Դոնիել Մալեն
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Wieringen, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
Հասակ | 1,79 մետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դոնիել Մալեն (հոլ.՝ Donyell Malen; հունվարի 19, 1999[1], Wieringen, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալենը մայրաքաղաքի «Այաքս» ակումբի սան է։ 2015 թվականին նրա նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», սակայն Դոնիելը ընտրեց Լոնդոնի «Արսենալը», քանի որ նրա կուռքերն էին Դենիս Բերգկամպը և Թիերի Անրին, ովքեր հանդես էին գալիս «զինագործների» կազմում։ Անգլիայում նա հանդես է եկել ակումբի պատանեկան թիմերում և նույնիսկ մի քանի անգամ հայտնվել է առաջնության խաղերի հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 2017 թվականի ամռանը Մալենը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով ՊՍՎ-ի հետ։ Խաղային պրակտիկա ստանալու համար Դոնիելը սկսեց հանդես գալ «դուբլերի» թիմում։ Սեպտեմբերի 8-ին «Էյնդհովենի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Էրստեդիվիզիում[2]։ 2018 թվականի սկզբին Մալենն ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ Փետրվարի 3-ին «Զվոլեի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Էրեդիվիզիում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Լյուկ դե Յոնգին[3]։ Իր դեբյուտային մրցաշրջանում Մալենը դարձել Է Նիդեռլանդների չեմպիոն։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին «Վիտեսի» դեմ խաղում Դոնիելը «պենտա-տրիկ» է արել[4]։
2021 թվականի հուլիսի 27-ին Մալենը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ կնքելով պայմանագիր մինչև 2026 թվականը[5]։ Օգոստոսի 14-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Բունդեսլիգայում[6]։ Սեպտեմբերի 28-ին Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում Դոնիելը խփեց իր առաջին գոլը «Բորուսիայի» կազմում[7]։ Պատասխան խաղում նա կրկին աչքի է ընկել[8], պատասխան խաղում նա կրկին աչքի է ընկել, ինչպես նաև խաղարկության շրջանակներում գրավել է թուրքական «Բեշիկթաշի» դարպասը[9]։ Շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ Եվրոպայի լիգայի 2021/2022 խաղարկությունում Մալենը գոլի հեղինակ է դարձել[10]։
2024 թվականի Չեմպիոնների լիգայի ՊՍՎ-ի դեմ խաղում նա դարձել է գոլի հեղինակ[11]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Նիդերլանդների պատանեկան հավաքականի կազմում Մալենը Բուլղարիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում Նա մասնակցել է Իռլանդիայի[12], Անգլիայի[13] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[14]։
2016 թվականին Մալենը երկրորդ անգամ է մասնակցել Ադրբեջանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Իսպանիայի[15], Իտալիայի[16], Սերբիայի[17], Շվեդիայի[18] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին[19]։
2019 թվականի սեպտեմբերի 6-ին Գերմանիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Մալենը նորամուտը նշեց Հոլանդիայի հավաքականի կազմում[20]։ Այդ նույն խաղում նա խփեց իր նորամուտի գոլը ազգային թիմի կազմում։
2021 թվականին Մալենը մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել Է Ուկրաինայի[21], Ավստրիայի[22], Հյուսիսային Մակեդոնիայի[23] և Չեխիայի հավաքականների դեմ խաղերին[24]։
Գոլեր Նիդերլանդների հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Արդյունք | Հաշիվ | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | Սեպտեմբերի 6, 2019 | Ֆոլքսպարկշտադիոն, Համբուրգ, Գերմանիա | Գերմանիա | 2:3 | 2:4 | Եվրոպայի առաջնություն 2020 որակավորում |
02. | Մարտի 30, 2021 | Վիկտորիա, Ջիբրալթար | Ջիբրալթար | 0:5 | 0:7 | Աշխարհի առաջնություն 2022 որակավորում |
03. | Սեպտեմբերի 7, 2021 | Յոհան Կրոյֆ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ | Թուրքիա | 6:0 | 6:1 | Աշխարհի առաջնություն 2022 որակավորում |
04. | Հոկտեմբերի 11, 2021 | Ֆեյենորդ, Ռոտերդամ, Նիդերլանդներ | Ջիբրալթար | 6:0 | 6:0 | Աշխարհի առաջնություն 2022 որակավորում |
05. | Հունիսի 14, 2023 | Ֆեյենորդ, Ռոտերդամ, Նիդերլանդներ | Խորվաթիա | 1:0 | 2:4 | Ազգերի լիգա 2023 |
06. | Մարտի 22, 2024 | Յոհան Կրոյֆ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ | Շոտլանդիա | 4:0 | 4:0 | Ընկերական հանդիպում |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրեդիվիզիի հաղթող՝ 2017/18
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2024 թվականի մայիսի 18-ի դրությամբ
Ակուբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Apps | Goals | Apps | Goals | Apps | Goals | Apps | Goals | Apps | Goals | ||
Յոնգ ՊՍՎ | 2017–18 | Առաջին բաժին | 22 | 13 | — | — | — | 22 | 13 | |||
ՊՍՎ | 2017–18 | Էրեդիվիզի | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | |
2018–19 | Էրեդիվիզի | 31 | 10 | 2 | 0 | 8 | 1 | 1 | 0 | 42 | 11 | |
2019–20 | Էրեդիվիզի | 14 | 11 | 0 | 0 | 10 | 6 | 1 | 0 | 25 | 17 | |
2020–21 | Էրեդիվիզի | 32 | 19 | 3 | 1 | 10 | 7 | — | 45 | 27 | ||
Ընդհանուր | 81 | 40 | 5 | 1 | 28 | 14 | 2 | 0 | 116 | 55 | ||
Բորուսիա Դորտմունդ | 2021–22 | Բունդեսլիգա | 27 | 5 | 2 | 0 | 8 | 4 | 1 | 0 | 38 | 9 |
2022–23 | Բունդեսլիգա | 26 | 9 | 3 | 1 | 6 | 0 | — | 35 | 10 | ||
2023–24 | Բունդեսլիգա | 27 | 13 | 3 | 1 | 8 | 1 | — | 38 | 15 | ||
Ընդհանուր | 80 | 27 | 8 | 2 | 22 | 5 | 1 | 0 | 111 | 34 | ||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 183 | 80 | 13 | 3 | 50 | 19 | 3 | 0 | 249 | 102 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ «Эйндховен VS. Йонг ПСВ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «ПСВ VS. Зволле 4:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «ПСВ VS. Витесс 5:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Мален перешел в дортмундскую «Боруссию»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Боруссия Дортмунд VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 5:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Боруссия Дортмунд VS. Спортинг Лиссабон 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Спортинг Лиссабон VS. Боруссия Дортмунд 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Боруссия Дортмунд VS. Бешикташ 5:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Рейнджерс VS. Боруссия Дортмунд 2:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «ПСВ VS. Боруссия Дортмунд 1:1» (անգլերեն). soccerway.com. 2024 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Ирландия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—05—07. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Нидерланды (до 17) VS. Англия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—05—10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Нидерланды (до 17) VS. Италия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—05—13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Нидерланды (до 17) VS. Испания (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016—05—06. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Италия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—05—09. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Сербия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016—05—12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Швеции (до 17) VS. Нидерланды (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—05—15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Португалия (до 17) VS. Нидерланды (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—05—18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Германия VS. Нидерланды 2:4» (անգլերեն). soccerway.com. 2019—09—06. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Нидерланды VS. Украина 3:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Нидерланды VS. Австрия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021—06—17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Северная Македония VS. Нидерланды 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021—06—21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Нидерланды VS. Чехия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- Հունվարի 19 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլի Նիդերլանդների երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ