Jump to content

Կյանքի ֆրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճիչ

«Կյանքի ֆրիզ. պոեմ սիրո, կյանքի և մահվան մասին» (նորվ.՝ Livsfrisen), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի կողմից ստեղծված աշխատանքների ժամանակահատված։ Այս անվանումը Մունկն անձամբ է հորինել՝ նպատակ ունենալով ցուցադրել մարդուն բոլոր տեսանկյուններից։ «Կյանքի ֆրիզի» առաջին փուլում ստեղծված աշխատանքները վերաբերում են 1890-ական թվականների սկզբներին։ Սակայն միայն 1903 թվականին Մունկի նկարները ցուցադրվեցին այս փուլի հաջորդական դասավորվածությամբ. ցուցադրությունը կայացավ Բեռլինում սեցեսիոն-ցուցադրության ժամանակ։ Էդվարդ Մունկի ստեղծագործությունները փակցրեցին բարձր ցուցասրահի բոլոր չորս պատերին՝ ներկայացնելով հետևյալ բաժինները.

  • «Սիրո ծնունդ»
  • «Սիրո ծաղկում և մայրամուտ»
  • «Կյանքի վախ»
  • «Մահ»

Այդ նկարների շարքում տեղ էին գտել նորվեգացի նկարչի հետևյալ ստեղծագործությունները՝ «Տիրամայր», «Ճիչ», «Երեկոն Կարլ Յուհանի փողոցում», «Մոխիր», «Կյանքի պար» և այլն։

Նկարների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինյան ցուցահանդեսի ժամանակ ներկայացված Մունկի ստեղծագործությունների թվային տվյալների մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Միայն պահպանված լուսանկարների և ականատեսների վկայության շնորհիվ կարելի է պատկերացում կազմել «Կյանքի ֆրիզի» և ընդգրկված ստեղծագործությունների մասին։ Բացի այդ, հայտնի է այն հանգամանքը, որ նկարիչը շարունակում էր վերանկարել ու «Ֆրիզի» նկարների վրա։ Հաջորդող ցուցահանդեսների ընթացքում նկարները երբեմն տեղերը փոխում էին կամ էլ փոխարինվում այլ նկարներով։ Մոտավորապես ներքոհիշյալ հերթականությամբ են դասավորվել Էդվարդ Մունկի «Կյանքի ֆրիզի ստեղծագործությունները[1].

«Ձայն» (1893)
  • Ձայն (1893)
  • Կարմիրը և սպիտակը (1894)
  • Ակն ընդ ական (հայտնի է նաև Հակամետություն անվանումով, 1895)
  • Պար ծովափի մոտ ( 1900)
  • Համբույր (1892)
  • Տիրամայր (1894)
«Կնոջ երեք տարիները» (1893-5)

Սիրո ծաղկում և մայրամուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Երեկոն Կարլ Յոհանի փողոցում» (1894)
«Մահը հիվանդի սենյակում» (1893)
  • Հոգեվարք) (1895)
  • Մահը հիվանդի սենյակում (1893)
  • Դիակառքը Պոտսդամի հրապարակում (1902)
  • Նյութափոխանակություն (1898)
  • Աղջիկը մահացած մոր սնարի մոտ (1893-1899)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Matthias Arnold: Edvard Munch. Rowohlt, Reinbek 1986. ISBN 3-499-50351-4, S. 42–53.
  • Ulrich Bischoff: Edvard Munch. Taschen, Köln 1988, ISBN 3-8228-0240-9, S. 31–63.
  • Hans Dieter Huber: Edvard Munch. Tanz des Lebens. Reclam, Stuttgart 2013, ISBN 978-3-15-010937-3, S. 65–71.
  • Uwe M. Schneede: Edvard Munch. Die frühen Meisterwerke. Schirmer/Mosel, München 1988, ISBN 3-88814-277-6, S. 19–23.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Prideaux, Sue. Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2012. — стр. 225

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]