Խանդ (նկար, Մունկ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1895 |
բարձրություն | 67 սանտիմետր |
լայնություն | 100,5 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Բերգենի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Բերգենի գեղարվեստի թանգարան |
սեփականատեր | Rasmus Meyer?[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Խանդ (նորվ.՝ Sjalusi), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի կտավը։ «Խանդ» ստեղծագործությունը Մունկը վրձնել է 1895 թվականին։ Այս կտավը ստեղծվել է հընթացս «Կյանքի ֆրիզ» ժամանակահատվածի։ Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Բերգեն քաղաքի պատկերասրահում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Խանդ» ստեղծագործության նախնական տարբերակում պատկերված տեսարանն իրենից այգի է ներկայացնում։ Այդ կտավում կիսամերկ հերոսուհին զրուցում է պատանու հետ։ Միաժամանակ ձեռքին խնձոր է պատկերված, որը աղջիկը տալիս է տղային։ Այս տեսարանը կարելի է համեմատել աստվածաշնչյան արգելված պտուղի տեսարանի հետ, երբ Եվան խնձորը պոկում է Կենաց ծառից ու տալիս Ադամին[2]։ Առավել ուշ, կտավին հանձնած տարբերակներում, փոխվում է ինտերիերը և ստեղծագործությունը դառնում է առավել մութ։ Էդվարդ Մունկի արվեստի հետազոտողները ենթադրում են, որ «Խանդ» ստեղծագործության մեջ պատկերված է սիրային եռակնյունի։ Այն ձևավորվել էր հենց Մունկի, լեհ գրող Ստանիսլավ Պշիբևսկու և վերջինիս կնոջ՝ Յուլ Դագնի-Պշիբևսկու միջև[3][4]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կյանքի ընթացքում մի քանի անգամ Էդվարդ Մունկը անդրադարձել է այս սյուժեին։ «Խանդ» անվանումով ավելի քան տասնմեկ ստեղծագործություններ է արարել նկարիչը։ Բացի դրանցի մի քանի գրաֆիկական աշխատանքներ նույնպես կան այս թեմատիկայով։ Բայց, բոլոր նկարների հիմքում, միևնույն կոմպոզիցիան է արտացոլված։ Առաջին պլանում տղամարդու դեմք է պատկերված, որը լցված է խանդի անասելի զգացումով։ Հետին պլանում գեղեցիկ երիտասարդ կին է պատկերված, որը հիմնականում հոլանի տեսքով է պատկերված բոլոր նկարներում։ Նկարում պատկերված է նաև մի երիտասարդ տղամարդ, որին Մունկը տալիս է իր արտաքին տեսքը։
Առաջին պլանում պատկերված տղամարդուն նայելիս ճանաչվում են Ստանիսլավ Պշիբևսկուն[3][4]։ Ինչպես նշում է Աթլե Նեսը, «Խանդ» ստեղծագործությունը ներկայացվում է Ստանիսլավ Պշիբևսկու «Երեկոյան ժամասացություն» բանաստեղծության հետ, որը անձայն «ներբողում է սատանայական սեռական դժոխքը»[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Reiche D. R. Internationale Kunstausstellung des Sonderbundes Westdeutscher Kunstfreunde und Kunstler zu Coeln 1912 (գերմ.) — M. DuMont Schauberg, 1912.
- ↑ Jealousy, 1895 на edvardmunch.org
- ↑ 3,0 3,1 3,2 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007.
- ↑ 4,0 4,1 Sue Prideaux. Edvard Munch: Behind the Scream. Yale University Press, 2007
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խանդ (նկար, Մունկ) կատեգորիայում։ |