Կյանքի պար (նկար, Մունկ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1899 և անհայտ[1] |
բարձրություն | 125 սանտիմետր[2] |
լայնություն | 191 սանտիմետր[2] |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[2] |
հավաքածու | Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Կյանքի պար (նորվ.՝ Livets dans), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարը։ Այն նկարվել է 1899-1900 թվականներին։ Կտավը համարվում է Մունկի «Կյանքի ֆրիզ» շրջանի գլխավոր ստեղծագործություններից մեկը։ 1910 թվականից գտնվում է Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված է ամառային տոնակատարություն։ Երիտասարդներն ու աղջիկները զույգերով պարում են ծովի ափին լուսնկա գիշերին (կտավում ճանաչելի է իրական վայրը՝ Օսգորստրանը, որտեղ պարբերաբար կազմակերպում էին պարեր)[3]։ Տոնախմբության մասնակիցների մեջ առանձնանում են երեք աղջիկների ֆիգուրներ՝ սիմվոլիկ գույներով զգեստներով՝ սպիտակ, կարմիր և սև։ Ճերմակ զգեստով աղջիկը կանգնած է ձախից, մի փոքր հեռու պարողներից․ նրա ձեռքը ձգված է դեպի բարձր ցողունի վրա գտնվող ծաղիկը։ Կարմիր զգեստով կինը պարում է տղամարդու հետ, որին հեղինակը տվել է իր իսկ սեփական կերպարանքը[4]։ Նրանք պատկերված են յուղաներկի կենտրոնում։ Իսկ սևազգեստ կինը նկարում կանգնած է աջ ծայրում։ Վերջինս, ինչպես որ սպիտակազգեստ կինը, նույնպես չունի պարընկեր և խանդոտ հայացքով նայում է պարողներին։ Սյուժեի առումով այս կտավը նման է Մունկի «Կնոջ երեք տարիքները» ստեղծագործությանը (սա հայտնի է նաև «Սֆինքս» անվանումով)[3][4]։
Ներշնչման աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվարդ Մունկի արվեստի հետազոտողները ենթադրում են, որ նոր կտավի սյուժեն նկարչին հուշել է դանիացի սիմվոլիստ Հելգե Ռոդեի «Վալսի հոսանքը» պիեսի սյուժեն[4][5]։ Նկարիչը ինքը հաստատել է, որ «Կյանքի պար» կտավի հիմքում ընկած են նրա առաջին սիրո հիշողությունները Միլի Տուլլայի հետ.
![]() |
Մեծ նկարի կենտրոնում՝ վրձնած այս ամռանը, ես պարում եմ իմ առաջին սիրո հետ․ այս նկարը հիշողություն է նրա մասին։ Ձախից ճերմակազգեստ աղջիկ է, ժպտալով ձգտում է հասնել սիրո ծաղկին։ Աջից սգավոր մի կին է կանգնած, որը տագնապով հետևում է պարող զույգին...[3]։ | ![]() |
Մունկի կենսագիր Ատլե Նեսը գրում է, որ նկարի սպիտակազգեստ կինը երիտասարդ Միլի Տուլլան է, որը դեռևս հույս ունի սիրուն հասնելու․․․Սևազգեստ կինը, ով ավելի մեծահասակ է, Տուլան է՝ սեփական պարտությունը ընդունած[4]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.nasjonalmuseet.no/en/collection/object/NG.M.00941
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.00941
- ↑ 3,0 3,1 3,2 Ульрих Бишофф. Эдвард Мунк. TASCHEN/Арт-родник, 2008
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007.
- ↑ Livets dans, 1899–1900 на сайте Национальной галереи Осло (норв.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bild på målningen Archived 2006-04-27 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կյանքի պար (նկար, Մունկ) կատեգորիայում։ |