Ֆոլքսպարկշտադիոն
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ և մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Ալտոնա |
Երկիր | Գերմանիա[1] |
Անվանված է | Altona Volkspark? |
Բացված | 1953 |
Սեփականատեր | Համբուրգ ՖԱ |
Գործաղեկավար | Hamburger SV (football)? |
Տարողություն | 57 000 և 51 500 |
Տնային թիմ | Hamburger SV (football)? |
Ծածկույթի տեսակը | hybrid grass? և գազոն |
Կայք | hsv.de/volksparkstadion/uebersicht/das-volksparkstadion/(գերմ.) |
Volksparkstadion Վիքիպահեստում |
«Ֆոլքսպարկշտադիոն» (գերմ.՝ Volksparkstadion), Համբուրգի արևմուտքում Բարենֆելդ (գերմ.՝ Bahrenfeld) շրջանում գտնվող մարզադաշտ, «Համբուրգ» ֆուտբոլային ակումբի տնային արենա։ Տարողությունը՝ 57,000 հանդիսական (51,500 միջազգային խաղերում)։ Կառուցվել է հին մարզադաշտի տեղում ճարտարապետ Գուստավ Էլսների նախագծով և բացվել է 1998 թվականի ապրիլի 30-ին։ 2001 թվականի հունիսի 30-ից մինչև 2007 թվականի հուլիսը մարզադաշտը պաշտոնապես կրել է AOL Arena կոմերցիոն անվանումը, մինչև 2010 թվականի օգոստոսը՝ HSH Nordbank Arena, և մինչև 2015 թվականի հունիսը՝ Imtech Arena։ Հովանավորչական անվանումների օգտագործման ժամանակ մարզադաշտին վերապահվում էր «Համբուրգ Արենա» ոչ առևտրային անվանումը եվրագավաթային խաղերի ժամանակ (ինչը կապված է ՈՒԵՖԱ-ի հովանավորության կանոնների իրավական սահմանափակումների հետ)։
1974 թվականին հին մարզադաշտը հյուրընկալել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։
2004 թվականի սկզբին ՈՒԵՖԱ-ն այս մարզադաշտը ընդունեց «հինգաստղանի մարզադաշտերի» բացառիկ ակումբում։
2006 թվականին մարզադաշտը հյուրընկալել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։
2010 թվականի մայիսի 12-ին արենան ընդունեց Եվրոպա լիգայի պատմության մեջ առաջին եզրափակիչը, որում Մադրիդի «Ատլետիկոն» 2:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Ֆուլհեմին»։
2011 թվականի հուլիսի 2-ին Արենան ընդունել է IBF, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսների համար մենամարտը ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի և Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դևիդ Հեյի միջև։
Մարզադաշտը 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները հյուրընկալողներից մեկն է, որը պետք է անցկացվի Գերմանիայում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտում անցկացվել է 5 հանդիպում։
Ամսաթիվ | Ժամանակ
(ԿԵԺ) |
Հավաքական 1 | Վերջնական հաշիվ | Հավաքական 2 | Ռաունդ | Հանդիսատես |
---|---|---|---|---|---|---|
2006 թվականի հունիսի 10 | 21:00 | Արգենտինա | 2–1 | Կոտ դ'Իվուար | Խումբ C | 49,480 |
2006 թվականի հունիսի 15 | 15:00 | Էկվադոր | 3–0 | Խորվաթիա | Խումբ A | 50,000 |
2006 թվականի հունիսի 19 | 18:00 | Սաուդյան Արաբիա | 0–4 | Ուկրաինա | Խումբ H | 50,000 |
2006 թվականի հունիսի 22 | 16:00 | Չեխիա | 0–2 | Իտալիա | Խումբ Е | 50,000 |
2006 թվականի հունիսի 30 | 21:00 | Իտալիա | 3–0 | Ուկրաինա | Քառորդ եզրափակիչ | 50,000 |
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտում տեղի կունենա Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 5 հանդիպում։
Ամսաթիվ | Ժամանակ (ԿԵԺ) | Հավաքական 1 | Վերջնական հաշիվ | Հավաքական 2 | Ռաունդ | Հանդիսատես |
---|---|---|---|---|---|---|
2024 թվականի հունիսի 16 | 15:00 |
Լեհաստան | 1:2 |
Նիդերլանդներ | ||
2024 թվականի հունիսի 19 | 15:00 |
Խորվաթիա | 2:2 |
Ալբանիա | ||
2024 թվականի հունիսի 22 | 15:00 |
Վրաստան | – |
Չեխիա | ||
2024 թվականի հունիսի 26 | 21:00 |
Չեխիա | – |
Թուրքիա | ||
2024 թվականի հուլիսի 5 | 21:00 |
41-րդ խաղի հաղթող | – |
41-րդ խաղի հաղթող | Քառորդ եզրափակիչ |
Գերեզմանատուն երկրպագուների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի սեպտեմբերին «Համբուրգ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Քրիստիան Ռայխերտը հայտարարեց ակումբի երկրպագուների համար գերեզմանատան կառուցման մեկնարկի մասին, որը տեղակայված կլինի մարզադաշտից ոչ հեռու։
Այն նախատեսված կլինի 500 տեղի համար, իսկ մուտքը նրա տարածք կձևավորվի ֆուտբոլային դարպասների տեսքով[2]։ Գերեզմանատան բացումը տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 9-ին[3]։ Այսպես, «Համբուրգի» երկրպագուները կարող են մահից հետո էլ լինել սիրելի ակումբի կողքին։
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 թվականի հուլիսի 1՝ Մայքլ Ջեքսոնի համերգը Bad World Tour համաշխարհային շրջագայության շրջանակներում (50 հազար հանդիսական)։
- 2009 թվականի հուլիսի 1՝ Բրիտանական Depeche Mode էլեկտրոնիկ-ռոք խմբի համերգը Tour of the Universe համաշխարհային շրջագայության ժամանակ (45 հազար հանդիսական) և 2013 թվականի հունիսի 17-ին երկրորդ համերգը «Delta Machine Tour» շրջագայության ժամանակ՝ Delta Machine ալբոմի աջակցությամբ (44 հազար 128 հանդիսական)։
- Թինա Թըրները մարզադաշտում հանդես է եկել երկու անգամ՝ 1996 թվականի հունիսի 22-ին «Wildest Dreams Tour»-ի շրջանակներում և 2000 թվականի հուլիսի 19-ին «Twenty Four Seven Tour»-ի ժամանակ։
- 2011 թվականի հունիսի 25-գերմանական Scooter խմբի «The Stadium Techno Inferno» համերգը։
- 2016 թվականի մայիսի 26-ավստրալական AC/DC ռոք խմբի համերգը՝ ի աջակցություն իրենց «Rock Or Bust» ալբոմի։
- 2022 թվականի հունիսի 15՝ գերմանական Rammstein մետալ խմբի համերգը, որն անցկացվել Է Europa Stadion տուր 2022-ի շրջանակներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Положите прямо у ворот! Արխիվացված 2008-03-02 Wayback Machine Заметка в газете «Спорт-Экспресс» от 24 сентября 2007 года
- ↑ Фанаты «Гамбурга» смогут и после смерти быть рядом с клубом Արխիվացված 2010-02-09 Wayback Machine Новость на сайте Чемпионат.ру от 3 сентября 2008 года