Ռոզետայի քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոզեթայի քար

Ռոզեթյան արձանագրություն, ռոզեթյան քար, Ալեքսանդրիայից ոչ հեռու գտնվող Ռոզետա քաղաքում (այժմ՝ Ռաշիդ) հայտնաբերված գրանոդիորիտե արձանագրություն՝ հին եգիպտերեն (հիերոգլիֆ կամ մեհենադրոշմ և հանրամատչելի դեմոտիկյան գրերով) և հին հունարեն նույնիմաստ արձանագրություններով բազալտե սալաքար։ Հայտնաբերել է նապոլեոնյան բանակի սպա Բուշարը՝ Եգիպտոսում, ռազմական ամրաշինության ժամանակ (1799 թ.), Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի (Նեղոսի դելտայի բազկին) մոտ։ Պահպանվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։ Արձանագրությունը երեք նույնիմաստ տեքստերով է, այդ թվում՝ երկու հին եգիպտական հիերոգլիֆներով և մեկ հին հունարենով։ Հին հունարենը բավականին հասկանալի էր լեզբավաններին, այդ իսկ պատճառով վերջինս ելակետ դարձավ մյուս երկու հիերոգլիֆները վերծանելու համար։ Բնագրերը (փորագրվել են մ․թ․ա․ 196-ին) եգիպտական քրմերի երախտագիտական մաղթանքներ են Պտղոմեոս V Եպիփանեսին (իշխել է մ․թ․ա․ 204—180 թթ.)։ Եգիպտական բնագրերը փորձել են վերծանել ֆրանսիացի արևելագետ Սիլվեստր դը Սասին, շվեդ դիվանագետ Դ․ Օկերբլատը և անգլիացի ֆիզիկոս Տ․ Յունգը։ 1822 թ.-ին մեհենադրոշմ բնագիրը վերծանել է Ֆ․ Շամպոլյոնը՝ սկիզբ դնելով եգիպտական մեհենադրոշմ գրությունների ուսումնասիրմանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png