(1944-01-23)[10][2][3][4][5][7][8][9], Ekely, Օսլո, Նորվեգիա),

Էքսպրեսսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից նորվեգացի գրաֆիկական, թատերեկան նկարիչ, գեղանկարիչ և արվեստների տեսաբան Էդվարդ Մունկը ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 12-ին Լյոթեն քաղաքում: Մունկի արվեստն հագեցած է միայնության, մահվան մոտիվներով և միևնույն ժամանակ կյանքի տենչանքով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Մունկը ծնվել է 1863 թվականին զինվորական բժիշկ Քրիստիան Մունկի ընտանիքում: Նա ընտանիքի երկրորդ երեխան էր: Մունկերի ընտանիքը չնայած իրենց համեստ կյանքի, ծագումով սերում էր մշակութային ազդեցիկ ընտանիքից: Էդվարդ Մունկի հեռու հարազատներից նեոկլասիցիստ Յակոբ Մունկը հայտնի նկարիչ էր՝ Ժակ-Լուի Դավիդի աշակերտներից, հայրը՝ հայտնի դասավանդող մանկավարժ էր, եղբայրը՝ Պետեր Անդերս Մունկը, ականավոր արվեստաբան:

Մանկության ընթացքում Մունկերի ընտանիքը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր մի վայրից մյուսը թե՛ ընտանիքի հոր զինվորական ծառայության և թե՛ միջոցների սղության պատճառով: Սակայն մանկության մեծ մասը Մունկն անցկացրել է Քրիստիանիայում (Օսլո):

Նա ընդամենը հինգ տարեկան էր, երբ թոքախտից մահանում է նրա մայրը: Հայրը շատ բարի է եղել երեխաների նկատմամբ, սակայն նկարչի խոսքերով առնաձնանում էի իր հիվանդագին, պսիխոնեվրոզի հասնող կրոնամոլությամբ:

Երբ նկարիչ 15 տարեկան էր թոքախտից մահանում է նրա քույր՝ Սոֆին: Մտերիմ և շատ սիրելի քրոջ մահը խորը հետք է թողնում նկարչի աշխարհընկալման և ավանդական կրոնի պատկերացումների վրա: Հենց Սոֆիի հիվանդության և մահվան պատմության հիշողություններն են ընկած նկարչի առաջին հայտնի գործերից՝ «Հիվանդ աղջիկը», «Գարուններ» կտավների և «մահացողի սենյակները» սյուժեով նկարների մի ամբողջ շարքի հիմքում: Շուտով իր տարօրինակ պահվածքով առանձննում է նկարչի մյուս քույրը՝ Լաուրան, որոշ ժամանակ անց նրա հիվնդությունն ախտորոշվում է որպես շիզոֆրենիա:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1879 թվականին Էդվարդն ընդունվում է տեխնիկական քոլեջ, որտեղ չնայած հաճախակի հիվանդություններին գերազանց առաջադիմություն ուներ ֆիզիկա, քիմիա և մաթեմատիկա առարկաներից: Սակայն հաջորդ տարի նա գեղանկարիչ դառնալու նպատակով որոշում է թողնել քոլեջը, հակառակ հոր կամքի: Սակայն այս հարցում երիտասարդին քաջալերեցին հորքույր Քարենը, ընկեր Կարլ Ֆրեդերիկ Դիրիքսը, հեռու ազգական և ազդեցիկ գեղանկարիչ՝ Ֆրից Տաուլովը:

Մունկը սովորել է Քրիստիանիայի (Օսլո) Նկարչության թագավորական դպրոցում (1881-1886) և Կ․ Կրոգի արվեստանոցում (1882-18831880-ական թվականների վերջերին-1900-ական թվականներին ապրել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում։ 1890-ական թվականների սկզբից Մունկի արվեստը զարգացել է «մոդեռն» ոճի հունով («Նկարչի քույրը», 1892, «Մահամերձի սենյակը», 1893), միաժամանակ դրսևորել մի շարք նոր գծեր, որոնք շեշտել են կերպարների ողբերգականությունը և մեծ մասամբ կանխորոշել էքսպրեսիոնիզմի ծնունդը («Ճիչ», 1893, «Կյանքի պարը», 1899, «Աղջիկը կամրջի վրա», մոտ 1901, բոլորը՝ Ազգային պատկերասրահ, Օսլո)։ Զբաղվել է նաև դեկորատիվ-մոնումենտալ գեղանկարչությամբ (Օսլոյի համալսարանի հանդիսասրահի որմնանկարները, 1910-1916), կերտել ժամանակակիցների դիմանկարների շարք, ստեղծագործել փայտագրության, օֆորտի և վիմագրության բնագավառներում։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսլոյում գտնվում է 1963 թվականին բացված Մունկի թանգարանը, որտեղից 2004 թվականի օգոստոսի 22-ին երկու զինված հանցագործների կողմից հափշտակվել են «Ճիչ» և «Մադոննա» կտավները։ 2006 թվականի մայիսին գողության մեջ կասկածվող երեք մեղադրյալները բանտարկվեցին, իսկ օգոստոսին ոստիկաններին հաջողվեց գտնել նկարները։ Հանցագործների մոտ գտնվելու ընթացքում երկու կտավներն էլ վնասվել են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edvard Munch
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kunstindeks Danmark
  6. 6,0 6,1 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 KulturNav — 2015.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Discogs — 2000.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Мунк Эдвард // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  11. LIBRIS — 2018.
  12. https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession