Մելանխոլիա (նկար, Մունկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մելանխոլիա
Munch Melankoli 1892.jpg
տեսակնկարների շարք
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1891
ուղղությունէքսպրեսիոնիզմ և սիմվոլիզմ
հավաքածուԱրվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան

Մելանխոլիա (նորվ.՝ Melankoli, հայտնի է նաև այլ անվանումներով, մասնավորապես՝ Երեկո, Խանդ և Յապպեն ծովափին), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարը։ Կտավը Մունկի կողմից ստեղծվել է 1891 թվականին։ «Մելանխոլիան» այժմ պահպանվում և ցուցադրվում է Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մելանխոլիա» կտավում պատկերված է տխրադեմ մի երիտասարդ։ Նա նստած է դիրքում է և ձեռքով բռնել է գլուխը։ Նկարում երևացող բնությունը աղքատիկ ու քարոտ ծովափ է իրենից ներկայացնում։ Այդ վայրը նորվեգական Օսգորստրան քաղաքում է գտնվում։ «Մելանխոլիա» ստեղծագործությունը դարձավ այն նկարներից մեկը, որը վերջնականապես ձևավորեց նկարչի գեղարվեստական ոճը։ Այն արտահայտիչ է, պարզորոշ կերպով երևում են ուրվագծերը, ձևերի պարզեցվածություն կա, կիսախավար է և փոքր-ին հանելուկային։ Իմպրեսոնիզմի ազդեցությունը, որը Էդվարդ Մունկի շատ կտավներում երևում է, ըստ մասնավորի՝ «Սեն Կլուի գիշերը», «Աստղալից գիշեր», «Գարունը Կարլ Յուհանի փողոցում», «Մելանխոլիա» կտավում բացակայում է։ Ենթադրվում է, որ այս նոր ուղղության վրա ազդել է Պոլ Գոգենը, ում նա ըստ էության, հանդիպել է Ֆրանսիայում գտնվելու տարիներին[1]։

Նկարի հերոսը Մունկի ամենամոտ ընկերներից մեկն է՝ Յապպե Նիլսոնը։ Վերջինս սիրային կապի մեջ էր գտնվում Էդվարդ Մունկի հովանավոր ու ուսուցիչ Քրիստիան Քրոհգի կնոջ՝ Օդա Քրոհգի հետ[1]։ Նկարելը ստեղծելու պահին Յապպե Նիլսոն գժտվել էր Օդայի հետ։

Քննադատների գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «Մելանխոլիա» ստեղծագործությունը հասարակության համար ցուցադրվել է 1891 թվականին։ Այն տեղի ունեցավ Օսլոյում Աշնանային ցուցահանդեսի շամանակ։ Կտավի մասին գովասանական խոսքերով հանդես եկավ Քրիստիան Քրոհգը, չնայած այն փաստին, որ տեղյակ էր Յապպե Նիլսոնի և կնոջ սիրային հարաբերությունների մասին։ Քրիստիան Քրոհգը Էդվարդ Մունկին անվանեց որպես «առաջին նորվեգացի սիմվոլիստը» և նկարիչ, ով «արժանի է միայն փառքի»[1]։ Մյուս քննադատները ավելի զուսպ էին արտահայտվում։ Էրիկ Վերենշյոլը գրեց, որ Էդվարդ Մունկը միշտ ներկայացնում է «անավարտ կտավներ, որոնցում միախառնված են յուղաներկը, պաստելան ու հսկայական տարածքներ բաց են մնում լրացնելու և ավարտին հասցնելու համար»[2]։ «Aftenposten» թերթի տեսաբանը բացահայտորեն ծաղրեց նկարը՝ Յապպեին համեմատելով «ապխտած երշիկի» հետ[3]։

Չնայած այն հանգամանքին, որ Էդվարդ Մունկի ստեղծագործությունները միանշանակ կերպով չէին ընդունվում քննադատների կողմից, բայցևայնպես Յապպեի կերպարը հենց ասոցացվում է մելանխոլիայի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arne Eggum: Die Bedeutung von Munchs zwei Aufenthalten in Frankreich 1891 und 1892. In: Sabine Schulze (Hrsg.): Munch in Frankreich. Schirn-Kunsthalle Frankfurt in Zusammenarbeit mit dem Musée d'Orsay, Paris und dem Munch Museet, Oslo. Hatje, Stuttgart 1992, ISBN 3-7757-0381-0, S. 123–125.
  • Arne Eggum: Melancholie. In: Edvard Munch. Liebe, Angst, Tod. Kunsthalle Bielefeld, Bielefeld 1980, ohne ISBN, S. 131–132.
  • Reinhold Heller: Edvard Munch. Leben und Werk. Prestel, München 1993. ISBN 3-7913-1301-0, S. 52–57.
  • Uwe M. Schneede: Edvard Munch. Die frühen Meisterwerke. Schirmer/Mosel, München 1988, ISBN 3-88814-277-6, S. 7–9.
  • Tone Skedsmo, Guido Magnaguagno: Melancholie, 1891. In: Edvard Munch. Museum Folkwang, Essen 1988, ohne ISBN, Kat. 25.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007.
  2. Reinhold Heller. Edvard Munch. Leben und Werk. Prestel, München 1993.
  3. Sue Prideaux. Edvard Munch: Behind the Scream. Yale University Press, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]