Վամպիր (նկար, Մունկ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1893 |
բարձրություն | 77 սանտիմետր[1] |
լայնություն | 98 սանտիմետր[1] |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մունկի թանգարան |
հավաքածու | Մունկի թանգարան |
պատկերված են
| |
https://munch.emuseum.com//en/objects/4807/vampyr կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Վամպիր» (նորվ.՝ Vampyr), հայտնի է նաև որպես «Սեր և ցավ» (գերմ.՝ Liebe und Schmerz), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի կտավներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1893 թվականին։ Այս կտավը ստեղծվել է հընթացս «Կյանքի ֆրիզ» ժամանակահատվածի։ Այսօր պահպանվում և ցուցադրվում է Օսլոյի Էդվարդ Մունկի թանգարանում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վամպիր» ստեղծագործության մեջ Էդվարդ Մունկը նկարել է շիկահեր մի կնոջ, ով գրկել է խոնարհված մի տղամարդու։ Տղամարդու դեմքը կնոջ կրծքերին է և միայն կողքից է նա երևում։ Կինը շրթունքներով տղամարդու պարանոցն է համբուրում։ Այսպիսի սյուժեն երկակի իմաստներով է հանդես գալիս.
- Կինը գրկելով՝ մխիթարում է իր սիրեցյալ տղամարդուն
- Փորձում է սնվել տղամարդու կենսական ուժերով՝ ինչպես որ արյունածուծ վամպիրները։
Մունկի արվեստի գիտակներն ու հետազոտողները հանգում են այն եզրակացության, որ «Վամպիր» ստեղծագործությունում պատկերված է վառ արտահայտված «Մադոննայի և պոռնիկի» կոմպլեքս-զուգակցությունը և վախը կանացի սկզբի հանդեպ։ Ի դեպ այս կոմպլեքսը Էդվարդ Մունկի շատ այլ ստեղծագործություններում է երևում, որի վառ օրինակը համարվում է «Տիրամայրը»։
Մունկի մասին իր հիշողություններում Ռոլֆ Սփենսերը հիշում է հետևյալ խոսքերը, որոնք Մունկը ասել է նոր ամուսնացած ընտանեկան զույգին. «Նա դարձավ կարծես մի շիլա։ Նա պետք է շատ շտապ ազատվեր կնոջ բանտարկող ձեռքերից։ Նա կպավ կնոջ կրծքերին՝ կինը սարսափելի էր։ Իսկ տղամարդու աչքերը դատարկ են, իսկ դեմքը՝ մոխրագույն»։ Այս քաղվածքը բավականին մանրամասնորեն նկարագրում է կտավի սյուժեն[2]։ Գոյություն ունի ևս մեկ քաղվածք (Էդվարդ Մունկի օրագրերից վերցված), որը հրապարակել է Մունկի թանգարանի պաշտոնական կայքը։ Ըստ կայքի Ռոլֆ Սփենսերի խոսքերը նմանություններ ունեն իրենց քաղվածքի հետ, սակայն տարբերությունները մեծ են՝ այն է. «Նա խոնարհեց գլուխը կնոջ կրծքերին։ նա զգաց, թե ինչպես է արյունը հոսում կնոջ արյունատար անոթներում։ Լսում էր կնոջ սրտի բոլոր զարկերը։ Տղամարդը զգաց կնոջ շրթունքների հակումը իր պարանոցին, որի պատճառով ամբողջ մարմնով մեկ դող անցավ ու ծնվեց ցանկասիրություն և տղամարդը կնոջը ավելի մոտ բերեց իրեն»[3]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վամպիր» ստեղծագործության մեջ տղամարդու կերպարի համար որպես բնորդ հանդես է եկել գերմանա-շվեդա-ֆիննական գրող, դրամատուրգ, սցենարիստ Ադոլֆ Պաուլը։ Իսկ կինը հատուկ վարձված մի մոդել էր։ Ադոլֆ Պաուլը հիշում է, որ նկարի ստեղծման շարժառիթը Մունկի մոտ ինքնաբերական է առաջացել։ Նա հիշում է, որի մի անգամ հյուր է գնում Էդվարդ Մունկի մոտ, երբ նկարիչը ստեղծագործում էր. «Նա նկարում էր...մոդելին...կրակե-շիկակարմիր մազերով, որոնք թափվել էին հոլանի ուսերին, կարծես արյուն լինեին։ -Կանգնի՛ր,- հրամայեց ինձ Էդվարդ Մունկը,- գնա նրա մոտ ու ծունկի իջիր,- հրամայեց նա,- կախի՛ր գլուխդ նրա դիմաց։ -Կինը առաջ եկավ դեպի ինձ և փաթաթվելով՝ շուրթերը բերեց դեմի պարանոցս և վարսերով պարուրեց ինձ։ Մունկը սկսեց նկարել և արդյունքում ծնվեց նրա «Վամպիր» ստեղծագործությունը»[4]։
Առաջին անգամ Էդվարդ Մունկի «Վամպիր» ստեղծագործությունը հասարակության համար ցուցադրվեց 1893 թվականի աշնանը՝ «Սեր և ցավ» վերնագրով։ իսկ նկարի «Վամպիր» անվանումը պատկանում է Ստանիսլավ Պշիբևսկուն։
Ինչպես Մունկի շատ նկարներ, այնպես էլ «Վամպիր» ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ է նկարվել ու վերանկարվել։ Նկարիչը կատարել է նաև գրաֆիկական աշխատանքներ այս նկարի հիման վրա։ Գոյություն ունի նաև «Վամպիր» ստեղծագործության վիմագրությունը։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988 թվականի փետրվարին «Վամպիր» ստեղծագործության կրկնօրինակներից մեկը գողացան Մունկի թանգարանից։ Սակայն, բարեբախտաբար, այն գտնվեց նույն տարվա մեջ և հետ բերվեց թանգարան։
- 2008 թվականին այս կտավի 4-րդ՝ ավելի ուշ ստեղծած տարբերակը վաճառքի հանվեց անգլիական Սոթբիս աճուրդի տան կողմից։ Արդյունքում այն վայրկյանների ընթացքում վաճառվեց 38.2 միլիոն ամերիկյան դոլարով։ Դա այդ պահին Մունկի նկարների համար ամենաբարձր գինն էր[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20141122074216/http://www.the-athenaeum.org/art/detail.php?ID=89662
- ↑ Рольф Стенерсен. Эдвард Мунк. Издательство «Искусство», 1972
- ↑ «Munch-museet — The Frieze of Life: Vampire»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-08-ին։ Վերցված է 2012-05-08
- ↑ «Vampire II на сайте собрания Гундерсена»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-11-17
- ↑ Edvard Munch work sells for record £25m. Telegraph.co.uk
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վամպիր (նկար, Մունկ) կատեգորիայում։ |