Եգիպտամոլություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանկտ Պետերբուրգում հին եգիպտական սֆինքսները զարդարում են Նևայի ափը 1832 թվականից

Եգիպտամոլություն, հրապուրվածությունը հին եգիպտական պարագաներով (հագուստ, մշակույթ, ճարտարապետություն, գիր, դեկոր)։ Մարդկության պատմության զարգացման վերջին շրջանում նորաձևության դրսևորում է։ Եգիպտամոլությունը հաճախ դիտարկվում է դեպի անցյալ, դեպի մարդկային քաղաքակրթության ակունքներ վերադառնալու գաղափարով։ Արվեստում դրսևորվում է եգիպտականացման ոճով։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանշական է, որ «եգիպտամոլություն» ասելով հիմանականում հասկացվում է տարվածությունը Հին Եգիպտոսով, ոչ թե ուշ անտիկ շրջանի քրիստոնեական Եգիպտոսով կամ ժամանակակից իսլամա-արաբական պետությունով, որ ձևավորվել է 7-րդ դարում։ Երկու դարաշրջանների միջակայքում Եգիպտոսը եղել է Արևելյան Հռոմեական կայսրության քրիստոնեական գավառներից մեկը։

Եգիպտամոլությունը ռոմանտիզմի շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական ոճով սպասք. Նապոլեոնի նվերը Ալեքսանդր I-ին

Եվրոպայում եգիպտամոլության առաջին նշաններն ի հայտ են եկել 18-րդ դարի սկզբից, երբ Իտալիայի տարածքում հայտնաբերվել են հին եգիպտական հուշարձաններ, որոնք լքվել են ուշ անտիկ շրջանից։ Եգիպտամոլության ծաղկման շրջանը համընկել է ռոմանտիզմի դարաշրջանին, երբ Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ (1798-1799) շատ եվրոպացիներ իրենց աչքերով տեսել են Հին Եգիպտոսի փառաբանված հուշարձանները։ Արշավանքի մասին հրատարակվել է «Եգիպտոսի նկարագրություն» երկը, որը ցնցել է Եվրոպային նախօրոք չտեսնված գեղարվեստական մոտիվներով։ Այդ պատճառով Հին Եգիպտոսին հղումները գերիշխում են նապոլեոնյան ամպիրի գեղարվեստական մոտիվներում։

Ինչպես և «չինականությունը» մի քանի սերունդ առաջ, եգիպտամոլությունը դառնում է Եվրոպայի արձագանքը` ուղղված գեղարվեստական նոր աշխարհի բացահայտմանը։ Միջազգային ռեզոնանսը, որ առաջ էր եկել Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի կողմից Ռոզեթյան արձանագրության բացահայտումից հետո (1822), ավելացնում է հետաքրքրությունը նեոեգիպտական ոճի հանդեպ ճարտարապետության և կիրառական արվեստի մեջ։

Եգիպտական կամուրջը Սանկտ Պետերբուրգում

Այս ոճը իր դրսևորումն է գտնում Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև Ռուսական կայսրության ճարտարապետության մեջ։ Այսպես, 1826 թվականին Պետերբուրգում բացվում է այսպես կոչված Եգիպտական կամուրջը, իսկ 1829 թվականին Ցարսկոե Սելոյում կառուցում են Եգիպտական դարպասները, որոնք զարդարված էին եգիպտական հիերոգլիֆներով։

Եգիպտամոլությունն անուղղակիորեն արտացոլվում է նաև գրական ստեղծագործություններում։ Դրա վկայությունն են Պրոսպեր Մերիմեի «Էտրուսկյան սկահակ», Ալեքսանդր Պուշկինի «Եգիպտական գիշերներ», Թեոֆիլ Գոթիեի «Մումիայի ոտքերը», Էդգար Պոյի «Զրույց մումիայի հետ» ստեղծագործությունները։

Եգիպտոսը զգալի ազդեցություն է թողել արևմտյան բոլոր մշակույթներում[1]։ Եգիպտամոլությունը հատուկ նշանակություն ունի նաև ամերիկյան մշակույթում, քանի որ Հին Եգիպտոսի օրինակը ուժեղացնում էր ազգային անկախության գիտակցումը 19-րդ դարի ամերիկյան մշակույթում[2]։

Եգիպտամոլության հետագա ալիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտամոլությունը Ֆրանսիայում 19-րդ դարի վերջին ստացավ «ռետուր դ'եժիպտ» (բառացի` Եգիպտոսի վերադարձ) անվանումը։ Հենց այդ ժամանակ էլ առաջացել է նեգրիտյուդ ոճը` որպես տարվածությունը աֆրիկյան ամեն դրսևորումով։ Դա կապված էր ֆրանսիացիների և բելգիացի արդյունաբերողների կողմից Աֆրիկայի գաղութացմամբ։

Եգիպտամոլության նոր հզոր ալիք բարձրացավ Հովարդ Քարթերի կողմից Թութանհամոնի դամբարանը 1922 թվականին բացելուց հետո։ Համընդհանուր հետաքրքրվածության ֆոնին եգիպտական ճարտարապետության ու կիրառական արվեստի ոճային բնորոշ գծերը դրսևորվեցին ոչ միայն ար-դեկո ոճում, այլև հագուստի դիզայնում, կինոյում. նկարահանվեցին մումիայի մասին ֆիլմեր։

Վերջին անգամ եգիպտամոլությունը Եվրոպայում դրսևորվել է 20-րդ դարի վերջին, երբ Լուվրում կառուցեցին ապակյա բուրգը, իսկ Նևայի ափին` հերթական սֆինքսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. For a chronological overview of the impact of Egypt on the Western imagination since ancient Greece see Egypt in the Western imagination.
  2. cf. esp. Trafton 2004.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ater, Renee. "Making History: Meta Warrick Fuller's 'Ethiopia". American Art 17.3 (2003): 12-31.
  • Brier, Bob. Egyptomania. Brookville, NY: Hillwood Art Museum, 1992. 0-933699-26-3 (exhibition catalog)
  • Curl, James Stevens. Egyptomania: The Egyptian Revival, A Recurring Theme in the History of Taste. Manchester University Press, 1994. Manchester, UK; New York: Manchester University Press, 1994. 0-7190-4126-0
  • Draper, Theodore. The Rediscovery of Black Nationalism. New York: Viking Press, 1970. 0-670-59114-9
  • Gillman, Susan. "Pauline Hopkins and the Occult: African-American Revisions of Nineteenth-Century Sciences" In: American Literary History, Vol 8, No.1, spring 1996, pp. 57–82
  • Glaude, Eddie S. Exodus! Religion, Race, and Nation in Early Nineteenth-Century Black America. Chicago: University of Chicago Press, 2000. 0-226-29819-1
  • Gruesser, John Cullen. Black on Black: Twentieth-Century African American Writing About Africa. Lexington, KY: University Press of Kentucky, 2000. 0-8131-2163-9
  • Humbert, Jean-Marcel, et al. Egyptomania: Egypt in Western Art, 1730-1930. Ottawa: National Gallery of Canada, 1994. 0-88884-636-3 (Exhibition catalog: Paris, Musée Du Louvre, 20 January-18 April 1994; Ottawa, National Gallery of Canada, 17 June-18 September 1994; Vienna, Kunsthistorisches Museum, 16 October 1994 – 29 January 1995)
  • Howe, Stephen. Afrocentrism: Mythical Pasts and Imagined Homes. London ; New York: Verso, 1998. 1-85984-873-7
  • Nelson, Dana D. National Manhood: Capitalist Citizenship and the Imagined Fraternity of White Men. Duke University Press, 1998. 0-8223-2149-1
  • Perniola, Mario, Enigmas. The Egyptian Moment in Society and Art, translated by Christopher Woodall, preface to the English Edition by the author, London-New York, Verso, 1995.
  • Schueller, Malini Johar. U.S. Orientalisms: Race, Nation, and Gender in Literature, 1790-1890. Ann Arbor: University of Michigan Press, 1998. 0-472-10885-9
  • Trafton, Scott Driskell. Egypt Land: Race and Nineteenth-Century American Egyptomania. New Americanists. Durham, N.C.: Duke University Press, 2004. 0-8223-3362-7
  • Wallace, Maurice O. Constructing the Black Masculine: Identity and Ideality in African American Men's Literature and Culture, 1775-1995. Durham: Duke University Press, 2002. 0-8223-2854-2
  • Whitehouse, Helen. Review Article: "Egyptomanias"' In: American Journal of Archaeology, Vol 101, No.1, Jan 1997, pp. 158–161.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտամոլություն» հոդվածին։