Էդվարդ Մունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդուարդ Մունկից)
Picto infobox artiste.png
Էդվարդ Մունկ
նորվ.՝ Edvard Munch
Edvard Munch 1933-2.jpg
Ծնվել է դեկտեմբերի 12, 1863({{padleft:1863|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Լյոտեն, Հեդմարկ, Էստլանն, Նորվեգիա, Շվեդ-նորվեգական միություն[7]
Վախճանվել է հունվարի 23, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}})[7][2][3][4][5] (80 տարեկանում)
Մահվան վայր Աքեր, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություն նկարիչ և գծանկարիչ
Ոճ էքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներ Մանուկն ու մահը, Վամպիր, Ճիչ, Աղջիկները կամուրջի վրա, Dr. Linde's Sons, From Travemünde, Lothar Linde in Red Jacket և Self-Portrait with the Spanish Flu
Պարգևներ
Սուրբ Օլաֆի շքանշան
Անդամակցություն Նկարիչների իրավունքների հասարակություն
ստորագրություն
Edvard Munch, signature.svg
Edvard Munch Վիքիպահեստում
Էդվարդ Մունկ. «Ճիչ», վիմագրություն (1895)

Էդվարդ Մունկ (նորվ.՝ Edvard Munch, դեկտեմբերի 12, 1863({{padleft:1863|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2][3][4][5][6], Լյոտեն, Հեդմարկ, Էստլանն, Նորվեգիա, Շվեդ-նորվեգական միություն[7] - հունվարի 23, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}})[7][2][3][4][5], Աքեր, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա),

Էքսպրեսսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից նորվեգացի գրաֆիկական, թատերեկան նկարիչ, գեղանկարիչ և արվեստների տեսաբան Էդվարդ Մունկը ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 12-ին Լյոթեն քաղաքում: Մունկի արվեստն հագեցած է միայնության, մահվան մոտիվներով և միևնույն ժամանակ կյանքի տենչանքով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Մունկը ծնվել է 1863 թվականին զինվորական բժիշկ Քրիստիան Մունկի ընտանիքում: Նա ընտանիքի երկրորդ երեխան էր: Մունկերի ընտանիքը չնայած իրենց համեստ կյանքի, ծագումով սերում էր մշակութային ազդեցիկ ընտանիքից: Էդվարդ Մունկի հեռու հարազատներից նեոկլասիցիստ Յակոբ Մունկը հայտնի նկարիչ էր՝ Ժակ-Լուի Դավիդի աշակերտներից, հայրը՝ հայտնի դասավանդող մանկավարժ էր, եղբայրը՝ Պետեր Անդերս Մունկը, ականավոր արվեստաբան:

Մանկության ընթացքում Մունկերի ընտանիքը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր մի վայրից մյուսը թե՛ ընտանիքի հոր զինվորական ծառայության և թե՛ միջոցների սղության պատճառով: Սակայն մանկության մեծ մասը Մունկն անցկացրել է Քրիստիանիայում (Օսլո):

Նա ընդամենը հինգ տարեկան էր, երբ թոքախտից մահանում է նրա մայրը: Հայրը շատ բարի է եղել երեխաների նկատմամբ, սակայն նկարչի խոսքերով առնաձնանում էի իր հիվանդագին, պսիխոնեվրոզի հասնող կրոնամոլությամբ:

Երբ նկարիչ 15 տարեկան էր թոքախտից մահանում է նրա քույր՝ Սոֆին: Մտերիմ և շատ սիրելի քրոջ մահը խորը հետք է թողնում նկարչի աշխարհընկալման և ավանդական կրոնի պատկերացումների վրա: Հենց Սոֆիի հիվանդության և մահվան պատմության հիշողություններն են ընկած նկարչի առաջին հայտնի գործերից՝ «Հիվանդ աղջիկը», «Գարուններ» կտավների և «մահացողի սենյակները» սյուժեով նկարների մի ամբողջ շարքի հիմքում: Շուտով իր տարօրինակ պահվածքով առանձննում է նկարչի մյուս քույրը՝ Լաուրան, որոշ ժամանակ անց նրա հիվնդությունն ախտորոշվում է որպես շիզոֆրենիա:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1879 թվականին Էդվարդն ընդունվում է տեխնիկական քոլեջ, որտեղ չնայած հաճախակի հիվանդություններին գերազանց առաջադիմություն ուներ ֆիզիկա, քիմիա և մաթեմատիկա առարկաներից: Սակայն հաջորդ տարի նա գեղանկարիչ դառնալու նպատակով որոշում է թողնել քոլեջը, հակառակ հոր կամքի: Սակայն այս հարցում երիտասարդին քաջալերեցին հորքույր Քարենը, ընկեր Կարլ Ֆրեդերիկ Դիրիքսը, հեռու ազգական և ազդեցիկ գեղանկարիչ՝ Ֆրից Տաուլովը:

Մունկը սովորել է Քրիստիանիայի (Օսլո) Նկարչության թագավորական դպրոցում (1881-1886) և Կ․ Կրոգի արվեստանոցում (1882-18831880-ական թվականների վերջերին-1900-ական թվականներին ապրել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում։ 1890-ական թվականների սկզբից Մունկի արվեստը զարգացել է «մոդեռն» ոճի հունով («Նկարչի քույրը», 1892, «Մահամերձի սենյակը», 1893), միաժամանակ դրսևորել մի շարք նոր գծեր, որոնք շեշտել են կերպարների ողբերգականությունը և մեծ մասամբ կանխորոշել էքսպրեսիոնիզմի ծնունդը («Ճիչ», 1893, «Կյանքի պարը», 1899, «Աղջիկը կամրջի վրա», մոտ 1901, բոլորը՝ Ազգային պատկերասրահ, Օսլո)։ Զբաղվել է նաև դեկորատիվ-մոնումենտալ գեղանկարչությամբ (Օսլոյի համալսարանի հանդիսասրահի որմնանկարները, 1910-1916), կերտել ժամանակակիցների դիմանկարների շարք, ստեղծագործել փայտագրության, օֆորտի և վիմագրության բնագավառներում։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մունկի թանգարան

Օսլոյում գտնվում է 1963 թվականին բացված Մունկի թանգարանը, որտեղից 2004 թվականի օգոստոսի 22-ին երկու զինված հանցագործների կողմից հափշտակվել են «Ճիչ» և «Մադոննա» կտավները։ 2006 թվականի մայիսին գողության մեջ կասկածվող երեք մեղադրյալները բանտարկվեցին, իսկ օգոստոսին ոստիկաններին հաջողվեց գտնել նկարները։ Հանցագործների մոտ գտնվելու ընթացքում երկու կտավներն էլ վնասվել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edvard Munch
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kunstindeks Danmark
  6. 6,0 6,1 SNAC
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Мунк Эдвард // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.