Jump to content

Երաժշտական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժշտական դպրոց
Ենթակատեգորիաarts educational institution, երաժշտական կազմակերպություն Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններերաժշտություն, Երաժշտական կրթություն Խմբագրել Wikidata
Կուրտիս կոչվող երաժշտության ինստիտուտը Ֆիլադելֆիայում
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան

Երաժշտական դպրոց (անգլ.՝ Music school), կրթական հաստատություն, որը մասնագիտացած է երաժշտության ուսումնասիրման, ուսուցման և հետազոտության մեջ: Նման հաստատությունները կարող են կոչվել նաև երաժշտության դպրոց, երաժշտական ակադեմիա, երաժշտական ֆակուլտետ, երաժշտական քոլեջ, երաժշտական բաժին (ավելի մեծ հաստատության մեջ), կոնսերվատորիա կամ կոնսերվատուար: Ուսուցումը ներառում է երաժշտական գործիքներ նվագելու, երգեցողության, երաժշտական ստեղծագործության, դիրիժորության, երաժշտական ունակությունների, ինչպես նաև ակադեմիական և հետազոտական ոլորտների (երաժշտագիտություն, երաժշտության պատմություն և երաժշտության տեսություն, ուսուցում):

Երաժշտության ուսուցումը կարող է տրամադրվել պարտադիր ընդհանուր կրթության համակարգում կամ երեխաների համար նախատեսված մասնագիտացված մանկական երաժշտական դպրոցներում, ինչպիսին է Պյորսելի դպրոցը: Տարրական դպրոցի երեխաները կարող են երաժշտության դասընթացների հաճախել նաև արտադպրոցական հաստատություններում, ինչպիսիք են երաժշտական ակադեմիաները կամ երաժշտական դպրոցները: Վենեսուելայում Էլ Սիստեմա կոչվող երիտասարդական նվագախմբերի ծրագիրը անվճար արտադպրոցական գործիքային ուսուցում է տրամադրում «núcleos» կոչվող երաժշտական դպրոցների միջոցով:

«Երաժշտական դպրոց» տերմինը և դրա որոշ ձևափոխումները կարող են կիրառվել նաև բարձրագույն կրթության հաստատությունների նկատմամբ, օրինակ՝ Ռոչեստրի համալսարանի «Իսթմեն երաժտության դպրոց», «Սիբելիուս ակադեմիա», «Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիա», Արևմտյան Օնտարիոյի համալսարանի «Դոն Ռայթ երաժշտության ֆակուլտետ», «Թագավորական երաժշտական քոլեջ» և «Բերքլի երաժշտության քոլեջ»։ Երաժշտական բաժիններ կարելի է գտնել, օրինակ, Կալիֆոռնիայի համալսարանի (Սանտա Կրուզ) երաժշտության բաժնում։ «Կոնսերվատորիա» տերմինը օգտագործվում է այնպիսի հաստատությունների համար, ինչպիսին է օրինակ՝ Փարիզի կոնսերվատորիան և Նոր Անգլիայի կոնսերվատորիան։ Եվրոպայի որոշ երկրներում օգտագործվում են նաև «երաժշտական բարձրագույն դպրոց» կամ «երաժշտության համալսարան» հասկացությունները, օրինակ՝ «Քյոլնի երաժշտության համալսարան»։

Հիմնված Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակայքում՝ Նոտր-Դամ դպրոցը բազմաձայն երաժշտության կարևոր կենտրոն էր

Թեև երաժշտությունն ընդհանուր առմամբ և երաժշտական կրթությունը գոյություն ունեն հազարավոր տարիներ, դրանց վաղ շրջանի պատմությունը մնում է անհայտ[1]։ Նույնիսկ այն ժամանակահատվածից ի վեր, երբ պատմությունը սկսվում է արձանագրվել, երաժշտությունը ավելի հաճախ է հիշատակվում, քան երաժշտական կրթությունը։ Աստվածաշնչյան ավանդույթի համաձայն եբրայական պատարագն ուղեկցվում էր հարուստ երաժշտությամբ, սակայն Թորան և Հնգամատյանը լռում են Իսրայելի վաղ շրջանի ընթացքում երաժշտության կիրառման և ուսուցման մասին: Սակայն, ըստ Ալֆրեդ Սենդրեյի, «Թագավորություններ Ա և Բ» աստվածաշնչյան գրքի Ա 10-ում մենք հանդիպում ենք խոշոր երգչախմբերի և նվագախմբերի հանկարծակի և անբացատրելի աճի՝ բաղկացած լիովին կազմակերպված և վերապատրաստված երաժշտական խմբերից, ինչը գրեթե անհնար կլիներ առանց երկար և մեթոդական պատրաստության։ Սա որոշ գիտնականների համոզում է, որ մարգարե Սամուելը կարող էր լինել մի դպրոցի հիմնադիր, որը պատրաստում էր ոչ միայն մարգարեներ, այլև սրբազան ծեսերի երաժիշտներ[2]։

Հռոմում գտնվող «Պապական երգչախումբը» (Schola Cantorum) կարող է լինել պատմության մեջ առաջին գրանցված երաժշտական դպրոցը։ Գրիգոր I-ը (540-604) հավերժացրել է արդեն գոյություն ունեցող մի գիլդիա, որը սկսել էր իր գործուներությունը 4-րդ դարում: Դպրոցը բաղկացած էր միաբաններից, աշխարհիկ հոգևորականներից և աշակերտ տղաներից[3]։ Ուելսի տաճարային դպրոցը՝ հիմնադրված 909 թվականին որպես մի դպրոց, որտեղ երգչախմբերի ուսուցում էր իրականացնում, մինչ այսօր շարունակում է կրթել երգչախմբի անդամներին և դասավանդել գործիքային նվագի վարպետություն[4]:

«Սուրբ Մարտիա» դպրոցը, որը գործել է 10-12-րդ դարերում, կարևոր կոմպոզիցիայի դպրոց էր Լիմոժի Սուրբ Մարտիալ վանքում։ Այն կարևոր նախադրյալ էր Նոտր Դամ դպրոցի համար[5]։ Նոտր Դամ դպրոցը (12-րդ դարի վերջ և 13-րդ դարի սկիզբ) զարգացրել է բազմաձայն երաժշտության ամենավաղ երգացանկը, որը միջազգային ճանաչում է ձեռք բերել[6]։ Իսպանական տղաների «էսկոլանիա դե Մոնտսերատ» երգչախմբի առաջին հիշատակումները վերաբերվում են 1307 թվականին։

Վերածննդի շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիան (իտալ.՝ Accademia Nazionale di Santa Cecilia) աշխարհի ամենահին երաժշտական հաստատություններից մեկն է` հիմնված Իտալիայում։ Այն գտնվում է Հռոմի Auditorium Parco della Musica-ում և հիմնադրվել է 1585 թվականին Սիքստոս V-ի կողմից և հղում է տալիս արևմտյան երաժշտության պատմության երկու կարևոր սրբերին՝ Գրիգոր Մեծին, որի անունով է կոչվում Գրիգորյան երգեցողությունը, և Սուրբ Չեչիլիային՝ երաժշտության հովանավոր սրբին։ Այն հիմնադրվել է որպես «կոնգրեգացիա» կամ «եղբայրություն» կրոնական գիլդիա և դարերի ընթացքում աճել է՝ վերածվելով միջազգային ճանաչում ունեցող ակադեմիայի, որն ակտիվ է երաժշտական հետազոտությունների ոլորտում (ակադեմիայի կազմում ընդգրկված են 100 նշանավոր երաժշտագետներ) և երաժշտական կրթության (որպես կոնսերվատորիա) և կատարողականության մեջ (ակտիվ երգչախմբով և սիմֆոնիկ նվագախմբով)։

«Կոնսերվատորիա» տերմինը ծագել է 16-րդ դարի Վերածննդի Իտալիայում, որտեղ որբանոցները (conservatori) կից էին հիվանդանոցներին։ Այնտեղ որբերին (conservati՝ «փրկվածներ») երաժշտական կրթություն էին տալիս, և ժամանակի ընթացքում տերմինը կիրառվում էր երաժշտական դպրոցների համար[7][8]։ Այս հիվանդանոց-կոնսերվատորիաները առաջին աշխարհիկ հաստատություններից էին, որոնք նախատեսված էին գործնական երաժշտական կրթության համար։ 18-րդ դարի ընթացքում իտալական կոնսերվատորիաները արդեն էական դեր էին խաղում արվեստագետների և կոմպոզիտորների կրթության մեջ[9]։

Նեապոլ քաղաքի կոնսերվատորիաները ուժեղ աշխարհիկ հաստատություններ էին, որոնք հատուկ կրթություն էին տալիս երաժշտության բնագավառում։ Նեապոլում 16-18-րդ դարերում արդեն գործում էին չորս կոնսերվատորիաներ.

  • «Հիսուս Քրիստոսի աղքատները» (I poveri di Gesù Cristo) ՝ հիմնադրված 1599 թվականին Մարսելո Ֆոսատարոյի կողմից, պաշտոնական գրառումներում արդեն 1633 թվականին ներառված էին նաև մագիստրոսներ։
  • «Սանտա Մարիա դի Լորետո» (Santa Maria di Loreto)՝ հիմնադրված է 1535 թվականին։ Այստեղ ուսանել է կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզին (1710–1736)։
  • «Թուրքերի խղճահարությունը» (La pietà dei turchini)` հիմնադրված 1583 թվականին, վաղ հայտնաբերման գրառումները որպես երաժշտական գործունեության սկիզբ նշում են 1615 թվականը։
  • «Սանտ Օնոֆրիո ա պորտա Կապուանա» (Sant'Onofrio a porta Capuana)` հիմնադրված 1578 թվականին, աշխարհի առաջին կոնսերվատորիան։ Այստեղ ուսանել է կոմպոզիտոր Ջովանի Պաիզիելլոն (1740–1816), որը նաև դասավանդել է։ Նա սկսել է դասավանդել երաժշտություն 17-րդ դարի կեսերին, և հաջորդ տասնամյակներին մեծ ուշադրություն է դարձրել Օպերա Բուֆային։
  • «Դել անունսիատա» (dell'Annunziata) (միայն աղջիկների համար[10]

Այս հաստատություններում ձևավորվել են «Նեապոլի երաժշտական դպրոցներ»-ը՝ շնորհիվ այնպիսի երաժիշտների և ուսուցիչների, ինչպիսիք են Ալեսանդրո Սկարլատին(1660–1725) և Ֆրանչեսկո Դուրանտեն (1684–1755), որոնք հանդիսանում էին նաև Պերգոլեսիի և Պայզիելոյի ուսուցիչները։

Պալերմոյի կոնսերվատորիան հիմնադրվել է փոխարքա Դե Կաստրոյի կողմից 1617 թվականին։ Երաժշտության ուսուցումը այնտեղ ներդրվել է տասնամյակներ անց՝ խմբերգային երգեցողության և ջութակի դասերով:

Նեապոլում կիրառված օրինակը, որտեղ ընդունելությունը մրցութային քննությամբ էր, իսկ ուսումը անվճար, այնուհետև, որոշ փոփոխություններով պատճենվել է եվրոպական շատ քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում (1795), Բոլոնիայում (1804), Միլանում (1807), Վարշավայում (1807): 1810), Ֆլորենցիայում, Պրահայում (1811), Վիեննայում (1821), Լոնդոնում (1822), Հաագաում (1826), Լիեժում (1827); Որոշ ժամանակ անց Ռուսաստանում Ռուբինշտեյն եղբայրների կողմից հիմնադրվել են երկու կոնսերվատորիաներ՝ «Անտոն»-ը՝ Սանկտ Պետերբուրգում (1862) և «Նիկոլայ»-ը Մոսկվայում (1866): 19-րդ դարի երկրորդ կեսին ցանցն ընդլայնվեց դեպի Ամերիկաներ՝ Ռիո դե Ժանեյրո (1847), Բոստոն (1853), Բալթիմոր և Չիկագո (1868), Հավանա (1885) և Բուենոս Այրես (1893): Երաժշտության խորացված ուսուցման հաստատություններ են կազմակերպվել 1940-ականներին ասիական և աֆրիկյան մի շարք երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Լիբանանում և Քենիայում[9]:

Այս իմաստով Էլ Սիստեմայի-ի նման նախագծերն ավելի շատ համահունչ են Իտալիայում հաստատված ավանդույթին (որտեղ կոնսերվատորիաներում ուսուցումը դեռևս անվճար է), քան անգլախոս երկրում, որտեղ ուսանողները կրթաթոշակներ ստանալու հնարավորություն ունեն։

Հիմնակարգ և միջնակարգ կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական երաժշտական դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսիկգիմնազիում Շլոս Բելվեդեր՝ մասնագիտական երաժշտական դպրոց Գերմանիայում

Մասնագիտական երաժշտական դպրոցները գոյություն ունեն շատ երկրներում և դրանց նպատակը բացառիկ պոտենցիալ ունեցող երեխաներին հայտնաբերելն ու օգնելն է՝ ստանալու համաշխարհային մակարդակի մասնագիտական ուսուցում, որը կհամակցվի լայն և հավասարակշռված կրթության հետ և որը նրանց թույլ կտա, եթե ցանկանան, ինքնուրույն շարունակել իրենց կարիերան երաժշտության ոլորտում[11]։ Այս դպրոցները կարող են պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես կցված լինել կոնսերվատորիաներին[12]։ Ընդունելությունը սովորաբար իրականացվում է 8-ից 18 տարեկանների միջև և կատարվում է մրցութային լսումների միջոցով։ Դպրոցները կարող են լինել հանրային կամ անկախ (անկախ դպրոցներում աշակերտները կարող են ստանալ պետական կամ մասնավոր կրթաթոշակներ)[13]։ Որքան սովորողներն առաջադեմ են լինում դպրոցում, այնքան երաժշտության վրա ծախսվող ժամանակը մեծանում է, իսկ ակադեմիական առարկաներին տրամադրվող ժամանակը նվազում։ Այս դպրոցները սովորաբար միայն գործիքահարների են մարզում, սակայն կարող են նաև ներառել երգչախմբերի անդամներ։

Որոշ դպրոցներ (ինչպես կոնսերվատորիաները) ավելի լայն են և կարող են ընդգրկել կատարողական արվեստներ՝ երաժշտություն, դրամա, պար[14]։

Երաժշտական դպրոցներ այլ դպրոցներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երաժշտական դպրոցներ գտնվում են արդեն գոյություն ունեցող դպրոցների ներսում։ Մոդելը բավականին բազմազան է և կարող է ներառել տարբեր բաժիններ։

Շոտլանդիայում գոյություն ունեն մասնագիտական տարբեր երաժշտական ստորաբաժանումներ, որտեղ աշակերտները ընտրվում են ավելի լայն տարածքներից, քան հյուրընկալող դպրոցի շրջանն է։ Աշակերտները ստանում են մասնագիտական երաժշտական ուսուցում երաժշտական դպրոցում, բայց ամբողջովին ինտեգրված են հյուրընկալող դպրոցում՝ այլ դասերի համար։ Ընդունելությունը մասնագիտական երաժշտական ստորաբաժանում կամ դպրոցում իրականացվում է մրցութային լսումների միջոցով, ինչը նաև արդյունավետ կերպով տրամադրում է մուտք դեպի հյուրընկալող դպրոց[15]։

Շատ հանրային կամ անկախ դպրոցներ ունեն երաժշտության բաժիններ, որոնք որոշ դեպքերում բարձր մակարդակի են հասնում։ Այս դպրոցները երբեմն անվանվում են երաժշտական դպրոցներ։ Անգլիայում երաժշտական քոլեջները դպրոցներ են, որոնք ստանում են լրացուցիչ մասնավոր և պետական ֆինանսավորում՝ երաժշտությանը որպես մասնագիտություն դասավանդելու համար։ Ընդունելությունը կատարվում է հյուրընկալող դպրոցը և երաժշտական ունակությունը չի հանդիսանում ընդունման պահանջ[16]։ Դպրոցները, որոնք բարձր կատարողականություն են ցուցաբերում, կարող են նաև մասնագիտանալ լրացուցիչ ոլորտում, օրինակ՝ սպորտ կամ տեխնոլոգիա։

Նախադպրոցական բաժիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կոնսերվատորիաներ կամ այլ մակարդակի հաստատություններ ունեն նախադպրոցական կամ երիտասարդական բաժիններ դպրոցական տարիքի երեխաների համար[17]։ Ընդհանուր առմամբ, ուսումնական ծրագիրը ներառում է անհատական դասեր, նվագախումբ, սենյակային երաժշտություն, տեսություն, երաժշտական հմտություններ, ստեղծագործություն և երաժշտական տեխնոլոգիա։ Դասերը սովորաբար անցկացվում են շաբաթ օրը, և երեխաները հաճախում են սովորական դպրոցներ շաբաթվա ընթացքում։

Երաժշտական դպրոցներ՝ հիմնական կրթական համակարգից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական կամ մասնավոր երաժշտական դպրոցները առաջարկում են երաժշտական կրթություն ընդհանուր կրթական համակարգից դուրս՝ 4-ից 20 տարեկանի աշակերտների համար։ Ընդհանուր առմամբ, աշակերտները հաճախում են այս դպրոցներ շաբաթվերջին կամ երեկոյան ժամերին։ Այս դպրոցները սովորաբար հովանավորվում են անհատների, բարեգործական կամ առևտրային կազմակերպությունների կողմից[18][19]։

Բարձրագույն կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսերվատորիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդիանա համալսարանի մաս կազմող Ջեյքոփ երաժշտական դպրոցը

Երաժշտական կոնսերվատորիաները կարող են նաև կոչվել կոնսերվատուարներ (հատկապես Միացյալ Թագավորությունում[20]), կոնսերվատորիումներ (Ավստրալիա[21][22]), ակադեմիաներ կամ քոլեջներ։ Որոշ դպրոցներ կամ կոնսերվատորիաներ բացառապես կենտրոնանում են երաժշտության ուսուցման վրա[23]։ Մյուսները ունեն ավելի լայն առաջնահերթություն՝ ներառելով դրամա, պար և այլն[23]։ Կոնսերվատորիաները հարմար են այն ուսանողների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կատարողական, ղեկավարման կամ կոմպոզիցիայի մասնագիտական հմտությունները։ Սովորաբար, դրանք առաջարկում են գործնական ուսուցման բարձր տոկոս՝ զուգորդված ակադեմիական ուսման և մասնագիտական զարգացման հետ նրանց համար, ովքեր մտածում են ստեղծագործական արվեստում կարիերայի մասին: Անհատական ուսուցումը բաղադրիչների մեծ մասի ուժն է:

Ուսանողները հնարավորություն ունեն պարբերաբար ելույթ ունենալ, ղեկավարել կամ իրենց երաժշտությունը նվագել ինչպես անանուն, այնպես էլ հանրային միջոցառումների ժամանակ։ Նրանք կարող են ներկայանալ որպես մենակատար կամ խմբի, նվագախմբի և բենդի անդամ։ Սովորաբար կոնսերվատորիաները կենտրոնանում են արևմտյան դասական երաժշտության վրա։ Սակայն որոշ դպրոցներ կենտրոնանում են նաև ավանդական գործիքների վրա, օրինակ՝ չինական գործիքների[24]։ Մյուսները կարող են ունենալ ավանդական երաժշտության բաժիններ, որոնք ներառում են ինչպես ավանդական, այնպես էլ դասական գործիքներ, օրինակ՝ դուդուկ և ֆիդլ[25]։ Այսպիսով, ուսանողները կարող են կենտրոնանալ ջազի, աշխարհագրական երաժշտության կամ փոփ երաժշտության վրա[26]։

Երաժշտական աստիճաններ ստանալու համար պահանջվող ժամանակը սովորաբար չի տարբերվում այլ ոլորտների աստիճաններից, այսինքն՝ 3–4 տարի բակալավրիատի, 1–2 տարի մագիստրոսի աստիճանի և 3–5 տարի երաժշտական արվեստում դոկտորական աստիճանի կամ երաժշտության դոկտորական աստիճանի համար։ PhD աստիճանը կարող է ձեռք բերել երաժշտագիտություն, երաժշտության տեսություն, երաժշտական կոմպոզիցիա, երաժշտական կրթություն կամ երաժշտական թերապիա ոլորտներում։ Որոշ դպրոցներ կարող են առաջարկել ոչ ակադեմիական աստիճաններ, որոնք լիովին կատարողական բնույթ ունեն, օրինակ՝ A.D. կամ Արտիստի Դիպլոմ ԱՄՆ-ում։ Սա կարող է առաջարկվել բակալավրիատի և/կամ մագիստրոսի մակարդակներում։

Համալսարանական երաժշտական դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օբերլին երաժշտության կոնսերվատորիան Օհայոյում
Սիբելիուս ակադեմիան Ֆինլանդիայում

Համալսարանների երաժշտության բաժինները սկզբում ավելի շատ շեշտը դնում էին երաժշտության ակադեմիական ուսումնասիրության, քան կատարողականության վրա։ Բայց այսօր բաժանումը այդքան խիստ չէ, քանի որ շատերն այժմ ավելի մեծ ուշադրություն են դարձնում կատարողականությանը, քան երբևէ։ Այսպիսով, մասնագիտական ուսուցման և ակադեմիական ուսումնասիրության հավասարակշռությունը տարբերվում է բոլոր հաստատություններում և երկրներում։ Որոշ երկրներ առանձին-առանձին սահմանում են իրենց հաստատությունների կարգավիճակը՝ որպես պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ համալսարաններ, մինչդեռ այլ երկրներում նման կոշտ բաժանում չի արվում։ Բացի կոնսերվատորիաներում առաջարկվող աստիճաններից, որոշ համալսարաններ առաջարկում են ոչ պրոֆեսիոնալ երաժշտական աստիճաններ, ինչպիսիք են երաժշտության արվեստի բակալավրիատը կամ երաժշտության կրթության արվեստի բակալավրիատը։ Մի շարք նախկին անկախ կոնսերվատորիաներ այժմ կցված են համալսարաններին[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The origins of music Nils Lennart Wallin, Steven Brown, Björn Merker 0-262-73143-6 retrieved 9 November 2010
  2. Lee Krähenbühl: A Theatre Before the World: Performance History at the Intersection of Hebrew, Greek, and Roman Religious Processional retrieved 9 November 2010
  3. Original Catholic Encyclopedia: Sistine Choir Արխիվացված 25 Հուլիս 2011 Wayback Machine retrieved 9 November 2010
  4. Wells Cathedral School Արխիվացված 2011-07-28 Wayback Machine retrieved 9 November 2010
  5. Harvard Dictionary of Music: St Martial school retrieved 9 November 2010
  6. Notre Dame SchoolԲրիտանիկա հանրագիտարանում. retrieved 9 November 2010
  7. ConservatoryԲրիտանիկա հանրագիտարանում. Retrieved 16 November 2010
  8. Կաղապար:OED
  9. 9,0 9,1 The Great Soviet Encyclopedia (1979)
  10. A. Della Corte, G. M. Gatti, Dizionario di musica, Paravia, 1956.
  11. Arete Music Academy retrieved 29 Aug 2018
  12. Sächsisches Landesgymnasium für Musik "Carl Maria von Weber retrieved 14 November 2010
  13. English Aided Pupil Scheme Արխիվացված 26 Դեկտեմբեր 2010 Wayback Machine retrieved 14 November 2010
  14. Fiorello H. LaGuardia High School of Music & Art and Performing Arts Արխիվացված 10 Հուլիս 2012 archive.today retrieved 14 November 2010
  15. Sgoil Chiùil na Gàidhealtachd retrieved 14 November 2010
  16. Guildford County School Արխիվացված 4 Սեպտեմբեր 2010 Wayback Machine retrieved 14 November 2010
  17. Manhattan School of Music Pre-college Division retrieved 14 November 2010
  18. Musik Fröhlich retrieved 14 November 2010
  19. Yamaha Music Schools Արխիվացված 31 Դեկտեմբեր 2010 Wayback Machine retrieved 14 November 2010
  20. Կաղապար:OED 'The French form of the word [...] is even sometimes assumed as the name of musical schools in England. In the U.S. the anglicized form conservatory is used.'
  21. Collins English Dictionary - Complete & Unabridged 10th Edition: 'conservatorium: (Austral.) the usual term for conservatoire'
  22. Webster's Third Unabridged Dictionary: 'Origin of conservatorium: German Konservatorium'
  23. 23,0 23,1 Royal Academy of Music retrieved 9 November 2010
  24. China Conservatory retrieved 14 November 2010
  25. Royal Conservatoire of Scotland retrieved 20 December 2018
  26. Conservatorium van Amsterdam retrieved 14 November 2010
  27. Peabody Institute Retrieved 15 November 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտական դպրոց» հոդվածին։