Դևիդ Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Միլլեր
Nobel Peace Prize Concert 2008 Il Divo, David Miller.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDavid Miller
Ի ծնե անունԴևիդ Միլլեր
անգլ.՝ David Miller
Ծնվել էապրիլի 14, 1973(1973-04-14)[1] (49 տարեկան)
Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրերՕպերա,
Փոփ
Մասնագիտություն
Երգչաձայնտենոր
Գործիքներelectronic drum?, Տրոմբոն, դաշնամուր և վոկալ
ԼեյբլSyco Music և Sony BMG
ԿրթությունՕրբերլինի կոնսերվատորիա և Heritage High School?
ԱնդամակցությունԻլ Դիվո
Կայքildivo.com/uk/band/david
Commons-logo.svg David Miller (tenor) Վիքիպահեստում

Դևիդ Միլլեր (անգլ.՝ David Miller, ապրիլի 14, 1973(1973-04-14)[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տենոր, օպերային և փոփ ժանրերի կատարող, Il Divo խմբի չորս մենակատարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Միլլերը ծնվել է 1973 թվականի ապրիլի 14֊ին Կալիֆորնիայի հարավում գտնվող Սան Դիեգո քաղաքում, սակայն նրա մանկությունը (սկսած 8 տարեկանից) անցել է Կալիֆորնիա նահանգի Լիթելթոն քաղաքում։ 1991 թվականին ավարտել է Լիթելթոնի Heritage High School (Littleton, Colorado)[2][3]։ Ուսանելու տարիներին մասնակցել է դպրոցական բեմադրություններին (Ռուստեր «Էննի»֊ում և Նոյ «Two by Two» մյուզիքլում)։ Ավարտելուց հետո ընդունվել է Oberlin Conservatory of Music (Օբերլին Օբերլին, Օհայո), որն ավարտել է գերազանցությամբ[3], վոկալ և օպերային թատրոն ուղղությամբ։

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթություն ստանալուց հետո Դևիդը մասնակցել է օպերային և երաժշտական ներկայացումների (ընդհանուր 45 դեր)[3], կազմակերպված այդ ոլորտում աշխատող ամերիկյան կազմակերպությունների կողմից՝ կատարելով Մանոն օպերայում ասպետ դե Գրիեյի, «Ռոմեո և Ջուլիետ»֊ում Ռոմեոյի, «Կախարդական սրինգ»֊ում Տամինոյի և «Տրավիատա»֊ում Ալֆրեդոյի դերերգերը, ինչպես նաև գլխավոր դերը «Վերտեր»֊ում [4]։

1998 թվականին Los Angeles Opera ընկերության հետ միասին մասնակցել է շրջագայությունների Չիլիում, որտեղ կատարել է Տիբալտի դերերգը Բելլինիի «Կապուլետներ և Մոնտեկիներ» օպերայից։

Մուտքը համաշխարհային հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին տեղի ունեցավ Դևիդ Միլլերի առաջնախաղը համաշխարհային բեմում։ Նա կատարեց Թոնիի դերերգը «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում, Միլանի Լա Սկալա թատրոնում[4]։ 2000֊ական թվականների սկզբին հանդես եկավ Լա Սկալա թատրոնի բեմում, մասնավորապես Մարկո Տուտինոյի «Վիտա» օպերայի համաշխարհային պրեմիերայում (ինչպես նաև կատարել է դերեր Բրոդվեյի, Պիտսբուրգի և Ֆլամանդական օպերային թատրոններում։ Հատկապես մեծ հաջողություն էր վայելում Պուչինիի «Բոհեմ» օպերայում նրա ստեղծված Ռոդոլֆոյի կերպարը (Բազա Լուրմանի բեմադրությամբ)[3][4]։

Il Divo խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Il Divo խումբը Հոնկոնգում (2005 թվական), Դևիդ Միլլերը աջից երրորդն է

2003 թվականի դեկտեմբերին Դևիդը անցնելով նախնական ընտրությունը՝ դարձավ համաշխարհային Il Divo քառյակի անդամ։ 2004 թվականին դուրս եկավ խմբի դեբյուտային ալբոմը («որը անվանվեց հենց Il Divo»)[5]՝ ստանալաով լայն տարածում։ Մեկ տարի անց լույս տեսավ նրանց երկրորդ «Ancora» ալբոմը՝ զբաղեցնելով ԱՄՆ֊ի, Կանադայի, Ավստրիայի, Նոր Զելանդիայի, Արևմտյան Եվրոպայի և շատ այլ երկրների չարթերի առաջին հորիզոնականը։

2007 թվականին, ընդունելով մասնակցել համերգին Chicago Pops Orchestra֊ի հետ, Դևիդը դադար վերցրեց քառյակի համաշխարհային շրջագայություններից[6], կատարելով օպերային արիաների, հայտնի երգերի և ծննդյան հիմների շարք։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ամուսնացել է ամերիկյան օպերային երգչուհի Սառա Ջոյ Կաբանուկի (անգլ.՝ Sarah Joy Kabanuck) հետ, մինչ ամուսնությունը նրանք հանդիպել են 6 տարի [7][8]։ Երեխաներ չունի։ Ապրում է Նյու Յորքում ՝ ԱՄՆ֊ում[3]։

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Միլլերի կատարումը Սիդնեյում Il Divo խմբի համերգի ժամանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «Heritage High School» (անգլերեն)։ Public School Review։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-26 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Биография»։ Il Divo (русский фан-сайт)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-26 
  4. 4,0 4,1 4,2 «Biografía David Miller» (իսպաներեն)։ Il Divo (spanish website)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-26 
  5. «Il Divo - Il Divo» (անգլերեն)։ AllMusic։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-26 
  6. Amy Wooten (դեկտեմբերի 19, 2007)։ «Il Divo's David Miller: Divine Intervention» (անգլերեն)։ Windy City Times։ Վերցված է 2011-04-26 
  7. «Il Divo Singer David Miller Going to Walk Down the Aisle Soon» (անգլերեն)։ CelebrityMania։ ապրիլի 17, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-29-ին։ Վերցված է 2017-01-29 
  8. Ulrica Wihlborg (օգոստոսի 8, 2009)։ «Il Divo's David Miller Ties the Knot» (անգլերեն)։ People։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-12-ին։ Վերցված է 2013-01-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]